Live24
Օգոստոսի 11, 2025
Live24

Live24

Լուրեր

Հայկական կողմը հայտ է ներկայացրել Շանհայի համագործակցության կազմակերպությանը (ՇՀԿ) անդամակցելու համար և Չինաստանը, որպես այս տարվա ՇՀԿ-ն նախագահող երկիր՝ ակտիվորեն նպաստում է այդ գործընթացի առաջխաղացմանը։ Այս մասին հայտարարել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Լի Սինվեյը։ Հայտարարությունը արվել է Չինաստանի ազգային-ազատագրական բանակի ստեղծման 98-րդ տարեդարձին նվիրված ընդունելության ժամանակ։

«Չինաստանն ու Հայաստանը հնագույն քաղաքակրթություններ են, որոնց ժողովուրդներն անկեղծորեն ձգտում են խաղաղության։ Դիվանագիտական հարաբերությունների հաստատման օրվանից անցած 33 տարիների ընթացքում՝ մեր երկրները մշտապես պահպանել են երկկողմ համագործակցության զարգացման կայուն դինամիկա։ Կողմերը հարգում են միմյանց ինքնիշխանությունը, անվտանգությունը և տարածքային ամբողջականությունը, փոխադարձ աջակցություն են ցուցաբերում առանցքային շահերին առնչվող հարցերում»,- նշել է դիվանագետը։

Դեսպանի խոսքով՝ վերջին տարիներին նկատելիորեն ակտիվացել են բարձր մակարդակի շփումներն ու երկխոսությունը բոլոր մակարդակներում։ «Նախագահ Սի Ծինփինը և վարչապետ Նիկոլ Փաշինյանը բարեկամական հանդիպումներ են ունեցել ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի և մայիսի 9-ի հանդիսավոր արարողության շրջանակներում։ Բոլորովին վերջերս Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն այցելել է Չինաստան և բանակցություններ անցկացրել Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Յիի հետ, որոնց ընթացքում կողմերը մանրամասն քննարկել են երկկողմ և բազմակողմ համագործակցությունը։ Չինական կողմը պատրաստ է հայ գործընկերների հետ միասին շարունակել բարեկամության ավանդույթները, ամրապնդել փոխադարձ վստահությունը, խորացնել գործնական համագործակցությունը, նպաստել երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանը, ինչպես նաև նպաստել մեր երկրների բարգավաճմանը և տարածաշրջանում խաղաղության ու կայունության ամրապնդմանը»։

ԱՄՆ-ն պետք է փոխհատուցի Իրանի կրած վնասները վերջին 12-օրյա պատերազմի ընթացքում. այս մասին Financial Times-ին տված հարցազրույցում ասել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին:

«ԱՄՆ-ն առաջարկել է վերսկսել բանակցությունները։ Բայց մեզ անհրաժեշտ են նրանց կողմից իրական վստահություն ձևավորող քայլեր, որոնք պետք է ներառեն ինչպես ֆինանսական փոխհատուցում, այնպես էլ երաշխիքներ, որ բանակցությունների ընթացքում հարձակում Իրանի վրա չի լինի», - ասել է ԱԳ նախարարը։

Հիշեցնենք, որ հունիսի 22-ին ԱՄՆ օդուժը հարվածներ է հասցրել Իրանում՝ Ֆորդոյում, Նաթանզում և Սպահանում գտնվող երեք միջուկային օբյեկտներին։ Օրերս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտերերլ էր, որ Միացյալ Նահանգները պատրաստ է նոր հարված հասցնել Իրանի միջուկային օբյեկտներին, եթե վերջինս փորձի վերականգնել դրանք։

«Մենք ոչնչացրել ենք նրանց միջուկային ներուժը։ Նրանք կարող են ամեն ինչ սկսել նորից։ Եթե նրանք դա անեն, մենք կոչնչացնենք (միջուկային օբյեկտները) ավելի արագ, քան դուք կհասցնեք մատ շարժել։ Մենք ստիպված կլինենք դա անել», - ասել էր Թրամփը:

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև «բարձր մակարդակով» հանդիպումները պետք է լուրջ նախապատրաստվեն, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Վերշինինը։ Նա մանրամասնել է, որ Մոսկվան պատրաստ է շարունակել երկխոսությունը Կիևի հետ։

«Կայացել է բանակցությունների երեք փուլ, և մենք պատրաստ ենք դրանք շարունակել: Ինչ վերաբերում է բարձր մակարդակի հանդիպումներին, ապա նման հանդիպումները պետք է լրջորեն նախապատրաստվեն», - լրագրողներին բացատրել է փոխնախարարը: 

Հուլիսի 23-ին Ստամբուլում տեղի է ունեցել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ուղիղ բանակցությունների երրորդ փուլը: Պատվիրակությունների հանդիպումը տևել է մոտ 40 րոպե: Այնտեղ կողմերը, ի թիվս այլ բաների, համաձայնության են եկել ռազմագերիների ևս մեկ փոխանակման շուրջ:

Մոսկվան նաև առաջարկել է Կիևին ստեղծել երեք խումբ, որոնք կաշխատեն առցանց՝ քաղաքական, մարդասիրական և ռազմական հարցերի շուրջ։ Կրեմլը հայտարարել է, որ ուկրաինական կողմը չի արձագանքել այս առաջարկին։

Նախորդող 3 օրերին Վրաստանից ՌԴ է մտել հայկական կոնյակով (բրենդի) բարձված 55 բեռնատար։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

«Այս ցուցանիշը ևս մեկ անգամ ապացուցում է, որ կոնյակի արտահանման հիմնախնդիրը էականորեն լուծված է։ Առաջիկայում մեզ սպասվում է խաղողի առատ բերք, որի մթերումը, ինչպես անցած տարի, ևս պետք է բարձր մակարդակով կազմակերպենք՝ կառավարության, մթերողների և խաղող մշակողների հետ միասնաբար։ Ի գործ»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հունիսի 30-ին Հռոմում, ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) համաժողովի շրջանակում, հանդիպել է Վրաստանի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի նախարար Դավիթ Սոնգուլաշվիլիի հետ։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Վրաստանի տարածքով հայկական կոնյակով բեռնված մեքենաների (Armenian Brandy) արագ և անխոչընդոտ անցմանը վերաբերող հարցեր։

Անդրադարձ է կատարվել նաև հայ-վրացական տնտեսական օրակարգի ընդլայնման և փոխգործակցության խորացման հնարավորություններին։

Ներկայացնում ենք տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի:

ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 385 դրամ:

Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 436 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 442 դրամ:

 

Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.7 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.78 դրամ:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոշտ նախազգուշացում է արել ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևին։ Այս մասին նա գրել է Truth Social-ում։

«Մեդվեդևին՝ Ռուսաստանի ձախողված նախկին նախագահին, ով իրեն դեռ նախագահ է համարում, ասացեք, որ զգույշ լինի իր խոսքերի հետ։ Նա մտնում է շատ վտանգավոր տարածք» - գրել է ԱՄՆ նախագահը։

Հուլիսի 28-ին Մեդվեդևը մեկնաբանել էր Ուկրաինայում հաշտության ժամկետների վերաբերյալ Թրամփի հայտարարությունը՝ նշելով, որ նա ՌԴ-ի հետ «վերջնագրերի խաղ» է խաղում։ Մեդվեդևն ԱՄՆ նախագահին խորհուրդ էր տվել չգնալ «Քնկոտ Ջոյի» ճանապարհով (նկատի ունենալով նախկին նախագահ Ջո Բայդենին)։

Կանադան պատրաստվում է պաշտոնապես ճանաչել Պաղեստինը՝ սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում։ Այս մասին հայտարարել է վարչապետ Մարկ Քարնին, հաղորդում է The Guardian-ը։

Քարնիի խոսքով՝ Կանադան կճանաչի Պաղեստինը, եթե երկրի վարչակազմը 2026 թվականին անցկացնի ընտրություններ, որոնց ՀԱՄԱՍ-ը չի կարողանա մասնակցել։ Կանադան ակնկալում է նաև, որ Պաղեստինը կհամաձայնի այլ ժողովրդավարական բարեփոխումների։ Քարնին կոչ է արել ՀԱՄԱՍ-ին ազատ արձակել բոլոր պատանդներին, զինաթափվել և չմիջամտել Պաղեստինի ապագա կառավարմանը։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը նույնպես հայտարարել էին Պաղեստինը ճանաչելու իրենց մտադրության մասին։

Հուլիսի 31-ին` տեղական ժամանակով ժամը 00:13-ին (Գրինվիչի ժամանակով` հուլիսի 30-ին՝ ժամը 20։13-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.17⁰ և արևելյան երկայնության 46.15⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Ադրբեջանի Հանրապետություն, օջախի 10 կմ խորությամբ, 3․2 մագնիտուդով երկրաշարժ։

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ:

Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում, ինչպես նաև Սոթք և Կութ գյուղերում՝ 3 բալ ուժգնությամբ։

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից զգուշացնում են՝ Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված՝ հուլիսի 31-ը, օգոստոսի 1-4-ը Արարատյան դաշտում, Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովիտներում և Երևանում սպասվում է բարձր ջերմային ֆոն․ ցերեկը ժամը 16։00-17-00-ն ընկած ժամանակահատվածում՝ +38․․․+40 աստիճան տաքություն։Նշված հատվածներում, ինչպես նաև Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում առաջիկա 5 օրերին սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

Հուլիսի  31-ին, օգոստոսի 1-2-ին կեսօրից հետո հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-ին և 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ արևմտյան 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի։

Երևանում՝ հուլիսի 31-ը, օգոստոսի 1-2-ը երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 16-19 մ/վ արագությամբ։ Oգոստոսի 3-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օգոստոսի 1-ից սկսած 50 տոկոս մաքսատուրք կսահմանի կիսաֆաբրիկատների և արտադրված պղնձե արտադրանքի ներմուծման վրա, ասվում է Սպիտակ տան հրապարակած հայտարարության մեջ։
 
Որոշումը կայացվել է ԱՄՆ Առևտրի նախարարության կողմից անցկացված հետաքննությունից հետո, որը պարզել է, որ արտասահմանից պղնձի մատակարարումների ծավալները սպառնում են երկրի ազգային անվտանգությանը: Զեկույցում ընդգծվում է, որ պղինձը անհրաժեշտ է զենքի, ռազմական տեխնիկայի, ենթակառուցվածքների և կարևորագույն սարքավորումների արտադրության համար:
 
«Պղնձի ներմուծումը ներկայիս մակարդակով թուլացնում է ամերիկյան արդյունաբերական բազան և Միացյալ Նահանգները խոցելի է դարձնում արտաքին ճնշումների նկատմամբ», - ասվում է հայտարարության մեջ։

Ֆոտո

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Արմեն Սարգսյանին սպանել է մահապարտ-ահաբեկիչը. ՌԴ ԱԴԾ

ԱՄՆ դեսպանատունը ներկայացրել է ոչ ներգաղթային արտոնագրի դիմորդներին ներկայացվող պահանջները

Հայ-թուրքական սահմանի բացման ճշգրիտ ամսաթվերը հայտնի չեն

Իրանում հայտարարել են, որ «պարզապես չեն անտեսելու Զանգեզուրի միջանցքը»

Թուրքիայի երկրաշարժից վնասվել է ևս 24 շինություն․ շենքի փլատակների տակ մեկ մարդ է մնացել

Երկրի վրա ավելի քան 30 ժամ տևած մագնիսական փոթորիկն ավարտվել է

Կխնդրեմ ազատ արձակել Բաքվում պահվող 23 հայ քրիստոնյաներին. Թրամփը՝ Փաշինյանին

Էրդողանը՝ Թուրքիայում երկրաշարժի մասին

Երևանում 4 ավտոմեքենաներ են բախվել. կա 4 տուժած ու 1 զոհ

Հայաստանի տարածքով «Թրամփի ուղին» կթուլացնի Իրանի դիրքերը տարածաշրջանում. վերլուծաբան

Անօթևանները պետք է անհապաղ լքեն Վաշինգտոնը․ Թրամփ

Հայաստանի և Իրանի արտգործնախարարները վաղը հեռախոսազրույց կունենան

Միջանցքի հարցը փակվել է, և խոսքը տարանցիկ ճանապարհի մասին է. Իրանի ԱԳ նախարար