Նիդեռլանդներն Ուկրաինային ևս 90 միլիոն եվրոյի աջակցություն կտրամադրի. ՊՆ նախարար
Հոկտեմբերի 16, 2025

Նիդեռլանդներն Ուկրաինային ևս 90 միլիոն եվրոյի աջակցություն կտրամադրի. ՊՆ նախարար

By Հոկտեմբերի 15, 2025 17

Նիդեռլանդները կհայտարարի Ուկրաինային անօդաչու թռչող սարքերի համար ևս 90 միլիոն եվրոյի աջակցության փաթեթ տրամադրելու մասին։ Այս մասին Բրյուսելում ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների հանդիպմանը ժամանելիս հայտարարել է Նիդեռլանդների պաշտպանության նախարար Ռուբեն Բրեկելմանսը։ 

«Մեր աջակցությունն Ուկրաինային առավել քան երբևէ կարևոր է։ Մենք գրեթե ամեն օր տեսնում ենք Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների վրա հզոր օդային հարձակումներ։ Ուկրաինացիները նախորդ շաբաթվա վերջին ինձ ասացին, որ առաջիկա ձմեռը լինելու է ամենադժվարը, և ես կարծում եմ, որ մենք պետք է ապահովենք Ուկրաինայի համար աջակցության շարունակական հոսք։ Եվ Նիդեռլանդները անում է ավելին, քան երբևէ։ Մի քանի օր առաջ ես հայտարարեցի 200 միլիոն եվրոյի աջակցության մասին։ Այսօր ես կհայտարարեմ թե՛ հետախուզական, թե՛ հարվածային անօդաչու թռչող սարքերի համար ևս 90 միլիոն եվրոյի աջակցության փաթեթի մասին», – նրա խոսքերն է փոխանցում «Ինտերֆաքս-Ուկրաինա»-ն։

 

Բրեկելմանսի խոսքով՝ կարևոր է փոխել «հիմնական դինամիկան, քանի որ (ՌԴ նախագահ) Պուտինը հիմա զգում է, որ ամեն օր հաղթում է՝ շարունակելով ռուսական ագրեսիան Ուկրաինայում, և մենք պետք է ապահովենք, որ Պուտինի համար գինը բարձրանա»։ 

«Սա նշանակում է կայուն հոսք, ինչպես նաև երկարաժամկետ պարտավորություն Ուկրաինայի նկատմամբ ռազմական աջակցության հարցում, ինչպես երկկողմանի, այնպես էլ այլ միջոցներով, ինչպիսիք են սառեցված ակտիվները։ Մենք պետք է աջակցենք Ուկրաինային խորը հարվածային կարողություններով, որպեսզի Ռուսաստանի համար ծախսերը մեծանան, բայց մենք նաև պետք է համոզվենք, որ պատժամիջոցները խստացնելով, Ռուսաստանի վրա տնտեսական ճնշումը մեծացնելով՝ Պուտինը զգա, որ չի կարող այսպես շարունակել, և որ մենք, ի վերջո, կհաղթենք Ուկրաինայի հետ միասին»,- նշել է Նիդեռլանդների պաշտպանության նախարարը։

Նրա խոսքով՝ Նիդեռլանդները կաջակցի Ուկրաինային հեռահար Tomahawk հրթիռների տրամադրման հարցում։

«Դա պետք  է որոշի Միացյալ Նահանգները, բայց եթե Միացյալ Նահանգները որոշի տրամադրել Tomahawk հրթիռներ, մենք անպայման կաջակցենք դրան», – շեշտել է Բրեկելմանսը։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Զգուշացեք համացանցում վաճառքի հայտարարությունով կապ հաստատած «գնորդների» ծուղակներից. ՆԳՆ–ն զգուշացնում է

Նիդեռլանդներն Ուկրաինային ևս 90 միլիոն եվրոյի աջակցություն կտրամադրի. ՊՆ նախարար

ՆԱՏՕ-ում անիմաստ են համարում սպառնալիք չներկայացնող ռազմական ինքնաթիռների խոցումը իրենց կողմից վերահսկվող տարածքում

Թրամփը չի շնորհավորել Պուտինին

Պակիստանն ու Աֆղանստանը պայմանավորվել են 48-ժամյա հրադադարի մասին

Պաղեստինի նախագահը հրամայել է պատրաստել երկրի սահմանադրության առաջին նախագիծը

Բելգիայի թագուհին Ծաղկունք համայնքում ծանոթացել է նախադպրոցական կրթության բարեփոխումներին

Նախկին «Ազով»-ցիները վերածվել են ավազակախմբի․ Ուկրաինայում արձանագրվել են մարդկանց առևանգումներ

Հայաստանը՝ World Travel Awards 2025 անվանակարգում

Կատարի հավաքականը նվաճել է ԱԱ ուղեգիր

Աճառյան փողոցում բшխվել են «Nissan», «Ford» և «Toyota» մակնիշի ավտոմեքենաները

Երևանի քրեական հետախույզները 44-ամյա տղամարդու տանը, ամառանոցում և նրա երկու մեքենաներում հայտնաբերել են մեծ քանակի զենք-զինամթերք (տեսանյութ)

ՀՀ Սահմանադրության մեջ առկա տարածքային պահանջները խաղաղության գլխավոր խոչընդոտն են․ Բայրամով

Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը ձերբակալվել է

Երևանում ցեմենտատարը կողաշրջվել է. վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից՝ օգտագործելով հատուկ տեխնիկա