Ռուսաստանը արգելել է օտարերկրյա տանկերների մուտքը իր գլխավոր Սև ծովի նավահանգիստներ
Հուլիսի 26, 2025

Ռուսաստանը արգելել է օտարերկրյա տանկերների մուտքը իր գլխավոր Սև ծովի նավահանգիստներ

By Հուլիսի 24, 2025 24

Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ) սկսել է արտոնագրեր տալ օտարերկրյա տանկերներին՝ Սևծովյան նավահանգիստներ մտնելու համար, ինչը կարճատև դադարից հետո թույլ կտա վերականգնել Ղազախստանի նավթի արտահանումը, այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում տալով իր աղբյուրներին։

Երկու ոլորտային աղբյուր չորեքշաբթի օրը հայտնել են, որ նոր կանոնների համաձայն՝ օտարերկրյա տանկերներին ժամանակավորապես արգելվել է մուտք գործել Ռուսաստանի հիմնական սևծովյան նավահանգիստներ, ինչը փաստացիորեն դադարեցրել է Ղազախստանից նավթի արտահանումը։ Ղազախստանյան նավթի արտահանումը հիմնականում իրականացվում է Կասպիական խողովակաշարային կոնսորցիումի (ԿԽԿ) միջոցով, որը մասամբ պատկանում է ԱՄՆ-ի խոշորագույն էներգետիկ ընկերություններին։

Սակայն, ավելի վաղ հինգշաբթի օրը, Ղազախստանի էներգետիկայի նախարարությունը հայտարարել է, որ երկիրը չի դադարեցրել ռուսական ծովային նավահանգիստներով նավթի բեռնման աշխատանքները։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկուշաբթի օրը օրենք է ստորագրել, որի համաձայն՝ օտարերկրյա նավերը երկրի նավահանգիստներ մուտք գործելու համար պետք է ունենան ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) թույլտվությունը։ Կասպիական խողովակաշարային կոնսորցիումի (ԿԽԿ) նավթամուղը Ղազախստանի նավթային հանքավայրերը  Ռուսաստանի Սևծովյան Հարավային Օզերեևկա նավահանգստի (Նովոռոսիյսկի մոտակայքում) միջոցով կապում է արտահանման շուկաներին։

Այն հիմնականում տեղափոխում է ղազախական նավթ և ռուսական նավթի մի փոքր մասը։

Reuters գործակալությունը անցյալ շաբաթ հաղորդել է, որ Ռուսաստանում գտնվող Կասպիական խողովակաշարային կոնսորցիումի (ԿԽԿ) տերմինալից օգոստոսին նավթի արտահանումը սահմանվել է օրական 1,66 միլիոն բարելի կամ մոտ 6,5 միլիոն տոննայի մակարդակով, ինչը գրեթե անփոփոխ է հուլիսի արտահանման պլանի համեմատ։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Այս տարվա առաջին կիսամյակում ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունը կրճատվել է 45 տոկոսով

Թաիլանդի ութ նահանգներում ռազմական դրություն է մտցվել

ԵՄ-ն պատժամիջոցներ է կիրառում ադրբեջանական նավթատար լցանավերի նկատմամբ. Hetq.am

Թուրքիայում հայկական երաժշտական խմբին արգելել են մասնակցել փառատոնի

Հայր Ռուբենը փաստերով պատասխանել է «պատմությունը կեղծող և հայ եկեղեցու վաստակն ուրացող» Արայիկ Հարությունյանին

Վարորդների բողոքի ակցիան Հանրապետության հրապարակում (ուղիղ)

Ստամբուլում մեկնարկել են Իրան-ԵՄ եռյակ բանակցությունները. Tasnim

Ջեսիկա Սիմփսոնը բեմի վրա տակը թրջել է Today Show-ի ուղիղ եթերի ժամանակ

Կադիրովը հոսպիտալացվել է Թուրքիայում․ թուրքական ԶԼՄ

Բելառուսը, ամեն դեպքում, պատրաստվում է պատերազմի․ Լուկաշենկո

Զանգեզուրի միջանցքի հարց լուծելու համար Իսրայելը մոտ մեկ ու կես ամիս ժամանակ ունի

Այս տարի Գյումրիում Վարդավառի մեծ միջոցառում չի կազմակերպվի

ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայողի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել. ՔԿ

Նիկոլ Փաշինյանը գոհ է ընձառյուծի պոպուլյացիայի վերականգնման ծրագրից

Էջմիածնում հավաքվելու և փաստացի Գարեգին 2-րդի նստավայրը գրավելու կոչը ռազմավարական սխալ կլինի. Ռուսաստանի հայերի միության նախագահ