Live24
Օգոստոսի 02, 2025
Live24

Live24

Լուրեր

Ղազախստանում երկրորդ և երրորդ ատոմակայանները կկառուցի Չինաստանը. հայտնել է երկրի առաջին փոխվարչապետ Ռոման Սկլյարը։

Վայրերը, որտեղ կարող են տեղակայվել ԱԷԿ-ները, դեռ դիտարկվում են։ Նա օբյեկտների արժեքի մասին խոսելը նույնպես վաղաժամ է համարել՝ նշելով, որ կատարվում են հաշվարկներ։

Այսօր՝ հուլիսի 31-ին, ավտովթար է տեղի կունենան Երևանում։ Այս մասին հաղորդում է Shamshyan.com-ը։ Ժամը 15:20-ի սահմաններում Տավուշի մարզի բնակիչ 31-մյա Արարատ Ա.-ն իր վարած «Lada» մակնիշի ավտոմեքենայով Մյասնիկյան պողոտայում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհին կայանված՝ Արարատի մարզի բնակիչ 35-ամյա Գևորգ Ա.-ին պատկանող «Howo» մակնիշի բեռնատարի հետնամասին։

Վթարի հետևանքով վարորդը և նրա ուղևորներ Լոռու մարզի բնակիչներ 25-ամյա Էրիկ Թ.-ն, 32-ամյա Արամ Գ.-ն, Շիրակի մարզի բնակիչ 24-ամյա Ռոբերտ Ա.-ն և Լոռու մարզի բնակիչ 27-ամյա Էդգար Պ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։

Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվ են գործել շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը ու ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 8-րդ հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև ուղիղ ռազմական բախումը անհավանական է, այն երբեք չպետք է թույլատրվի։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Fox Radio-ին տված հարցազրույցում։

«Դե, դա անհավանական է։ Հասկացեք, ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև պատերազմը մի բան է, որը մենք երբեք չենք կարող թույլ տալ։ Սրանք աշխարհի երկու ամենամեծ միջուկային տերություններն են, և վտանգը պարզապես հսկայական կլինի», – պատասխանել է նա լրագրողի այն հարցին, թե արդյոք Ռուսաստանը ունակ է Ամերիկայի հետ ռազմական բախման գնալ։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է Երևանի հետ Հայ-Ռուսական համալսարանի գործունեության վերաբերյալ համաձայնագրի վավերացման մասին օրենք։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Համաձայնագիրը ստորագրվել է 2024 թվականի դեկտեմբերին Մոսկվայում: Ռուսաստանի կառավարությունն այն ներկայացրել է խորհրդարանի ստորին պալատ 2025 թվականի հուլիսին։

Նոր փաստաթուղթը փոխարինում է համալսարանի հիմնադրման և գործունեության պայմանների վերաբերյալ 1997 թվականի համաձայնագիրը: Այն ապահովում է համալսարանի գործունեության հետ կապված իրավական կարգավորման շարունակականությունը:

Հայ–Ռուսական համալսարանը Երևանում գործում է 1997 թվականից՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև միջպետական ​​համաձայնագրի շրջանակներում։ Համալսարանը կրթություն է տրամադրում ռուսերենով և հայերենով:

Հանցագործություն կատարելիս VPN-ի օգտագործումը ճանաչվում է որպես ծանրացուցիչ հանգամանք։ Համապատասխան օրենքը ստորագրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է ТАСС-ը։

Փոփոխություններ են կատարվել Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 63-րդ հոդվածում, որը սահմանում է ծանրացուցիչ հանգամանքների ցանկը։

Այժմ «տեղեկատվական ռեսուրսներին, տեղեկատվական և հեռահաղորդակցական ցանցերին մուտք գործելու համար ծրագրային և սարքային ապահովման օգտագործմամբ կատարված հանցագործությունները, որոնց մուտքը սահմանափակված է», ավելի խստորեն կպատժվեն։

Կանոնակարգը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 1-ից։

Միևնույն ժամանակ, Ռուսաստանի քաղաքացիները կարող են ազատորեն օգտվել VPN ծառայություններից օրինական նպատակներով, ինչպես ավելի վաղ պարզաբանել էր Պետդումայի տեղեկատվական քաղաքականության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Անտոն Գորելկինը։

Ձմերուկի դիետան TikTok-ի նոր վիրուսային թրենդն է, որը խոստանում է արագ քաշի կորուստ և մարմնի «դետոքսիկացիա»։ Բլոգերները պարծենում են, որ ընդամենը 3-7 օրում մի քանի կիլոգրամ են կորցրել։ Սակայն բժիշկները զգուշացնում են՝ այս պրակտիկան կարող է վտանգավոր լինել։ 

«Ձմերուկը համեղ և խոնավեցնող միրգ է, բայց այն խիստ դիետայի հիմք դարձնելը ոչ միայն անարդյունավետ է, այլև վնասակար»,-Fox News Digital-ին տված հարցազրույցում զգուշացրել է տեխասցի բժիշկ և Function Health-ի համահիմնադիր Մարկ Հայմանը։ 

Ի՞նչ է ձմերուկի դիետան

«Դիետայի» էությունն այն է, որ մի քանի օր անընդմեջ միայն ձմերուկ եք ուտում՝ օրական մինչև 12-14 բաժակ ձմերուկ։ Սա կարող է կարճաժամկետ ազդեցություն ունենալ. քաշը իսկապես անհետանում է, բայց, ինչպես ընդգծում են մասնագետները, կորչում է ոչ թե ճարպը, այլ ջուրն ու մկանային զանգվածը։ 

Ձմերուկը 90% ջուր է և գրեթե չի պարունակում սպիտակուցներ կամ ճարպեր, որոնք անհրաժեշտ են օրգանիզմի բնականոն գործունեության համար։ Սա նշանակում է, որ նույնիսկ 24-72 ժամվա ընթացքում բավարար սնուցման բացակայությունը կարող է սկսել քայքայել մկանային հյուսվածքը՝ կենսական գործառույթները պահպանելու համար։ 

«Մարմինը կսկսի մկաններից վերցնել ամինաթթուներ, ինչը կհանգեցնի ուժի կորստի և նյութափոխանակության խանգարումների»,-բացատրում է Լոս Անջելեսում բնակվող սննդաբան Իլանա Մուլշտեյնը։

Արդյո՞ք ձմերուկը որևէ օգուտ ունի

Անկասկած՝ ձմերուկը պարունակում է կալիում, որը նպաստում է ավելորդ աղի հեռացմանը և նվազեցնում է այտուցը, L-ցիտրուլին, ամինաթթու, որը նպաստում է մկանների վերականգնմանը և արյան շրջանառության բարելավմանը, շատ ջուր, որը նպաստում է բնական դետոքսիկացիայի գործընթացների ակտիվացմանը՝ միզարձակմանը և աղիքների մաքրմանը։
Սակայն, ինչպես ընդգծում են մասնագետները, այս հատկությունները օգտակար են միայն հավասարակշռված սննդակարգի շրջանակներում, այլ ոչ թե սննդակարգը ձմերուկով ամբողջությամբ փոխարինելիս։ 

Վտանգավոր կողմնակի ազդեցություններ.

Մկանների կորուստ

Սպիտակուցների և ճարպերի անբավարարություն

Էլեկտրոլիտային անհավասարակշռություն (նատրիումի ցածր մակարդակ - գլխապտույտ, թուլություն)

Արյան մեջ շաքարի մակարդակի արագ տատանումները կարող են ազդել տրամադրության, քնի և կենտրոնացման վրա։

Մյուլշտեյնը խորհուրդ է տալիս. եթե որոշեք փորձել այս «դետոքսը», ձմերուկին ավելացրեք մի պտղունց ծովի աղ և դադարեցրեք դիետան, եթե թուլություն կամ գլխապտույտ եք զգում։

Ձմերուկը հիանալի լրացում է ձեր սննդակարգին, հատկապես ամռանը։ Բայց ձեր ամբողջ սննդակարգը մեկ մրգի վրա հիմնելը անվտանգ չէ։ Կարճատև ծոմապահության փոխարեն բժիշկները խորհուրդ են տալիս կայուն սովորություններ՝ բանջարեղեն, սպիտակուց, առողջ ճարպեր, վարժություններ և լավ քուն։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Ռուսաստանը և Ուկրաինան պետք է համաձայնության գան խաղաղության շուրջ մինչև օգոստոսի 8-ը։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի տեղակալ Ջոն Քելլին։

«Ռուսաստանը և Ուկրաինան պետք է համաձայնության գան հրադադարի և երկարատև խաղաղության շուրջ։ Ժամանակն է գործարք կնքել։ Նախագահ Թրամփը հստակեցրել է, որ դա պետք է արվի մինչև օգոստոսի 8-ը», – ասել է Քելլին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի Ուկրաինայի հարցով նիստում։

Քելլին հավելել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել խաղաղությունն ապահովելու համար։

Ռուսաստանի կողմից Կիևի վրա գիշերային հրթիռային հարվածի հետևանքով վնասվել է Ուկրաինայում Իսրայելի դեսպան Միխայիլ Բրոդսկու քարտուղարի բնակարանը, հաղորդում է MigNews-ը։
Նա՝ քարտուղար Նատալյա Գոնկովսկայան, չի տուժել, սակայն նրա գույքը լուրջ վնաս է կրել։ Դեսպան Բրոդսկին վստահեցրել է, որ դեսպանատունը կօգտագործի բոլոր ռեսուրսները՝ իր տունը վերականգնելու համար։

Հուլիսի 31-ի գիշերը Ռուսաստանը զանգվածային հարձակում է սկսել Ուկրաինայի վրա՝ օգտագործելով 317 օդային հարձակման զենք՝ 309 «Շահեդ» գրոհային անօդաչու թռչող սարք և 8 «Իսկանդեր-Կ» թևավոր հրթիռ։ Հիմնական հարվածը հասցվել է Կիևին, հայտնել են Ուկրաինայի ռազմաօդային ուժերը։

Հարձակման հետևանքով վնասվել են Ուկրաինայի մուսուլմանների հոգևոր վարչության (DUMU) «Ումմա» գլխավոր մզկիթը և Իսլամական մշակութային կենտրոնի շենքը։

Ուկրաինայի մայրաքաղաքում զոհերի թիվը կազմել է 11 մարդ։

Ավելի քան 1,2 հազար հայկական բեռնատարներ սպասում են ռուս-վրացական սահմանով անցնելուն Հյուսիսային Օսիայի «Վերին Լարս» անցակետում:

Ընդհանուր առմամբ, ըստ վերջին տվյալների, հերթում գրանցվել է 3102 բեռնատար տարբեր երկրներից, որից 1213- ը՝ Հայաստանից:

Խցանումների պատճառը Ռուսաստանից քաղաքացիների մեծ հոսքն է, որոնք Վրաստան և Հայաստան են ուղևորվում զբոսաշրջային նպատակներով: Սահմանը հատելու գործընթացը որոշ օրերին տևում է մինչև 8 ժամ։

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ռուսաստանի հայերի միության նախագահ Աբրահամյանը հայտարարել է, որ կօգտագործի իր հնարավորությունները 2026 թվականի խորհրդարանի ընտրությանը բոլոր առողջ ուժերին միավորելու համար: Դե, «պաշտոնական բացատրությունն» այն է, որ այդ կերպ նա փորձելու է նպաստել Նիկոլ Փաշինյանի հեռացմանը:

Իսկ դե ֆակտո, միավորելով բոլոր «առողջ ուժերին», ՌՀՄ նախագահ Արա Աբրահամյանը ընդամենը կարող է միայն նպաստել Նիկոլ Փաշինյանի էլեկտորալ խնդիրների լուծմանը:

Որովհետև, ինչպես այլ առիթով ասել եմ, արաաբրահամյանները, մարգարիտսիմոնյանները, սոլովյովները, այլ «յաներն» ու «ովերը» Նիկոլ Փաշինյանի համար խնդիր կարող են ստեղծել երկու դեպքում՝ նվազագույնը, եթե մոռանան նրան, և առավելագույնը՝ եթե անցնեն նրան գովելու:

Իսկ որքան նրանք ակտիվ են Նիկոլ Փաշինյանի «դեմ», այնքան պարզապես նպաստում են Փաշինյանի տեղեկատվա-քարոզչական նարատիվների «հիմնավորմանը»:

Իսկ ես ամենևին այն կարծիքին չեմ, որ Արա Աբրահամյանը, Մարգարիտա Սիմոնյանը, Սոլովյովը կամ որեւէ այլ մեկը հիմար են ու չեն հասկանում իրերի այդ դրությունը»:

Ֆոտո

ՌԴ աշխատանքի նախարարությունը առաջարկել է ռուսերենի իմացություն չունեցող ներգաղթյալներին արգելել աշխատանքի տեղավորել

Ոչ բարեկամ երկրներից արտասահմանյան ներդրողներին թույլատրել են արտարժույթ գնել Ռուսաստանում

Ամերիկացիների կեսից ավելին Թրամփին մեղադրում են իրենց ֆինանսական վիճակի վատթարացման համար

Էրդողանը Գազայի իրադարձությունները «դարի ամենադաժան ցեղասպանություն» է որակել

Հանձնարարվել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել ՀՀ հացահատիկ բաց թողնելու համար. Օվերչուկ

Մեդվեդևի խոսքերի պատճառով ես հրամայել եմ տեղակայել երկու միջուկային սուզանավ. Թրամփ

Արդեն խոստումը տվել են, խոսքը միջանցքի մասին է. Ռոբերտ Քոչարյան

Եկեղեցու վրա հարձակման թեմային փորձեք նայել Էրդողանի կամ Ալիևի աչքերով․ անմիջապես հասկանալի կդառնա, թե ինչ է կատարվում․ Ռոբերտ Քոչարյան

Պուտինը համաձայնել է բանակցություններում ուկրաինական կողմից հնչած առաջարկին

Ղարաբաղի կորուստը կապված է այն հանգամանքի հետ, որ Հայաստանը մերժել է 9-րդ կետի կատարումը. Ռոբերտ Քոչարյան

Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև ուկրաինական հարցի շուրջ բովանդակալից քննարկումը արդյունքներ է տվել․ Լավրով

Թուրքիայի մեծ քաղաքներում զանգվածային ապաստարաններ պետք է կառուցվեն

ԱՄՆ-ը օգոստոսի 7-ից մաքսատուրքեր է կիրառելու 68 երկրների և Եվրամիության նկատմամբ

Վաղվանից ՀՀ քաղաքացիները և երկքաղաքացիները օտարերկրյա վարորդական իրավունքի վկայականով կարող են 3 ամիս մեքենա վարել

Իսպանիայում երեք քաղաքական գործիչ 10 օրում հրաժարական է տվել՝ փաստաթղթերում կեղծ տեղեկություն տրամադրելու պատճառով