Live24
Օգոստոսի 26, 2025
Live24

Live24

Լուրեր

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բացատրել է, թե ինչու չի կարողացել 24 ժամվա ընթացքում վերջ դնել Ուկրաինայի պատերազմին։ Նա խոստովանել է, որ իրավիճակը շատ ավելի բարդ է, քան սկզբում պատկերացնում էր։ Քաղաքական գործիչն այս մասին ասել է Հաագայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։

«Ուկրաինայում պատերազմն ավելի բարդ է, քան մյուս պատերազմները», - ասել է Թրամփը։

Նա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին անվանել է «շատ բարդ մարդ»։ Սպիտակ տան ղեկավարը նաև խոստովանել է, որ «որոշակի խնդիրներ է ունեցել» Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկիի հետ։

Բացի այդ, քաղաքական գործիչը ընդգծել է, որ 24 ժամվա ընթացքում պատերազմին վերջ դնելու իր խոստումը «սարկազմ» է և չպետք է բառացիորեն ընդունվի։

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ կխոսի Պուտինի հետ և կքննարկի նրա հետ Ուկրաինայում հակամարտության ավարտը։

ԱՄՆ վարչակազմը հույս ունի հաջորդ շաբաթ բանակցություններ վարել Իրանի հետ նրա միջուկային ծրագրի շուրջ և համաձայնության գալ։

Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո Հաագայում կայացած մամուլի ասուլիսում։

«Տեսեք, մենք հաջորդ շաբաթ բանակցություններ ենք վարելու Իրանի հետ, կարող ենք համաձայնագիր ստորագրել։ Ինձ համար միևնույն է՝ մենք համաձայնագիր ունենք իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ, թե՞ ոչ։ Մենք ոչնչացրել ենք նրանց միջուկային ծրագիրը», - ասել է ամերիկացի Թրամփը։

«Մենք կցանկանայինք խաղաղ հարաբերություններ ունենալ ցանկացած երկրի հետ, և ակնհայտ է, որ դա կախված կլինի Իրանի պատրաստակամությունից՝ ոչ միայն մասնակցելու խաղաղ բանակցություններին, այլև ուղղակիորեն բանակցելու Միացյալ Նահանգների հետ, և ոչ թե որևէ երրորդ կամ չորրորդ երկրի միջոցով», - ընդգծել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, որը նույնպես մասնակցել է մամուլի ասուլիսին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ զրույց կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ չնշելով հնարավոր զրույցի ժամկետները։

«Ես կխոսեմ Պուտինի հետ», – ասել է Թրամփը Հաագայում կայացած մամուլի ասուլիսում։

Սակայն նա չի նշել, թե կոնկրետ երբ կարող է տեղի ունենալ զրույցը։

«Սրբազան պայքար» շարժումը նոր մանրամասներ է հայտնում շարժման աջակիցների նկատմամբ ընթացող քննությունից․

Հրայր սարկավագ Հակոբյանին և Աղասի Արշակյանին մեղադրանք է առաջադրվել ահաբեկչության նախապատրաստում և իշխանության յուրացում հոդվածներով, ասվում է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք՝ «Սրբազան պայքար» շարժումը ավելի վաղ հայտնել է այսօր ձերբակալված 14 անձանցից 12-ի անունները.

Բագրատ Սրբազան, Կարո Օկումուշյան, Տիգրան Թոփալյան, Տիգրան Գալստյան, Դավիթ Գալստյան, Միհրան Մախսուդյան, Հրայր սարկավագ Հակոբյան, Աղասի Արշակյան, Իգոր Սարգսյան, Արա Ռոստոմյան, Արմեն Ալեքսանյան, Մովսես Շարբաթյան:

Հիշեցնենք՝ իրավապահները վաղ առավոտից խուզարկություններ են իրականացրել Սրբազան Պայքարի աջակիցների տներում։

Քննչական կոմիտեն հայտարարել է, որ ««Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ»:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հաագայում ՆԱՏՕ-ի առաջնորդների հետ փակ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Ուկրաինայում իրավիճակը «լիովին դուրս է վերահսկողությունից», հաղորդում են news-ը և Bloomberg-ը։

Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի հետ «պետք է ինչ-որ բան անել»։

Այդ հայտարարությունն ընկալվել է իբրև Կիևի հետ փոխգործակցելու ԱՄՆ պատրաստակամության ազդանշան։

Ուկրաինայի եվրոպական ինտեգրման հարցերով նախարար Օլգա Ստեֆանիշինան առաջարկել է օրենսդրորեն արգելել 18-27 տարեկան ուկրաինուհիների՝ երկրից դուրս գալը։ Այս մասին նա հայտնել է Freeдом հեռուստաալիքի եթերում։

«Երբ երիտասարդ աղջիկները մեկնում են Լեհաստան կամ Գերմանիա, մենք կորցնում ենք ոչ միայն նրանց, այլև ապագա երեխաներին, որ նրանք կարող էին ունենալ։ Ես անձամբ կսատարեի օրենք, որը կանանց 18-ից 27 տարեկան արգելք կդներ երկրից դուրս գալու համար», — նշել է Ստեֆանիշինան։

Նրա հայտարարությունը ակտիվ քննարկում է առաջացրել ուկրաինական հասարակության շրջանակում։

Իրանի իրավապահ մարմինները հունիսի 13-ին Իսրայելի հետ զինված հակամարտության սկզբից ի վեր ձերբակալել են առնվազն 700 մարդու՝ Իսրայելի հետախուզական ծառայությունների համար աշխատելու կասկածանքով: Այս մասին հաղորդել է Fars գործակալությունը:

Ըստ գործակալության տեղեկատվության՝ ամենից շատ ձերբակալություններ գրանցվել են Քերմանշահի, Սպահանի, Խուզեստանի, Ֆարսի և Լորեստանի նահանգներում:

ars-ի տվյալներով՝ ձերբակալվածները մեղադրվում են Իսրայելի համար Իրանի տարածքից փոքր անօդաչու թռչող սարքերի արձակման, ինքնաշեն ռումբերի պատրաստման և ռազմական օբյեկտների նկարահանման մեջ՝ տեղեկատվությունը հետագայում Իսրայելի հետախուզական ծառայություններին փոխանցելու նպատակով: Ինչպես նշում է գործակալությունը, միայն Թեհրանում հունիսի 13-ից ի վեր առգրավվել է ավելի քան 10 000 ոչ մեծ  անօդաչու թռչող սարք:

Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի՝ ստեղծված իրավիճակում ինչ կարող են անել հոգևորականները հարցի պատասխանին:

«Կտրիճ Ներսիսյանի ներկայացուցչին Շիրակի թեմում՝ Միքայել Աջապահյանին հարցրել են Կտրիճ Ներսիսյանի կողմից օրհնված հեղաշրջման տապալված փորձի մասին՝ ինչ կարող են անել իրենք (հոգևորականները) այս իրավիճակում: Պատասխանել է՝ «այո, սա աննախադեպ երևույթ է, բայց ի՞նչ կարող է անել եկեղեցին»։ 

Իրեն մի խորհուրդ հաստատ կարելի տալ՝ ՀԱՆԳԻՍՏ ՍԹՐՎԻՐ ՏԵՂԴ!!! Հերիք եղավ ժողովրին ամենժանյա սթերսի մեջ պահեք: Սթրեսի բոլոր աղբյուրները մարելու են»:

Իրանը հնարավորություն չի ունեցել որևէ բան (միջուկային օբյեկտներից ուրանը) հեռացնելու, քանի որ «մենք արագ ենք գործել», Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հաղորդում է Sky News-ը։

«Ես կարծում եմ, որ դա լիակատար ոչնչացում էր, ես կարծում եմ, որ նրանք հնարավորություն չեն ունեցել որևէ բան հեռացնելու, քանի որ մենք արագ ենք գործել։ Այդ նյութը հեռացնելը դժվար է՝ շատ դժվար և շատ վտանգավոր», - հավելել է նա։

ԱՄՆ նախագահին նաև հարցրել են Իրանի կողմից ուրանի հարստացումը շարունակելու սպառնալիքների մասին, և նա ասել է. «Վերջին բանը, որ նրանք հիմա ուզում են անել, որևէ բան հարստացնելն է։ Նրանք ուզում են վերակառուցել։ Մենք դա թույլ չենք տա»։

ԱՄՆ նախագահ Թրամփին հարցրել են, թե արդյոք Իրանի վրա ԱՄՆ հարվածները մոտեցրել են Իսրայել-Համաս համաձայնագրին։ Նա ասել է, որ նույնիսկ հարվածներից առաջ «մենք շատ մոտ էինք Գազայի հարցում համաձայնագրի կնքմանը»։

Իրանի խորհրդարանը հաստատել է Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) հետ համագործակցությունը դադարեցնելու մասին օրինագիծը: Ինչպես տեղեկացնում է PressTV–ն, այս մասին հայտնել է Իսլամական խորհրդատվական վեհաժողովի նախագահության ներկայացուցիչ Ալիրեզա Սալիմին։ Խորհրդարանի որոշումը պետք է հաստատի Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը:

Այս շաբաթ խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել էր, որ ՄԱԳԱՏԷ-ն չի կատարել համագործակցության համաձայնագրերով նախատեսված իր պարտավորությունները:

ՄԱԳԱՏԷ-ի տնօրեն Ռաֆայել Գրոսին հունիսի լույս 23-ի գիշերը  ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստում Թեհրանին խնդրել էր Իրանի վնասված երեք օբյեկտների հասանելիություն տալ հասկանալու համար հետևանքների մասշտաբները: Սակայն Իրանի մշտական ներկայացուցիչը հայտարարել էր, որ կազմակերպությունը վարկաբեկել է իրեն՝ վերածվելով քաղաքական գործիքի։ ԱՄՆ-ի հարվածներից հետո գործակալությունն ավերածություններ արձանագրեց Սպահանում, Ֆորդոյում և Նաթանզում, սակայն հայտարարեց, որ օբյեկտներից դուրս ճառագայթային ֆոնի բարձրացում գրանցված չէ:

ՄԱԳԱՏԷ-ի հետ Իրանի հարաբերությունները վատթարացել էին դեռ Իսրայելի հարձակումից առաջ։ Թեհրանը սահմանափակել էր տեսուչների մուտքն իր օբյեկտներ։ Իսկ հարվածներից անմիջապես առաջ ՄԱԳԱՏԷ-ն ընդունեց բանաձև, որում ասվում էր, որ Իրանը չի կատարում միջուկային զենքի չտարածման ռեժիմի շրջանակում իր պարտավորությունները։ 

Փաստաթղթում մասնավորապես նշվում էր, որ Թեհրանը գործակալությանը տեխնիկապես հիմնավորված բացատրություն չի տրամադրել չհայտարարագրված օբյեկտներում արհեստականորեն ստեղծված ուրանի մասնիկների առկայության վերաբերյալ: Դրանից հետո Իսրայելը հարվածներ հասցրեց Իրանին։

Ֆոտո

ԵՄ-ում վստահ են, որ ստանալու են Հունգարիայի և Սլովակիայի աջակցությունը ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների հարցում. Politico

Թուրքիան և Իրանը քննարկել են ԱՄՆ-ի հետ միջուկային ծրագրի շուրջ ընդհատված բանակցությունների հարցը

Մոսկվան չի պատրաստվում փոխել Ուկրաինայի հետ կապված փողոցների անունները

Ադրբեջանի նախարարների կաբինետը հատուկ նիստ կանցկացնի՝ նվիրված Ալիևի Վաշինգտոն այցին

Թեհրանը uպառնում է պատասխան միջոցներով

Ցույցեր Իսրայելում. ցուցարարները hրդեհել են փողոցները

Խաբեությունների նոր ալիք է. առաջարկում են ինչ-որ գործողություններ անել, հավելված ներբեռնել. մեդիափորձագետ

Թրամփը Կիմ Չեն Ընի հետ հանդիպելու պատրաստակամություն է հայտնել

Ֆրանսիայում ձախակողմյան կուսակցությունը խորհրդարանին կներկայացնի Մակրոնին պաշտոնանկ անելու առաջարկ

Ուկրաինայի կողմից «Դրուժբա» նավթամուղի վրա hարձակումը համարժեք է Հունգարիայի և Սլովակիայի վրա hարձակմանը. Սիյարտո

Գերմանիան մտադիր չէ ճանաչել Պաղեստինի պետականությունը՝ չնայած իր որոշ գործընկերների դիրքորոշմանը. Մերց

ԱՄՆ-ն կկարողանա հիանալի հարաբերություններ կառուցել Չինաստանի հետ. Թրամփ

Իրանի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի ու Գերմանիայի միջև քննարկումները տեղի կունենան երեքշաբթի օրը Ժնևում. Բաղայի

Զինծառայողի վիրшվnրման դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել՝ զինծառայությունից խուսափելու հոդվածով

Սեպտեմբերի 1-ից Մոսկվայում կներդրվի միգրանտներին հետևելու հավելված