Մոսկվայի օդանավակայաններում ավիաճգնաժամը շարունակվում է երեք օր անընդմեջ. ուղևորներին ներքնակներ են բաժանել
Օգոստոսի 01, 2025

Մոսկվայի օդանավակայաններում ավիաճգնաժամը շարունակվում է երեք օր անընդմեջ. ուղևորներին ներքնակներ են բաժանել

By Հուլիսի 22, 2025 46

Մոսկվայի օդային հանգույցի օդանավակայաններում ուկրաինական անօդաչու սարքերի ակտիվության ֆոնին չվերթների զանգվածային չեղարկումների և ուշացումների հետևանքներն զգացվում են արդեն մի քանի օր շարունակ։ Շերեմետևոյի օդանավակայանում մնացած ուղևորների համար անմիջապես մեկնման գոտում փչովի ներքնակներ և սպորտային գորգեր են փռել։ Այս մասին հայտնել է օդանավակայանի մամուլի ծառայությունը։ 

Դատելով հրապարակված տեսանյութերից՝ քնելու տեղերը բոլորին չեն բավարարել. որոշ ուղևորներ պառկած կամ նստած են ուղղակի սպասասրահի հատակին, նեղ միջանցքներում, արհեստական խոտածածկի վրա և այլն։ Baza-ն գրում է, որ ներքնակները նախևառաջ տրամադրվում են երեխաներով ընտանիքներին։ «Օստորոժնո, Մոսկվա»-ն հայտնում է, որ Շերեմետևո օդանավակայանում երկուշաբթի օրվանից ավելի քան 70 չվերթ է չեղարկվել, մի մասը՝ ուշանում է։ Օդանավակայանի վարչակազմը խորհուրդ է տվել ճշտել չվերթերի կարգավիճակը համապատասխան ավիաընկերությունների զանգերի կենտրոնների միջոցով։ 

Անցած օրը Վնուկովո օդանավակայանի Telegram-ալիքում հայտնել են ուղևորներին «հարմարավետության համար» արշավային ներքնակներ և գորգեր բաժանելու մասին։ Երեքշաբթի ցերեկը այնտեղ վստահեցրել են, որ թռիչքների և ժամանումների ժամանակացույցը արդեն վերադարձել է բնականոն հունին՝ «Ուղևորների և ինքնաթիռների սպասարկումն իրականացվում է օրվա թռիչքային պլանի և արտադրական գրաֆիկների համաձայն»։ Դոմոդեդովո օդանավակայանը հուլիսի 21-ի երեկոյան սահմանափակվել է հայտարարությամբ, որ թռիչքների ժամանակացույցը «հաջողվել է կայունացնել»։ 

«Ներկայում Շերեմետևո օդանավակայանն աշխատում է անխափան՝ սովորական ռեժիմով։ Ժամանումների չվերթներն ընդունվում են ըստ իրական ժամանման, իսկ մեկնումները՝ ըստ հերթականության և ինքնաթիռների պատրաստության», — վստահեցրել են օդանավակայանի Telegram ալիքում՝ հուլիսի 22-ի կեսօրին։ 

Միևնույն ժամանակ հուլիսի 21-ի երեկոյան Շերեմետևո օդանավակայանը իր Telegram-ալիքում «կեղծիք» է որակել այն տեսանյութերը, որոնք հրապարակվել էին տարբեր հարթակներում, այդ թվում՝ ՌԻԱ Նովոստիում և RT-ում՝ ցուցադրելով տերմինալներում կուտակված ուղևորներին։ «Տելեգրամ-ալիքների և բլոգերների մի խումբ տարածում են սադրիչ տեսանյութեր և լուսանկարներ՝ օդանավակայանի ընդհանուր և «մաքուր» գոտիներում ուղևորների մեծ կուտակումների վերաբերյալ։ Նման հրապարակումների հիմնական նպատակը հանդիսատեսի և բաժանորդների զգացմունքների վրա ազդելն է», — նշել են օդանավակայանի մամուլի ծառայությունից։ 

Նույն հայտարարության մեջ օդանավակայանի մամուլի ծառայությունը նաև պնդել է, որ «որոշ բլոգերներ» միտումնավոր նկարահանել են տեսանյութերը հատուկ ռակուրսներից և մոնտաժել այնպես, որպեսզի «դիտողին զրկեն իրավիճակը օբյեկտիվ գնահատելու հնարավորությունից այն տարածքներում և գոտիներում, որտեղ իրականացվել է նկարահանումը»։ 

Մեկնարկած նոր ավիավթարային ճգնաժամի հետևանքով միայն հուլիսի 19-ից 21-ն ընկած ժամանակահատվածում Մոսկվայի օդանավակայաններում ընդհանուր առմամբ հետաձգվել կամ չեղարկվել է ավելի քան 1000 չվերթ, հաշվարկել են ՌԲԿ-ն և Վեդոմոստին։ Ագենտստվոյի գնահատմամբ՝ վերջին օրերին «Գորգ» պլանի (План «Ковер») գործարկման պատճառով Մոսկվայի չորս օդանավակայանները միասին չեն գործել ընդհանուր ավելի քան 51 ժամ՝ ըստ երկուշաբթի առավոտվա տվյալների։ Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հուլիսի 21-ի երեկոյից մինչև 22-ի առավոտը Մոսկվայի շրջանի վերևում ՀՕՊ համակարգերը խոցել են Ուկրաինայի ԶՈՒ հինգ անօդաչու թռչող սարք։

 

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև պատերազմ թույլ տալ չի կարելի․ Ռուբիո

ԱՄՆ-ում 30 տարի առաջ սառեցված սաղմից երեխա է ծնվել

Վերին Լարսը փակվեց․ սելավը հեղեղել է Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհը

Իսրայելի ռազմաօդային ուժերը մի շարք հարվածներ են հասցրել Լիբանանի հարավին և արևելքին

Չինաստանը Ղազախստանում երկրորդ և երրորդ ատոմակայանները կկառուցի

31-ամյա վարորդը «Lada»-ով մխրճվել է կայանված «Howo»-ի հետնամասի մեջ. կա 5 վիրшվոր

Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև պատերազմ թույլ տալ չի կարելի․ Ռուբիո

Պուտինը Հայ-Ռուսական համալսարանի գործունեության վերաբերյալ օրենք է ստորագրել

Պուտինը ստորագրել է VPN-ի օգտագործումը որպես ծանրացուցիչ հանգամանք ճանաչող օրենք

Ռուսաստանը և Ուկրաինան պետք է համաձայնության գան խաղաղության շուրջ մինչև օգոստոսի 8-ը․ Թրամփ

Բժիշկները զգուշացնում են TikTok-ի թրենդ՝ ձմերուկի դիետայի վտանգների մասին

Ռուսաստանը ռմբակոծել է Իսրայելի դեսպանատան քարտուղարի բնակարանը

Ավելի քան 1,2 հազար հայկական բեռնատարներ սպասում են Լարսն անցնելուն

«Աբրահամյանը, այլ «յաներն» ու «ովերը» կարող են նպաստել միայն Փաշինյանի էլեկտորալ խնդիրների լուծմանը». Հակոբ Բադալյան

Հնդկաստանի պետական ընկերությունները դադարեցրել են ռուսական նավթի գնումները