Ռուսաստանի Դաշնությունը մտահոգված է Հայաստանի Հանրապետության հետ առևտրաշրջանառության կրճատմամբ։
Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ մեջբերելով ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի խոսքերը լրագրողների հետ զրույցում։
Օվերչուկը հայտնել է, որ Ռուսաստանի և Հայաստանի վարչապետներ Միխայիլ Միշուստինի և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած հանդիպմանը քննարկման թեմաներից է եղել նաև երկկողմ առևտրատնտեսական համագործակցությունը։
«Մենք քննարկել ենք առևտրատնտեսական համագործակցության զարգացումը Նիկոլ Փաշինյանի հետ։ Իհարկե, մենք մտահոգված ենք երկու երկրների միջև առևտրի կրճատմամբ։ Մենք քննարկել ենք, թե ինչ է պետք անել իրավիճակը բարելավելու համար»,-ասել է Ռուսաստանի փոխվարչապետը՝ հավելելով, որ հանդիպմանը քննարկվել են նաև Հայաստանում ռուսական ներդրումներին վերաբերող հարցեր։