Live24
Օգոստոսի 11, 2025
Live24

Live24

Լուրեր

«Միլանն» Ավստրալիայում ընկերական հանդիպում անցկացրեց «Պերտի» հետ։ Իտալական թիմն առավելության հասավ 9:0 հաշվով (տեսանյութ

Դուբլի հեղինակ դարձան շվեյցարացի հարձակվող Նոա Օկաֆորն ու պորտուգալացի հարձակվող Ռաֆայել Լեաուն։ Աչքի ընկան նաեւ իտալացի կիսապաշտպաններ Ֆիլիպո Տերաչանոն, Կրիստիան Կոմոտոն, Սամուելե Ռիչին, նիգերիացի հարձակվող Սամու Չուկվեզեն, ամերիկացի կիսապաշտպան Յունուս Մուսան։

Հաջորդ ընկերական հանդիպումը «Միլանը» կանցկացնի օգոստոսի 9-ին անգլիական «Լիդսի» դեմ։

Կառավարությունը հուլիսի 31-ի նիստում հաստատել է Հայաստանի Հանրապետության արտահանման խթանման 2025-2030 թթ. ռազմավարական ծրագիրը և դրա կատարումն ապահովող գործողությունների ծրագիրը հաստատելու մասին որոշումը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նշել է, որ որոշումն  ունենալու է առանցքային նշանակություն երկրի տնտեսական զարգացման երկարաժամկետ տեսլականի իրագործման համար: Ըստ նախարարի՝  ռազմավարությամբ  քայլեր է ձեռնարկվում  կայուն աճ ապահովող արտահանման կառուցվածք ձևավորելու համար, որն հիմնված կլինի բարձր ավելացված արժեքի, տեխնոլոգիական առաջընթացի, որակի և ապրանքների և ծառայությունների մրցունակության բարձրացման վրա: Գևորգ Պապոյանը նկատել է, որ վերջին տարիներին արձանագրվել է արտահանման զգալի աճ, որը, սակայն, հիմնականում պայմանավորված է արտաքին, հաճախ նաև ժամանակավոր գործոններով և չի արտացոլում Հայաստանի տնտեսության արտահանման ամբողջական ներուժը:

Միաժամանակ, արտահանման շուկաների կենտրոնացվածության բարձր աստիճանը շարունակում է մնալ էական մարտահրավեր մեր տնտեսության համար՝ սահմանափակելով ՀՀ-ի հնարավորությունները համաշխարհային շուկաներում դիրքավորվելու առումով:

«Ռազմավարությունը պատասխանում է նաև այդ հիմնախնդիրներին, որոնց բախվում են մեր տեղական արտադրողները արտահանման շղթայի տարբեր փուլերում՝ սկսած շուկայի հասանելիությունից մինչև որակի ենթակառուցվածքների հաճախ ոչ բավարար կամ անբավարար լինելը: Մեր նպատակն է ձևավորել քաղաքականություն, որը կստեղծի կանխատեսելի և աջակցող միջավայր արտահանման գործընթացների անխոչընդոտ և մեծ ծավալներով կազմակերպման համար»,-ասել է նախարարը՝ հավելելով, որ ռազմավարության հիմքում ընկած է համապարփակ վերլուծական աշխատանք:

Ռազմավարությունը բաղկացած է 5 ռազմավարական հենասյուներից և դրանց իրականացմանն ուղղված 50-ից ավելի միջոցառումներից: Ռազմավարական նպատակներ են՝ արտահանմանը նպաստող և մրցունակ միջավայրի ապահովում, ենթակառուցվածքների զարգացում և լոգիստիկ հասանելիության ապահովում, արտահանողների և նրանց կարողությունների զարգացում, արտահանման շուկաների ընդլայնում, արտահանման խթանում և ֆինանսավորում:

Ռազմավարական նպատակներն ապահովող միջոցառումներն իրենց հերթին բաժանվում են երկու խմբի՝ ընդհանուր և ապրանքային միտվածության: Ըստ Գևորգ Պապոյանի՝ ընդհանուր միջոցառումները վերաբերում են բոլոր ապրանք և ծառայություններ արտահանողներին, իսկ ապրանքային միտվածության միջոցառումները՝ համապարփակ և բազմաշերտ հետազոտության արդյունքում ընտրված ուղենշային 25 ապրանքային խմբերի արտահանմանը:

Նախարարի խոսքով՝ ծրագրի իրականացման արդյունքում նախատեսվում է ունենալ տեղական արտահանման աճ մոտ 1.7 անգամ. թվային, դոլարային արտահայտմամբ՝ 16.9 մլրդ ամերիկյան դոլար, որտեղ ծառայությունների արտահանումը կանխատեսվում է հասցնել 10.3-ի, իսկ ապրանքների և տեղական արտահանումը՝ տարեկան 6.6 միլիարդի:

Ծրագրի իրականացման համար նախատեսվում է ծախսել շուրջ 98 մլրդ ՀՀ դրամ կամ այսօրվա փոխարժեքով՝ ավելի քան 250 մլն ԱՄՆ դոլար: «Համոզված ենք, որ ռազմավարության իրականացումն էապես կխթանի արտահանման կայուն զարգացումը, կնպաստի տնտեսության արտադրողականության բարձրացմանը, կստեղծի նոր աշխատատեղեր, կդարձնի ՀՀ-ն ավելի հուսալի և մրցունակ գործընկեր միջազգային շուկաներում»,- ասել է Էկոնոմիկայի նախարարը:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կարևորել է ընդունված որոշումը և այդ համատեքստում ընդգծել գործարար համայնքի հետ համագործակցության անհրաժեշտությունը՝ ռազմավարությամբ  սահմանված թիրախներին հասնելու համար:

Համաշխարհային աստղը Ջենիֆեր Լոպեսը Հայաստանում համերգով հանդես է գալիս Սնուպ Դոգի փոխարեն։ Կառավարությունն այսօրվա նիստում չզեկուցվող հարցերի շարքում հաստատել է «Համաշխարհային աստղի հայաստանյան հյուրախաղեր» երաժշտական նախագծում «Snoop Dogg» բառերը «Ջենիֆեր Լոպես» բառերով փոխարինելու որոշումը։ Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ 2023 թվականի սեպտեմբեր 23-ին նախատեսված Սնուփ Դոգի համերգը չի կայացել Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետություն բռնի տեղահանված մեր հայրենակիցների բարոյահոգեբանական վիճակով։

Ծրագիրն իրականացնող «Դոպինգ Սփեյս»-ի հետ ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետևողական քննարկումների արդյունքում ներկայացվել է «Համաշխարհային աստղի հայաստանյան հյուրախաղեր» երաժշտական նախագծի իրականացման նոր ժամկետները և նոր աստղի անունը:

Նշվում է, որ ծրագրի իրականացման համար ՀՀ կառավարությունը 2023 թվականին «Դոպինգ Սփեյս»-ին հատկացրել է ավելի քան 2,3 մլրդ ՀՀ դրամ։ Ջենիֆեր Լոպեսի համերգի համար «Դոպինգ Սփեյս» ընկերությանը հավելյալ ֆինանսավորում չի տրամադրվելու։

Ընդգծվում է, որ նախագիծը բխում է «Հայաստանի Հանրապետության մշակույթի պահպանության, զարգացման և հանրահռչակման 2023-2027 թվականների ռազմավարությունից», այն է՝ Հայաստանի դիրքավորումը որպես համաշխարհային քաղաքակրթական արժեքների կրող և ստեղծող երկիր, որն իր հերթին կնպաստի մշակութային զբոսաշրջության զարգացմանն ու ընդլայնմանը:

Լիտվայի Հանրապետության վարչապետ Գինտաուտաս Պալուցկասը, ում երկրի նախագահը կոռուպցիոն սկանդալից հետո երկու շաբաթ էր տվել քաղաքական ապագայի վերաբերյալ որոշում կայացնելու համար, հրաժարական է տվել։

Այս մասին հայտարարել է Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան։Պալուցկասը որոշում է կայացրել հեռանալ ինչպես վարչապետի, այնպես էլ Լիտվայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության ղեկավարի պաշտոնից։ 

Լրատվամիջոցներն ավելի վաղ պարզել էին, որ վարչապետի պաշտոնը ստանձնելուց առաջ Պալուցկասը բանկից արտահերթ վարկ է ստացել մի ընկերության համար, որի գլխավոր բաժնետերն էր։ 2012 թվականին, երբ աշխատում էր որպես մայրաքաղաքի վարչակազմում, նա դատարանի առաջ է կանգնել պաշտոնեական դիրքի չարաշահման՝ կոմունալ ծառայությունների պայմանագրով հովանավորություն ցուցաբերելու համար։ Պալուցկասը ստացել էր երկու տարվա պայմանական ազատազրկում և պարտավորվել վճարել 16,5 հազար եվրո։շ

Վճարումը պետք է կատարվեր մեկ տարվա ընթացքում, սակայն վարչապետը վերջին վճարումները կատարել է միայն 2025 թվականի հուլիսին։ 

Մոտ 10 տարի առաջ նրան հաջողվել է պետական անտառում գրանցել հողամաս, որտեղ նա պլանավորում էր շինարարություն իրականացնել։ Դա կասեցվել է դատախազության կողմից, և հողը վերադարձվել է պետությանը։ Վարչապետի օգնությամբ նրա հարազատներին պատկանող ընկերությունը ստացել էր եվրոպական դրամաշնորհ։

Լիբանանի կառավարությունը պետք է իրականացնի ոչ կառավարական կազմավորումների զինաթափումը ՝ լիբանանյան հողում պատերազմներին և արյունահեղությանը մեկընդմիշտ վերջ դնելու համար: Ինչպես տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտարարել է հանրապետության նախագահ Ջոզեֆ Աունը՝ երկրի զինված ուժերի ստեղծման 80-ամյակի առիթով հանդես գալով ուղերձով: 

«Ճշմարտության ժամը եկել է, և մենք չենք կարող բաց թողնել Լիբանանը կործանումից փրկելու հնարավորությունը, ուստի բոլոր կուսակցությունները, ներառյալ «Հեզբոլլահ», պետք է իրենց մոտ եղած զենքը հանձնեն լիբանանյան բանակին», – ընդգծել է գեներալ Աունը:

Նրա խոսքով՝ այդ քայլը կնպաստի ազգային ինքնիշխանության վերականգնմանը Լիբանանի ամբողջ տարածքի նկանմամբ:

Նա հայտնել է, որ ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Թոմ Բարաքի հետ վերջերս կայացած բանակցությունների ընթացքում պահանջել է Իսրայելի կողմից ռազմական գործողությունների անհապաղ դադարեցում օդում, ցամաքում և ծովում:

«Մենք կձգտենք հասնել իսրայելական զորքերի հետքաշման՝ մինչև միջազգայնորեն ճանաչված սահմաններ, ինչպես նաև գերիների ազատման», – նշել է նա:

 Աունը հույս է հայտնել, որ բարեկամ պետությունները կշարունակեն աջակցություն ցույց տալ Լիբանանի բանակին, որը տարեկան 1 միլիարդ դոլար գումարի օգնության կարիք ունի։

«Մենք այս աշնանը սպասում ենք դոնորների միջազգային խորհրդաժողովի անցկացմանը, որը նվիրված կլինի Լիբանանի հետպատերազմյան վերականգնմանը», – հայտնել է նա:

Սաուդյան Արաբիայի զբոսայգիներից մեկում «360 աստիճան» կոչվող ատրակցիոնը՝ մարդկանցով լի, շարժման ժամանակ խափանվել է և երկու կես եղել:

Միջադեպի հետևանքով  23 մարդ վիրավորվել է, որոնցից երեքը՝ ծանր վիճակում։ Պատահարի պատճառը դեռևս պարզված չէ։

Կամչատկայի ծննդատան մանկաբարձ-գինեկոլոգ Մհեր Ադամյանը սոցցանցերի հերոս է դարձել այն բանից հետո, երբ Կամչատկայում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժի ժամանակ ընդունել է երիտասարդ կնոջ ծննդաբերությունը։

Կամչատկայի երկրամասի առողջապահության նախարարությունը նշել է ծննդատան բժշկական անձնակազմի քաջությունն ու պրոֆեսիոնալիզմը։ Գերատեսչության հաղորդագրության մեջ ասվում է, որ հուլիսի 30-ին երկրամասի թիվ 1 ծննդատանը ցնցումների ժամանակ ծննդաբերող կանանց և նորածիններին արագ տարհանել են անվտանգ գոտի։

«Իրավիճակը հատկապես դժվար էր ծնարանում, որտեղ երկրաշարժի պահին ծննդաբերություն էր տեղի ունենում։ Բժշկական թիմը (մանկաբարձ-գինեկոլոգը, անեսթեզիոլոգը և մանկաբարձուհին) ապահովել է ծննդկանի անվտանգությունը և առողջ երեխայի հաջող ծնունդը՝ չնայած ծայրահեղ պայմաններին... Ուժեղ ցնցումների ավարտից հետո բոլոր ծննդկանները վերադարձվել են հիվանդասենյակներ, ծննդատան աշխատանքն էլ շարունակվել է սովորական ռեժիմով», – պատմել են երկրամասի առողջապահության նախարարությունից։

Երիտասարդ կնոջ ծննդաբերությունն ընդունած բժիշկ Ադամյանը «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում ասել է, որ ինքն էլ բոլորի նման վախեցած էր, բայց խուճապ չի եղել։

Բժշկական անձնակազմը սովոր է աշխատել ցնցումների պայմաններում, սակայն այսպիսի ուժգնության երկրաշարժ Ադամյանը չի հիշում։

«Մեր աշխատանքն այդպիսին է... Երեկվանից հետո մենք ամբողջ գիշեր հերթապահել ենք, ամբողջ գիշեր ծննդաբերություններ ու վիրահատություններ են եղել։ Մենք շարունակում ենք աշխատել... Ես ինձ հերոս չեմ զգում», – ասել է բժիշկը։

Ավելի վաղ Shot–ը գրել էր, որ բժիշկները վստահ են գործել. նրանք հանգստացրել են վախեցած ապագա մայրիկին, երբ սկսվել են ցնցումները, օգնել են նրան հաղթահարել կծկումների շրջանը, որը համընկել է երկրաշարժի թեժ պահի հետ։ Ընտանիքը մտադիր է դիմել տեղական իշխանություններին՝ բժիշկներին պետական մրցանակի առաջադրելու համար։

ՀՀ կառավարությունը որոշեց ներել տաքսիստների 1 մլրդ 342,2 մլն դրամի պարտքը։ Որոշումը կայացվեց այսօրվա նիստի ժամանակ։

Կառավարության որոշման մեջ նշվում է, որ 2015–2019 թվականներին մի քանի հազար տաքսիստներ ընդհանուր առմամբ մոտ 930 մլն դրամ պարտք են կուտակել: 2019 թվականից այդ տուրքերը դադարել են գործել, բայց քանի որ շատերը չեն մարել դրանք, դրանց վրա կուտակվել են 415 մլն դրամի տուգանքներ ու տույժեր։

Գործադիր մարմինը որոշել է ներել այդ պարտքերը՝ հաշվի առնելով, որ 2024 թվականից տաքսիստների համար սահմանվել է տուրքերի նոր համակարգ։

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի գնահատմամբ՝ 2024 թ. սեպտեմբերից մինչև 2025 թ. ավարտը նշված տուրքերի գանձումները կկազմեն շուրջ 330 մլն դրամ։

Նշենք, որ ուղևորափոխադրումների տուրքը կանխիկ վճարման դեպքում 2025 թ. հունվարի 1–ից կազմում է 3,5%, իսկ 2026 թ. հունվարի 1–ից կկազմի 5% , անկանխիկ վճարման դեպքում ՝ համապատասխանաբար 2,5% և 4%:

ԱՏՄ երկրների և Իրանի միջև ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի իրականացման ճանապարհային քարտեզը նախատեսվում է հաստատել սեպտեմբերին։ Այս մասին հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը ՌԴ–ում Իրանի դեսպան Կազեմ Ջալալիի հետ հանդիպման ժամանակ։ Տեղեկությունը հայտնում է ԵՏՀ մամուլի ծառայությունը։

Կողմերը քննարկել են եվրասիական տնտեսական ինտեգրման արդիական հարցեր, այդ թվում՝ միության միջազգային գործունեության առաջնահերթությունների վերաբերյալ։ Նրանք մտքեր են փոխանակել ԵԱՏՄ երկրների և Իրանի միջև ազատ առևտրի գոտու մասին լիարժեք համաձայնագրի շրջանակում համագործակցության հեռանկարային ոլորտների վերաբերյալ։

«ԵՏՀ կոլեգիայի նախագահը հայտնել է, որ հանձնաժողովը մեծ նշանակություն է տալիս 2025-2028 թվականների համար ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի իրականացման ճանապարհային քարտեզի մանրամասն մշակմանը։ Նախատեսվում է, որ փաստաթուղթը կհաստատվի Համատեղ կոմիտեի` 2025 թվականի սեպտեմբերին կայանալիք նիստում։ Սա թույլ կտա համակարգված առաջընթաց ապահովել փոխգործակցության բոլոր նախատեսված ոլորտներում», - ասվում է հաղորդագրության մեջ։

Սագինտաևն ընդգծել է, որ նոր ձևաչափի շնորհիվ ԵԱՏՄ պետությունների և Իրանի միջև առևտրատնտեսական հարաբերությունները զարգացման նոր մակարդակի են հասել։

«Մենք զգալի առաջընթաց ենք տեսնում մեր երկրների ապրանքաշրջանառության մեջ, որը 2024 թվականին աճել է 14,6%-ով՝ կազմելով 5,9 մլրդ դոլար։ ԵԱՏՄ պետություններից Իրան արտահանումն աճել է 18%-ով», – ասել է Սագինտաևը։

Զրուցակիցները նշել են, որ ԵԱՏՄ երկրներն ու Իրանը մեծ ներուժ ունեն մի շարք ոլորտներում համագործակցությունը զարգացնելու համար` տրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքներ, ձեռնարկություններ, գյուղատնտեսական արդյունաբերություն, նավթավերամշակում և նավթաքիմիական արդյունաբերություն։

«Ռուսական մարդասիրական առաքելությունը» և «Եվրասիա» ՀԿ–ն Ռոսսոտրուդնիչեստվոյի հովանու ներքո այսօր սկսել են Արցախից բռնի տեղահանվածներին մարդասիրական օգնություն առաքելու լայնածավալ նախագիծը։ Այս մասին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց Հայաստանում «Ռուսական մարդասիրական առաքելություն» ՀԿ–ի ներկայացուցչության ղեկավար Արսենի Պրոնինը։

Ակցիայի առաջին փուլը կիրականացվի օգոստոսի ընթացքում։ Ակցիան կընդգրկի շուրջ 30 հազար բռնի տեղահանվածների, որոնց ավելի քան 140 տոննա օգնություն կբաժանվի։

Օգնության բաշխումը կսկսվի Մասիս համայնքից։

Պրոնինի խոսքով՝ սննդի փաթեթների և անձնական հիգիենայի պարագաների հետ մեկտեղ, այս անգամ կլինեն նաև փաթեթներ` նախատեսված փոքր երեխաներ ունեցող ընտանիքների համար։ Դրանցում կլինեն մանկական սնունդ (խյուսեր, շիլաներ, քաղցրավենիք) և խնամքի միջոցներ։

«Թիրախային լսարանը ձևավորելիս մենք հատուկ ուշադրություն ենք դարձրել մեկ կամ երկու կերակրող կորցրած ընտանիքներին, հաշմանդամություն ունեցող ընտանիքներին, բազմազավակ ընտանիքներին, ինչպես նաև միայնակ տարեցներին»,- նշեց «Ռուսական մարդասիրական առաքելության» ներկայացուցիչը։

«Եվրասիա» ՀԿ-ի խորհրդի նախագահ, Պետդումայի պատգամավոր Ալյոնա Արշինովան իր հերթին ընդգծեց, որ նման ակցիաներն ավելի արդյունավետ են, քան պաշտոնական միջոցառումները, քանի որ ցույց են տալիս, որ ժողովուրդների միջև համագործակցության հիմքում ընդհանուր շահերն են, բարեկամությունն ու շփվելու ցանկությունը։

Նա նաև հավելեց, որ մարդասիրական ուղղությունը «Եվրասիա» ՀԿ-ի հիմնական ուղղություններից մեկն է։

«Ինքս Մերձդնեստրից եմ և շատ լավ հասկանում եմ, թե ինչ է նշանակում հայտնվել այնպիսի իրավիճակում, երբ ոչինչ անել չես կարող», –ասաց Արշինովան։

Նա նշեց, որ «Եվրասիա» ՀԿ-ն վստահության կամուրջներ է կառուցում մարդասիրական նախագծերի միջոցով։

«Ռուսաստանը ձեզ հետ է» նախագծի շրջանակում իրականացվող ակցիան մեկնարկում է հուլիսի 31-ին, առաջին փուլը կանցկացվի օգոստոսի ընթացքում։ Այս անգամ օգնության կետեր կտեղակայվեն տարբեր քաղաքներում, այդ թվում՝ Աբովյանում, Մասիսում, Գյումրիում և Կապանում։

Շուրջ 140 տոննա սնունդը և անձնական հիգիենայի պարագաները կուղղվեն առավել խոցելի խմբերին՝ բազմազավակ ընտանիքներ, տարեցներ ունեցող ընտանիքներ և կերակրողին կորցրած ընտանիքներ։ Նրանք կստանան սննդի և առաջին անհրաժեշտության հիգիենայի պարագաների փաթեթ, որոնք կներառեն ձավարեղեն, մակարոնեղեն, շաքարավազ, ալյուր, պահածոներ, քաղցրավենիք, կարագ, թեյ, սուրճ, կենցաղային քիմիական նյութեր, օճառ, ատամի մածուկ և խոզանակ։ Առանձին հավաքվել են փաթեթներ փոքր երեխաներ ունեցող ընտանիքների համար՝ մանկական սննդով, շիլաներով, խյուսերով, քաղցրավենիքով, ինչպես նաև հիգիենայի պարագաներով և տակդիրներով։

Ֆոտո

Իրանում հայտարարել են, որ «պարզապես չեն անտեսելու Զանգեզուրի միջանցքը»

Թուրքիայի երկրաշարժից վնասվել է ևս 24 շինություն․ շենքի փլատակների տակ մեկ մարդ է մնացել

Երկրի վրա ավելի քան 30 ժամ տևած մագնիսական փոթորիկն ավարտվել է

Կխնդրեմ ազատ արձակել Բաքվում պահվող 23 հայ քրիստոնյաներին. Թրամփը՝ Փաշինյանին

Էրդողանը՝ Թուրքիայում երկրաշարժի մասին

Երևանում 4 ավտոմեքենաներ են բախվել. կա 4 տուժած ու 1 զոհ

Հայաստանի տարածքով «Թրամփի ուղին» կթուլացնի Իրանի դիրքերը տարածաշրջանում. վերլուծաբան

Անօթևանները պետք է անհապաղ լքեն Վաշինգտոնը․ Թրամփ

Հայաստանի և Իրանի արտգործնախարարները վաղը հեռախոսազրույց կունենան

Միջանցքի հարցը փակվել է, և խոսքը տարանցիկ ճանապարհի մասին է. Իրանի ԱԳ նախարար

Մեր պահանջները Հայաստանի տարածքով միջանցքի հարցում կատարված են. Իրանի նախագահ

Ռուսաստանը նախազգուշացրել է միգրանտներին

Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլա Խամենեիի նոր գրառումը

Օգոստոսի 15-ի Թրամփ-Պուտին հանդիպմանը Զելենսկու մասնակցությունը չի նախատեսվում

Արարատ Միրզոյանը Փարիզում այցելել է դեսպանության նոր շենք՝ ծանոթանալու վերանորոգման աշխատանքների ընթացքին