Live24
Օգոստոսի 11, 2025
Live24

Live24

Լուրեր

Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 31–ի նիստում հավանություն տվեց Հայաստանի և ՌԴ–ի կառավարությունների միջեւ երկու երկրների քաղաքացիների՝ առանց մուտքի արտոնագրերի փոխադարձ այցելությունների մասին համաձայնագրում հայտագրերի փոխանակման ձևով փոփոխություններ կատարելու մասին համաձայնագրին։

Այս համաձայնագիրը կարգավորում է երկու պետությունների քաղաքացիների փոխայցելությունների ռեժիմը, մասնավորապես՝ համաձայնագրով սահմանվում է, որ մի կողմի պետության քաղաքացիները կարող են մուտք գործել, դուրս գալ, տեղաշարժվել և գտնվել մյուս կողմի պետության տարածքում առանց արտոնագրերի:

Համաձայնագրում հայտագրերի փոխանակման ձևով փոփոխություններ կատարելու մասին համաձայնագրի ներկայիս նախագծով նախատեսվում է փոփոխել ՀՀ քաղաքացիների՝ ՌԴ տարածքով մուտքի, ելքի, կացության և տեղաշարժի համար փաստաթղթերի ցանկի 1-ին կետից հանելով՝ «օտարերկրյա պետություններում գործողության ժամկետի նշումով» բառերը:

ՆԳ նախարարությունը, հաշվի առնելով կատարված ուսումնասիրություններն ու քաղաքացիների առաջարկությունները, նախաձեռնել էր օրենսդրական փոփոխություն, որը միտված է ՀՀ քաղաքացիների ու երկքաղաքացիների կողմից օտարերկրյա վարորդական վկայականով Հայաստանում տրանսպորտային միջոց վարելու ընթացակարգի պարզեցմանը և հարմարեցմանը։

Օգոստոսի 2-ից ՀՀ քաղաքացիություն կամ երկքաղաքացիություն ունեցող անձը Հայաստան մուտք գործելու պահից սկսած երեք ամիս կարող է տրանսպորտային միջոց վարել օտարերկրյա վարորդական իրավունքի վկայականով և չենթարկվել վարչական պատասախանատվության։

Օրենքն ուժի մեջ մտնելու պահին արդեն իսկ Հայաստանում գտնվող օտարերկրյա վարորդական իրավունքի վկայական ունեցող քաղաքացիների և երկքաղաքացիների վրա ևս օրենսդրական փոփոխությունը տարածվում է։

Իրանի ԻՀՊԿ-ի ներկայացուցիչ, գեներալ Ալի Մոհամմադ Նաեյնին նախազգուշացրել է Իսրայելին, որ ագրեսիայի վերսկսման դեպքում Թեհրանի պատասխան գործողությունների աշխարհագրությունն ու մարտադաշտը կարող են փոխվել, հաղորդում Է Mehr-ը:

«Իրանի արձագանքն ավելի կործանարար կլինի, քան նախկինում։ Մեզ համար միանգամայն ակնհայտ է, որ Սիոնիստական ռեժիմի առաջնորդների վերջին հայտարարությունները պայմանավորված են Իրանի ազգային համերաշխության և երկրի հրթիռային հզորության հանդեպ նրանց վախով», - հայտարարել Է նա:

Նա ընդգծել է՝ «ռեժիմը, որը լիակատար հուսահատության մեջ Իրանի հրթիռային ջախջախիչ հարվածների պայմաններում փորձել է վերջ դնել հակամարտությանը բազմաթիվ միջնորդների օգնությամբ, այժմ հոխորտում է և սպառնում նոր ագրեսիայով»: 

Ամերիկյան F-35 կործանիչը կործանվել է Կալիֆորնիա նահանգում։ Այս մասին հայտնել է ABC News-ը։

Հրապարակման մեջ ասվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Կենտրոնական Կալիֆորնիայի Լեմուր ավիաբազայում։

«Օդաչուին հաջողվել է հաջողությամբ ինքնանետվել, նա անվտանգ է։ Անձնակազմի շրջանում այլ տուժածներ չկան», - ասված է հաղորդագրության մեջ: 

«Եվրաեռյակի» երկրների (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Ֆրանսիա) հետ բանակցությունները կորցրել են իմաստը, քանի որ եվրոպացիները անկարող են արդյունավետ քայլեր ձեռնարկել Իրանի միջուկային ծրագրի շուրջ ճգնաժամը լուծելու համար։ Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Financial Times-ին տված հարցազրույցում։

«Եվրոպացիների հետ այժմ բանակցելն իմաստ չունի, քանի որ նրանք չեն կարող չեղարկել պատժամիջոցները կամ որևէ այլ բան անել։ Եթե նրանք փորձեն գործարկել snapback մեխանիզմը (որը ենթադրում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պատժամիջոցների վերականգնում – խմբ.), այդքանով նրանց համար ամեն ինչ կավարտվի», – ասել է Իրանի արտգործնախարարը։

«Եվրաեռյակի» և Իրանի վերջին հանդիպումը տեղի է ունեցել հունվարին՝ Դոնալդ Թրամփի՝ ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնելուց կարճ ժամանակ առաջ։

ԱՄՆ-ի և Իրանի միջև Օմանի միջնորդությամբ հետագա անուղղակի բանակցությունները արդյունք չտվեցին, և նախատեսված վեցերորդ փուլը չեղարկվեց հունիսի 13-ին Իրանի վրա Իսրայելի ռազմական հարվածներից հետո: Այդ ժամանակ Իսրայելի բանակը հարվածեց Իրանի միջուկային օբյեկտներին, թիրախային հարձակումների և ահաբեկչության հետևանքով սպանվեցին Իրանի բարձրաստիճան զինվորականներ և գիտնական ֆիզիկոսներ: Ի պատասխան՝ Թեհրանը սկսեց հրթիռներով և անօդաչուներով գնդակոծել Թել Ավիվը:

ԱՄՆ Սոլթ Լեյք Սիթի քաղաքից Ամստերդամ ուղևորվող Delta Air Lines ավիաընկերության ինքնաթիռում գտնվող 25 մարդ հոսպիտալացվել է հուլիսի 30-ին թռիչքի ժամանակ պատահած  տուրբուլենտության պատճառով։ Այս մասին հայտնում է ABC News-ը։

Airbus A33-900 ինքնաթիռում գտնվել է 275 ուղևոր և անձնակազմի 13 անդամ։ Ինքնաթիռը ստիպված է եղել վայրէջք կատարել Մինեապոլիս-Սենթ Պոլ շրջանում։ 

Ավիաընկերությունից տեղեկացրել են, որ օդանավում գտնված 25 մարդու տեղափոխվել են հիվանդանոց զննումների համար։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը Իրանի դեմ կիրառել է մինչ օրս իր ամենամեծ պատժամիջոցների փաթեթը։ Այս մասին հայտարարել է Իրանի ֆինանսների նախարարությունը։

Պատժամիջոցները վերաբերում են Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի խորհրդական Ալի Շամխանիի որդու՝ Մոհամմեդ Հոսեյն Շամխանիի հետ կապված ավելի քան 50 ֆիզիկական և իրավաբանական անձանց։

«Այսօր կիրառված ավելի քան 115 պատժամիջոցներն ամենամեծն են դարձել Թրամփի վարչակազմի կողմից Իրանի դեմ մեր առավելագույն ճնշման արշավը սկսելուց ի վեր։ Այդ միջոցառումները Ամերիկայի շահերը դնում են առաջին տեղում՝ թիրախավորելով ռեժիմի էլիտաներին, որոնք շահույթ են ստանում, մինչդեռ Թեհրանը սպառնում է Միացյալ Նահանգների անվտանգությանը», – ասել է ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։

ԱՄՆ-ն, Օտարերկրյա ակտիվների վերահսկողության վարչության հայտարարության համաձայն, մեղադրում է Շամխանիի որդուն տանկերների և կոնտեյներային նավերի հսկայական նավատորմ կառուցելու և կառավարելու մեջ, որը, իբր, Իրանից և Ռուսաստանից նավթ, նավթամթերք և այլ ապրանքներ է տեղափոխում գնորդների համար ամբողջ աշխարհով։

Ավելի վաղ Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Էբրահիմ Ռեզաին հայտնել էր, որ Թեհրանը կարող է դուրս գալ Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրից և սկսել ուրանի 60%-ից ավելի հարստացումը, եթե հանրապետության վրա պատժամիջոցային ճնշումը շարունակվի:

ՀԴԲ տնօրեն Քեշ Պատելը հայտնաբերել է գաղտնի փաստաթղթեր, որոնք կապված են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի միջև ենթադրյալ կապերի հետաքննության հետ։ Այս մասին հայտնել է Թրամփին հավատարիմ Fox News հեռուստաալիքը՝ հղում անելով աղբյուրներին։

Հեռուստաալիքի տվյալներով՝ Պատելը մի քանի այրման պարկերում հայտնաբերել է «հազարավոր փաստաթղթեր»։ Այսպես են սովորաբար պետական ​​մարմինները պահպանում գաղտնի տեղեկատվությամբ փաստաթղթերը, որոնք որոշակի ժամանակահատվածից հետո ենթակա են ոչնչացման։

Պարկերը, ենթադրաբար, գտնվել են «գաղտնի սենյակում»։ Սա այսպես կոչված գաղտնի տեղեկատվության կենտրոնն է (SCIF): Fox News-ի աղբյուրները հայտնել են, որ Պատելը և նրա թիմը ՀԴԲ շենքում հայտնաբերել են նախկինում անհայտ SCIF։ Հունիսին Պատելը Ջո Ռոգանի փոդքասթին ասել է, որ այս սենյակում կան փաստաթղթեր և կոշտ սկավառակներ, «որոնք ոչ ոք երբեք չի տեսել կամ լսել»։

Հայտնաբերված փաստաթղթերի թվում էր հատուկ խորհրդական Ջոն Դարհեմի զեկույցի գաղտնի հավելվածը, որտեղ ասվում էր, որ ԱՄՆ հետախուզական համայնքն ունի հավաստի աղբյուրներ, որոնք ցույց են տալիս, որ «ՀԴԲ-ն կարող է դեր խաղալ Թրամփ-Ռուսաստան ենթադրյալ պատմության հետագա զարգացման գործում»։

Պատելի կողմից հայտնաբերված փաստաթղթերը և այլ փաստաթղթեր կուղարկվեն Սենատի դատական ​​հանձնաժողով, որը կհրապարակի դրանք։ «Հավելվածի հրապարակումը հավաստիություն կհաղորդի այն մեղադրանքին, որ կար կառավարության ծրագիր՝ օգնելու [Հիլարի] Քլինթոնին ուռճացնել Թրամփ-Ռուսաստան սկանդալը [2016 թվականի նախագահական ընտրություններից առաջ]», - Fox News-ին հայտնել է աղբյուրը։

Դոնալդ Թրամփի կողմնակիցները շաբաթներ շարունակ քննադատում են նրան ֆինանսիստ Ջեֆրի Էպշտեյնի գործի կապակցությամբ։ Թրամփը օգտագործել է Էպշտեյնի «հաճախորդների ցուցակի» մասին դավադրության տեսությունը՝ իր քաղաքական հակառակորդներին վարկաբեկելու համար, և խոստացել է հրապարակել ցուցակը։ Սակայն նրա վարչակազմը վերջերս հայտարարել է, որ ցուցակը գոյություն չունի՝ զայրացնելով MAGA կոալիցիային։ Թրամփի և նրա թիմի վերջին հայտարարություններից շատերը դիտվում են որպես հանրությանը Էպշտեյնի միջադեպից շեղելու փորձ։

Հուլիսի 31-ի գիշերը ռուսական զորքերը Կիևը գրոհել են անօդաչու թռչող սարքերով և հրթիռներով: Այս պահին հայտնի է վեց մարդու մահվան և 52 վիրավորի մասին: Զոհերի թվում կա վեցամյա տղա, ևս ինը երեխա վիրավորվել է, հայտնել է քաղաքային ռազմական վարչակազմի ղեկավար Թիմուր Տկաչենկոն: Նրա խոսքով՝ 30 մարդ հոսպիտալացվել է:

Հարվածներ են գրանցվել 27 վայրերում: Սվյատոշինսկի շրջանում ավերվել է բնակելի շենքի մուտքը, Սոլոմենսկիում՝ վնասվել են մի քանի բարձրահարկ շենքերի բնակարաններ, այրվել են մեքենաներ, ասել է քաղաքապետ Վիտալի Կլիչկոն: Գոլոսեևսկի շրջանում վնասվել է դպրոց և մանկապարտեզ: Շևչենկովսկում ցնցող ալիքը կոտրել է հիվանդանոցի մանկական բաժանմունքի պատուհանները: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրապարակել է տեսանյութ՝ ռուսական հարձակման հետևանքներով: «Կիև։ Հրթիռային հարված։ Ուղիղ բնակելի շենքի վրա։ Մարդիկ փլատակների տակ են։ Բոլոր ծառայությունները տեղում են։ «Ռուս ահաբեկիչներ», - գրել է նա։

Հուլիսի 31-ի գիշերը ռուսական զորքերը Կիևը գրոհել են անօդաչու թռչող սարքերով և հրթիռներով: Այս պահին հայտնի է վեց մարդու մահվան և 52 վիրավորի մասին: Զոհերի թվում կա վեցամյա տղա, ևս ինը երեխա վիրավորվել է, հայտնել է քաղաքային ռազմական վարչակազմի ղեկավար Թիմուր Տկաչենկոն: Նրա խոսքով՝ 30 մարդ հոսպիտալացվել է:

Հարվածներ են գրանցվել 27 վայրերում: Սվյատոշինսկի շրջանում ավերվել է բնակելի շենքի մուտքը, Սոլոմենսկիում՝ վնասվել են մի քանի բարձրահարկ շենքերի բնակարաններ, այրվել են մեքենաներ, ասել է քաղաքապետ Վիտալի Կլիչկոն: Գոլոսեևսկի շրջանում վնասվել է դպրոց և մանկապարտեզ: Շևչենկովսկում ցնցող ալիքը կոտրել է հիվանդանոցի մանկական բաժանմունքի պատուհանները: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրապարակել է տեսանյութ՝ ռուսական հարձակման հետևանքներով: «Կիև։ Հրթիռային հարված։ Ուղիղ բնակելի շենքի վրա։ Մարդիկ փլատակների տակ են։ Բոլոր ծառայությունները տեղում են։ «Ռուս ահաբեկիչներ», - գրել է նա։

Ֆոտո

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Արմեն Սարգսյանին սպանել է մահապարտ-ահաբեկիչը. ՌԴ ԱԴԾ

ԱՄՆ դեսպանատունը ներկայացրել է ոչ ներգաղթային արտոնագրի դիմորդներին ներկայացվող պահանջները

Հայ-թուրքական սահմանի բացման ճշգրիտ ամսաթվերը հայտնի չեն

Իրանում հայտարարել են, որ «պարզապես չեն անտեսելու Զանգեզուրի միջանցքը»

Թուրքիայի երկրաշարժից վնասվել է ևս 24 շինություն․ շենքի փլատակների տակ մեկ մարդ է մնացել

Երկրի վրա ավելի քան 30 ժամ տևած մագնիսական փոթորիկն ավարտվել է

Կխնդրեմ ազատ արձակել Բաքվում պահվող 23 հայ քրիստոնյաներին. Թրամփը՝ Փաշինյանին

Էրդողանը՝ Թուրքիայում երկրաշարժի մասին

Երևանում 4 ավտոմեքենաներ են բախվել. կա 4 տուժած ու 1 զոհ

Հայաստանի տարածքով «Թրամփի ուղին» կթուլացնի Իրանի դիրքերը տարածաշրջանում. վերլուծաբան

Անօթևանները պետք է անհապաղ լքեն Վաշինգտոնը․ Թրամփ

Հայաստանի և Իրանի արտգործնախարարները վաղը հեռախոսազրույց կունենան

Միջանցքի հարցը փակվել է, և խոսքը տարանցիկ ճանապարհի մասին է. Իրանի ԱԳ նախարար