Live24
Հոկտեմբերի 08, 2025
Live24

Live24

Լուրեր

Նոր ֆինանսական տարին ԱՄՆ-ում սկսվել է հոկտեմբերի 1-ին՝ առանց Կոնգրեսի կողմից համաձայնեցված բյուջեի, ինչը դաշնային իշխանություններին ստիպում է դադարեցնել աշխատանքը` գնալ «շաթդաունի»:

Նախօրեին Սենատում հանրապետականներն ու դեմոկրատները չեն կարողացել համաձայնության գալ բյուջեի ընդունման շուրջ և նիստն ավարտել է՝ «շաթդաունը» դարձնելով անխուսափելի: Սենատը չի կարողացել ընդունել կառավարության ֆինանսավորման մասին երկու օրինագծերից և ոչմեկը:Սպիտակ տունը հանձնարարել է կառավարական հաստատություններին պատրաստվել աշխատանքի դադարեցմանը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ կարող է կառավարության գործունեության ընդմիջման ժամանակ իրականացնել անձնակազմի և աշխատավարձերի կրճատումներ: Նա դեմոկրատներին է մեղադրել բյուջեն չհամաձայնեցնելու հարցում և խոստացել է ստեղծված իրավիճակն օգտագործել` ազատվելու այն ծրագրերից, որոնք հանրապետականներին դուր չեն գալիս:

Այս ֆոնին ոսկու բորսայական գինը կրկին թարմացրել է պատմական առավելագույնը՝ գերազանցելով տրոյական ունցիայի դիմաց 3 900 դոլարը։

ԱՄՆ պատմության մեջ կառավարության աշխատանքի ամենաերկար ընդմիջումը տեղի էր ունեցել Թրամփի նախագահության առաջին ժամկետում և տևել էր 35 օր՝ ավարտվելով 2019 թվականի հունվարին: Այն ժամանակ 420 հազար մարդ պետական աշխատանքը կատարում էր «ավանսով»՝ չվճարվելով դրա դիմաց, իսկ 380 հազարին ուղարկել էին հարկադիր պարապուրդի։

Առաջին «շաթդաունի» ժամանակ չէին գործում ամբողջ գերատեսչություններ, դանդաղել էր փաստաթղթերի ձևակերպումը։ Տրանսպորտային ծառայությունների աշխատակիցների պակասի պատճառով համատարած ուշացումներ էին։ Այգիներում աղբի էր գոյացել, պետական թանգարանները չէին աշխատում: Դեմոկրատներն այս ժամանակահատվածն օգտագործեցին քարոզչության համար՝ մթերքներ բաժանելով առանց աշխատավարձի մնացած պաշտոնյաներին: Ինքը՝ Թրամփը, Սպիտակ տանը ընդունելով մարզիկներին, նրանց հյուրասիրել էր McDonald's-ի բուրգերներով, քանի որ խոհարարին արձակուրդ էր ուղարկել:

Զելենսկին հայտարարել է, որ Զապորոժիեի ատոմակայանում իրավիճակը ճգնաժամային է։ Նրա խոսքով՝ ատոմակայանը արդեն յոթ օր է, ինչ էլեկտրաէներգիա է ստանում դիզելային գեներատորներից, սակայն «գեներատորներն ու ատոմակայանը նախատեսված չեն դրա համար»։

«Մենք տեղեկություններ ունենք, որ գեներատորներից մեկը խափանվել է։ Հենց ռուսներն են խոչընդոտում ատոմակայան տանող էլեկտրահաղորդման գծերի վերանորոգմանը և տարրական անվտանգության վերականգնմանը»,-հավելել է Ուկրաինայի նախագահը։

Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետության նախկին նախագահ Ջոզեֆ Կաբիլան հեռակա կարգով մահապատժի է դատապարտվել ռազմական դատարանի կողմից՝ պետական ​​դավաճանության համար, հաղորդում է Le Figaro-ն։

54-ամյա Կաբիլան, որը ներկա չէր Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետության մայրաքաղաք Կինշասայում կայացած դատական ​​նիստին և չէր ներկայացված փաստաբանի կողմից, մեղավոր է ճանաչվել «Մարտի 23-ի շարժում» (M23) հակակառավարական զինված խմբավորմանը օգնելու համար։ Կաբիլայի` վերջերս երկրում հայտնվելը մտահոգություն է առաջացրել Կինշասայում, և որոշ դիտորդներ կարծում են, որ դատավճիռը նպատակ ունի կանխելու նրա հետ երկրի ներսում ընդդիմության միավորումը։ Պետության նախկին ղեկավարի (2001-2019) ներկա գտնվելու վայրի մասին տեղեկություններ չկան։

Հունվարից փետրվար ամիսներին Ռուանդայի կողմից աջակցվող M23 շարժումը և դրա ուժերը լայնածավալ հարձակումներ են իրականացրել երկրի արևելքում՝ վերադարձնելով Ռուանդայի հետ սահմանի երկայնքով հսկայական տարածքներ ջախջախված Կոնգոյի բանակից։ Այս ռազմական անհաջողություններից կարճ ժամանակ անց, որոնք թուլացրին Կինշասայի ռեժիմը, Կաբիլան, որը, ըստ իր շրջապատի, լքել էր Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունը 2023 թվականին, անսպասելիորեն հայտնվեց Գոմայում, որը Հյուսիսային Կիվու նահանգի մայրաքաղաքն է և M23 շարժման հենասյունը։

Կառավարության որոշմամբ, նախկին նախագահի՝ որպես ցմահ սենատորի, խորհրդարանական անձեռնմխելիությունը վերացվեց մայիսի վերջին, և նրա դավաճանության դատավարությունը սկսվեց հուլիսի վերջին

Փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեց, որ «ՀՀ Վճռաբեկ դատարանի 26․09․2025 թ․ որոշմամբ մեղադրյալ Ջալալ Հարությունյանի և նրա պաշտպանի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելն մերժվել է, և դատավճիռն ստացել է օրինական ուժ։ Դատապարտյալ Ջալալ Հարությունյանը պատիժը կկրի համապատասխան քրեակատարողական հիմնարկում։

Հաշվի առնելով վերոշարադրյալ հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 281-րդ և 383-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց․

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2025 թվականի հունիսի 18-ի որոշման դեմ մեղադրյալ Ջալալ Անատոլիի Հարությունյանի և նրա պաշտպան Ա․ Ապրեսյանի վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելը մերժել։

Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման օրը։

Նախագահող՝ Հ․ Ասատրյան
Դատավորներ՝ Ս․ Ավետիսյան, Հ․ Գրիգորյան, Ա․ Դանիելյան, Ա․ Պողոսյան

«Հրապարակ» թերթը գրում է. Իշխանություններն արդեն մի քանի շաբաթ է՝ Էջմիածնում «խոդի են տվել» ասֆալտի մեքենաները՝ 24/7 ռեժիմով ասֆալտ փռող մեքենաներն այս բակից այն բակ են տարվում, կարկատաններով բարեկարգում բակերը, փողոցները։ Իսկ ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանը օրվա մեծ մասը քաղաքացիների ընդունելությամբ է զբաղված, դեռ չհայտարարված-չսկսված քարոզարշավ է իրականացնում, խոստումներ տալիս` նոր աշխատատեղեր, բակերի բարեկարգում եւ այլն։

Հոկտեմբերի 2-ից կմեկնարկի թեկնածուների առաջադրումը, չնայած մինչ օրս մի քանի կուսակցության անուն է շրջանառվում, որոնք արդեն հայտարարել են Էջմիածնի ընտրություններին մասնակցելու մասին, սակայն չեն բացառում, որ մասնակից ուժերի թիվը մեկ տասնյակի կհասնի, գուցե անգամ անցնի։

ՑԹԻ նախկին տնօրեն, պատմաբան Հայկ Դեմոյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Գլխավոր ախտորոշումը
Որքան էլ որ որոշ քաղաքական ընդդիմադիր շրջանակներ փորձում են մերօրյա բոլոր խնդիրների ու ողբերգությունների մեղավոր ու պատասխանատու կարգել Նիկոլ Փաշինյանին, այդուհանդերձ պետք է արձանագրենք, որ դա շատ շահեկան, սակայն մակերեսային մոտեցում է: Իրական խնդիրն ավելի ողբերգական ու սոսկալի բնույթ ունի. ներկայիս հայ հասարակության տակավին զգալի մասը բացահայտ ստահակի ու տականքի կենսակերպ է որդեգրել ու բացարձակապես չի ցանկանում հաշիվ տալ ու պատասխանատու տեսնել իրեն՝ տեղի ունեցած մերօրյա ողբերգությունների բոլոր դրվագներում:

Ստահակության այդ ախտորոշումը հնարավոր է տալ հենց Նիկոլ Փաշինյանի օգնությամբ: Վերջինիս բոլոր մայմունություններն ու խեղկատակությունները, ներդրված գործակալի գործառույթներից բխող հայտարարություններին հավանություն տվող, կեցցեներ ասող ու գովաբանող պաշտոնյային, գիտնականին, լրագրողին, վերլուծաբանին կամ որևէ կոչում ու բնութագրում չունեցող ՀՀ քաղաքացուն հենց այդպես պետք է բնութագրել ու հասարակության հենց այս խմբին պետք է դիտել այս անելանելի թնջուկի գլխավոր պատասխանատու:

Որևէ սկզբունքից ու սկզբունքայնությունից զուրկ, պատվազուրկ, շահամոլ ու ցանկացած գնով ծախվելու պատրաստ այս օրգանիզմներն են սնուցում ու պահում Նիկոլ Փաշինյան կոչված երևույթը: Խոսքն այստեղ բոլորովին չի վերաբերում այն մարդկանց, ովքեր դարձան «թավշյա, ոչ բռնի, ժողովրդական» հորջորջվող այլանդակության զոհը, սակայն ունենալով բարոյականություն ու ինքնախոստովանանքի մարդկային պարզ հատկություններ, գիտակցեցին դա ու ընդունեցին իրենց ստորաբար խաբելու հանգամանքը: Ուշադրություն դարձրեք, որ ես այդ մարդկանց չեմ կարող անվանել սխալ քայլ կատարած անձինք, այլ անվանում եմ խաբեության զոհ դարձածներ:

Իսկ նրանք, ովքեր տակավին ծափահարում, հավանություն են տալիս Նիկոլի գրածներին ու ասածներին ես դավաճան չեմ համարում, քանզի դավաճան համարելու դեպքում պետք է ընդունենք իրենց ազգային ինքնությունը որպես «հայի», հետևաբար սրանց հիմնական ինքնության հիմնական կրող սյուները պետք է համարենք անբարոյականությունն ու ստահակությունը:

Հիմնավորումներ ստահակության դրվագներով
ա. Անբարոյականություն է նախապես ծրագրված ու իրականացված այսպես կոչված «թավշյա, ոչ բռնի, ժողովրդական» հեղափոխությանը շարունակաբար հավատարմություն ցուցաբերելը
բ. Ստահակություն է Հայոց ցեղասպանության պատմական փաստը կասկածի տակ դնողին ու ժխտողին հավատալն ու երկրպագելը
գ. Անբարոյականություն է տիեզերական մասշտաբի ու անգերազանցելի ստախոսություններին հավատալը հավանելն ու չլսելու տալը
դ. Արցախը հայաթափվել է ու դա անողը բացեիբաց խոստովանել է, որ արել է գիտակցաբար՝ համաձայնության գալով Իլհամ Ալիևի հետ:

Անբարոյականների ու ստահակների համար ևս մեկ անգամ կրկնում եմ, թե դա ինչ է նշանակում՝ հանցակցություն ծայրագույն հանցագործության՝ ցեղասպանություն իրականացնելու գործում: Հետևաբար բոլորովին էլ զարմանալ պետք չի, երբ մատնացույց ես անում, որ օրը ցերեկով վերանորոգման անվան տակ պղծել ու ավերել են Հայոց ցեղասպանության հուշահամալիրը, ցույց ես տալիս ակնհայտ կոռուպցիոն ռիսկեր պարունակող փաստերը, միևնույն է, նրանք շարունակելու են հավատարմության աննահանջ նշաններ ցույց տալ թավշուկներին:

Իրենք միևնույն է չեն հասկանում, որ Արցախ տալը հանուն Հայաստանի չէր, այլ իշխանության մնալու և իշխանավարումը երկարացնելու միջոցներից մեկն է, քանզի Ալիևը երբեք չի թաքցրել, որ իր հիմնական թիրախը Հայաստանն է ու ողջ հայությունը, իսկ Արցախը ցեղասպանության միջոցով հայաթափելով մենք այսօր ավելի խոցելի ենք դարձրել մեր երկիրը: Սա անհերքելի փաստ է:

Հասարակության մեջ բարոյականության պարզագույն նորմերի ամրագրումն ու դրանց հիման վրա պետական կառավարման իրականցումը միայն կարող են ապահովել խորքային բուժում ու նոր «հիվանդությունների» կանխարգելում՝ այդ կերպ բացառելով նոր նիկոլների ու նիկոլականների ծնունդը:

Ժողովուրդը նրանք են, ովքեր ապրում են պարզ բարոյականության նորմերով ու մարդկային գրված ու չգրված օրենքներով: Հետևաբար, ժողովուրդը Նիկոլ չի կարող ընտրել, նրանց ընդամենը ժամանակավորապես կարելի է խաբել նիկոլներով»։

Աղբյուրը` Հայկ Դեմոյան

ԱՄՆ բյուջեի չհաստատմամբ պայմանավորված՝ Facebook-ի մեր էջում նոր հրապարակումներ չեն լինի մինչև գործունեության լիարժեք վերսկսումը։ Բացառություն կկազմեն անվտանգության և ապահովության հետ կապված անհետաձգելի հրապարակումները։

Չհաստատված բյուջեի պայմաններում ԱՄՆ-ում և ԱՄՆ դեսպանություններում ու հյուպատոսարաններում կշարունակվեն արդեն նշանակված անձնագրային և վիզաների ծառայությունները, քանի դեռ իրավիճակը թույլ կտա։ Այս էջում թարմացումներ կլինեն մեր գործունեության լիարժեք վերսկսումից հետո, իսկ մինչ այդ կտեղադրվեն բացառապես անվտանգության և ապահովության վերաբերյալ հրապարակումները։ Մեր ծառայությունների և աշխատանքային կարգավիճակի մասին տեղեկություններ կարող եք գտնել travel.state.gov կայքում։

«Իրավունք» թերթը գրում է. «Վաղարշապատի ՏԻՄ ընտրություններին ընդառաջ, թե ինչ է կատարվում ՔՊ-ում ուշագրավ մանրամասներ են պատմում տեղի աղբյուրները:

Ասում են, թե Վաղարշապատի նախկին ղեկավար Դիանա Գասպարյանը «չերեզներով» տեղեկացրել է, որ պատրաստ է ընտրություններին աջակցել ՔՊ–ին՝ միայն թե, իր ընտանիքին առնչվող քրեական գործերը «ջրեն»: ՔՊ-ից էլ վերջինիս հասկացրել են, որ ինքն առանձնապես կշիռ չունի, որ մի հատ էլ իր զրոյական վարկանիշով աջակցի ինչ-որ հարցում:

Այս իրավիճակում Դիանա Գասպարյանը ստիպված նեղ շրջապատում ասում է, որ ՔՊ-ական Արգիշտի Մեխակյանի թեկնածությանը ոչ էլ սատարելու է:

«Հրապարակ» թերթը գրում է. «Զանգեզուրի միջանցքի», Հայաստանը կապիտուլացնելու մասին Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունները խժդժություններ են մտցրել նաեւ իշխող թիմում։

ՔՊ վերնախավը դժգոհել է՝ նման հայտարարություններից հետո ինչպե՞ս մարդկանց ասեն, որ խաղաղություն են հաստատել, եկեք՝ մեզ ընտրեք: Ինչպե՞ս հավատացնեն, որ վաշինգտոնյան համաձայնագրով խաղաղություն են բերել։

Նրանց հանգստացրել են, թե Ալիեւն իր ներքին լսարանի համար է այդ հայտարարություններն անում: Սակայն այդ հավաստիացումներից հետո էլ ՔՊ-ում խոսակցությունները չեն դադարել։

Շարքերը տարբեր վարկածներ են քննարկում: Ոմանք կասկածում են, որ իրականում այլ փաստաթուղթ է կնքվել Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ, պարզապես Ալիեւը թույլ է տվել, որ Փաշինյանը դա ներկայացնի իբրեւ խաղաղության համաձայնագիր եւ դրանով գնա ընտրության, քանի որ երեւի Նիկոլից շատ է ուզում, որ ՔՊ-ն վերարտադրվի, որ դրանից հետո իր բոլոր ծրագրերը կամաց-կամաց իրականություն դառնան: Իսկ թե ինչու է այդ դեպքում նման հայտարարություններով փչացնում Փաշինյանի ռեյտինգը, ՔՊ-ում դրա բացատրությունն էլ են գտել` շանտաժ է անում, որ հետո ավելին ստանա։

Հայաստանի Հանրապետության տարածքում հոկտեմբերի 1-2-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև, հնարավոր է նաև մառախուղ։ Հոկտեմբերի 3-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։

Նշվում է, որ ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-18 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 1-2-ին աստիճանաբար կնվազի 5-8 աստիճանով, հոկտեմբերի 3-5-ին նույնքան կբարձրանա։

Երևան քաղաքում հոկտեմբերի 1-2-ին հնարավոր է անձրև։ Հոկտեմբերի 3-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Մայրաքաղաքում հոկտեմբերի 1-ի ցերեկը կլինի կլինի 22-24 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +18...+20 աստիճան։

Ֆոտո

Պետական դավաճանության տասնյակ դեպքեր ունենք, հետո ասում ենք՝ ո՞նց է սա հնարավոր. Փաշինյան

Աշտարակ-Եղվարդ ճանապարհին բախվել են Ford Transit-ը, VAZ 2107-ն ու բեռնատար «ZIL»-ը. կան վիրավորներ

Երթևեկության փոփոխություն՝ Գալոյան եղբայրներ փողոցում

Արժե՞ թարմացնել. iPhone 17 Pro Max-ի և iPhone 16 Pro Max-ի համեմատություն

Դոլարի փոխարժեքը մի փոքր աճել է. եվրոն էժանացել է

«Հայտարարագրումը չի չեղարկվել․ մի բան «տոնելուց» առաջ, ուշադիր կարդացեք»․ Նաիրա Կարապետյան

«Բարսելոնայի» եկամուտները 2024/25 մրցաշրջանում ռեկորդ են սահմանել

Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել

ՀԱՄԱՍ-ը հայտարարել է Իսրայելի հետ գերիների ցուցակների փոխանակման մասին

4 օտարերկրացիներին դանակահարողը հայտնաբերվել է «Զվարթնոց» օդանավակայանում

Առաջին անգամ Էրեբունի թանգարանի տարածքից կմեկնարկի օդագնացության միջազգային փառատոնը

Հայաստանի և Ադրբեջանի վարչապետները կմասնակցեն Թբիլիսիի «Մետաքսի ճանապարհ» համաժողովին

«Զանգեզուրի միջանցքը»՝ Գաբալայի հռչակագրում

ԹՊԿ առաջնորդները ստորագրել են Գաբալայի հռչակագիրը, որում հիշատակվում է «Զանգեզուրի միջանցքը»

Մակրոնը կարող է լուծարել Ֆրանսիայի խորհրդարանը՝ իր հրաժարականից խուսափելու համար