Թեհրանը որևէ սահմանափակում չունի հակաhարվածի հարցում, քանի որ Իսրայելը հատել է բոլոր կարմիր գծերը. Իրանի ԶՈՒ ԳՇ
Հուլիսի 14, 2025

Թեհրանը որևէ սահմանափակում չունի հակաhարվածի հարցում, քանի որ Իսրայելը հատել է բոլոր կարմիր գծերը. Իրանի ԶՈՒ ԳՇ

By Հունիսի 13, 2025 72

Իսրայելը հատել է բոլոր կարմիր գծերը՝ Իրանի վրա գիշերային հարձակում իրականացնելով, և այժմ Թեհրանը որևէ սահմանափակում չունի հակահարվածի հարցում, ասվում է Իսլամական Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի հայտարարության մեջ։

«Այժմ, երբ Երուսաղեմն օկուպացրած ահաբեկչական ռեժիմը հատել է բոլոր կարմիր գծերը, այս հանցագործությանն արձագանքելու համար այլևս սահմաններ չկան, և աստվածային հատուցման ձեռքը կպատժի դաժան ահաբեկչական ռեժիմին և նրա կողմնակիցներին», - ասվում է հայտարարության մեջ:

ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​​​ներկայացուցչությունը խնդրել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ գումարել՝ կապված Իսրայելի գիշերային հարձակման հետ։ Մշտական ​​​​ներկայացուցչության ղեկավար Ամիր Սաիդ Իրավանին համապատասխան նամակ է ուղարկել Անվտանգության խորհրդի նախագահին։

«Անխոհեմ, անօրինական և միտումնավոր ագրեսիայի ակտով սիոնիստական ​​ռեժիմը մի շարք համակարգված ռազմական հարձակումներ է իրականացրել Իրանի Իսլամական Հանրապետության միջուկային օբյեկտների և քաղաքացիական ենթակառուցվածքների վրա», - «Թասնիմ» գործակալությունը մեջբերում է փաստաթղթի տեքստը:

Հունիսի 13-ի գիշերը Իսրայելի Պաշտպանության բանակը հայտարարել է «Առյուծների ազգ» գործողության մեկնարկի մասին, որի նպատակն է վնաս հասցնել Իրանի միջուկային և հրթիռային ծրագրերին։ Դրանից հետո Իսլամական Հանրապետության մի շարք բնակավայրերում տեղակայված օբյեկտներ ենթարկվել են հարվածների։

The New York Times թերթի տվյալներով՝ իսրայելական ուժերը հարձակվել են Թեհրանի շրջակայքում գտնվող վեց ռազմաբազաների վրա։ Մինչդեռ Իրանի պետական IRNA գործակալությունը հայտնել է, որ Նաթանզ քաղաքում՝ ատոմային օբյեկտի տարածքում, տեղի է ունեցել պայթյուն։

Դեպքերի կապակցությամբ Իրանի Գերագույն առաջնորդ Ալի Խամենեին հանդես է եկել ուղերձով՝ դիմելով քաղաքացիներին։ Նա հայտարարել է, որ բանակին տվել է «գործելու ազատություն»՝ Իսրայելի հարվածներին պատասխանելու հարցում։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

ՌԴ ԱԳՆ-ն բացահայտել է Լավրովի և Ռուբիոյի բանակցությունների մանրամասները

Բիթքոինի փոխարժեքը նոր ռեկորդ է սահմանել՝ գերազանցելով 119 հազ․ դոլարը

Մեծ Բրիտանիայում ինքնաթիռը կործшնվել է թռիչքից հետո

Օդի ջերմաստիճանը կնվազի. սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ

«Բարդիների պուրակ» հանգստյան գոտուց անհետ կորած 4-ամյա աղջնակին հայտնաբերել են. նա 2 կմ հեռու է եղել

Թուրքիան ուշադրությամբ հետևում է Աբու Դաբիում Ադրբեջանի և Հայաստանի միջև սկսված խաղաղ բանակցություններին. Էրդողան

Մյունխենի համաժողովում ելույթը ճիշտ ժամանակին էր, բայց այն չլսվեց. Պուտին

Իտալական դատարանը UniCredit բանկին պարտավորեցրել է լքել Ռուսաստանը

Երեք ժամից ավելի է` որոնում են «Բարդիների պուրակ» հանգստյան գոտում կորած 4-ամյա երեխային

Հրդեհ Անկարայի բազմահարկ շենքում. կան զոհեր և տասնյակ տուժածներ

Լավրովը ժամանել է Չինաստան

Իսրայելի և Սիրիայի ներկայացուցիչները հանդիպել են Բաքվում. AFP

Թավրիզը, Սպահանը և Թեհրանը «թյուրքական քաղաքակրթության կենտրոններ» են. Էրդողան. Fars

Իրանի նախագահը վիրավորում է ստացել. Fars

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 13-ին