Իրանում ոստիկանության վրա զինված հարձակում է իրականացվել, ինչի հետևանքով կա 5 զոհ, հայտնում է Mehr գործակալությունը:
Սիստան և Բելուջիստան նահանգի Իրանշահր քաղաքում զինված անձինք կրակ են բացել ոստիկանների տեղափոխող երկու պարեկային մեքենաների վրա։ Հարձակման հետևանքով զոհվել է 5 ոստիկան, մի քանիսը վիրավորվել են։
Հարձակվողները փախուստի են դիմել: