Չինացի պետական գործակալներն ամենօրյա ռեժիմով սպառնում են Մեծ Բրիտանիայի ազգային անվտանգությանը, հայտարարել է MI5-ի տնօրեն Քեն ՄըքՔալումը, հայտնել է BBC News-ը։
Իր ելույթում նա նշել է, որ MI5-ն անցյալ շաբաթ «օպերատիվ միջամտություններ» է ձեռնարկել՝ կասեցնելու համար ազգային անվտանգությանն առնչվող Չինաստանի գործունեությունը։ Մեկնաբանելով Մեծ Բրիտանիայում Չինաստանի օգտին ենթադրյալ լրտեսության գործի փակման շուրջ սկանդալը՝ Քենն ասել է, որ MI5-ը կասեցրել է ենթադրյալ գործունեությունը, և որ «հիասթափեցնող է, երբ դատական հետապնդումները տապալվում են»։
Կառավարությունը և Թագավորական դատախազությունը (CPS) հարցեր են առաջացնում գործի փակման առնչությամբ։
Անցյալ ամիս Թագավորական դատախազությունը դադարեցրել է գործը՝ որոշելով, որ ապացույցները չեն վկայում, որ Չինաստանը սպառնալիք է ներկայացնում ազգային անվտանգության համար։
Սակայն Մեծ Բրիտանիայի ազգային անվտանգության խորհրդականի տեղակալ Մեթյու Քոլինզի՝ չորեքշաբթի ուշ երեկոյան հրապարակված ցուցմունքը, հստակ ցույց է տալիս, որ չինացիները «լրտեսական գործողություններ են իրականացնում Մեծ Բրիտանիայի դեմ», ինչը հարցեր է առաջացնում կառավարության և դատախազների շրջանում, թե ինչու չեն հարուցվել հետապնդումներ։