ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Գազայի հատվածի կարգավորման շուրջ բանակցությունները «շատ լավ» են ընթանում, իսկ ՀԱՄԱՍ-ը համաձայն է կարևոր հարցերի շուրջ պայմանավորվածություններին: Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Կարծում եմ՝ ամեն ինչ շատ լավ է ընթանում։ Եվ կարծում եմ՝ ՀԱՄԱՍ-ը համաձայնության է գալիս շատ կարևոր հարցերի շուրջ։ Մենք շատ լավ հնարավորություն ունենք համաձայնության հասնելու։ Կարծում եմ՝ մենք համաձայնության կհասնենք»,-ասել է Թրամփը Սպիտակ տանը։
Այսօր և առաջիկա օրերին Հայաստանում անձրև չի գա։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 7-8-ին կշարունակի աստիճանաբար բարձրանալ ևս 2-3 աստիճանով:
Այսօր Երևանում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի +27-29, գիշերը` +13-15 աստիճանի սահմաններում։
Ճապոնիայի դեսպանատունը Հայաստանում հրավիրում է 19-րդ ճապոնական ֆիլմերի փառատոնին: Այն տեղի կունենա 2025 թվականի հոկտեմբերի 13-ից 30-ը։
Այս տարի ցուցադրություններ կանցկացվեն Երևանում, Կապանում և Դիլիջանում՝ ներկայացնելով ճապոնական ժամանակակից ֆիլմերի ընտրանի։
Փառատոնը կմեկնարկի հետևյալ ժամանակացույցով.
Երևան
հոկտեմբերի 13-ին՝ ժամը 18:30-ին, Մոսկվա կինոթատրոնի Կարմիր դահլիճում տեղի կունենա փառատոնի բացման արարողությունը:
19:00- «Կատու վարձել»
հոկտեմբերի 14-ին՝ 19:00 – «Սիրտ երկկողմանի»
հոկտեմբերի 15-ին՝ 19:00 – «Վոտակոյ. Սերը դժվար է Օտակուի համար»
Կինոյի տուն (Վարդանանց փողոց 18)
հոկտեմբերի 16-ին՝ 19:00 – «Սիրտ երկկողմանի»
հոկտեմբերի 17-ին՝ 19:00 – «Վարձույթ կատվի»
Կապան
S’Unique կինոթատրոն (Շահումյան 1)
հոկտեմբերի 23-ին՝ 19:00 – «Վարձույթ կատվի»
Դիլիջան
Թումո կենտրոն (Մյասնիկյան փող., 63)
հոկտեմբերի 30-ին՝ 19:00 – «Վարձույթ կատվի»
Բոլոր ֆիլմերը ճապոներեն են՝ հայերեն և անգլերեն ենթագրերով: Մուտքն ազատ է:
Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանությունից ութ օր անց, երբ նախկին գյուղապետ Մհեր Ախտոյանի թիմակիցները տեղեկացել են, որ սպանության կասկածյալներից Նարեկ Օհանյանի եղբոր գերեզմանը պղծվել է (ջարդուփշուր է արվել հուշարձանը), գյուղում լուրջ ընդհարում է սկսվել, գրում է «Ժողովուրդը»։ Ախտոյանի թիմակիցները փորձել են հաշվեհարդար տեսնել՝ բռնության դիմելով Գրիգորյանի կողմնակիցների նկատմամբ։
Պարբերականը նշում է նաև, որ Վալոդյա Գրիգորյանի մտերիմ շրջապատը իրավապահներից պահանջում է Հայաստան վերադարձնել գործով հնարավոր կազմակերպիչներից մեկին՝ նախկին գուղապետ Մհեր Ախտոյանին։ Նրան սպանությունից ընդամենը մի քանի օր առաջ «Զվարթնոց» օդանավակայանից ճանապարհել է Վ. Գրիգորյանի սպանության ենթադրյալ կասկածյալ Գևորգ Հարությունյանը։
Իրավապահ համակարգն արդեն ինը օր է, ինչ Մերձավանում ուժեղացված հսկողություն է իրականացնում, անգամ ոստիկանության զորքերն են գիշերում գյուղում, սակայն, ի հեճուկս դրա, գյուղում տիրում է լարվածություն և վախի մթնոլորտ։ Բնակիչները վկայում են, որ անգամ ոստիկանության ներկայությամբ հնարավոր չի լինում կանխել ծեծկռտուքներն ու բախումները, գրել է «Ժողովուրդը»։
COVID-19-ը դարձել է ուկրաինական հակամարտության անուղղակի պատճառը. ըստ Bild –ի՝ այս մասին նշել է Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը։
Մերկելի նկատառմամբ՝ կորոնավիրուսի համավարակի ժամանակ համաշխարհային առաջնորդների միջև ուղիղ բանակցությունների անհնարինությունը բարդացրել է փոխզիջումների որոնումը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր ինքնազգացողությունն այժմ լավ է կամ նույնիսկ ավելի լավ, քան երեք տասնամյակ առաջ: Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Կարծում եմ՝ ես հիանալի եմ դիմանում»,-ասել է 79-ամյա ամերիկացի առաջնորդը Newsmax հեռուստաալիքին տված հարցազրույցում՝ պատասխանելով հաղորդավարի՝ ինքնազգացողության մասին հարցին։
«Ես ինձ նույն կերպ կամ նույնիսկ ավելի լավ եմ զգում, քան 30 տարի առաջ։ Ես իսկապես ինձ ավելի լավ եմ զգում, քան 30-40 տարի առաջ»,-ասել է նա։
News Bar-ի փոխանցմամբ՝ Խորվաթիայում իժը կծել է հարբած տղամարդու և մահացել նրա արյան մեջ եղած ալկոհոլից։
Դեպքը տեղի է ունեցել, երբ 42-ամյա Շտեֆ Ռադուլիչը, գործնական հանդիպումն ավարտելուց հետո, որոշել է կարճ զբոսանք կատարել թաղամասում։ Տղամարդու խոսքով՝ զբոսանքի ժամանակ պատահաբար չափազանց մոտեցել է իժին, որը, զգալով սպառնալիք, կծել է ոտքը։
«Ես զգացի սուր ցավ և անմիջապես հասկացա, որ դա օձ է։ Ես պատրաստվում էի վազել բժշկի մոտ, բայց նկատեցի, որ ինչ-որ բան այն չէ նրա հետ. նրա աչքերը կիսափակ էին, այն տատանվում էր և երկու անգամ գլուխը հարվածել էր ծառին», - ասել է խորվաթը։
Մինչ տղամարդը փորձում էր օգնություն ցուցաբերել սողունին և տեղափոխել նրան շտապօգնության բաժանմունք, օձը մահացել է։ Անասնաբուժական զննումը ցույց է տվել, որ նրա արյան մեջ ալկոհոլի մակարդակը 5.1 գ/կգ է։
«Տեղական իժերը պարզապես չեն հարմարվել իրենց «որսի» արյան մեջ ալկոհոլի նման կոնցենտրացիային, հատկապես ցերեկվա ժամը երկուսին։ Դա պարզապես անհամատեղելի է կյանքի հետ», - մեկնաբանեց բժիշկ Մատե Դրնիչը։
Միևնույն ժամանակ, օձի թույնը ոչ մի ազդեցություն չի ունեցել Շտեֆի վրա։ Բժիշկները կարծում են, որ նրա արյան մեջ ալկոհոլը չեզոքացրել է տոքսինը, ինչը, հնարավոր է, փրկել է նրա կյանքը։
«Հիմա ես խնդրում եմ բժշկին ինձ ֆաքս ուղարկել պաշտոնական հաստատմամբ, որ ալկոհոլը փրկել է իմ կյանքը՝ որպեսզի վերջապես լռեցնեմ կնոջս», - կատակում է Շտեֆը։
Անհետ կորած զինծառայողի հարազատ Արսեն Ղուկասյանը կալանավորվեց 1 ամիս ժամկետով: Այդ մասին հայտնել է փաստաբան Տաթևիկ Սողոյանը։
Հիշեցնենք` կալանք տվող դատավորը Մասիս Մելքոնյանն է։
Ս.թ. սեպտեմբերի 29-ին ՊՆ շենքի մոտ տեղի ունեցած քաշքշուկի առթիվ ՊՆ և ՌՈ ծառայողների հաղորդման հիման վրա նախաձեռնված վարութի շրջանակներում ձերբակալվել էին անհայտ կորած անձանց հարազատներ Արսեն Ղուկասյանը և Ապիջան Սարգսյանը:
Նրանք սեպտեմբերի 29-ին հանդիպում էին պահանջում ՊՆ մի քանի պաշտոնյայի հետ։
«Հրապարակ» թերթը գրում է. «Ալեն Սիմոնյանի եւ Անդրանիկ Քոչարյանի միջեւ արհեստածին կոնֆլիկտը լուծվեց հօգուտ Սիմոնյանի, ավելի ճիշտ՝ իշխանությունը չցանկացավ ԱԺ-ում քննության առարկա դարձնել 44-օրյա պատերազմի մասին զեկույցը, քանի որ քննարկումը կարող էր նորից կրքեր բորբոքել եւ հիշեցնել պատերազմը, իսկ իրենք 2 ամսից ավելի է՝ խաղաղության կեղծ քարոզ են տանում։
ԱԺ նախագահը զեկույցն ուղարկել է ԱԺ առաջին` գաղտնի բաժին, այն պատգամավորները, ովքեր գաղտնիության հասանելիություն ունեն, կարող են ծանոթանալ։
Թեպետ ԱԺ նախագահն առաջարկում էր ԱԺ փակ լսումների ֆորմատով զեկույցը քննարկել, սակայն Անդրանիկ Քոչարյանը մերժել է։
Երեկ Պետաիրավական հարցերի հանձնաժողովի ղեկավար Վլադիմիր Վարդանյանին հարցրինք՝ ի՞նչ եզրակացություն է փոխանցել ԱԺ նախագահին, զեկույցն իսկապե՞ս ժամկետանց է, Ա. Քոչարյանը հայտարարում է, որ սահմանադրական հանձնաժողովը լեգիտիմ է, քանի դեռ խորհրդարանը չի ավարտել իր լիազորությունները։
Վարդանյանը երկար-բարակ խոսեց, ուղիղ չասաց, թե ժամկետանց է․ «Վեճ չի կարող լինել։ Կարող է լինել այն պարագայում, երբ կա տարընթերցում, մենք տարընթերցում չունենք, ես շատ հստակ ներկայացրել եմ այն, ինչ նախատեսված է ԱԺ կանոնակարգ օրենքով։ Բայց մեզ համար շատ կարեւորություն է ներկայացնում այն ահռելի աշխատանքը, որը կատարել է հանձնաժողովը։ Փաստաթուղթը պատրաստ է, այն գտնվում է ԱԺ-ում․․․ ով ունի հասանելիություն պետական գաղտնիքին, կարող է ծանոթանալ»։
«Փաստ» օրաթերթը գրում է. «Երեկ քպական պատգամավոր Բաբկեն Թունյանն ասել է, որ առաջիկայում շրջանառության մեջ են դնելու նախագիծ՝ կապված համընդհանուր հայտարարագրման չարաբաստիկ համակարգի հետ: Ըստ այդմ, այն քաղաքացիները, որոնք պետական եկամուտների կոմիտեի կողմից տեսանելի տեղեկատվությունից բացի այլ եկամուտ չունեն, կարող են անգամ մուտք չգործել եկամուտների հայտարարագրման համակարգ: Քաղաքացու հայտարարագիրն ինքնաշխատ կերպով կհամարվի լրացված՝ ՊԵԿ-ի կողմից լրացված տվյալների հիման վրա:
Ի՞նչ է սա նշանակում: Ակնհայտ է, որ իշխանություններն իրենք էլ հասկանում են, որ այս համակարգը պարզապես «գցել են ոտքներին» ու փորձում են ինչոր կերպ «զադնի դնելու» միջոցներ գտնել, սակայն այնպես, որ հա՛մ որոշակի մեղմացում իրականացվի, հա՛մ էլ իրենց «պատիվը չընկնի»:
Բանն այն է, որ քաղաքացիները տոտալ բոյկոտում են այս համակարգը: Մասնավորաբար, ինչպես տեղեկացրել էր այս համակարգի դեմ հետևողական պայքար տանող «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը, ՊԵԿ-ից ստացված տվյալներով, սեպտեմբերի 1-ի դրությամբ 860000 քաղաքացուց հայտարարագիր է ներկայացրել ընդամենը 94382-ը, այսինքն՝ մոտ 11 տոկոսը։ Մասնագետների մոտավոր հաշվարկներով, ներկայում առավելագույնը կարող է հայտարարագիր ներկայացրած լինել 110115 հազար քաղաքացի, իսկ վերջնաժամկետին մնացել է ընդամենը 24 օր: Սա նշանակում է, որ նոյեմբերի 1-ի դրությամբ իշխանություններին կհաջողվեր ապահովել ընդամենը մոտ 15 տոկոս, ինչը գլոբալ առումով մեծ խայտառակություն է իրենց համար: Մյուս կողմից՝ ավելի քան 700 հազար մարդու տուգանելը կարող է շատ թանկ նստել իշխանության վրա: Եվ ահա, փորձում են գտնել ուղիներ, որպեսզի ավտոմատ հայտարարագրման միջոցով «քանակ ապահովեն» ու նաև «լավամարդ» լինեն հանրության աչքում: Դե, առջևում ընտրություններ են:
Սակայն նույնիսկ այս փոփոխությունն են մասնագետները համարում խնդրահարույց, քանի որ ստացվում է՝ մարդն իր կամքին հակառակ համարվում է հայտարարագիր լրացրած: Այս թեմային մանրամասն կանդրադառնանք առաջիկայում՝ ներկայացնելով ոլորտի մասնագետների ու փորձագետների տեսակետները:
Հիշեցնենք, որ «Փաստը» դեռ ամիսներ առաջ էր գրել, որ կառավարությունում մտածում են՝ ինչպես «զադնի դնեն» համընդհանուր հայտարարագրման համակարգի առումով, որ շատ «ամոթ չլինի»: Նշել էինք նաև, որ այս համակարգը իշխանությունների «կոկորդին է մնացել»: