Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Լի Սինվեյին։
Արթուր Պողոսյանը ողջունելով դեսպանին՝ շնորհավորել է նրան նշանակման կապակցությամբ:
Քննչական կոմիտեի նախագահը բարձր է գնահատել երկու երկրների իրավապահ մարմինների միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը:
Չինաստանի դեսպանը շնորհակալություն է հայտնել Քննչական կոմիտեի նախագահին՝ երկու երկրների իրավապահ մարմինների միջև ձևավորված հարաբերությունների զարգացման գործում ունեցած ներդրման համար:
Հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել նաև նախորդ տարվա ընթացքում Քննչական կոմիտեի աշխատակիցների կողմից Չինաստան կատարած ուսուցողական և ճանաչողական այցերին, ինչն, ըստ Արթուր Պողոսյանի, վկայում է համագործակցության բարձր մակարդակի մասին:
Դեսպանն, իր հերթին, շեշտել է դասընթացները շարունակելու անհրաժեշտությունը՝ նշելով, որ առաջիկայում կկազմակերպվեն վերապատրաստման դասընթացներ Քննչական կոմիտեի աշխատակիցների համար:
Քննչական կոմիտեի նախագահը կարևորելով իրավական փոխօգնության շրջանակում ձևավորված ակտիվ համագործակցությունը՝ ընդգծել է, որ կատարվել են բոլոր իրավական պահանջները:
Ամերիկյան Newsweek ամսագիրն իր վերջին վերլուծության մեջ զգուշացնում է Իրանի և Իսրայելի միջև միջուկային լարվածության աճի և ռազմական հակամարտության հնարավոր սրման մասին։
Հոդվածում ընդգծվում է՝ Իրանը դադարեցրել է համագործակցությունը ՄԱԳԱՏԷ-ի հետ, ատոմային օբյեկտների շուրջ անորոշություն է աճում, Իսրայելը ակտիվացրել է ռազմավարական նախապատրաստությունները։
«Իրանի և Իսրայելի միջև ռազմավարական միջուկային խորը անդունդը դեռևս չի հաղթահարվել։
Վերջին հրադադարը միայն հանգստության թվացյալ զգացողություն ապահովեց՝ առանց վերացնելու հիմնարար հակասությունները», - գրում է Newsweek-ը։
Rate.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները:
ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383․5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ:
Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 446 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 450 դրամ:
Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.91 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.97 դրամ:
Մոսկվայի մարզի Միտիշչի քաղաքում Շարժական հատուկ նշանակության ջոկատը (ՕՄՕՆ) գործողություն է իրականացրել, որի ընթացքում բազմաթիվ ադրբեջանցիներ են տարվել ավտոբուսներով։
Համապատասխան տեղեկատվությունը և կադրերը հրապարակվել են ադրբեջանական լրատվամիջոցների կողմից։
Միջադեպը տեղի է ունեցել Միտիշչիի շուկայում այսօր՝ Մոսկվայի ժամանակով ժամը 09:00-ին։
Իրաքի հյուսիսում գտնվող Սուլեյմանիե քաղաքում սկսվել է Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության զինյալների զինաթափման գործընթացը։ Տեղեկությունը հայտնում է «CNN Türk» հեռուստաալիքը:
«Զինաթափման գործընթացը սկսվել է, առաջիկայում կադրեր կլինեն»,-հաղորդում է հեռուստաալիքը:
Ըստ թուրքական ԶԼՄ-ների` սպասվում է, որ ՔԱԿ-ի զինաթափման գործընթացի մեկնարկի ժամանակ մի խումբ քուրդ մարտիկներ խորհրդանշական կերպով կթաղեն զենքը: Գործընթացը կավարտվի 3-4 ամսից և կանցնի Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպության (MİT) և զինված ուժերի հսկողության ներքո:
Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարի վերջին Քրդստանի աշխատավորական կուսակցության առաջնորդ Աբդուլլահ Օջալանը, որը ցմահ ազատազրկված է թուրքական բանտում, կոչ էր արել իր կողմնակիցներին վայր դնել զենքը և ցրել Քրդստանի աշխատավորական կուսակցությունը։ Մայիսին ՔԱԿ–ը հայտարարեց, որ որոշել է լուծարվել և դադարեցնել զինված հակամարտությունը։
Կրեմլում սպասում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի «կարևոր հայտարարությանը», որպեսզի հասկանան, թե նա ինչ նկատի ուներ: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
ԱՄՆ նախագահը «NBC News» հեռուստաալիքին ասել է, որ հուլիսի 14-ին կարևոր հայտարարություն կանի Ռուսաստանի վերաբերյալ, բայց չի բացահայտել դրա բովանդակությունը: «Reuters» գործակալությունն այսօր հայտնել է, որ Թրամփը նախատեսում է օգտագործել Ուկրաինային 300 մլն դոլարի ռազմական օգնություն հատկացնելու նախագահական իրավունքը:
«Սպասում ենք բուն հայտարարությանը, որպեսզի հասկանանք, թե ինչ նկատի ուներ նախագահ Թրամփը»,- ասել է Պեսկովը:
Ինչ վերաբերում է Ուկրաինային մատակարարելու համար ՆԱՏՕ-ի երկրներին զենք վաճառելու ամերիկյան ծրագրերին, Պեսկովը նշել է, որ դա բիզնես է, գումարելիների տեղերը փոխելուց գումարը չի փոխվում, քանի որ, միևնույնն է, Ուկրաինան լցնում են զենքով։
Ավելի վաղ «Financial Time» թերթը գրել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ուշադրություն չի դարձնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կտրուկ արտահայտություններին:
Հրապարակման մեջ ասվում էր, որ Սպիտակ տան ղեկավարի հայրական կոշտ պահվածքը տպավորել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեին և եվրոպական երկրների առաջնորդներին, սակայն Պուտինն անտարբեր է նրա հիստերիաների նկատմամբ։
ՀՀ արտգործնախարարությունը «Ժողովուրդ» օրաթերթից պահանջում է հերքում տարածել հուլիսի 5-ին հրապարակված նյութում տեղ գտած պնդումների վերաբերյալ։
Թերթը գրել էր, որ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը Նաիրի համայնքում (Եղվարդ) ձեռք է բերել 112 մլն դրամ արժողությամբ առանձնատուն հայտարարագրում չբացահայտված միջոցներով։
«Ուշադրություն հրավիրենք այն հանգամանքին, որ հենց վերոնշյալ նյութում նշվում է, որ «Արարատ Միրզոյանն ու կինը՝ Գոհար Աբաջյանը, առանձնատունը 112 մլն դրամով գնել են 2022-ի դեկտեմբերին Նաիրի համայնքում»։ Համապատասխանաբար, գնված առանձնատան գումարի աղբյուրը «բացահայտելու» համար բավարար կլիներ ծանոթանալ նախարար Միրզոյանի կնոջ՝ զուգահեռաբար հրապարակված տարեկան հայտարարագրին, որում ներկայացված է առանձնատան գնման նպատակով Գ. Աբաջյանի անունով ձևակերպված վարկը»,– ֆեյսբուքյան էջում գրել է ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։
Նա հորդորել է պաշտոնյայի եկամուտների մասին լուսաբանելիս ցուցաբերել աչալրջություն և զերծ մնալ մանիպուլյացիաներից:
Ֆիզիկական ակտիվությունը, առողջ սնունդը և մտավոր գործունեության խթանումը կարող են էապես նվազեցնել դեմենցիայի, այդ թվում՝ Ալցհեյմերի հիվանդության զարգացման ռիսկը։ Այս մասին գրում է Daily Mail-ը՝ վկայակոչելով Ստենֆորդի համալսարանի գիտական հետազոտությունը։
Գիտնականները պարզել են, որ կանոնավոր վազքը, հեծանվավազքը կամ արագ քայլքը կարող են նվազեցնել մտավոր հյուծման հավանականությունը մինչև 41%-ով։ Միևնույն ժամանակ, որոշ մասնագետներ համոզված են, որ բարձր ինտենսիվությամբ վարժությունները նույնիսկ ավելի արդյունավետ են՝ դրանք խթանում են արյան շրջանառությունը դեպի ուղեղ։
Հետազոտության հեղինակները նաև խորհուրդ են տալիս սննդակարգում ներառել ճարպոտ ձուկ և թռչնամիս, ինչպես նաև խուսափել մտավոր պասիվությունից։ Այս պարզ քայլերը կարող են երկարաժամկետ հեռանկարում պաշտպանել ուղեղը տարիքի հետ կապված քայքայումից։
Ուկրաինան շարունակում է հանդես գալ 30-օրյա հրադադարի նախապայմաններից զերծ պլանի օգտին՝ որպես Ռուսաստանի հետ հակամարտության կարգավորման նախընտրելի ուղի։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի տեղակալ Պավել Պալիսան՝ հարցազրույցում ադրբեջանական Report պարբերականին։
Պալիսան նշել է, որ Կիևը հավատարիմ է դեռևս Սաուդյան Արաբիայում ԱՄՆ-ի հետ համաձայնեցված հրադադարի ծրագրին։ Նրա խոսքով՝ հունիսի 2-ին Ստամբուլում կայացած ռուս-ուկրաինական բանակցությունները հիմնականում սահմանափակվել են հումանիտար հարցերով, իսկ Մոսկվան, ըստ նրա, խուսափել է իրական և կառուցողական քննարկումներից, գրում է Лента.ру-ն։
Բացի այդ, Պալիսան հիշեցրել է, որ Կիևը պատրաստում է «Սարդոստայն» օպերացիայի նմանակներ՝ մատնանշելով Ուկրաինայի հարվածային կարողությունները՝ Ռուսաստանի տարածքում իրականացված հունիսի 1-ի գործողություններից հետո։
Բրիտանացի լուսանկարիչ Ջեկ Բրիջլենդի ֆոտոսեսիայի ժամանակ երգչուհին ցուցադրում է տպավորիչ կազմվածքը եւ ձիգ իրանը։
39-ամյա երգչուհին սպիտակ բիկինիով եւ DU CIEL-ի վարտիքով ցուցադրել է իր շքեղ կուրծքը: Ինքնատիպ ներքնամասի շնորհիվ նա կիսով չափ ռոբոտի էր հիշեցնում։
Փերին ազդարարել է Woman's World իր նոր երգը, որն առաջին անգամ կներկայացվի հուլիսի 11-ին։ Սա նրա նոր ալբոմի առաջին սինգլն է։