Ռոմանոս Պետրոսյանը ՀԷՑ–ի ևս 3 տնօրենի ազատել է աշխատանքից
Հուլիսի 26, 2025

Ռոմանոս Պետրոսյանը ՀԷՑ–ի ևս 3 տնօրենի ազատել է աշխատանքից

By Հուլիսի 24, 2025 28

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ նշանակված Ռոմանոս Պետրոսյանը փոփոխություններ է կատարել ՀԷՑ–ի տնօրինության կազմում։ Տեղեկությունը հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։

ՀԷՑ–ի գլխավոր տնօրենի տեղակալ, իրացման տնօրեն Դավիթ Ղազինյանը հուլիսի 21-ին հայտարարեց, որ հրաժարականի դիմում գրելու մտադրություն չունի, սակայն որոշ ժամանակ անց հայտնի դարձավ, որ Ռոմանոս Պետրոսյանը նրան ազատել է պաշտոնից։ Ղազինյանն այդ որոշումը վիճարկում է դատարանում։

««Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալ, իրացման տնօրեն է նշանակվել Լևոն Օհանեսյանը, էկոնոմիկայի և ֆինանսների տնօրեն է նշանակվել Արմեն Շահնազարյանը, անվտանգության և վերահսկողության տնօրեն է նշանակվել Դավիթ Սարգսյանը, «ՀԷՑ» ՓԲԸ-ի իրացման տնօրենի տեղակալ, Երևան քաղաքի էներգաիրացման սպասարկման տնօրեն է նշանակվել Արման Սմբատյանը»,– ասված է հաղորդագրությունում։

Հիշեցնենք` ՀՀ Ազգային ժողովը հուլիսի 3–ին 65 կողմ, 27 դեմ, 0 ձեռնպահ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում նախատեսված փոփոխությունների և լրացումների փաթեթը (այլ կերպ ասած՝ ՀԷՑ-ի պետականացման նախագիծը)։

Ավելի վաղ՝ հունիսի 18–ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարար, ՀԷՑ–ի սեփականատեր Սամվել Կարապետյանի կալանավորումից ժամեր առաջ, հայտարարեց` հասունացել է պահը, երբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն պետք է ազգայնացվի (պետականացվի)։ Փաշինյանը նաև սպառնաց ազատել ՀԷՑ-ի՝ պետության հետ չհամագործակցող աշխատակիցներին։ Հունիսի 24-ին նա հայտարարեց, որ ՀԷՑ–ի պետականացման պլանը պատրաստ է։

Հուլիսի 18-ին հայտնի դարձավ, որ ՀԾԿՀ–ն պետական վերահսկողության ծառայության պետի պաշտոնից ազատված Ռոմանոս Պետրոսյանին նշանակել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ։ Հանձնաժողովը նաև կառավարության ներկայացրած հաղորդման հիմքով վարույթ է հարուցել ՀԷՑ–ի նկատմամբ։

Նշենք, որ Սամվել Կարապետյանը ընկերությունը ձեռք է բերել 2016 թվականին նախկին կառավարության խնդրանքով և հարյուր միլիոնավոր դոլարներ է ներդրել արդիականացման համար։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Այս տարվա առաջին կիսամյակում ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունը կրճատվել է 45 տոկոսով

Թաիլանդի ութ նահանգներում ռազմական դրություն է մտցվել

ԵՄ-ն պատժամիջոցներ է կիրառում ադրբեջանական նավթատար լցանավերի նկատմամբ. Hetq.am

Թուրքիայում հայկական երաժշտական խմբին արգելել են մասնակցել փառատոնի

Հայր Ռուբենը փաստերով պատասխանել է «պատմությունը կեղծող և հայ եկեղեցու վաստակն ուրացող» Արայիկ Հարությունյանին

Վարորդների բողոքի ակցիան Հանրապետության հրապարակում (ուղիղ)

Ստամբուլում մեկնարկել են Իրան-ԵՄ եռյակ բանակցությունները. Tasnim

Ջեսիկա Սիմփսոնը բեմի վրա տակը թրջել է Today Show-ի ուղիղ եթերի ժամանակ

Կադիրովը հոսպիտալացվել է Թուրքիայում․ թուրքական ԶԼՄ

Բելառուսը, ամեն դեպքում, պատրաստվում է պատերազմի․ Լուկաշենկո

Զանգեզուրի միջանցքի հարց լուծելու համար Իսրայելը մոտ մեկ ու կես ամիս ժամանակ ունի

Այս տարի Գյումրիում Վարդավառի մեծ միջոցառում չի կազմակերպվի

ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայողի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել. ՔԿ

Նիկոլ Փաշինյանը գոհ է ընձառյուծի պոպուլյացիայի վերականգնման ծրագրից

Էջմիածնում հավաքվելու և փաստացի Գարեգին 2-րդի նստավայրը գրավելու կոչը ռազմավարական սխալ կլինի. Ռուսաստանի հայերի միության նախագահ