Թաիլանդի ութ նահանգներում ռազմական դրություն է մտցվել
Հուլիսի 26, 2025

Թաիլանդի ութ նահանգներում ռազմական դրություն է մտցվել

By Հուլիսի 25, 2025 49

Թաիլանդի Չանթաբուրի և Թրատ նահանգներում սահմանային պաշտպանության հրամանատարությունը ռազմական դրություն է մտցրել Կամբոջայի հետ սահմանի երկայնքով գտնվող ութ շրջաններում։ Որոշման մասին հաղորդում է The Nation պարբերականը՝ հղում անելով հայտարարությանը։ 

Փաստաթղթում նշվում է, որ միջոցառումն անհրաժեշտ է «երկրի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև Թաիլանդի քաղաքացիների կյանքն ու ունեցվածքը պաշտպանելու համար» և ուժի մեջ է մտնում անհապաղ։ 

Կամբոջայի Օդդար Մյենչե նահանգի վիճելի սահմանային գոտու մոտ հուլիսի 24-ի առավոտյան կամբոջական և թաիլանդական զինվորականների միջև բախումներ են տեղի ունեցել։ Թաիլանդի զինված ուժերը հայտարարել են, որ հարվածները իրականացնելու համար օգտագործել են կործանիչներ։ Փնոմպենը հաստատել է, որ գործում է ինքնապաշտպանության շահերից ելնելով։ Թաիլանդի առողջապահության նախարարությունից հայտնել են, որ զոհվել է առնվազն 14 քաղաքացիական անձ և մեկ զինվոր, 46 մարդ էլ վիրավորվել է։ Երկու երկրներում Ռուսաստանի դիվանագիտական առաքելությունները տվել իրենց հայրենակիցներին խորհուրդ են խուսափել երկու հակամարտող պետությունների սահման այցելելուց։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

ԻՀՊԿ-ն հայտնել է Արևմտյան Ադրբեջան նահանգի իր բազայի վրա տեղի ունեցած ահաբեկչության մասին․ կա մեկ զոհ և մեկ վիրավոր

Ծառուկյանը կես միլիոն դոլարի գրազ է առաջարկել Տոպուրիային

Բաց մրցույթ՝ մետրոյի «Սուրմալու» նոր կայարանի և կամրջի վերականգնման նպատակով

Իրանում չեզոքացրել են դատարանի շենքի վրա հարձակված 3 անձանց. ԶԼՄ

Չինաստանում կտրուկ աճել է ռենիումի պահանջարկը. հազվագյուտ մետաղը նաև ՀՀ–ում է արդյունահանվում

Իրանում զինված անձինք հարձակվել են դատարանի շենքի վրա

Արարատ Միրզոյանը մեկնում է արձակուրդ

Եվրամիությունը մտադիր է մեկ տարով կրճատել ռուսական գազից հրաժարվելու ժամկետները

Իրանը ևս մեկ անգամ ցույց տվեց իր հիմքերի ամրությունը. Իրանն օրեցօր ավելի կուժեղանա. Խամենեի ուղերձը

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 26-ին

Փողերի լվացման և պաշտոնական դիրքի չարաշահման հոդվածներով վարույթ՝ Էջմիածնի նախկին քաղաքապետի դրվագով

10 միլիո՞ն, թե՞ փոքր-ինչ ավելի պակաս աշխատավարձ կստանա Ռոմանոս Պետրոսյանը. «Ժողովուրդ»

Սարյանը միակողմանի դարձնելուց հետո Մաշտոցի ծանրաբեռնվածությունը մոտ 50 տոկոսով ավելացել է

1000 խոշոր հարկատուների ցանկը գլխավորում է «Մոբայլ Սենթրը»

Արդեն 14 հայկական ընկերություն ՌԴ ծաղիկներ արտահանելու թույլտվություն է ստացել. ՍԱՏՄ