Live24
Օգոստոսի 10, 2025
Live24

Live24

Լուրեր

Գերմանիայի ավելի քան 200 մշակույթի գործիչներ դիմել են երկրի կանցլեր Ֆրիդրիխ Մերցին՝ Իսրայելին զենքի մատակարարումները դադարեցնելու կոչով՝ Գազայի հատվածում ստեղծված ճգնաժամի պատճառով: Այդ մասին հաղորդում է Der Spiegel ամսագիրը:

Կառավարության ղեկավարին ուղղված բաց նամակը վերնագրված է. «Թույլ մի տվեք, որ Գազան կործանվի, պարոն Մերց»: Այն ստորագրողները հիշեցրել են, որ կանցլերը վերջին օրերին քննադատել է Իսրայելի կառավարությանը, բայց, նրանց կարծիքով, «միայն խոսքերը կյանքեր չեն փրկում»:

Այս առնչությամբ մշակութային գործիչները Մերցին կոչ են անում դադարեցնել Իսրայելին զենքի ցանկացած մատակարարում, աջակցել Իսրայելի հետ Եվրամիության ասոցացման համաձայնագրի դադարեցմանը, ինչպես նաև պահանջել անհապաղ հաստատել հրադադար և տրամադրել մարդասիրական օգնության հասանելիություն:

Նամակը ստորագրած գործիչները վճռականորեն դատապարտում են «ՀԱՄԱՍ-ի սոսկալի հանցագործությունները», բայց նշում են, որ դա չի արդարացնում անմեղ մարդկանց հավաքական պատիժը:

Նամակը ստորագրողների թվում են Գերմանիայում և նրա սահմաններից դուրս հայտնի դերասաններ և դերասանուհիներ Դանիել Բրյուլը, Բենո Ֆյուրմանը, Յուրգեն Ֆոգելը, Քրիստիանա Պաուլը, ռեփերներ Ski Aggu-ն, Ebow-ն, հաղորդավարներ Յոախիմ Վինտերշայդտը, Կլաս Հոյֆեր Ումլաուֆը և այլոք:

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հուլիսի 31-ին, կազմել է 383.82 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.02 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 439.01  դրամ (նվազել  է 3.90 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.76  դրամ (աճել է 0.06 դրամով):

Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 381-382 դրամով, վաճառվում է 385.5-387 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 431-435 դրամով, վաճառվում է 441–448 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 4.49-4.75 դրամով, վաճառվում է 4.80-4.98 դրամով:

Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է. դոլարը գնվում է 381 դրամով, վաճառվում՝ 384.5 դրամով:

Եվրոն գնվում է 437–438 դրամով, վաճառվում է 443–444 դրամով:

Ռուբլին գնվում է 4.70 դրամով, վաճառվում է 4.80 դրամով:

 

Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունը հայտարարել է երկրի հարավից իսրայելական զորքերը դուրս բերելու և լիբանանյան խմբավորումների զենքը երկրի բանակին հանձնելու վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկը քննարկելու մասին: Այս մասին հայտնում է լիբանանյան LBCI հեռուստաալիքը:

«ԱՄՆ-ն ներկայացրել է առաջարկության նախագիծ, որը Լիբանանը կվերափոխի և շուտով կներկայացնի նախարարների կաբինետին։ Առաջնահերթ պահանջների թվում են Իսրայելի կողմից անհապաղ հրադադարը, իսրայելական զորքերի լիակատար դուրսբերումը, գերիների ազատ արձակումը և խմբավորումներից, այդ թվում՝ «Հեզբոլլահ»-ից, առգրավված զենքի փոխանցումը բանակին», – ասել է Աունը Պաշտպանության նախարարությունում ելույթում։

Աունն ընդգծել է պետության կողմից զենքի օգտագործման մենաշնորհը վերականգնելու անհրաժեշտությունը։ Նա նշել է, որ լիբանանյան բանակն արդեն իսկ իշխանություն է հաստատել Լիթանի գետից հարավ ընկած շրջանում և լի է առաքելությունն ավարտելու վճռականությամբ։

Նախագահը նաև մեղադրել է Իսրայելին հրադադարի ռեժիմը  խախտելու և Լիբանանի ինքնիշխանությանը միջամտելու մեջ։Բացի այդ, Աունը հաստատել է կառավարության հանձնառությունը խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցում. դրա հետ մեկտեղ խորհրդարանում քննարկվում են ընտրական օրենսդրության բարեփոխումները։

Իր ելույթում Աունը նաև նշել է, որ ոչ կառավարական կազմավորումների զինաթափումը պետք է իրականացվի՝ լիբանանյան հողում արյունահեղությանը վերջ դնելու համար։ Լիբանանը նաև բարեկամ երկրներից 10 տարվա համար տարեկան 1 միլիարդ դոլարի չափով օգնություն է խնդրել բանակին և անվտանգության ուժերին աջակցելու նպատակով։

Ներընդդիմադիր անպտուղ, նիկոլահաճո և զազրելի գզվռտոցը, ի հակառակ պետության դուռը չոքած բազում կենսական դարդերի, ոչ միայն չի դադարում, այլև օրեցօր առավել անմակարդակ և եղկելի է դառնում։

Երկրորդ նախագահի ճամբարում պալատական հեղաշրջման արդյունքում «ֆավորիտ» դարձած մի խումբ արդեն մի քանի ամիս է, ինչ կարողանում է իրենով լցնել Ռոբերտ Քոչարյանի թիմի քարոզչությունն ու օրակարգը՝ հետին պլան մղելով առավել ծանրակշիռ և խոհեմ գործիչների։

Նախկինում քաղաքական խոսույթով, լավ մարդկային բազայով, խաղացողների պատկառելի նստարանով այս ճամբարն այժմ գերադասում է իշխանությունների դեմ խոստացված համառ պայքարը փոխարինել Երրորդ նախագահի և Հանրապետականի դեմ գարշահոտ և նիկոլաբույր հակաքարոզչությամբ՝ վատնելով ընդդիմության առանց այդ էլ սահմանափակ ռեսուրսները, շեղելով հանրային ուշադրությունն առավել առաջնահերթ խնդիրներից, խորացնելով հասարակության հիասթափությունը բոլոր քաղաքական գործիչներից և այսպիսով, կամա թե ակամա, գիտակցաբար թե անգիտակցաբար, ջուր լցնելով Փաշինյանի քաղաքական հաշվարկների վրա։

Սույն պահվածքը ոչ միայն բարոյականության, այլև բանականության հետ աղերս չունի։

Մի կողմից՝ երկրում մոլեգնող տեռորը, գեոպոլիտիկ աճուրդում վերահաս մուրճի վերջին հարվածը, ազգային ինստիտուտների կազմալուծմանն ուղղված հերթական արարը պիտի որ տեղ չթողնեին այլ օրակարգերի համար։

Մյուս կողմից՝ քաղաքական դաշտի վերադասավորումները, նոր և ազդեցիկ կենտրոնների ձևավորումը և այս ճամբարի՝ ընդդիմության առաջատարի դեղին շապիկն ամեն գնով պահելու իդեա-ֆիքսը պիտի որ ուղղեին իրենց էներգիան և ռեսուրսները սեփական մրցունակությունն ավելացնելու ուղղությամբ։

Այլևս Պոլիշինելի գաղտնիք է այն փաստը, որ Երկրորդ նախագահի տեսանելի առաջնահերթությունը քաղաքական դաշտում ունեցած կապիտալի պահպանումն է և դրա սահուն փոխանցումը ժառանգորդին։

Այնինչ թե՛ իր կողմից լեգիտիմացված հակահանրապետական դիվերսիաները, թե՛ վերոնկարագրված ներքաղաքական զարգացումները վտանգում են այս երկու ռազմավարական նպատակների իրագործումը։

Եթե այսպես շարունակվի, «brain-drain»-ը և ռեսուրսների արտահոսքն այս ճամբարից դեպի ավելի մրցունակ կենտրոններ՝ թվում է այլևս անխուսափելի։ Պատկերավոր ասած, եթե նախկինում ավելի շատ ՀՅԴ-ն ուներ Երկրորդ նախագահի կարիքը, ապա այժմ այդ քաղաքական վեկտորը մտնում է ռևերսիվ փուլ։

Ի տարբերություն մեզ, ակնհայտորեն նախընտրական տրամաբանության մեջ մտած մեր գործընկերներին այս ամենը պետք է որ ավելի անհանգստացնի, քան Երրորդ նախագահի և ՀՀԿ-ի դեմ անբացատրելի և հիվանդագին մոլեռանդությամբ իրականացվող հակաքարոզը։

«Միասին աշխատելու» փոխարեն՝ «սկենք միասին» գործելաոճը թելադրելու փորձերը մեզ համար մերժելի են։ Հայտնի է, որ ջրահեղձ լինողն իր անկանոն շարժումներով և խուճապով՝ փրկության հասած մարդուն երբեմն փորձում է տանել իր հետ։

Մենք օգնել պատրաստ ենք, բայց ձեզ հետ միասին սկել՝ ոչ։

Ընտրությունը ձերն է, բայց շատ ժամանակ չունենք։

ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ

ՀՀԿ փոխնախագահ

«Ձորաղբյուր» ՏԿՀ

31.07.2025 

Եվրոպայի վիճակագրական գրասենյակը (Eurostat) հրապարակել է 2024-ին շաբաթական կտրվածքով մարդկանց ամենաերկար աշխատանքային ժամն ունեցող Եվրամիության (ԵՄ) անդամ և թեկնածու երկրների ցանկը։ Այս մասին գրում է ermenihaber.am-ը:

Այդ ցանկում ընդգրկված է նաև Թուրքիան, որտեղ լրիվ դրույքի պարագայում շաբաթական միջին աշխատանքային ժամը 46.2 ժամ է։

Այս ցուցանիշով Թուրքիան եվրոպական երկրների շարքում առաջին տեղում է։ ԵՄ անդամ երկրներում այդ ցուցանիշը կազմել  է 38.8 ժամ՝ զգալիորեն զիջելով Թուրքիայի միջին աշխատելաժամին։

Թուրքիային հաջորդում է Սերբիան՝ 42.3 ժամով։ Սերբիային հաջորդում է Հունաստանը 39.8 և  Բուլղարիան՝ 39 ժամ։

ԵՄ երկրների ցանկում շաբաթական ամենաքիչ աշխատանքային ժամն ունեցող երկիրը Նիդերլանդներն է (32.1 ժամ): Նիդերլանդներին հաջորդում են Ավստրիան, Գերմանիան և Դանիան 33.9-ական ժամով։

Թուրքիայի իշխանությունները հայտնել են, որ հուլիսի 27-ին Ստամբուլում ամերիկացի երգիչ Ջասթին Թիմբերլեյքի համերգի ժամանակ կանխվել է նախատեսված ահաբեկչական հարձակումը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:

«Ոստիկանության արագ գործողությունների շնորհիվ սպառնալիքը չեզոքացվել է համերգի սկսվելուց առաջ։ Անվտանգությունն ապահովում էին հազարավոր աշխատակիցներ, այդ թվում՝ հատուկ նշանակության ջոկատայիններ, հակաահաբեկչական ստորաբաժանումներ և քաղաքացիական հագուստով ոստիկաններ։

Անվտանգության ուժեղացված միջոցառումների պայմաններում հանդիսատեսը մուտքի մոտ բախվել է երկար հերթերի և ուշացումների։ Այնուամենայնիվ, միջոցառումն անցել է առանց միջադեպերի»,-նշված է հաղորդագրության մեջ։ 

Արցախից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում այսօրվա դրությամբ տրամադրվել է բնակարանի 2,180 հավաստագիր, իրացվել է 514-ը: Այս մասին Tert.am-ին հայնտեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի խոսնակ Զառա Մանուչարյանը:

Ճշտող հարցին՝ քանի՞ ընտանիք է բնակարանամուտ ունեցել, Մանուչարյանն ասաց, որ իրացվել է 514 հավաստագիր, բայց քանիսն են տեղափոխվել՝ չի կարող ասել:

Հիշեցնենք, որ 2024 թվականի հունիսի 15-ից մեկնարկել է Արցախից բռնի տեղահանվածներին բնակարաններով ապահովելու ծրագիրը:

Նշենք, որ ծրագրի շրջանակում դիմում կարող են ներկայացնել 2020 թ․ սեպտեմբերի 27-ից հետո ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքները:

Հիշեցնենք նաև, որ Կառավարությունը դադարեցրել էր բնակվարձերի՝ 40 +10 հազար դրամ աջակցությունը մարտ ամսից, իսկ հետո տրամադրվող 40 հազարը՝ հուլիսից:

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հանդիպում է Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆի հետ, որը ժամանել է Իսրայել, հայտնում է  Times of Israel-ը: 

Նախատեսվում է քննարկել Գազայի հատվածում հրադադարի հնարավորությունը, ՀԱՄԱՍ-ի մոտ պահվող պատանդների վերադարձը և Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը։

Ստեփանակերտում ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու հուշարձանի քանդումն Ադրբեջանի իշխանությունների կողմից պետական մակարդակով խրախուսվող և հրահրվող վանդալիզմի օրինակ է. այս մասին Lenta.ru-ին ասել է Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը։ 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ադրբեջանի իշխանությունները Այվազովսկու ծննդյան օրը ապամոնտաժել են նրա հուշարձանը։ 

«Բացի այն փաստից, որ սա բարբարոսական արարք է, այն, ինչպես շատ բարբարոսություններ, անկեղծ ասած՝ հիմարություն է և անխելքություն։ Այվազովսկին գեղանկարչության համընդհանուր ճանաչված հանճար է, որը գնահատվել է ոչ միայն մեր Ռուսական կայսրությունում, այլև ամբողջ աշխարհում։ Հայկական մշակութային ազդեցության դեմ պայքարող այդ «փառահեղ» մարտիկները, որոնք այսօր իշխում են նախկին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում, ըստ էության, չեն սահմանափակվել միայն Այվազովսկու հուշարձանի քանդմամբ։ Այս պահին նրանք արդեն հասցրել էին պղծել ծնունդով Չարդախլու հայկական գյուղից խորհրդային հայտնի զինվորական առաջնորդների հուշարձանները, և բռնել են կրոնական հուշարձանների քանդման կուրս՝ ոչնչացնելով մեծ թվով խաչքարեր», - ասել է պատգամավորը։

Զատուլինն ընդգծել է, որ այսօր Ադրբեջանում պաշտոնական մակարդակով մշակվում է տեսություն Ղարաբաղի տարածքում գտնվող պատմամշակութային հուշարձանների իբրև թե ոչ հայկական ծագման մասին. խոսքը 6-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ դարերի վանքերի մասին է, մանրամասնել է նա։ 

«Երկրի ղեկավարությունը կա՛մ աչք է փակում, կա՛մ ուղղակիորեն խրախուսում է այդ բարբարոսական գործողությունները», - եզրափակել է Զատուլինը։

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Բելառուսի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Մինսկը բաց է Արևմուտքի երկրների հետ ցանկացած բանակցությունների և քննարկումների համար, այդ թվում՝ միգրացիոն քաղաքականության շուրջ։

Բելառուսի ղեկավարը հիշեցրել է, որ մի քանի տարի առաջ հանրապետությունը փաստացիորեն «պաշտպանել է ԵՄ երկրներին միգրանտների հարձակումներից»։ «Նրանք (Եվրամիությունը) մեր դեմ բացարձակապես անհիմն և ապօրինի պատժամիջոցներ են մտցրել։ Եվ ես անկեղծորեն ասացի. նույնիսկ եթե պարանոցիս օղակ հագցնեք՝ ես ձեզ այլևս չեմ պաշտպանի։ Առավել ևս, դուք խզեցիք մեր հետ բոլոր հարաբերությունները միգրացիոն քաղաքականության շուրջ», – Լուկաշենկոյի խոսքերը մեջբերում է БелТА գործակալությունը։

Այնուամենայնիվ, նրա խոսքով, Բելառուսը «բաց է ցանկացած բանակցությունների և քննարկումների համար, այդ թվում՝ միգրացիոն քաղաքականության վերաբերյալ»։

Ֆոտո

Bugatti-ն ստեղծում է ամենահազվագյուտ հիպերմեքենաների բաժին և ներկայացնում է իր առաջին գլուխգործոցը՝ Brouillard-ը

Վաշինգտոնը դարձել է աշխարհի ամենավտանգավոր քաղաքներից մեկը. Թրամփ

Իրանը չունի ռազմական ուժ՝ 12-օրյա պատերազմից հետո «Թրամփի ճանապարհը» փակելու համար.Reuters

Նեթանյահուն շնորհավորել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին պատմական համաձայնագրի ստորագրման կապակցությամբ

Հայացքների պայքար Հարավային Կովկասի համար. վաշինգտոնյան հանդիպման ամենավառ կադրերը․ ֆոտոշարք

Խուսափել Մերձավոր Արևելքի փորձից. ՌԴ-ն՝ Հայաստանի և Ադրբեջանի ստորագրած հռչակագրի մասին

Հայաստանի, ԱՄՆ ու Ադրբեջանի ղեկավարների ստորագրությամբ արձանագրվում է հատուկ ռեժիմ՝ ՄԻԱՅՆ Հայաստանի տարածքի առնչությամբ. Հակոբ Բադալյան

ՆԱՏՕ-ի երկրները ցանկանում են թուլացնել Իրանի և Ռուսաստանի միջև համագործակցությունը․ Խամենեիի խորհրդական

Ոգևորված եմ ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը կոնկրետ ձեռքբերումներով առաջ տանելու մասին քննարկված ծրագրերով. Միրզոյան

Լիբանանում զինամթերքի պայթյունի հետևանքով վեց զինվոր է զոհվել. Al Hadath

Ալիևն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել

«Ժամանակի ձգձգման սցենարը բխում է նաև Բաքվի շահերից, քանի որ Ադրբեջանն ավելի շատ կպահանջի Հայաստանից և ավելի քիչ ճնշումների կենթարկվի». Սուրեն Սարգսյան

Հարավային Կովկասն անտեր տարածաշրջա՞ն է, որ Թրամփը կարողանա վարձակալել․ Վելայեթի

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում արձանագրված առաջընթացը և շնորհակալություն հայտնում Դոնալդ Թրամփին․ ՆԱՏՕ

Զանգեզուրի միջանցքը Թուրքիան կկապի թյուրքական աշխարհի հետ Կովկասի և Կասպից ծովի, իսկ թյուրքական աշխարհը՝ Եվրոպայի հետ՝ Թուրքիայի միջոցով․ Ֆիդան