Հակամարտություն դեկքում Թեհրանը կգրոhի Մերձավոր Արևելքում բոլոր ամերիկյան բազաները. Իրանի ՊՆ ղեկավար
Հոկտեմբերի 16, 2025

Հակամարտություն դեկքում Թեհրանը կգրոhի Մերձավոր Արևելքում բոլոր ամերիկյան բազաները. Իրանի ՊՆ ղեկավար

By Հունիսի 11, 2025 176

Եթե Իրանին հակամարտություն պարտադրվի, Թեհրանն առանց հաշվի առնելու կգրոհի այլ երկրներում գտնվող բոլոր ամերիկյան բազաները. նման հայտարարությամբ է հանդես եկել Իրանի Պաշտպանության և զինված ուժերի աջակցության նախարար Ամիր Նասիրզադեն լրագրողների խմբի հետ հանդիպման ժամանակ:

Ինչպես նշում է snn.ir կայքը, պաշտոնյան, անդրադառնալով ամերիկյան կողմի որոշ պաշտոնյաների սպառնալիքներին, ասել է. «Եթե համաձայնության գալը չհաջողվի, հակառակ կողմը զգուշացրել է, որ դա կհանգեցնի հակամարտության և արյունահեղության: Ես՝  Իրանի ազգի և զինված ուժերի անունից, ասում եմ.«Եթե Աստված կամենա, բանակցությունները կհասնեն ավարտի, և դա չի հանգեցնի հակամարտության, բայց եթե հակամարտությունը մեզ պարտադրվի, հակառակ կողմի զոհերը անպայման ավելի շատ կլինեն, քան մերը: Այդ դեպքում Ամերիկան ​​պետք է լքի տարածաշրջանը, քանի որ նրա բոլոր բազաները մեր հասանելիության սահմաններում են։ Առանց հաշվի առնելու, մենք կգրոհենք այլ երկրներում գտնվող բոլոր ամերիկյան բազաները», - ասել է նա:

Պաշտոնյան հիշեցրել է, որ Իրանը մեծ հաջողություններ է ունեցել պաշտպանության հարցերում։

«Մեր վերջին հաջողությունը երկու տոննա կշռող մարտագլխիկով հրթիռի փորձարկումն էր, որը բարեհաջող իրականացվեց անցյալ շաբաթ»։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Զգուշացեք համացանցում վաճառքի հայտարարությունով կապ հաստատած «գնորդների» ծուղակներից. ՆԳՆ–ն զգուշացնում է

Նիդեռլանդներն Ուկրաինային ևս 90 միլիոն եվրոյի աջակցություն կտրամադրի. ՊՆ նախարար

ՆԱՏՕ-ում անիմաստ են համարում սպառնալիք չներկայացնող ռազմական ինքնաթիռների խոցումը իրենց կողմից վերահսկվող տարածքում

Թրամփը չի շնորհավորել Պուտինին

Պակիստանն ու Աֆղանստանը պայմանավորվել են 48-ժամյա հրադադարի մասին

Պաղեստինի նախագահը հրամայել է պատրաստել երկրի սահմանադրության առաջին նախագիծը

Բելգիայի թագուհին Ծաղկունք համայնքում ծանոթացել է նախադպրոցական կրթության բարեփոխումներին

Նախկին «Ազով»-ցիները վերածվել են ավազակախմբի․ Ուկրաինայում արձանագրվել են մարդկանց առևանգումներ

Հայաստանը՝ World Travel Awards 2025 անվանակարգում

Կատարի հավաքականը նվաճել է ԱԱ ուղեգիր

Աճառյան փողոցում բшխվել են «Nissan», «Ford» և «Toyota» մակնիշի ավտոմեքենաները

Երևանի քրեական հետախույզները 44-ամյա տղամարդու տանը, ամառանոցում և նրա երկու մեքենաներում հայտնաբերել են մեծ քանակի զենք-զինամթերք (տեսանյութ)

ՀՀ Սահմանադրության մեջ առկա տարածքային պահանջները խաղաղության գլխավոր խոչընդոտն են․ Բայրամով

Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը ձերբակալվել է

Երևանում ցեմենտատարը կողաշրջվել է. վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից՝ օգտագործելով հատուկ տեխնիկա