Live24
Հոկտեմբերի 08, 2025
Live24

Live24

Լուրեր

Վրաստանի դատախազությունը պաշտոնապես մեղադրանք է առաջադրել հինգ ընդդիմադիր գործչին՝ հոկտեմբերի 4-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների օրը պետական ​​հեղաշրջման և կառավարության տապալման կոչերի համար, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

 

«Մեղադրանք է առաջադրվել Պաատա Բուրչուլաձեին, Մուրթազ Զոդելավային, Իրակլի Նադիրաձեին, Պաատա Մանջգալաձեին և Լաշա Բերիձեին», - ճեպազրույցի ժամանակ ասել է դատախազության ներկայացուցիչ Դավիթ Գումբերիձեն։

Նրա խոսքով՝ մեղադրանքները վերաբերում են Վրաստանի սահմանադրական կարգի բռնի փոփոխության կամ պետական ​​իշխանությանը տապալելու կոչերին, ինչպես նաև խմբակային բռնություն կազմակերպելուն, ղեկավարելուն և դրան մասնակցելուն։

Այսօր առավոտյան Ելիսեյան պալատում Սեբաստիան Լեկորնյուն իր հրաժարականի դիմումը ներկայացրել է Էմանուել Մակրոնին, որն ընդունել է այն։

Նոր նշանակում ՔԿ-ում

Հոկտեմբերի 06, 2025

Սիսակ Հայրապետյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի պետ։

Սիսակ Գրիշայի Հայրապետյանի կենսագրությունը

Ծնվել է 1988 թվականի փետրվարի 11-ին Արարատի մարզի Վեդի ավանում:

Աշխատանքային գործունեություն

2025 թվականի սեպտեմբերի 1-ից հանդիասնում է Հյուսիսային համալսարանի իրավագիտության ամբիոնի՝ «Քրեական իրավունքի» դասախոս,

2024-2025թթ. – ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչության երրորդ վարչության ավագ քննիչ,

2023-2024թթ. – ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչության երրորդ բաժնի ավագ քննիչ,

2021-2023թթ. – ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի երրորդ բաժնի քննիչ, ապա՝ ավագ քննիչ,

2019-2021թթ. – ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնի ՀԿԳ քննիչ,

2018-2019թթ. – ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության ավագ քննիչ,

2014-2018թթ. – ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնի քննիչ, ապա՝ ՀԿԳ քննիչ,

VIII-X.2014թ. – ՀՀ ՊՆ N զորամասի քննիչ,

2013-2014թթ. – ՀՀ ՊՆ N զորամասի պարետային ծառայության պահպանության ջոկի հրաձիգ,

V-XII.2013թ. – ՀՀ ՊՆ N զորամասի պարետային ծառայության կարգապահական մեկուսարանի հրաձիգ։

Կրթություն

2009 թվականին ավարտել է Գավառի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը, 2013 թվականին՝ նույն բուհի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան։

Պարգևներ

ՀՀ վարչապետի 2024 թվականի հոկտեմբերի 9-ի որոշումով պարգևատրվել է արժեքավոր նվերով, ինչպես նաև խրախուսվել գերատեսչական տարբեր պարգևներով:

Այլ տվյալներ

2009-2011թթ. – ծառայել է ՀՀ զինված ուժերում։

Ամուսնացած է ունի երկու երեխա։

Հայաստանի Հանրապետության տարածքում հոկտեմբերի 6-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան՝ 2-5մ/վ։

Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 6-8-ը աստիճանաբար կբարձրանա ևս 2-3 աստիճանով:
Երևանում հոկտեմբերի 6-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կլինի այսօր ցերեկը 25-27, երեկոյան՝ 20-22 աստիճան։

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի ծննդյան օրը՝ հունիսի 14-ին Սպիտակ տանը տեղի կունենա UFC-ի մենամարտը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Reuters գործակալությունը, այս մասին Վիրջինիա նահանգի Նորֆոլկ քաղաքում գտնվող ԱՄՆ ռազմածովային ուժերի բազայում ելույթի ժամանակ հայտարարել է հենց Թրամփը, ով 2026 թվականի ամռանը կդառնա 80 տարեկան։

 

Հուլիսի սկզբին Թրամփը խոսել էր Սպիտակ տան տարածքում 2026 թվականին UFC-ի մենամարտ կազմակերպելու մասին՝ առանց հստակեցնելու դրա անցկացման հստակ օրը։

ԱՄՆ նախագահը հաճախ է ներկա լինում UFC-ի մենամարտերին։

UFC-ի նախագահ Դանա Ուայթը Sports Business Journal-ին հայտնել է, որ մենամարտից հետո Սպիտակ տան խոտածածկույթը վերականգնելու համար անհրաժեշտ է լինելու ծախսել 700 000 ԱՄՆ դոլար։ 

Երկու գիշեր անընդմեջ՝ հոկտեմբերի 6-ին և 7-ին, տեսանելի կլինի տարվա ամենագեղեցիկ լուսիններից մեկը՝ առաջին աշնանային գերլուսինը։ Այս մասին  գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։

«Հերթական լիալուսինը, որը տեսանելի կլինի հաջորդ երկու անընդմեջ գիշերներին (հոկտեմբերի 6-7 և հոկտեմբերի 7-8), ինչպես սպասվում է, կլինի տարվա ամենագեղեցիկներից մեկը։ Լիալուսինը իր ուղեծրով կգտնվի Երկրին ամենամոտ կետում և, համապատասխանաբար, երկնքում կհայտնվի իր առավելագույն չափին մոտ։ Չնայած այս փոփոխությունները համեմատաբար փոքր են (ամենամեծ լուսինը ընդամենը 13%-ով մեծ է ամենափոքրից), պայծառության տարբերությունը կարող է հասնել 25%-ի կամ ավելիի, ինչը սովորաբար բավականին նկատելի է։

Լիալուսնի ճշգրիտ պահը ընկնում է հոկտեմբերի 7-ին՝ Երևանի ժամանակով ժամը 07:47-ին։ Սա նշանակում է, որ  ՀՀ տարածքի համար հոկտեմբերի 6-7-ի և հաջորդող հոկտեմբերի 7-8-ի գիշերները միատեսակ բարենպաստ կլինեն լուսինը դիտարկելու համար Լուսնի լուսավորության և բավական ցածր ամպամածության առումով: Միայն Լոռու և Տավուշի մարզերում ամսի 6-ին ամպամածությունը կարող է խանգարել վայլել այդ գեդեցկությունը, իսկ 7-ին պայմանները առավել բարենպաստ կլինեն գերլուսինը դիտելու համար:

Գերլուսնի սեզոնը սովորաբար տևում է 3-4 լիալուսին անընդմեջ։ Լուսինը կհասնի ավելի մեծ պայծառության նոյեմբերին (5-ին) և դեկտեմբերին (4-ին), չնայած խոսքը ընդամենը 2-3% տարբերության մասին է, իսկ վերջին ձևական գերլուսինը տեղի կունենա հունվարի 3-ին։

Հ.Գ. Անգլիական ավանդույթում հոկտեմբերյան լուսինը կոչվում է Բերքահավաքի լուսին։ Այսպիսով, եթե որևէ մեկը դեռ չի հանել իր կարտոֆիլը, ապա դրա համար իսկական ժամանակն է»,-գրել է նա։

Armlur.am-ը գրում է. «Հայաստանի Սուրբ քաղաքում ՔՊ-ի հաղթանակը կյանքի ու մահու հարց է դարձել իշխող կուսակցության համար: Ուրբաթ օրը՝ հոկտեմբերի 3-ին հրավիրված ՔՊ վարչության նիստը նվիրված է եղել նոյեմբերին կայանալիք Վաղարշապատ խոշորացված համայնքի ղեկավարի ընտրություններին: Հին կազմով ՔՊ վարչության նիստին հրավիրել են Էջմիածին քաղաքի ժամանակավոր քաղաքապետ Արգիշտի Մեխակյանին ու Արմավիրի նորանշանակ մարզպետ, ուժային կառույցի նախկին ներկայացուցիչ Վահրամ Խաչատրյանին:

ArmLur.am-ի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանն ասել է․ «Հասկանում եք, չէ՞, թե մեր համար ինչքան կարևոր է Էջմիածնում ՔՊ-ական քաղաքապետ ունենալը հիմա»:

ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանը ելույթ է ունեցել, ներկայացրել, թե այս ժամանակահատվածում ինչ հաջողություններ է գրանցել, ինչ հանդիպումներ ու քննարկումներ է ունեցել: 

ArmLur.am-ը տեղեկացավ, որ Էջմիածին համայնքի ընտրությունների պատասխանատուն ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն է:

Մարզպետ Խաչատրյանը ևս պետք է Մեխակյանին օգնի ընտրվելու համար, ինչի պատճառով էլ նրան վերջերս հաճախ են ՔՊ վարչության նիստերին կանչում: Փաշինյանն այս պահին այդքան էլ գոհ չէ իրավիճակից և թիմին հորդորել է աշխատել` Էջմիածինում քաղաքապետի պաշտոնը ընդդիմադիրներին «չհանձնելու» համար: Առանց այդ էլ Գյումրու ընդդիմադիր քաղաքապետի ներկայությունը քաղաքական դաշտում նյարդայնացնում է Փաշինյանին»։

Հոկտեմբերի 5-ին, ժամը 23։53-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Դաշտ գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Toyota» և «Opel» մակնիշների ավտոմեքենաները․ վերջինս բռնկվել է։

«Toyota» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և երկու ուղևոր հոսպիտալացվել են բժշկական կենտրոններ։

Հրդեհը մեկուսացվել է հոկտեմբերի 6-ին, ժամը 00:06-ին, մարվել՝ 00:14-ին: Այրվել է «Opel» մակնիշի ավտոմեքենան․ ավտոմեքենայում հայտնաբերվել է վարորդի դին:

Փրկարարները հոսանքազրկել են «Toyota» մակնիշի ավտոմեքենան:

Հինգ հայ շախմատիստներ ունեն հարյուր տոկոսանոց արդյունք Ալբանիայի Դուրես քաղաքում ընթացող շախմատի աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունում: Այս մասին հայտնում են ֆեդերացիայից։

2 խաղափուլից հետո 2 միավոր ունեն Ռոբերտ Փիլիպոսյանը (մինչև 18 պատանիներ), Վահե Սուքիասյանը (մինչև 18 պատանիներ), Մանվել Առաքելյանը (մինչև 14 պատանիներ), Անի Ավետիսյանը (մինչև 16 աղջիկներ) և Գաբրիելա Հարությունյանը (մինչև 14 աղջիկներ):

Վաչե Հովակիմյանը (մինչև 16 պատանիներ) և Անահիտ Մկրտչյանը (մինչև 16 աղջիկներ) ունեն 1.5 միավոր:

3-րդ խաղափուլը կմեկնարկի հոկտեմբերի 6-ին՝ Հայաստանի ժամանակով 17:00-ին:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր կայցելի Ադրբեջան։

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, Էրդողանը կմասնակցի Թուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին, որը տեղի կունենա Գաբալայում։

Ֆոտո

Թրամփը չի շնորհավորել Պուտինի ծննդյան օրը

Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են տարածաշրջանային հարցեր

Փարիզի կենտրոնում պայթյուն որոտացել Ֆրանսիայի վարչապետի նստավայրի մոտ

Կարողանալո՞ւ են արխիվ ուղարկել իրենց մեղքը կապիտnւլյացիայի. Սարգսյանը՝ «44-օրյայի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի» զեկույցն արխիվ ուղարկելու մասին

Այն իշխանությունը, որը երեք անգամ մեծացրել է Եռաբլուրը, փորձում է ինձ մեղադրել Եռաբլուրի հողերը վաճառելու մեջ. Սերժ Սարգսյան

Տղամարդն իր կնոջը հանձնել է նրա սիրեկանին՝ փոխարենը ստանալով կով և 400 դոլար

Մենք ժամանակին կտեղեկացնենք ընտրություններում ՀՀԿ-ի մասնակցելու կամ չմասնակցելու մասին․ երրորդ նախագահ

Սամվել Բաբայանը քաղաքական համագործակցություն է սկսում Արթուր Վանեցյանի հետ

Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն մի փոքր թանկացել է

Լաս Վեգասի ամենահին և «ամենասարսափելի» հյուրանոցը 5000 դոլարով համարձակ մարդ է փնտրում՝ ուրվականների որսի համար

Բա որ Արցախի հարցը լուծված էր, Ադրբեջանի կողմն ինչի՞ էր գալիս բանակցություններին. Սերժ Սարգսյան

Կոպենհագենում Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը քննարկել են «Զանգեզուրի միջանցք» արտահայտության կիրառման խնդիրը. Նազելի Բաղդասարյան

Ղրիմն Ուկրաինա է. ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ

Լենինգրադի մարզում մեթանոլով թունավորումից մահացածների թիվը հասել է 45-ի

Հալեպի հայաբնակ թաղամասերում վիրավորներ և զոհեր չկան