Live24
Օգոստոսի 15, 2025
Live24

Live24

Լուրեր

Հայտարարություն Քահանայից հավաքից.

«Մենք՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հայաստանյան թեմերում սպասավորող քահանաներս, գոհություն ենք հայտնում Երկնավոր մեր Տիրոջը, որ բարձր նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի առիթն ունեցանք համախմբվելու Միածնաէջ Սուրբ Էջմիածնում, միասնաբար խորհրդածելու սրբազան մեր առաքելության շուրջ և աղոթք բարձրացնելու աշխարհասփյուռ հավատավոր մեր ժողովրդի և հայրենիքի համար։

Խորապես մտահոգված ենք հայրենի մեր երկրում տեղ գտնող վերջին օրերի ցավալի զարգացումներով։

Աշխարհաքաղաքական բարդ իրողությունների պայմաններում ամենատարբեր պատճառաբանություններով երկրում իրականացվող քաղաքական հետապնդումները և այդ շրջագծում ՀՀ վարչապետի ու իշխող ուժի ներկայացուցիչների կողմից սանձազերծված արշավը Հայոց Եկեղեցու և եկեղեցականության դեմ խաթարում են ազգային կյանքը, առկա մարտահրավերներին հանդիման ջլատում մեր ժողովրդի միասնականությունը և տկարացնում մեր պետության դիրքերը աշխարհի համայնապատկերում։

Սուրբ Եկեղեցու նկատմամբ Հայաստանի Հանրապետության իշխանությունների դրսևորած անհարիր վարքագիծն ու անպարկեշտ խոսույթը, շարունակական սպառնալիքները և հոգևորականության պառակտման անթաքույց փորձերը վիրավորում են ի սփյուռս աշխարհի մեր հավատացելոց ազնիվ զգացումները, նաև ուղղակիորեն ոտնահարում ՀՀ Սահմանադրության, «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրենքի և միջազգային բազում պահանջներ։ Դատապարտելի է ի պաշտպանություն Հայոց Եկեղեցու հանդես եկած ազգային բարերար տիար Սամվել Կարապետյանին ազատությունից զրկելը։ Անընդունելի է նաև կալանավորված Տ․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և նրա համախոհների պարագայում անմեղության կանխավարկածի սկզբունքի միտումնավոր անտեսումը իշխանությունների կողմից։

Մեծ ընդվզումով և ցավով ականատեսը դարձանք հունիսի 27-ին Տ․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին ազատությունից զրկելու նպատակով Սուրբ Էջմիածին իրավապահ մարմինների մեծաքանակ ուժերի ներխուժմանը։ Հակառակ տրված հավաստիացումներին, որ Սրբազան Հայրն ինքնակամ կներկայանա Քննչական կոմիտե քահանայից հավաքի ավարտին՝ ժամը 16:00-ին, իրավապահները նախընտրեցին ծրագրածն իրագործել անհամաչափ բռնի ուժի կիրառմամբ, ինչն արդարորեն առաջ բերեց ամենքիս բողոքը՝ նաև խոչընդոտելով ամենամյա մեր հավաքի անցկացմանը։

Միքայել Սրբազանը Քննչական կոմիտե մեկնեց ինքնակամ։ Համայն հայության Սրբություն Սրբոցի նկատմամբ սույն ոտնձգությունը, սրբավայրի աղոթական միջավայրի խաթարումը և Ամենայն Հայոց Հայրապետի ու հոգևոր դասի նկատմամբ նման վերաբերմունքը խստորեն դատապարտելի և մերժելի են։

Թշնամանքի և ատելության խոսքը, խտրականության քարոզչությունը և տարատեսակ բռնության կոչերը վտանգաշատ ու կործանարար են և երբեք չեն կարող բարիք պարգևել ազգային և հայրենական մեր կյանքին։ Հայոց Եկեղեցու նվիրապետության, մեր նվիրական արժեքների ու սրբությունների թիրախավորումը անընդունելի է և անհանդուրժելի՝ հղի ազգի և հայոց ապագայի համար անդառնալի հետևանքներով։ Հարկ չկա հայրենիքը և մեր ժողովրդին կանգնեցնել նոր ցնցումների և արհավիրքների առջև։

Քաջ գիտակցելով Հայոց Եկեղեցու առաքելությունը մեր ազգի միասնականության պահպանման, հանրային համերաշխության կերտման և հայոց պետականության զորացման գործում՝ իբրև հոգևոր հովիվներ անսասան ենք մեր կոչման մեջ՝ ծառայելու Փրկիչ մեր Տիրոջը և Նրա կենսատու Սուրբ Ավետարանի քարոզչությանը, հայ ժողովրդի հոգևոր կյանքի պայծառությանը, ազգային անդաստանում տերունահաստատ ճշմարտության և արդարության պաշտպանությանը։ Այս հարձակումների հորձանուտում մեր համայնքների հետ միասին պիտի անհողդողդ պաշտպանենք իրավունքները մեր Սուրբ Եկեղեցու, նաև հետամուտ լինենք կալանավորված Սրբազան Հայրերի և ազգայինների նկատմամբ արդարության իրագործմանը ու ազատ արձակմանը։

Անդրդվելիորեն պիտի շարունակենք մեր ժողովրդի մեջ առատացնել հավատը, հույսն ու սերը, ամրապնդել հավատարմությունը մեր Սուրբ Եկեղեցու, ազգային-հոգևոր արժեքների նկատմամբ, որոնց շնորհիվ, ինչպես դարերի հոլովույթում, կարող պիտի լինենք հաղթահարել մեր կյանքի բոլոր դժվարություններն ու փորձությունները։

Հավատարիմ մյուռոնաբաշխ Սուրբ Էջմիածնին՝ մեր որդիական զորակցությունն ենք հայտնում Հայոց Հովվապետին՝ Նորին Սրբություն Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ փոթորկալի այս ժամանակներում, իբրև բարի և քաջ հովիվ, տերունաշնորհ իմաստությամբ, հանդարտությամբ և մշտարթուն հոգով առաջնորդելու Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին և համայն հավատավոր մեր ժողովրդին դեպի խաղաղ ու ապահով հանգրվաններ։

Առ Աստված ապավինությամբ հայցում ենք, որ Տերը Իր Ամենախնամ Աջը տարածի աշխարհասփյուռ մեր ժողովրդի վրա՝ խաղաղ և անվրդով պահելով մեր հայրենիքը, աներեր և պայծառ՝ Իր Սուրբ Եկեղեցին»։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ Կալինինգրադում Լեհաստանի հյուպատոսությունը կփակվի։ Այս որոշումը կայացվել է ի պատասխան լեհական կողմի կողմից նախկինում ձեռնարկված նմանատիպ միջոցառումների, որոնք, անհասկանալի պատրվակով, կրճատել էին Ռուսաստանի հյուպատոսական ներկայությունը իր տարածքում։

Ռուսաստանում Լեհաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարն արդեն տեղեկացվել է, որ գլխավոր հյուպատոսության գործունեության համաձայնությունը չեղյալ կհայտարարվի օգոստոսի 29-ից։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը բացատրել է, որ այս քայլը Վարշավայի անհիմն և թշնամական գործողություններին արձագանք էր:

Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ մայիսին, Լեհաստանը փակել էր Կրակովում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունը։

Հուլիսի 11-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, տեղի ունեցավ քահանայից տարեկան ժողովը, որին մասնակցում էին հայաստանյան թեմերի առաջնորդները, Մայր Աթոռի միաբանները, թեմերում և եկեղեցական կառույցներում սպասավորող 215 քահանա հայրեր։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից:

Եկեղեցականաց դասը նախ Մայր Տաճարում մասնակցեց Ճաշու ժամերգությանը, որից հետո Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում ժողովը սկսեց իր աշխատանքը: Տերունական աղոթքից հետո ներկաներին ողջունեց Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը, ով Վեհափառ Հայրապետի օրհնությամբ նշանակված է փոխարինելու Գերաշնորհ Տ․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին՝ որպես քահանայից հավաքների կազմակերպիչ հանձնախմբի նախագահ։

Այնուհետև ժողովական եկեղեցականներին իր հայրական օրհնությունն ու պատգամը բերեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ ընդգծելով, որ հունիսի 27-ին ծրագրված հավաքը հնարավոր չեղավ անցկացնել ուժային կառույցների ներկայացուցիչների՝ Գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին ձերբակալելու նպատակով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ձեռնարկած անընդունելի գործողությունների պատճառով։

Նորին Սրբությունը նշեց, որ քահանայից հավաքը առիթ է խորհրդածելու ազգային-եկեղեցական կյանքում առկա հիմնախնդիրների, ինչպես նաև Եկեղեցու շուրջ վերջին մտահոգիչ զարգացումների, եկեղեցականաց դեմ իրականացվող հարձակումների և երկու Սրբազանների ու ազգային բարերար տիար Սամվել Կարապետյանի կալանավորման վերաբերյալ։

«Ներկայիս բարդ ժամանակներում հոգևորականներս կոչված ենք ոչ միայն հոգեփրկչական մեր առաքելությունը իրականացնելու, այլև, ցավալիորեն, դիմագրավելու հակաեկեղեցական հարձակումները: Սակայն մենք հավատքով ու ոգով ամուր ենք մնում՝ համաձայն սուրբգրային խոսքի. «Նեղությունները համբերություն են բերում, համբերությունը՝ փորձառություն, փորձառությունը՝ հույս: Հույսը երբեք չի ամաչեցնում, որովհետև Աստծու սերը սփռված է մեր սրտերում» (Հռ. 5.3-5)։

Սիրելի հոգևոր հայրեր, աշխարհում և մեր տարածաշրջանում ընթացող զարգացումները լուրջ խնդիրների առջև են կանգնեցրել մեր երկիրն ու ժողովրդին: Մենք խորապես մտահոգված ենք, որ փոխանակ համայն հայությանը համախմբելու, հասարակության մեջ անջրպետները վերացնելու՝ Հայաստանի իշխանությունները շարունակում են արշավ իրականացնել Եկեղեցու նկատմամբ: Որքան էլ փորձ կատարվի Եկեղեցու դեմ քայլերը ներկայացնելու որպես առանձին եկեղեցականների հանդեպ ուղղված գործողություններ, այսուհանդերձ, ակնհայտ է, որ դրանք կրում են համակարգային բնույթ, և թիրախավորված է բուն Եկեղեցին», - ասաց Վեհափառ Հայրապետը՝ նկատելով, որ այդ ամենի մասին են վկայում վերջին տարիներին Եկեղեցու առաքելության համար տարբեր ոլորտներում հարուցված խոչընդոտներն ու արհեստական դժվարությունները:

Նորին Սրբությունը նշեց, որ հակաեկեղեցական այս արշավը, որը լուրջ սպառնալիք է մեր անկախ պետականությանը, մեր ժողովրդի միասնականությանը, հարված՝ մեր երկրի և Հայոց Եկեղեցու բարի համբավին։

Անդրադառնալով նաև անցնող օրերին իշխանության կողմից եկեղեցականաց միասնականությունը խաթարելու և միմյանց դեմ տրամադրելու քայլերին՝ Ամենայն Հայոց Հայրապետն արձանագրեց․ «Մեր Սուրբ Եկեղեցում ողջամտությունը, եղբայրական ոգին, միաբանությունը գերակա են, քանզի կոփված են դարերի ընթացքում և ուժ են առնում մեր բազմադարյա պատմությունից ու փորձառությունից։ Այս բարձր գիտակցությամբ են մեր Սուրբ Եկեղեցու սպասավորները դիմագրավել ու դիմագրավում փորձությունները՝ յուրաքանչյուրն ըստ իր շնորհի և կարողության ծառայելով Աստծուն, ազգին ու հայրենիքին»։ Ըստ Նորին Սրբության՝ Հայոց Եկեղեցին՝ իր հոգևոր դասով, չի կարող լուռ ու անտարբեր մնալ ազգային ինքնությանն ու հայրենիքի անվտանգությանն ուղղված սպառնալիքների, պատմության խեղաթյուրման երևույթների հանդիման, անտեսել մեր պետության ու ժողովրդի շահերը, չի կարող չբարձրաձայնել արցախահայության ոտնահարված իրավունքների և Բաքվում գերության մեջ անօրինաբար պահվող մեր զավակների նկատմամբ գործադրվող անարդարությունների մասին։

Վեհափառ Հայրապետը հորդորեց եկեղեցականներին անվհատ ու ամուր մնալ իրենց ծառայության մեջ, առավել զորացնել հավատացելոց հոգևոր խնամքն ու աղոթական կյանքը, գոտեպնդել մեր ժողովրդին հավատով, հույսով ու սիրով՝ զերծ պահելու պառակտումներից․ «Միշտ պահպանեք հոգևորականի բարձր կոչմանը հարիր կեցվածքը՝ առանց ներքաշվելու կեղծ և չարամիտ օրակարգերի մեջ՝ թույլ չտալով Եկեղեցու հասցեին վիրավորանք և չարախոսություն։ Մի վարանեք սադրիչ հարձակումներին պատասխանել ճշմարտությամբ, արիությամբ ու սիրով։ Անհրաժեշտ աշխատանք տարեք, որպեսզի ժողովրդի մեջ պատշաճ կերպով ընկալվեն հակաեկեղեցական ընթացքների բուն դրդապատճառները։ Թույլ չտանք, որ մերժելի այս երևույթները, տարատեսակ մոլորեցնող հրապարակումներն ու հայտարարությունները որևէ կերպ թյուրընկալումների տեղիք տան՝ տկարացնելով մեր ազգն ու Եկեղեցին։ Միշտ գիտակցենք, որ բոլոր հայորդիները մեր հոգևոր զավակներն են և սիրով խրատենք ու ճիշտ ճանապարհի ուղղորդենք նրանց»։

Հավաքի առիթով Հայոց Հայրապետը վերստին իր բարձր գնահատանքը բերեց ներկաներին՝ Աստծո և հայրենիքի հանդեպ պարտքի բարձր գիտակցության, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հանդեպ որդիական ջերմ նվիրումի, հավատարմությամբ և նախանձախնդրությամբ ծառայության համար՝ Երկնավոր Տիրոջից հայցելով խաղաղություն մեր երկրին ու համայն աշխարհին, ապահովություն ու անվտանգություն՝ մեր պետությանը, համերաշխություն ու միաբանություն՝ մեր ժողովրդին ի Հայաստան և ի սփյուռս:

Ապա Ժողովի ընթացքում եկեղեցի-պետություն հարաբերությունների, իշխանությունների եկեղեցահալած քաղաքականության և եկեղեցականների դեմ թշնամանքի ու ատելության խոսքի, մարդու իրավունքների վերաբերյալ զեկույցներ ներկայացրեցին Մայր Աթոռի Դիվանատան եկեղեցական ժողովական կառույցների գրասենյակի տնօրեն Արժանապատիվ Տ. Մովսես քահանա Սահակյանն ու Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն տիար Արման Թաթոյանը։

Զեկույցների շուրջ ծավալվեցին քննարկումներ, որի ընթացքում եկեղեցականները ներկայացրեցին իրենց դիտարկումներն ու առաջարկները և հանդես եկան հայտարարությամբ:

Ժողովի ավարտին հոգևորականաց դասը մասնակցեց Երեկոյան ժամերգությանը:

Այսօր՝ հուլիսի 11-ին, սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզային քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Գառնիի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ձորաղբյուր բնակավայրի Ամառանոցային փողոցի տներից մեկում դի կա: 

Այս մասին տեղեկացնում է Shamshyan. com-ը՝ նշելով որ մահացածը 35-ամյա Հովհաննես Ս.-ն է: 

Ըստ նախնական տեղեկությունների՝ նրա մարմնի վրա՝ ձախ հատվածում, կա կրակոցի հետք: 

Ուկրաինայի ռազմական հրամանատարությունը ՆԱՏՕ-ի անդամ երկրներից վարձկաններ է ուղարկել Խարկովի մոտ գտնվող մարտական ​​գոտի։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ռազմական փորձագետ Անդրեյ Մարոչկոյին։

Նա ասել է, որ Ռուսաստանի զինված ուժերի զինծառայողները էլեկտրոնային հետախուզության միջոցով ձայնագրել են արտաքին բանակցությունները Խարկովի հյուսիս-արևմուտքում գտնվող մարտական ​​շփման գծում։ Մասնագետի խոսքով՝ մինչ այժմ ռուս զինվորները կարողացել են հաստատել, որ ռազմաճակատի այս հատվածում կան Ուկրաինայի զինված ուժերի վարձկաններ Հյուսիսատլանտյան դաշինքի առնվազն վեց երկրներից։

«Բաժանորդների հաղորդակցության բնույթն ու եղանակը ցույց են տալիս, որ վարձկաններն ունեն արևմտյան ռազմական պատրաստվածություն և մարտական ​​փորձ ռազմադաշտում», - ընդգծել է փորձագետը։

Այսօր ստացա ավելի քան 10,000 անձանց կողմից առցանց հարթակներում ստորագրված և ՀՀ Կառավարությանն ուղղված բաց նամակի պատասխանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է հանրային գործիչ Լիաննա Պետրոսյանը:

«Ինչպես արցախցիներին վերաբերող գրավոր հարցումների մեծ մասի դեպքում, այս անգամ էլ Կառավարությանն ուղղված նամակը վերահասցեագրվել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակ, իսկ այնտեղից՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն։

Նամակիընդհանուր բովանդակությունն ընդամենըգործողծրագրերիև ընթացիկ ժամանակահատվածում կատարված փոփոխությունների շարադրանք է, որը նորություն չէ։

Այսպահինմիակփոքր«դրական» նորությունը և սպասվող փոփոխությունը սոցիալական բնակարանների կառուցման և տեղահանվածներին տրամադրելու ուղղությամբ տարվող աշխատանքներն են. նախարարությունը նախատեսում է ընդլայնել գործող սոցիալական բնակարանային ֆոնդը։

Բնակվարձի աջակցության շարունակականություն՝ առանցխոցելիխմբերիտարբերակման հարցնայլևսԿառավարության օրակարգում չէ, որի արդյունքն է նաև հուլիսի 7-ից առանձին խմբերին տրամադրված աջակցությունը։

ԻսկԱրցախումկատարվածենթադրյալ թալանի, այլհանցագործությունների և դրանք կատարած ենթադրյալ անձանց մասին իրավական գնահատականներ տալու հարցն այդպես էլ մնաց անպատասխան»,- գրել է նա:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Արդարադատության նախարարության քրեակատարողական համակարգի բարեփոխման հայեցակարգը: 

Վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ քննարկմանը մասնակցել են ՀՀ գործադիր, օրենսդիր և  դատաիրավական համակարգի  մարմինների ղեկավարներ և ներկայացուցիչները:

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ներկայացրել է Քրեակատարողական համակարգի զարգացման առաջնահերթություններն ու ուղղությունները: Անդրադարձ է կատարվել, մասնավորապես՝ քրեակատարողական հիմնարկների կարողությունների զարգացմանը, ծառայողների աշխատանքային կարողությունների ապահովմանն ու զարգացմանը, վերասոցիալականացման ծրագրերի ընդլայնմանը, ՔԿՀ-ների պահման պայմանների բարելավմանը վերաբերող հարցերի։ 

Քննարկման ընթացքում հստակեցվել են նախանշված ուղղություններով հետագա աշխատանքներն ու քայլերը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Չինաստանի նախագահ Սի Ծինփինը ցանկանում են անձամբ հանդիպել, Interfax-ի փոխանցմամբ՝ այս մասին Կուալա Լումպուրում Չինաստանի արտգործնախարար Վան Իի հետ հանդիպումից հետո հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

«Կարծում եմ՝ հանդիպման հավանականությունը մեծ է։ Կարծում եմ՝ երկու կողմերն էլ մեծ ցանկություն ունեն դա անելու։ Ակնհայտորեն, մենք պետք է ճիշտ մթնոլորտ ստեղծենք, սահմանենք ճիշտ արդյունքները, որպեսզի այցը չլինի պարզապես այց, այլ ունենա կոնկրետ արգասիքներ»,- նշել է Ռուբիոն։

Նա կրկնել է՝ երկու կողմն էլ դա անելու մեծ ցանկություն ունեն, ԱՄՆ նախագահը՝ նույնպես։ Այդ մասին, ըստ Ռուբիոյի, հրապարակային կերպով հայտարարել է նաև Չինաստանի նախագահ Սի Ծինփինը։

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Լի Սինվեյին։

Արթուր Պողոսյանը ողջունելով դեսպանին՝ շնորհավորել է նրան նշանակման կապակցությամբ:

Քննչական կոմիտեի նախագահը բարձր է գնահատել երկու երկրների իրավապահ մարմինների միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը: 

Չինաստանի դեսպանը շնորհակալություն է հայտնել Քննչական կոմիտեի նախագահին՝ երկու երկրների իրավապահ մարմինների միջև ձևավորված հարաբերությունների զարգացման գործում ունեցած ներդրման համար:

Հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել նաև նախորդ տարվա ընթացքում Քննչական կոմիտեի աշխատակիցների կողմից Չինաստան կատարած ուսուցողական և ճանաչողական այցերին, ինչն, ըստ Արթուր Պողոսյանի, վկայում է համագործակցության բարձր մակարդակի մասին:

Դեսպանն, իր հերթին, շեշտել է դասընթացները շարունակելու անհրաժեշտությունը՝ նշելով, որ առաջիկայում կկազմակերպվեն վերապատրաստման դասընթացներ Քննչական կոմիտեի աշխատակիցների համար:

Քննչական կոմիտեի նախագահը կարևորելով իրավական փոխօգնության շրջանակում ձևավորված ակտիվ համագործակցությունը՝ ընդգծել է, որ կատարվել են բոլոր իրավական պահանջները:  

Ամերիկյան Newsweek ամսագիրն իր վերջին վերլուծության մեջ զգուշացնում է Իրանի և Իսրայելի միջև միջուկային լարվածության աճի և ռազմական հակամարտության հնարավոր սրման մասին։

Հոդվածում ընդգծվում է՝ Իրանը դադարեցրել է համագործակցությունը ՄԱԳԱՏԷ-ի հետ, ատոմային օբյեկտների շուրջ անորոշություն է աճում, Իսրայելը ակտիվացրել է ռազմավարական նախապատրաստությունները։

«Իրանի և Իսրայելի միջև ռազմավարական միջուկային խորը անդունդը դեռևս չի հաղթահարվել։

Վերջին հրադադարը միայն հանգստության թվացյալ զգացողություն ապահովեց՝ առանց վերացնելու հիմնարար հակասությունները», - գրում է Newsweek-ը։

Ֆոտո

Կովկասում խաղաղության մասին Թրամփի խոստումը կձախողվի առանց հստակ անվտանգության ռազմավարության. The Financial Times

Եթե Պուտինի հետ հանդիպումն անհաջող ընթանա, ես շատ արագ տուն կվերադառնամ. Թրամփ

Մենք հույս ենք դնում Ամերիկայի վրա. Զելենսկի

«Արևմտյան Ադրբեջանի համայնքի» ղեկավարը հերքում է իրենց լուծարման լուրերը

Թրամփը մտադիր է Պուտինին մեծարանքով ընդունել Ալյասկայում. NBC News

Թրամփ-Պուտին հանդիպմանն ընդառաջ Ալյասկայում տեղակայվել են F-35 կործանիչներ

Թրամփը հայտնել է, թե ինչ է պատրաստ քննարկել Պուտինի հետ Ալյասկայում

Ժամանակն է ավարտել պшտերազմը. քայլերը պետք է ձեռնարկի Ռուսաստանը. Զելենսկի

Թրամփը մեկնել է Ալյասկա

Ադրբեջանն AZAL-ի ինքնաթիռի խոցումը չի համարում միտումնավոր հարձակում. Ալիև

Ալյասկայի հանդիպումը Զելենսկու համար պատերшզմի ընթացքում ամենավտանգավոր պահն է. The Telegraph

Ադրբեջանն օկուպացված Արցախում վերաբնակեցրել է շուրջ 54,000 մարդ

Թրամփը բացառել է Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հնարավորությունը

Դատավոր Արմինե Մելիքսեթյանը Միքայել սրբազանի կալանքը երկարաձգեց 10 օրով

Թրամփը Պուտինի հետ հանդիպման մեկնելուց առաջ հայտարարել է, որ խաղադրույքները բարձր են