Live24
Նոյեմբերի 02, 2025
Live24

Live24

Լուրեր

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հրամայել է անհապաղ սկսել միջուկային զենքի փորձարկումները հավասար հիմունքներով այն երկրների հետ, որոնք, նրա խոսքով, ունեն միջուկային զենքի ծրագրեր, հաղորդում է abc news-ը։

 

«Ես հանձնարարել եմ Պատերազմի նախարարությանը սկսել մեր միջուկային զենքի փորձարկումները հավասար հիմունքներով։ Այս գործընթացը կսկսվի անմիջապես», – գրել է Թրամփը իր Truth Social սոցիալական ցանցում։

Նա իր որոշումը կապել է այլ երկրներում փորձարկման ծրագրերի առկայության հետ։ Թրամփի խոսքով՝ Միացյալ Նահանգներն ունի ամենամեծ միջուկային զինանոցը, բայց Չինաստանը կարող է հասնել նրան հինգ տարվա ընթացքում։

 

Բուսանում կայացած Թրամփի և Սի Ծինփինի համատեղ մամուլի ասուլիսում նա չի պատասխանել լրագրողների այն հարցին, թե ինչու է հայտարարել փորձարկման անհապաղ մեկնարկի մասին։

Ավելի վաղ Թրամփը, մեկնաբանելով Ռուսաստանի կողմից միջուկային շարժիչով «Բուրեվեստնիկ» թևավոր հրթիռի փորձարկումը, հայտարարել էր, որ աշխարհի լավագույն միջուկային սուզանավը գտնվում է անմիջապես Ռուսաստանի ափերի մոտ։

Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև միջուկային զինաթափման վերաբերյալ մանրամասն փորձագիտական ​​բանակցություններ դեռևս չեն ընթանում, սակայն այդ հարցը բազմիցս բարձրացվել է, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

 

Նախկինում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Ռուսաստանի հետ միջուկային զինաթափման վերաբերյալ բանակցություններ են ընթանում, և որ Չինաստանը կարող է միանալ դրանց, եթե առաջընթացը դրական լինի։

«Այդ մանրամասն փորձագիտական ​​բանակցությունները (Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև միջուկային զինաթափման վերաբերյալ – խմբ.), ոչ, դրանք դեռևս չեն ընթանում։ Թեման իսկապես բազմիցս բարձրացվել է»,- РИА Новости-ի փոխանցմամբ՝ լրագրողներին ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով Թրամփի խոսքերը։

Առանց անձնակազմի «Պոսեյդոն» ստորջրյա սարքի փորձարկման մասին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունից հետո Միացյալ Նահանգները պետք է անհապաղ սկսի միջուկային զսպվածության վերաբերյալ քննարկումները Ռուսաստանի հետ:

Այս մասին հայտարարել է բրիտանացի ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Մերկուրիսը ԱՄՆ բանակի թոշակառու փոխգնդապետ Դանիել Դևիսի YouTube-ալիքում։

 

Վերլուծաբանը նշել է, որ Միացյալ Նահանգները պետք է մանրակրկիտ ուսումնասիրի սպառազինությունների վերահսկման և միջուկային զենքի հարցը՝ մոտեցող աղետից խուսափելու համար։

Այսօր՝ հոկտեմբերի 30-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 08:30-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների կողմից Հերացու անվան 1-ին համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել մի տղամարդ:

Վերջինը տեղափոխվել է աջ ազդրի, շեքի շրջանի, կտրած ծակած վերքերով, դեմքի և աջ ուսագոտու շրջանի այրված վերքերով:

Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, վիրահատվել է և վերակենդանացման բաժանմունքում է, ի վիճակի չէ կատրավածի մասին բացատրություն տալու:

Պարզվել է, որ վիրավորը 32-ամյա Սամսոն Ս.-ն է, ով հիվանդանոց է տեղափոխվել Հանրապետության հրապարակում գտնվող «Մարիոթ» հյուրանոցային համալիրից և ըստ օպերատիվ ալ տեղեկությունների՝ նա աշխատում է նշված հյուրանոցային համալիրում՝ որպես խոհարար:

Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական 3-րդ բաժին՝ հետագա քրեական վարույթի հարցը քննարկելու համար:

Հայաստանի Հանրապետության տարածքում հոկտեմբերի 30-ի 30-ի ցերեկը, 31-ին, նոյեմբերի 1-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 30-ին կշարունակի նվազել, նոյեմբերի 1-3-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։ 

Երևան քաղաքում ևս հոկտեմբերի 30-ի ցերեկը, 31-ին, նոյեմբերի 1-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ 

Մայրաքաղաքում հոկտեմբերի 30-ի ցերեկը 14-16 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +7...+9 աստիճան։

ՆԳՆ Ոստիկանությունը և Փրկարար ծառայությունը շարունակում են Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղի բնակիչ 3-ամյա Տիգրան Օվանեսովի որոնողական աշխատանքները։ 

Ժամը 11․00-ի դրությամբ աշխատանքներին ներգրավված են

ՆԳՆ քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Գեղարքունիքի մարզային վարչության և մարզի Համայնքային ոստիկանության հինգ բաժիններից՝ 80, և Փրկարար ծառայությունից՝ 150 ծառայող։ 

Օգտագործվում են անօդաչու թռչող սարքեր և տեխնիկական այլ միջոցներ։

Եվս մեկ անգամ կոչ ենք անում զերծ մնալ չճշտված տեղեկություններ տարածելուց, հետևե՛լ միայն պաշտոնական տեղեկատվությանը։ Անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ իրազեկում։

ՀՀ ՊՆ-ն հերքել է տարածվող լուրերը, թե 2026 թվականին բանակից մեծ թվով սպաների զորացրում է կատարվելու։

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը նշել է, որ լուրերը, թե իբր կա նախագիծ, ըստ որի՝ 20 տարի ՀՀ զինված ուժերում ծառայած զինծառայողները զինվորական թոշակ ստանան ոչ թե զինծառայության 20 տարին լրանալուց հետո, ինչպես հիմա է, այլ իրենց կենսաթոշակային տարիքում՝ 63 տարեկանում, իրականությանը չեն համապատասխանում։

2026 թ․ հերթական խորհրդարանական ընտրություններում մեր համամասնական ցուցակի ձևավորման գործընթացը սկսվում է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության որոշմամբ․ 

1․ 2026 թ․ հերթական խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկվելու համար թեկնածուները կարող են ինքնառաջադրվել 2025 թ․ նոյեմբերի 1-ից նոյեմբերի 30-ը ներառյալ։ 

2․ Ինքնառաջադրումը տեղի է ունենում Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ էլփոստի հասցեին գրված համապատասխան նամակով, որին պետք է կցված լինի ինքնակենսագրական (կենսագրականի հղում)։ ՔՊ անդամ չհանդիսացող անձինք նամակին պետք է կցեն նաև ՔՊ վարչության առնվազն մեկ անդամի երաշխավորության մասին տեղեկատվություն։ 

3․ Թեկնածուների գրանցումն իրականացնելու է ՔՊ վարչությունը՝ 2025 թ․ դեկտեմբերի 1-ից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում։

4․ Գրանցված թեկնածուները մինչև 2026 թ․ փետրվարի 5-ը ներառյալ պետք է վճարեն առաջադրման վճար. ՔՊ անդամները՝ 500 հազար դրամ, ՔՊ անդամ չհանդիսացող անձինք՝ 1 միլիոն 500 հազար դրամ:

Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել զինծառայության մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը, ըստ որի, 2025թ. ձմեռային զորակոչից սկսած, 24-ամսյա պարտադիր զինվորական ծառայությունը կդառնա 18-ամսյա: 

Նախագծի ընդունմամբ կանխատեսվում է պարտադիր զինվորական ծառայության կազմակերպման ուղղությամբ ծախսերի նվազում՝ սկսած 2027 թվականի 2-րդ կիսամյակից, քանի որ 2025թ. ձմեռային զորակոչի շրջանակներում 2026թ. հունվարից սկսած 18 ամիս ծառայության ժամկետն ավարտվում է 2027թ. հուլիսին:

Փոփոխությունը, որի մասին պարոն Խաչատրյանը խոսում էր, հետևյալն է. անմիջապես պարտադրել Ադրբեջանին ռազմագերիներին և այլ պահվող անձանց բաց թողնել, մենք դեմ չենք այս նախադասությանը:

Նաև՝ երաշխավորել բռնի կերպով Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց վերադարձը՝ իրենց հայրենիք: Այս մասին ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը՝ Ազգային ժողովում տեղի ունեցող Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նիստի ժամանակ:

«Հայաստանը, Հայաստանի կառավարությունը, պաշտոնատար անձինք, որոնք պատասխանատու են Հայաստանի արտաքին քաղաքականության համար, այս պահին չեն ներկայացնում նման պահանջ Ադրբեջանին»,-հավելել է նա։ 

Ֆոտո

Իսրայելը հարվածել է Լիբանանին․ զոհվել է 4 մարդ

Եգիպտոսում բացվել է աշխարհի ամենամեծ հնագիտական թանգարանը

Այսօր Արցախի հերոս Դավիթ Գրիգորյանի հիշատակի օրն է

Իտալացի արվեստի պրովոկատորը վաճառում է ոսկե զուգարանակոնք. մեկնարկային գինը՝ 10 միլիոն դոլար

Բանտից ազատված մարդակերի բնակարանում տղամարդու դի է հայտնաբերվել

Տուապսեում անօդաչուն վնասել է նավթային լցանավը. Սոչիում հրթիռային վտանգ է հայտարարվել

Լա Լիգա․ «Ռեալը» 4:0 հաշվով հաղթեց «Վալենսիային», Մբապեն՝ դուբլի հեղինակ

Թրամփը հանձնարարել է Պաշտպանության նախարարությանը պատրաստվել Նիգերիայում «հնարավոր գործողությունների»

Վրաստանում հացը թանկացել է

Բագրատունյաց պողոտայում տղամարդու մարմին է հայտնաբերվել

Երկրաշարժ Ադրբեջանում

Սի Ծինփինի հետ իմ հանդիպումը հրաշալի էր․ Թրամփ

Մադուրոն մեղադրել է ԱՄՆ-ին պшտերազմ և պետական հեղաշրջում կազմակերպելու փորձի մեջ

Մեքսիկայի Էրմոսիլյո քաղաքում խանութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով կան զոհեր

Open AI-ն արգելել է ChatGPT-ին տրամադրել իրավաբանական և բժշկական խորհրդատվություն