Ճապոնիայում տղամարդկանց գենետիկ անպտղության բուժման միջոց են գտել
Հոկտեմբերի 16, 2025

Ճապոնիայում տղամարդկանց գենետիկ անպտղության բուժման միջոց են գտել

By Հոկտեմբերի 16, 2025 17

Օսակայի համալսարանի հետազոտողները առաջին անգամ կարողացել են վերականգնել սպերմատոգենեզը գենետիկական անպտղությամբ կենդանիների մոտ՝ օգտագործելով մՌՆԹ-ն (մեսենջեր ՌՆԹ) անմիջապես ամորձու հյուսվածքին հասցնելու տեխնոլոգիան։ Բեկումնային փորձի արդյունքները, news.am-ի փոխանցմամբ,  հրապարակվել են Proceedings of the National Academy of Sciences (PNAS) ամսագրում։

 

Հետազոտության ընթացքում գիտնականները անպտուղ լաբորատոր մկների ամորձիների մեջ ներարկել են լիպիդային նանոմասնիկներ, որոնք պարունակում էին Pdha2 գենի մՌՆԹ (մեսենջերային ՌՆԹ), որը անհրաժեշտ է սպերմայի նորմալ արտադրության համար: Ընդամենը երեք շաբաթ անց հյուսվածքում հայտնվել են հասուն սաղմնային բջիջներ: Այս բջիջների միջոցով հետազոտողները կարողացել են կենսունակ սերունդ ստանալ ICSI (ներակնային սպերմայի ներարկում) մեթոդով: 

Մատրիցային (կամ տեղեկատվական) ՌՆԹ-ն մոլեկուլ է, որը «հրահանգներ» է փոխանցում ԴՆԹ-ից դեպի բջջային մեխանիզմներ, որոնք պատասխանատու են սպիտակուցների սինթեզի համար։ Տվյալ դեպքում մՌՆԹ-ն ժամանակավորապես փոխարինել է բացակայող կամ չաշխատող գենետիկական հրահանգը, ինչը թույլ է տվել գործարկել սպերմատոզոիդների ձևավորման համար անհրաժեշտ սպիտակուցների արտադրությունը։ Ընդ որում, մՌՆԹ-ն չի ներառվել գենոմի մեջ և փոփոխություններ չի առաջացրել ԴՆԹ-ում, ինչը հաստատվել է գենետիկական անալիզով։

Հեղինակների խոսքերով՝ տեխնոլոգիան կարող է հիմք հանդիսանալ գենետիկորեն պայմանավորված տղամարդու անպտղության նոր թերապիայի համար։ Հեռանկարում մեթոդը կարող է հարմարեցվել մարդկանց մոտ պտղաբերությունը վերականգնելու համար, ովքեր տառապում են, օրինակ, ոչ օբստրուկտիվ ազոոսպերմիայով՝ սպերմատոգենեզի խանգարման ամենածանր ձևերից մեկով։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Թրամփի և Պուտինի հեռախոսազրույցը տևել է ավելի քան երկու ժամ. Սպիտակ տուն

Մենք պատրաստ ենք․ Հունգարիայի վարչապետը՝ Պուտին-Թրամփ առաջիկա հանդիպման մասին

Իրանի ԱԽ քարտուղարը Պուտինին է փոխանցել ԻԻՀ գերագույն առաջնորդի ուղերձը

Նախագահ Պուտինը և ես կհանդիպենք Բուդապեշտում՝ տեսնելու, թե կարող ենք այս տխրահռչակ պшտերшզմն ավարտին հասցնել․ Թրամփ

Պուտինն ու Թրամփը ևս մեկ հանդիպում կանցկացնեն․ նրանք պայմանավորվել են

Ռուսաստանն ու Իրանը երկկողմ հարաբերությունների շուրջ քննարկում են ունեցել

Շահան Արքեպիսկոպոս Սարգիսյանը Փաշինյանին է փոխանցել Արամ Ա կաթողիկոսի ջերմ ողջույններն ու օրհնությունը

Իրանն ու Բելառուսը վստահություն են հայտնել հարաբերություններն ընդլայնելու կապակցությամբ

Օրենսդրական առաջարկով հանրային հեռարձակողների թիվը չի կարող պակաս լինել երկուսից

Բաքվի և Փարիզի միջև տարաձայնություններն անցյալում են. Ալիև

Օտարերկրացիներին ՀՀ-ում կացության կարգավիճակների տրամադրման գործընթացը կթվայնացվի

Չինացի գործակալներն ամեն օր սպшռնում են Մեծ Բրիտանիայի ազգային անվտանգությանը. ՄԹ հետախուզության տնօրեն

Հենց հիմա խոսում եմ Պուտինի հետ․ Թրամփ

Ճապոնիայում տղամարդկանց գենետիկ անպտղության բուժման միջոց են գտել

ՌԴ պաշտպանության փոխնախարարը կհեռանա պաշտոնից