Իրանի պատասխանը կարող է մի քանի անգամ ավելի ուժեղ լինել. Փույա Հոսեինի
Նոյեմբերի 05, 2025

Իրանի պատասխանը կարող է մի քանի անգամ ավելի ուժեղ լինել. Փույա Հոսեինի

By Հունիսի 13, 2025 332

Կիրակի հայտարարվել էր, որ տեղի է ունենալու ԱՄՆ–Իրան բանակցությունների 6–րդ փուլը, եւ Իսրայելը հարձակում գործեց Իրանի վրա, որպեսզի ձախողի այդ բանակցությունները, և ներքաշի ԱՄՆ–ին ու Իրանին պատերազմի մեջ։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց իրանցի վերլուծաբան Փույա Հոսեինին։

«Միանշանակ Իրանը պատասխանելու է Իսրայելին, անպատասխան չի թողնելու այդ հարձակումը եւ պարզ չէ, թե ինչի դա կհանգեցնի։ Ակնհայտ է, որ Իսրայելը ԱՄՆ–ին ուզում է ներքաշել պատերազմի մեջ եւ ԱՄՆ–ի ձեռքով Իրանի հարցը լուծել։ Սա Նեթանյահուի ծրագիրն է։ Թրամփը նախօրեին հայտարարել էր, որ Իրանի միջուկային ծրագրի հարցում քաղաքական լուծման կողմնակից է և հրահանգել էր իր պաշտոնյաներին Իրանի հետ բանակցել»,–ասաց նա։

Հարցին՝ Իսրայելը ինքնուրո՞ւն է որոշել հարվածել Իրանին, թե՞ եղել է այդտեղ նաեւ ԱՄՆ–ի մասնակցությունը, փորձագետը պատասխանեց. «Իհարկե, առանց ԱՄՆ–ի նման հարձակում չէր կարող լինել։ Զարմանալի է, որ հենց գիշերը Թրամփը հայտարարություն է անում, որ հավատարիմ են բանակցությունների գործընթացին, և մի քանի ժամ անց նման հարձակում է կատարվում»։

Անդրադառնալով տարածաշրջանում մեծ ռազմական գործողության հավանականությանը, Փույա Հոսեինին ասաց. «Դա ԱՄՆ–ից է կախված, որովհետեւ Իսրայելը միայնակ ի վիճակի չէ Իրանի հետ լայնածավալ պատերազմ մղել։ Պետք է տեսնենք, թե ԱՄՆ–ն ինչ դիրքորոշում կունենա, կաջակցի՞ Իսրայելին, թե՞ ոչ։

Միանշանակ է, որ Իրանը պատասխանելու է, դրանից հետո պետք է տեսնենք, թե ԱՄՆ–ն կզսպի՞ Իսրայելին պատասխանից, թե՞ ոչ։ Եթե ԱՄՆ–ն աջակցի Իսրայելին եւ համատեղ հարձակումներ կատարեն, իհարկե, ամբողջ տարածաշրջանի լայնածավալ պատերազմի մեջ կարող է մտնել։ Այսինքն ամեն ինչ կախված է ԱՄՆ–ից եւ այն կողմերից, որոնք կարող են ազդել Իսրայելի վրա։

ԱՄՆ–ն Իսրայելին զսպելու համար ազդեցություն ունի, բայց դա լինելու է Իրանի պատասխանից հետո, կտեսնենք՝ սահմանափակո՞ւմ է Իսրայելն իր հարձակումը, թե՞ շարունակում է»։

Ինչ վերաբերում է Իրանի հնարավոր պատասխանին, վերլուծաբանը նշեց. «Մենք տեսել ենք, որ վերջին օրերին Իրանը ձեռք է բերել մեծ քանակի հետախուզական տվյալներ Իսրայելից։ Այս հարձակման պատճառներց մեկն էլ այն էր, որ Իրանը չհասցնի ուսումնասիրել այդ տվյալները։ Այդ տվյալները թիրախների ընտրության հարցում մեծ դեր կխաղան և թույլ կտան Իրանին համարժեք, գուցե մի քանի անգամ ավելի ուժեղ պատասխան տալ Իսրայելին։ Որովհետեւ եթե մենք նախկինում Իրանի առաջին և երկրորդ հարձակումը տեսնենք, խոսքը մի 200-300 հրթիռի մասին էր, եւ ԱՄՆ–ի ու Մեծ Բրիտաիայի օդուժները օգնում էին Իսրայելին, որ չեզոքացնեն այդ հրթիռները մինչեւ Իսրայել հասնելը։ Բայց եթե Իրանը հարձակում գործի ոչ թե մի քանի հարյուր, այլ մի քանի հազար հրթիռներով ու ԱԹՍ–ներով, շատ դժվար կլինի Իսրայելի ՀՕՊ–ի համար խոցել դրանք»։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

ՀՀ քաղաքացիներն օտարերկրյա վարորդական վկայականով 3 ամսից ավելի վարելու դեպքում կտուգանվեն

Պուտինը ստորագրել է ամբողջ օրացուցային տարվա ընթացքում բանակ զորակոչվելու մասին օրենքը

Գերագույն հոգևոր խորհրդի ժողովի օրակարգում ընդգրկված են ապօրինաբար ազատազրկված եկեղեցականների և հայորդիների նկատմամբ ընթացող իրավական գործընթացներին առնչվող հարցեր

ՌԴ նախագահն Ալեքսանդր Նևսկու շքանշան է շնորհել Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանին

Լեւոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հյուրընկալել է Հայաստանում Ֆրանսիայի Արտակարգ եւ լիազոր դեսպան Օլիվիե Դեկոտինիեին

Սըր Դեյվիդ Բեքհեմ. Ֆուտբոլի լեգենդը վերջապես ասպետի կոչում ստացավ թագավորից

Նոր խոշոր կողոպուտ՝ Փարիզում․ ինչ են կողոպտել գողերը հիմա

Ամբողջովին կապույտ ներկված կտավը վաճառվել է գրեթե 20 միլիոն դոլարով

Երբ զանգահարում և ներկայանում են ԱԱԾ, ԿԲ կամ որևէ այլ բանկի աշխատակից և պահանջում են ձեր բանկային հաշիվներից հանել գումարը և իրենց տրամադրած հաշվեհամարին լիցքավորել, մի վստահեք․ ՆԳՆ

Գյումրեցի ծանրորդ Գարիկ Կարապետյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն

Արևմուտքը սկսել էր Ուկրաինայի բանակի պատրաստությունը Ռուսաստանի դեմ պատերազմին դեռ մինչև CВО-ի սկիզբը

Որ երկրները կարող են անդամակցել ԵՄ-ին մինչև 2030 թվականը

Գերմանիայի մի քանի աքաղաքներ կչեղարկեն Սուրբ Ծննդյան տոնավաճառները. Bild

Բելգիայում գողացել են միլիոնավոր բաժանորդների, այդ թվում՝ եվրոպացի պաշտոնյաների հեռախոսների տվյալները

ԱՊՀ երկրները համատեղ սերիալ կնկարահանեն