Live24
Նոյեմբերի 02, 2025
Live24

Live24

Լուրեր

ՆԳՆ Ոստիկանությունը և Փրկարար ծառայությունը շարունակում են Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղի բնակիչ 3-ամյա Տիգրան Օվանեսովի որոնողական աշխատանքները։ 

Ժամը 11․00-ի դրությամբ աշխատանքներին ներգրավված են

ՆԳՆ քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Գեղարքունիքի մարզային վարչության և մարզի Համայնքային ոստիկանության հինգ բաժիններից՝ 80, և Փրկարար ծառայությունից՝ 150 ծառայող։ 

Օգտագործվում են անօդաչու թռչող սարքեր և տեխնիկական այլ միջոցներ։

Եվս մեկ անգամ կոչ ենք անում զերծ մնալ չճշտված տեղեկություններ տարածելուց, հետևե՛լ միայն պաշտոնական տեղեկատվությանը։ Անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ իրազեկում։

ՀՀ ՊՆ-ն հերքել է տարածվող լուրերը, թե 2026 թվականին բանակից մեծ թվով սպաների զորացրում է կատարվելու։

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը նշել է, որ լուրերը, թե իբր կա նախագիծ, ըստ որի՝ 20 տարի ՀՀ զինված ուժերում ծառայած զինծառայողները զինվորական թոշակ ստանան ոչ թե զինծառայության 20 տարին լրանալուց հետո, ինչպես հիմա է, այլ իրենց կենսաթոշակային տարիքում՝ 63 տարեկանում, իրականությանը չեն համապատասխանում։

2026 թ․ հերթական խորհրդարանական ընտրություններում մեր համամասնական ցուցակի ձևավորման գործընթացը սկսվում է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության որոշմամբ․ 

1․ 2026 թ․ հերթական խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկվելու համար թեկնածուները կարող են ինքնառաջադրվել 2025 թ․ նոյեմբերի 1-ից նոյեմբերի 30-ը ներառյալ։ 

2․ Ինքնառաջադրումը տեղի է ունենում Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ էլփոստի հասցեին գրված համապատասխան նամակով, որին պետք է կցված լինի ինքնակենսագրական (կենսագրականի հղում)։ ՔՊ անդամ չհանդիսացող անձինք նամակին պետք է կցեն նաև ՔՊ վարչության առնվազն մեկ անդամի երաշխավորության մասին տեղեկատվություն։ 

3․ Թեկնածուների գրանցումն իրականացնելու է ՔՊ վարչությունը՝ 2025 թ․ դեկտեմբերի 1-ից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում։

4․ Գրանցված թեկնածուները մինչև 2026 թ․ փետրվարի 5-ը ներառյալ պետք է վճարեն առաջադրման վճար. ՔՊ անդամները՝ 500 հազար դրամ, ՔՊ անդամ չհանդիսացող անձինք՝ 1 միլիոն 500 հազար դրամ:

Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել զինծառայության մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը, ըստ որի, 2025թ. ձմեռային զորակոչից սկսած, 24-ամսյա պարտադիր զինվորական ծառայությունը կդառնա 18-ամսյա: 

Նախագծի ընդունմամբ կանխատեսվում է պարտադիր զինվորական ծառայության կազմակերպման ուղղությամբ ծախսերի նվազում՝ սկսած 2027 թվականի 2-րդ կիսամյակից, քանի որ 2025թ. ձմեռային զորակոչի շրջանակներում 2026թ. հունվարից սկսած 18 ամիս ծառայության ժամկետն ավարտվում է 2027թ. հուլիսին:

Փոփոխությունը, որի մասին պարոն Խաչատրյանը խոսում էր, հետևյալն է. անմիջապես պարտադրել Ադրբեջանին ռազմագերիներին և այլ պահվող անձանց բաց թողնել, մենք դեմ չենք այս նախադասությանը:

Նաև՝ երաշխավորել բռնի կերպով Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց վերադարձը՝ իրենց հայրենիք: Այս մասին ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը՝ Ազգային ժողովում տեղի ունեցող Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նիստի ժամանակ:

«Հայաստանը, Հայաստանի կառավարությունը, պաշտոնատար անձինք, որոնք պատասխանատու են Հայաստանի արտաքին քաղաքականության համար, այս պահին չեն ներկայացնում նման պահանջ Ադրբեջանին»,-հավելել է նա։ 

Հոկտեմբերի 30-ին, ժամը 08։57-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լեռնապատ գյուղի մոտակայքում՝ երկաթգծի անցումի վրա, տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ երկաթգծի անցումի վրա բեռնատար գնացքը բախվել է «Volkswagen» մակնիշի ավտոմեքենային։ 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, վարորդին և ուղևորին դուրս բերել ավտոմեքենայից․ տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։

Իրանում դատական ​​հայց է ներկայացվել նախկին նախագահ Ալի Աքբար Հաշեմի Ռաֆսանջանիի դստեր՝ Ֆաիզա Ռաֆսանջանիի դեմ, հաղորդում են իրանական ԶԼՄ-ները։

 

Գործը սկսվել է նրա վերջին հայտարարությունից հետո, որում նա ենթադրել է, որ իր հայրը սպանվել է դավադրության արդյունքում՝ կառավարության քաղաքականության և հանրային աջակցության քննադատության պատճառով։

Նրա հայտարարությունից հետո Իրանի արդարադատության նախարարությունը գործ է հարուցել Ֆաիզա Ռաֆսանջանիի դեմ և նրան կանչել դատարան՝ իր հայտարարություններին պատասխանելու համար։

Պատմաբան, Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը հայտարարություն է տարածել, որի մեջ նշված է.

 

«Հանրային հեռուստաընկերությունը հանրությանը վերադարձնելու անհրաժեշտության մասին։ Դրանում ասվում է.

Մենք՝ հասարակական և քաղաքական տարբեր շրջանակների ու կազմակերպությունների ներքոստորագրյալ ներկայացուցիչներս, հայտարարում ենք, որ օրենքով հանրային շահին ծառայելու և բազմակարծություն ապահովելու նպատակով ստեղծված Հանրային հեռուստաընկերությունը, կորցնելով իր անկախ գործելու հիմնական առաքելությունն ու կոչումը, վեր է ածվել իշխանությունների շահերը սպասարկող քարոզչամիջոցի։ 

Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հարկերի հաշվին գործող այդ Հանրային մեդիա համակարգը խաթարում է հանրային խոսքի հավասարակշռությունը, խեղաթյուրում է հասարակական իրողությունները և, հակասելով ՀՀ օրենքներին ու հանրային բարոյականության նորմերին, դարձել է իշխող քաղաքական ուժի ազդեցության հիմնական գործիքը։

Ստեղծված իրավիճակը ուղղակիորեն հակասում է խմբագրական անկախություն երաշխավորելու, քաղաքական և գաղափարական չեզոքություն ապահովելու, հանրային շահին ծառայելու, միակողմանի քարոզչությունն արգելելու «Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքի Հանրային հեռարձակողի պարտավորությունների հստակ սահմանումներին։

«Հանրայինը վերադարձնենք հանրությանը» խորագրով կլոր սեղանի մասնակիցները պատրաստակամություն հայտնեցին թե´ իրավական և թե´ կազմակերպական առումներով հետևողականորեն աշխատել առկա անառողջ կացությունը շտկելու ուղղությամբ։

Հանրային լրատվամիջոցները չեն կարող լինել մասնավոր շահերն ու տեսակետները սպասարկող քարոզչական հարթակ։ Մենք համոզված ենք, որ Հանրային հեռուստաընկերությունը և Հանրային ռադիոն, իրենց կոչմանն հավատարիմ մնալով, պարտավոր են ապահովել հեղինակություն և վստահություն հանրության շրջանում։

Սույն հայտարարությունը բաց է միանալու բոլոր այն քաղաքացիների և կազմակերպությունների համար, որոնք կիսում են այս մտահոգություններն ու նպատակները։

Երևան, 2025 թ. հոկտեմբերի 27

Պարույր Հայրիկյան

Հայաստանի անկախության պայքարի առաջնորդ

Հայկ Դեմոյան

Պատմական գիտությունների դոկտոր

Վահե Դարբինյան

«Վահան Թեքեյան» սոցիալ-մշակութային հիմնադրամ

Ժաննա Ալեքսանյան

«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ

Լարիսա Ալավերդյան

«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ, գործադիր տնօրեն

Նինա Կարապետյանց

ՆԺԱՐ սահմանադրական շարժում

Սուսաննա Մուրադյան

Տնտեսագետ

Վիկտոր Մնացականյան

«Հաղթանակ» կուսակցություն

Կարեն Քոչարյան

Հեռուստահաղորդավար, վերլուծաբան

Գարեգին Չուգասզյան

Ազգային ժողովրդավարական բևեռի խորհրդի անդամ

Տիգրան Խզմալյան

Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ

Դավիթ Մարգարյան

«Ապրելու Երկիր» կուսակցություն

Տիգրան Պետրոսյան

Լրագրող

Արտաշես Իկոնոմով

Գյուտարար, բիզնեսմեն»:

«Մեր ձևով» ժողովրդական շարժումը դատապարտում է Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանի ապօրինի ազատազրկումը: 

«Դավիթ Համբարձումյանի ազատազրկումը վերջին երկու շաբաթվա ընթացքում ժողովրդի կողմից ընտրված համայնքապետին քրեական գործիքակազմով չեզոքացնելու արդեն երկրորդ դեպքն է, որը չի կարող պայմանավորված չլինել քաղաքական ընթացիկ զարգացումներով և սպասվող ընտրական գործընթացներով։

Ինչպես Գյումրիի, այնպես էլ Մասիսի համայնքապետերի հետ կատարվածը, և առհասարակ, վերջին շրջանում ընդդիմախոսների շարունակական քաղաքական հետապնդումները փաստում են Հայաստանում ժողովրդավարական արժեքների ու մարդու իրավունքների խորը ճգնաժամի, ընտրովի արդարադատության ու դատաիրավական համակարգը փոքրիկ խմբակի այսրոպեական շահին ծառայեցնելու արատավոր պրակտիկայի մասին։ 

Ասել ենք և կրկնում ենք` Հայաստանում իրավապահ մարմինները պետք է զբաղվեն իրենց հիմնական գործառույթներով, և շատ շուտով այդպես էլ լինելու է»,- նշված է հայտարարության մեջ:

Ժամանակակից գաջեթների մարտկոցները՝ լիթիում-իոնային և լիթիում-պոլիմերային, սխալ շահագործման դեպքում արագ «ծերանում» են: Սարքերը կորցնում են տարողությունը՝ ստիպելով մեզ ավելի հաճախ փնտրել վարդակ: Պերմի Պոլիտեխի փորձագետները կիսվել են ապացուցված մեթոդներով՝ մարտկոցի մաշվածությունը դանդաղեցնելու համար: Այս մասին հայտնում է «Газета.Ru»-ն՝ հղում անելով համալսարանի մամուլի ծառայությանը: 

Սմարթֆոններ vs նոութբուքեր. տարբեր համակարգեր — ընդհանուր խնդիրներ

Չնայած երկու տեսակի սարքերն էլ օգտագործում են նմանատիպ մարտկոցներ, լիցքավորման կառավարման համակարգերը զգալիորեն տարբերվում են:

  • Նոութբուքեր. հագեցած են հզոր կոնտրոլլերով: 100% հասնելիս լիցքավորումը ավտոմատ կանգնեցվում է՝ նվազեցնելով բեռը:
  • Սմարթֆոններ. կոնտրոլլերը ավելի պարզ է, չի պաշտպանում մշտական «լցվածությունից» ցանցին միացված վիճակում — սա դեգրադացիայի գլխավոր գործոնն է:

«Մշտական 100%-ը նման է շարժիչը կարմիր գոտում պահելուն», — բացատրում է Ալեքսանդր Ռոմոդինը, տ.գ.թ., ՊՆԻՊՈՒ-ի «Միկրոպրոցեսորային ավտոմատացման միջոցներ» ամբիոնի դոցենտ:

Ոսկե կանոն. 20–80 %

Սմարթֆոնների հիմնական խորհուրդը.

  • Պահպանեք լիցքը 20–80 % սահմաններում:
  • Խուսափեք կանոնավոր 100% լիցքավորումից:
  • Ամիսը 1–2 անգամ կատարեք լրիվ ցիկլ (10–15 %-ից մինչև 100 %) — սա կալիբրացնում է տարողության գնահատման համակարգը:

Ի՞նչ չի կարելի թույլ տալ

  1. Լրիվ լիցքաթափում — 1–2 շաբաթ զրոյում մարտկոցը կարող է անդառնալի դեգրադացվել:
  2. Գերտաքացում 40 °C-ից բարձր — արագացնում է մարտկոցի ներսում քիմիական ռեակցիաները:
  3. Լիցքավորում 10 °C-ից ցածր ջերմաստիճանում — առաջացնում է ներքին վնասներ:

Ջերմաստիճանը կարելի է ստուգել կարգավորումներում կամ AIDA64CPU-Z հավելվածներով: Եթե կորպուսը տաք է — թողեք սարքը սառչի:

Լիցքավորիչներ. միայն օրիգինալ

«Չսերտիֆիկացված լիցքավորիչները տալիս են անկայուն հոսանք և լարում — սա վաղաժամ մաշվածության ուղիղ ճանապարհն է», — զգուշացնում է Դանիիլ Կուրուշինը, ՊՆԻՊՈՒ-ի «Տեղեկատվական տեխնոլոգիաներ և ավտոմատացված համակարգեր» ամբիոնի դոցենտ: 

Նոութբուքերի առանձնահատկությունները

  • Ցանցից աշխատելիս պահեք լիցքը 50–80 %:
  • Ակտիվացրեք լիցքավորման սահմանափակման ռեժիմը (կա Lenovo-ում, Dell-ում, ASUS-ում, HP-ում և այլն) — այն ավտոմատ կանգնեցնում է լիցքավորումը սահմանված մակարդակում (սովորաբար 60–80 %):

Պրակտիկ լայֆհակներ

Գործողություն

Էֆեկտ

Հեռացնել պատյանը լիցքավորման ժամանակ

Նվազեցնում է տաքացումը

Չխաղալ ծանր խաղեր լիցքավորման ժամանակ

Խուսափում է գագաթնակետային բեռներից

Անջատել Bluetooth/Wi-Fi պարապուրդի ժամանակ

Նվազեցնում է ֆոնային լիցքաթափումը

Միացնել ինքնաթիռի ռեժիմը գիշերը

Մինիմալացնում է ծախսը

Հակիրճ…

Պահեք լիցքը 20–80 % սահմաններում, խուսափեք գերտաքացումից և լրիվ լիցքաթափումից, օգտագործեք օրիգինալ լիցքավորիչներ: Նոութբուքերի համար ակտիվացրեք լիցքավորման սահմանափակման ռեժիմը: Ամիսը մեկ լրիվ ցիկլ — կալիբրացիայի համար: Այս պարզ կանոնները երկարացնում են մարտկոցի կյանքը 1–2 տարով:

Ֆոտո

Վենեսուելայի նախագահ Մադուրոն Ռուսաստանից հրթիռներ և ինքնաթիռներ է խնդրել ԱՄՆ-ին հակազդելու համար

Հայկ Բաբայանը նշանակվել է Ոստիկանության գվարդիայի հրամանատար

Թալինում պահածոյացված վարունգից թունավորվել են ընտանիքի 5 անդամներ

Եվրոպայի երիտասարդների մրցաշարում պայքարի մեջ կմտնի ծանրորդ Մերի Միսակյանը

Ռուսական Սու-35Ս-ը դարձել է ամենաարդյունավետ ժամանակակից կործանիչը. «Ռոստեխ» կորպորացիա

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով. եղանակի տեսություն

Շիրակի մարզպետի խորհրդականն ու նրա սանիկը պարեկի են ծեծել. «Առավոտ»

Տիգրան Ավինյանը մեն–մենակ է մնացել․ «Հրապարակ»

Թրամփի որդին նոյեմբերի 12–ին կայցելի Հայաստան

Չինական նոր T1400 ծանր անօդաչու ուղղաթիռը կատարել է իր առաջին թռիչքը

Ադրբեջանի հետ հաղորդակցությունների բացման հարցերով հանձնաժողովի անդամ է նաև Արարատ Միրզոյանի կինը

ԱՄՆ ՊՆ-ն կոչ է արել երկիրը նախապատրաստել պատերազմի․ CNN

Էրդողանի՝ Երևան այցելելու վերաբերյալ որևէ կոնկրետ տեղեկություն չկա. Թուրքիայի նախագահի աշխատակազմ

«Զանգեզուրի միջանցքը» կարող է փոխել Եվրասիայի տրանսպորտային քարտեզը. Հաջիև

Հայաստանը դարձել է Լատինական Ամերիկայի ինտեգրման ասոցիացիայի դիտորդ պետություն. ԱԳՆ