Live24
Օգոստոսի 02, 2025
Live24

Live24

Լուրեր

ՀՀ Ազգային ժողովը 19 միլիոն դրամ կծախսի «Ամառային դպրոց 2025»-ի համար։ Այս մասին տեղեկանում ենք ծառայության պետական գնման պայմանագրից։ Ամառային դպրոցը նախատեսված է օգոստոսի 17-30-ը, կմասնակցի ընդհանուր առմամբ 60 երեխա:

Ծախսերը ներառում են տրանսպորտ, սնունդ, հյուրանոց (առնվազն 4-աստղանի հյուրանոց՝ Երևանի փոքր կենտրոնից մինչև 3 կմ հեռավորության վրա), խորհրդանշական նվերներ (արտաքին լիցքավորիչներ՝ power bank, շապիկներ, բաժակներ, թերմոսներ և այլն):

Նախատեսվում է նաև ապահովել մասնակիցների այցելությունները թանգարաններ, պատկերասրահներ, կինոթատրոններ, օպերա, նաև ռեստորաններ:

Ծառայությունները պատվիրված են «Լոռե Թրավել» ընկերությանը։

Նշենք, որ 2024 թվականին ևս «Ամառային դպրոցը» կազմակերպել է «Լոռե Թրավելը»․ պետգնման պայմանագիրն արժեցել է 22 միլիոն դրամ։ Ընկերության սեփականատերը գործարար Վլադիմիր Գևորգյանն է, որը հիմնադրել է «Գևորգիան Կոնցեռնը»։ Ըստ մամուլի հրապարակումների՝ կոնցեռնի կազմում են Վլադիմիր Գևորգյանին և նրա ընտանիքին առնչվող մի շարք ընկերություններ՝ «Կոնցեպտ Իվենթս», «Օլ հոթելս», «Պեցցո», «Լոռե Թրավել» և այլն։ Այս ընկերությունները տարբեր ժամանակներում հաղթել են պետական գնումների մի քանի տասնյակ մրցույթներում և, օրինակ, 2024թ․ կազմակերպել «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սիրողական լողի մրցաշարը, «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարը, «Գավառը՝ 2024 թվականի ՀՀ երիտասարդական մայրաքաղաք» միջոցառումը, «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սիրողական սեղանի թենիսի մրցաշարը և այլն։

«Գևորգիան կոնցեռնը» նախորդ տարի 438 միլիոն 627.600 դրամ դրամաշնորհ էր ստացել ՀՀ ԿԳՄՍՆ-ից՝ Երևանում կայանալիք զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնության անցկացումը (ներառյալ նախապատրաստական աշխատանքները) կազմակերպելու համար։

Իսկ այս տարի Վլադիմիր Գևորգյանին պատկանող ընկերություններից մեկն էլ կազմակերպել էր Բասկետբոլի Մ20 տարեկանների Բ դիվիզիոնի 2025 թվականի առաջնությունը, որն անցկացվում էր Երևանում։

«ԱրՔա» համակարգում վերջին օրերին արձանագրված խափանումների պատճառները տեխնիկական են, կիբեռհարձակումների կամ տեղեկատվական անվտանգության խախտումների հետ կապ չունեն։ Այս հայտարարությունն արել է «Արմենիան Քարդ» ընկերության մամուլի ծառայությունը։

Համակարգում խափանումներ էին գրանցվել հուլիսի 23-ին և 29-ին։

«Խափանումների որևէ փուլում տվյալների կորուստ կամ արտահոսք չի արձանագրվել»,– ասված է հաղորդագրությունում։

Որպես կանխարգելիչ միջոցառում՝ «Արմենիան Քարդ» ընկերությունն այս տարի կավարտի տվյալների երկրորդ կենտրոնի լիարժեք գործարկման գործընթացը։

Կենտրոնի նպատակն է ապահովել երկրի վճարային համակարգերի անխափան և կայուն գործունեությունը։ Նշվում է, որ ընկերության հիմնական ծառայությունների մի մասը արդեն իսկ տեղափոխվել և ակտիվորեն աշխատում է երկրորդ տվյալների կենտրոնում։ Տեխնիկական հագեցման և ամբողջական կարգաբերման գործընթացը նախատեսվում է ավարտել մինչև 2025 թվականի ավարտը։

Հիշեցնենք` «Արմենիան Քարդ» ՓԲԸ-ն հանդես է գալիս որպես ՀՀ ազգային վճարային համակարգ 2000 թվականից։ Ընկերությունը նաև ՀՀ առևտրային բանկերի միասնական քարտային պրոցեսինգային ծառայությունների օպերատորն է և հնարավորություն է տալիս ֆինանսական կազմակերպություններին թողարկել և սպասարկել Arca ազգային վճարային համակարգի և տասնյակ միջազգային վճարային համակարգերի՝ Visa, Mastercard, Amerian Express, DCI, UPI, JCB քարտեր։ Ըստ հրապարակված տվյալների՝ այսօր Arca համակարգի միջոցով սպասարկվում են 59,655 տնտեսվարող սուբյեկտ, 103,933 ՊՈՍ տերմինալ, 1,676,385 Arca քարտապան և 4,008,144 քարտ։ Ընկերության կողմից օրական միջինում մշակվում է շուրջ 5 միլիոն հարցում։

Կախա Կալաձեն «Վրացական երազանք»-ի կողմից պաշտոնապես առաջադրվել է Թբիլիսիի քաղաքապետի թեկնածու:

Կալաձեի թեկնածությունը ներկայացրել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

Նշենք, որ Կախա Կալաձեն Թբիլիսիի քաղաքապետի պաշտոնում կառաջադրվի երրորդ անգամ: Նա առաջին անգամ պաշտոնն ստանձնել է 2017 թվականից, իսկ երկրորդ ժամկետը՝ 2021 թվականից։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը որոշում է կայացրել Սպիտակ տանը 200 մլն դոլար արժողությամբ պարահանդեսային դահլիճ կառուցել: Այս մասին ասված է Սպիտակ տան տարածած հաղորդագրության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Նախագիծը կֆինանսավորվի Թրամփի սեփական միջոցներով և մասնավոր նվիրատվություններով:

Շինարարությունը կսկսվի 2025 թվականի սեպտեմբերին և պետք է ավարտվի մինչև Թրամփի նախագահական ժամկետի ավարտը։

«Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը մեկնաբանել է Հայաստանի ազգային հավաքականը գլխավորելու մասին լուրերը։ Այս մասին հայտնում է armsport.am-ը։

«Միշտ եղել են նման կարծիքներ, բայց անձամբ ինձ հետ դեռ ոչ ոք հստակորեն չի քննարկել այդ հարցը։ Եթե հետագայում լինի նման բան, անպայման կխոսեմ դրա մասին»,- նշել է Մելիքյանը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը որոշում է կայացրել Սպիտակ տանը 200 մլն դոլար արժողությամբ պարահանդեսային դահլիճ կառուցել: Այս մասին ասված է Սպիտակ տան տարածած հաղորդագրության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Նախագիծը կֆինանսավորվի Թրամփի սեփական միջոցներով և մասնավոր նվիրատվություններով:

Շինարարությունը կսկսվի 2025 թվականի սեպտեմբերին և պետք է ավարտվի մինչև Թրամփի նախագահական ժամկետի ավարտը։

Ռուսաստանցիների 81 տոկոսը դրական է գնահատում նախագահ Վլադիմիր Պուտինի աշխատանքը, հարցվածների 79%-ը վստահություն է հայտնել պետության ղեկավարի նկատմամբ։ Այս մասին են վկայում «Հասարակական կարծիք» հիմնադրամի սոցհարցման արդյունքները։

Հարցվածների 11%-ը անվստահություն է հայտնել Պուտինին։

Հարցվածների կեսը (53%) կարծում է, որ Ռուսաստանի կառավարությունը բավականին լավ է աշխատում, 25%-ը կարծում է, որ Ռուսաստանի նախարարների կաբինետը բավականին վատ է աշխատում։ 

Ամենշաբաթյա հարցումն անցկացվել է 2025 թվականի հուլիսի 25-27-ը Ռուսաստանի 97 բնակավայրում, հարցմանը մասնակցել է 1,500 մարդ։ Վիճակագրական սխալը չի գերազանցում 3.6%-ը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից աշխարհի մի շարք երկրների նկատմամբ սահմանված նոր մաքսատուրքերն ուժի մեջ կմտնեն օգոստոսի 7-ին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է CNN-ը։

Ըստ հրապարակման՝ նոր մաքսատուրքերի ռեժիմն ուժի մեջ չի մտնի ուրբաթ օրը՝ օգոստոսի 1-ին, ինչպես սպասվում էր։ Դրա փոխարեն՝ մաքսատուրքերն ուժի մեջ կմտնեն օգոստոսի 7-ին, որպեսզի մաքսատանը և սահմանային ծառայությանը բավարար ժամանակ տրվի նոր մաքսատուրքերը գանձելու նպատակով անհրաժեշտ փոփոխություններ կատարելու համար։

Հուլիսի 31-ի երեկոյան Թրամփը հրամանագիր է ստորագրել 68 երկրի և ԵՄ-ի համար նոր մաքսատուրքեր սահմանելու մասին։ 

Ըստ դրա, օրինակ, Շվեյցարիայից ներմուծումն այժմ կհարկվի ավելի բարձր՝ 39% դրույքաչափով՝ 31%-ի փոխարեն, որն ԱՄՆ նախագահը խոստացել էր սահմանել ապրիլին։

Միևնույն ժամանակ, Լիխտենշտայնի համար դրույքաչափը 37%-ից նվազեցվել է մինչև 15%։

Թուրքիայից կգանձվի 15% մաքսատուրք:

Հուլիսի 31-ին հրապարակված հրամանագրում Թրամփը պաշտոնապես հաստատել է համաձայնագրերն այնպիսի առևտրային գործընկերների հետ, ինչպիսիք են Եվրամիությունը, Ճապոնիան, Հարավային Կորեան, Միացյալ Թագավորությունը, Ֆիլիպինները։

Հրամանագրում չնշված երկրներից կգանձվի 10%-ի չափով բազային մաքսատուրք։

Ապրիլի 9-ին Թրամփը հայտարարել էր, որ որոշում է ընդունել 90 օրով կասեցնել ներմուծման մաքսատուրքերի բարձրացման կիրառումն ավելի քան 75 երկրի նկատմամբ, որոնք երկխոսություն էին խնդրել այս հարցի շուրջ, վերջնաժամկետ սահմանելով հուլիսի 9, ապա այն երկարաձգել էր մինչև օգոստոսի 1-ը։

Քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանում լրիվ հիստերիկ վիճակ է։ Ռուսական ՏԱՍՍ գործակալությունը թուրքերի կողմից օկուպացված Ստեփանակերտը անվանել է …Ստեփանակերտ, այլ ոչ թե ին-որ խուժան «խանկենդի» ապուշ անվանումով։ Սա ոչ միայն ռուս-ադրբեջանական լարվածության, այլ նաև ՏԱՍՍ գործակալությունից ոմն Միխայիլ Գուսմանի հեռացման հետևանք է։ 

Հիմա ադրբեջանցիները էշ-էշ սպառնում են ռուսներին։

Հետաքրքիր է, շատ հետաքրքիր է»։

Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կանխատեսվում է նորմայից բարձր 2-3 աստիճանով, տեղումների քանակը՝ նորմայից պակաս։

Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։

Սպասվում է բավականին շոգ և սակավատեղում օգոստոս։

Ֆոտո

ՌԴ աշխատանքի նախարարությունը առաջարկել է ռուսերենի իմացություն չունեցող ներգաղթյալներին արգելել աշխատանքի տեղավորել

Ոչ բարեկամ երկրներից արտասահմանյան ներդրողներին թույլատրել են արտարժույթ գնել Ռուսաստանում

Ամերիկացիների կեսից ավելին Թրամփին մեղադրում են իրենց ֆինանսական վիճակի վատթարացման համար

Էրդողանը Գազայի իրադարձությունները «դարի ամենադաժան ցեղասպանություն» է որակել

Հանձնարարվել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել ՀՀ հացահատիկ բաց թողնելու համար. Օվերչուկ

Մեդվեդևի խոսքերի պատճառով ես հրամայել եմ տեղակայել երկու միջուկային սուզանավ. Թրամփ

Արդեն խոստումը տվել են, խոսքը միջանցքի մասին է. Ռոբերտ Քոչարյան

Եկեղեցու վրա հարձակման թեմային փորձեք նայել Էրդողանի կամ Ալիևի աչքերով․ անմիջապես հասկանալի կդառնա, թե ինչ է կատարվում․ Ռոբերտ Քոչարյան

Պուտինը համաձայնել է բանակցություններում ուկրաինական կողմից հնչած առաջարկին

Ղարաբաղի կորուստը կապված է այն հանգամանքի հետ, որ Հայաստանը մերժել է 9-րդ կետի կատարումը. Ռոբերտ Քոչարյան

Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև ուկրաինական հարցի շուրջ բովանդակալից քննարկումը արդյունքներ է տվել․ Լավրով

Թուրքիայի մեծ քաղաքներում զանգվածային ապաստարաններ պետք է կառուցվեն

ԱՄՆ-ը օգոստոսի 7-ից մաքսատուրքեր է կիրառելու 68 երկրների և Եվրամիության նկատմամբ

Վաղվանից ՀՀ քաղաքացիները և երկքաղաքացիները օտարերկրյա վարորդական իրավունքի վկայականով կարող են 3 ամիս մեքենա վարել

Իսպանիայում երեք քաղաքական գործիչ 10 օրում հրաժարական է տվել՝ փաստաթղթերում կեղծ տեղեկություն տրամադրելու պատճառով