Live24
Մայիսի 18, 2025
Live24

Live24

Լուրեր

Մյանմայի ափերի մոտ 5,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել:

Այս մասին հայտնում են ԱՄՆ երկրաբանական ծառայությունից (USGS):

Ըստ աղբյուրի՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են Պհյապուն քաղաքից 86 կմ դեպի հարավ, որի բնակչությունը կազմում է ավելի քան 76 հազար մարդ: Սեյսմոլոգների տվյալներով ՝ օջախը գտնվել է 10 կմ խորության վրա ։

Տուժածների և ցունամիի վտանգի մասին տվյալներ չեն ստացվել:

«Զանգեզուրի միջանցքի» գործարկումը ռազմավարական մեծ նշանակություն ունի։ Այդ մասին հայտարարել է Չինաստանի Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի միջազգային կապերի բաժնի վարիչ Լյու Ցզյանչաոն Բաքվում կայացած խորհրդաժողովում․

«Ադրբեջանն առաջինն է , որ աջակցել է մեր «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությանը և ակտիվորեն մասնակցում է դրա իրականացմանը։ Ինչ վերաբերում է Զանգեզուրի միջանցքի կառուցմանը, ապա դա կարևոր նախագիծ է, որն էլ ավելի կամրապնդի կապերը Եվրոպայի և Ասիայի միջև, հատկապես ներկայիս միջազգային և տարածաշրջանային աշխարհաքաղաքական իրադրության պայմաններում», - ասել է նա։ 

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր շրջապատին հայտնել է, որ Միացյալ Նահանգների պետական արդյունավետության դեպարտամենտի (DOGE) ղեկավար Իլոն Մասկն առաջիկա շաբաթներին կլքի իր պաշտոնը: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»–ին ՝ վկայակոչելով Politico-ին։

Թրամփը նախօրեին ասել էր, որ մտադիր է Մասկին պահել կառավարությունում այնքան, որքան կարող է։

Պարբերականի աղբյուրների համաձայն՝ Թրամփը գոհ է Մասկից և DOGE-ից, սակայն երկուսն էլ որոշել են, որ ժամանակն է գործարարը վերադառնա բիզնես։

Ինչպես նշում է Politico-ն, Թրամփի վարչակազմի որոշ պաշտոնյաներ և շատ արտաքին դաշնակիցներ հիասթափվել են Մասկի անկանխատեսելիությունից և գնալով միլիարդատիրոջը դիրակում են որպես քաղաքական բեռ։

Տու-22Մ3 ինքնաթիռը վթարի է ենթարկվել Իրկուտսկի մարզում՝ պլանային թռիչք կատարելիս, հայտնում է ՊՆ-ն։

«Չորս հոգուց բաղկացած անձնակազմը ցած է նետվել, մեկ օդաչու զոհվել է։

Վթարի պատճառը եղել է տեխնիկական անսարքությունը։ Ինքնաթիռը կործանվել է ամայի տարածքում»,- նշված է հաղորդագրության մեջ։

Shamshyan.com. «Վերջին տարիներին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայությունը վարչական պատասխանատվության է ենթարկել մեծ թվով վարորդների, ովքեր երթևեկել են մգացված ապակիներով։

Հետաքրքիր է, որ պարեկների կողմից վարչական պատասխանատվության են ենթարկվել օրենսդիր և գործադիր մարմինների, ուժային կառույցների, հյուպատոսական համարանիշներով երթևեկող այն վարորդները, որոնց ավտոմեքենաների ապակիները եղել են լուսաթափանցելիության խախտումով, այն է՝ մգացված։ Եթե օրենքը գործում է, ապա պետք է այն կիրառվի առանց խտրականության, իսկ չգիտես ինչու պարեկային ծառայությունը չի նկատում, որ Երևանում որոշ դեսպանատների հաշվեկշռում հաշվառված ավտոմեքենաներ երթևեկում են մգեցված ու եթե օրենքի առջև բոլորը հավասար են, ապա ինչո՞ւ է Պարեկային ծառայությունը աչք փակում նման երևույթի դեմ»։ 

Shamshyan.com-ը հաղորդում է․ «Մարտի 28-ին ԱՄՆ դեսպանատան հաշվեկշռում հաշվառված «Jeep Wagoneer» մակնիշի ավտոմեքենան երթևեկում էր մգացված ապակիներով ու այդպես նա Տավուշի, Գեղարքունիքի, Կոտայքի մարզերն անցնելով հասավ մինչև Երևան ու զարմանալի է՝ ոչ մի պարեկ չկանգնեցրեց նշված «Jeep Wagoneer»-ը ու վարորդին չենթարկեց վարչական պատասխանատվության։ Այս դեպքում պարեկային ծառայողը պետք է կանգնեցներ ավտոմեքենան, արձանագրեր այն և այդ մասին տեղեկացնեին Արտաքին գործերի նախարարության Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը։

ԱՄՆ-ն և Իսրայելը պատրաստվում են հարված հասցնել Իրանի միջուկային օբյեկտներին, որը վերջնականապես կվերացնի երկրի միջուկային զենքի ծրագրից բխող սպառնալիքը: Պատերազմը մոտ է։ Գրում է Daily Mail-ը։ 

Պարբերականը նշել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իրանին ռմբակոծելու սպառնալիքները, որոնց նմանը նրանք նախկինում չէին տեսել, պարզապես խելահեղ համառության մասին չէ։

«Իսրայելի տեսանկյունից՝ Թրամփի՝ Սպիտակ տուն գալուց հետո Իրանի հետ բանակցությունների օպտիմալ պահ է ստեղծվել։ Այլ նման հնարավորություն չի լինի», - ասել է պարբերականի աղբյուրներից մեկը։

Աբխազիայի ընտրված նախագահ Բադրա Գունբան երդում է տվել և ստանձնել պետության ղեկավարի պաշտոնը. խորհրդարանի նախագահը նրան հանձնել է սուր և աբխազական գավազան՝ «ալաբաշչա»: Այս մասին հաղորդում է Աբխազիայի նախագահի մամուլի ծառայությունը։

«Բադրա Գունբան պաշտոնապես ստանձնել է Աբխազիայի Հանրապետության նախագահի պաշտոնը: Երդմնակալության հանդիսավոր արարողությունը ապրիլի 2-ին տեղի է ունեցել նախարարների կաբինետի հանդիսությունների դահլիճում», – ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ Գունբան նախագահական երդում է տվել խորհրդարանի պատգամավորների ու Սահմանադրական դատարանի դատավորների ներկայությամբ։ Այնուհետև հանրապետության խորհրդարանի խոսնակ Լաշա Աշուբան Գունբային հանձնել է իշխանության խորհրդանշանները՝ նախագահի դրոշակը, պաշտոնական կնիքը՝ Աբխազիայի զինանշանով և «Աբխազիայի Հանրապետության նախագահ» մակագրությամբ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի կարգավիճակի խորհրդանիշ սուրը և աբխազական ազգային գավազան՝ «ալաբաշչա»՝ պետական իմաստության նշանը:

Արարողության պատվավոր հյուրերի թվում էին Ռուսաստանի Դաշնության նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Սերգեյ Կիրիենկոն, Հարավային Օսիայի նախագահ Ալան Գագլոևը, Ռուսաստանի տարածաշրջանների ղեկավարներ, Ռուսաստանի, Հարավային Օսիայի, Վենեսուելայի և Նիկարագուայի դեսպանները, Մերձդնեստրի ներկայացուցիչը, Սահմանադրական դատարանի դատավորները և Աբխազիայի Գերագույն դատարանի ղեկավարությունը, կառավարության անդամներն ու շրջանների վարչակազմերի ղեկավարները, ինչպես նաև կրոնադավանական ուղղությունների և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ:

Աբխազիայում նախագահական ընտրություններն անցկացվել են երկու փուլով՝ փետրվարի 15-ին և մարտի 1-ին: Երկրորդ փուլում Գունբան հաղթանակ է տարել՝ հավաքելով ընտրողների ձայների 54,73%-ը, իսկ նրա մրցակիցը՝ ընդդիմադիր Ադգուր Արձինբան, հավաքել է ձայների 41,54%-ը:

Ապրիլի 1-ից ՀՀ արդարադատության նախարարի մամուլի քարտուղարի պարտականություններն իրականացնում է Մարիամ Մելքումյանը:

Այս մասին Մելքումյանը տեղեկացրել է սոցցանցի իր էջում:

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով մարտի 28-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում տեղեկություն է ստացվել, որ Տերյան փողոցի «Յանս» ակումբի մոտ վիճաբանություն է, իսկ քիչ անց տեղեկություն է ստացվել, որ նշված հասցեից «Ձախ հոդի վնասվածք» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել մի տղամարդ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ 30-ամյա Արեն Ծ․-ն է։

Գ․ Շամշյանի տեղեկություններով ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողներին Արեն Ծ․-ի ընկերը հայտնել է, որ ժամը 01։20-ի սահմաններում Տերյան 76 հասցում գործող «Յանս» ռեստորանի դիմաց անհայտ անձի հետ պարզաբանումներ կատարելու նպատակով մոտեցել են վերջինիս, ով առաջացած վիճաբանության ընթացքում ծեծի է ենթարկել իրեն, ընկերոջը և Երևանի բնակիչ 27-ամյա Սևադա Հ․-ին:

Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։ 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Cunard Line ընկերության լյուքս դասի Queen Mary 2 ճամփորդական նավի վրա աղիքային ինֆեկցիայի բռնկում է տեղի ունեցել. ուղևորներից 224-ը վարակվել են նորովիրուսով: Այս մասին հաղորդագրություն է տարածել Հիվանդությունների վերահսկման կենտրոնը։

Ըստ հաղորդագրության՝ նավում գտնվում է 2538 ուղևոր և անձնակազմի 1232 անդամ: Առնվազն 224 ուղևոր և անձնակազմի 17 անդամ հիվանդացել են։Նավը Մեծ Բրիտանիայի Սաութհեմփթոնից դուրս է եկել մարտի 8-ին և պետք է վերադառնա ապրիլի 6-ին:

Նորովիրուսի բռնկումը տեղի է ունեցել նավարկության մեկնարկից տասն օր անց՝ մարտի 18-ին։Նշվում է, որ հիվանդների մոտ հիմնականում ի հայտ են եկել փորլուծության և փսխման ախտանշաններ:

Վիրուսի բռնկումից հետո նավի անձնակազմը մաքրման և ախտահանման լրացուցիչ աշխատանքներ է իրականացնում։ Վարակված ուղևորները և անձնակազմի անդամները մեկուսացվել են։

Ֆոտո

Ռուսաստանն ունի ուժեր և միջոցներ՝ Ուկրաինայում հատուկ գործողությունը տրամաբանական ավարտին հասցնելու համար. Պուտին

Մեքսիկական առագաստանավը, որում եղել է 277 մարդ, բախվել է Նյու Յորքի Բրուքլինի կամրջին. կան զnhեր

Մեկնարկում է մանկական գրքի փառատոնը

Երևանում հունիսի 1-13-ը կանցկացվեն համերգներ և բացօթյա միջոցառումներ նախատեսված և՛ մեծերի, և՛ փոքրերի համար

Տարադրամի փոխարժեքները մայիսի 18-ին

«Եռաբլուր» զինվորական պանթեոնի տարածքից գողացվել են 150,000 դրամ արժողությամբ արծաթափայլ եղևնիներ

Ժամանակն է վերջ դնել պшտերшզմին․ Եկեք բաց չթողնենք այս հսկայական հնարավորությունը․ Ռուբիո

Կրեմլը հաստատում է. Նախապատրաստվում է Պուտին-Թրամփ հեռախոսազրույց

Հրազդանում փորձել են երեխայի առևանգել. Armlur.am

Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել

Էրդողանի և Մակրոնի «տարօրինակ» ձեռքսեղմումը՝ ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում. Տեսանյութ

Պուտինը պարզեցրել է Աբխազիայի և Հարավային Օսիայի քաղաքացիներին Ռուսաստանի քաղաքացիություն տրամադրելու կարգը

Թրամփը հեռախոսազրույց կունենա Պուտինի և Զելենսկու հետ

Իրաքը 40 մլն դոլար կհատկացնի Գազայի և Լիբանանի վերականգնման համար

«Նա այլեւս սեքսուալ չէ». Թրամփը ծաղրել է Թեյլոր Սվիֆթին