Live24
Օգոստոսի 16, 2025
Live24

Live24

Լուրեր

Ռուսաստանը պատրաստ է նպաստել Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորմանը, «Իզվեստիա»-ին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

Դիվանագետն ընդգծել է, որ դրա հիմնական ուղղությունները ուրվագծվել են Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 և 2022 թվականների եռակողմ համաձայնագրերում։

«Մենք կարծում ենք, որ պետք է շարժվենք հետևյալ ուղղություններով՝ խաղաղության պայմանագրի նախապատրաստում, տարածաշրջանում տնտեսական կապերի և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակում, սահմանների սահմանազատում, քաղաքացիական հասարակությունների և Հայաստանի ու Ադրբեջանի խորհրդարանների միջև երկխոսության հաստատում։ Եվ, իհարկե, ռուսական կողմը, որպես եռակողմ համաձայնագրերի մասնակիցներից մեկը, պատրաստ է շարունակել նպաստել դրանց իրականացմանը։ Բնականաբար, այնպիսի ձևով, որը հարմար կլինի երկու կողմերի համար էլ», – ասել է Գալուզինը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հարաբերությունները անսպասելիորեն վատացել են։ Այս մասին հաղորդում է The New York Times-ը:

Պարբերականի համաձայն՝ ընտրվելուց հետո Թրամփը հարգանքով էր վերաբերվում իր ռուս գործընկերոջը, սակայն այժմ նրա կարծիքը փոխվել է։ Հոդվածի հեղինակի խոսքով՝ Պուտինը պատրաստ էր շատ բանի հասնել Ուկրաինայի հակամարտության մեջ, բայց «վատ խաղաց իր խաղաքարտերով»։

Ինչպես նշում է NYT-ը, ամերիկացի նախագահը դժգոհություն է հայտնել և քննադատել է իր ռուս գործընկերոջը, ինչը վկայում է Մոսկվայի և Վաշինգտոնի միջև հարաբերությունների սառեցման մասին։

Այսօր և առաջիկա երեք օրերին Հայաստանում տեղումներ չեն սպասվում։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։

Ըստ կանխատեսումների անձրև կգա ամսի 15-ին

Երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում, Երևանում սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։

«Օդի ջերմաստիճանը հուլիսի 11-14-ին աստիճանաբար կբարձրանա՝ 6-9 աստիճանով»,– ասված է հաղորդագրությունում։

Այսօր Երևանում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի +34-36, իսկ գիշերը` +20-22 աստիճանի սահմաններում։

ԱՄՆ-ն զենք կմատակարարի Ուկրաինային ՆԱՏՕ-ի երկրների միջոցով։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ նշելով, որ նոր համաձայնագիրն արդեն ստորագրվել է։

«Մենք զինամթերք ենք տրամադրում ՆԱՏՕ-ին, և ՆԱՏՕ-ն վճարում է այդ զենքի համար 100%-ով։

Այսպիսով, զենքն ուղարկվում է ՆԱՏՕ, իսկ հետո ՆԱՏՕ-ն այդ զենքը մատակարարում է Ուկրաինային», - բացատրել է Սպիտակ տան ղեկավարը։

1 ամսով կալանավորվել է «Տաշիր պիցցա» ցանցի տնօրեն Վաղինակ Ղազարյանը։

Խափանման միջոցը որոշել է դատավոր Դավիթ Արղամանյանը։

«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած Ալիևի հետ հանդիպումից հետո պաշտոնական Երևանը 5 ժամ տևած բանակցությունների արդյունքների մասին որևէ կոնկրետ ինֆորմացիա չհայտնեց, սակայն ադրբեջանական լրահոսը գաղտնազերծեց տեղի ունեցածը։ Ըստ ադրբեջանական մամուլի՝ խաղաղության պայմանագիրը նախաստորագրվել է, կողմերը համաձայնության են եկել Զանգեզուրի միջանցքի հարցում։ Ի դեպ, երեկ նաև ՀՀ ԱԳ փոխնախարարը հայտարարեց, որ Հայաստանը դեմ չէ ճանապարհի վերահսկողությունն «արտապատվիրակելուն»։ Իսկ բուն պայմանագիրը կստորագրվի դեկտեմբերին։

Հենց սրան էին ուղղված Հայաստանում փաշինյանական իրավապահների գործողությունները, մասնավորապես՝ ՀՅԴ-ականների ձերբակալությունները։ Բանն այն է, որ խաղաղության պայմանագրի համաձայնեցված կետերից մեկն էլ այն մասին է, որ կողմերը պետք է պայքարեն իրենց պետության ներսում մյուս կողմի նկատմամբ սեպարատիստական հայտարարություններ անող խմբերի դեմ։ Այսինքն՝ Հայաստանում ընդդիմադիր կուսակցություններ, անհատներ չպետք է լինեն՝ Ալիևին և Ադրբեջանին, նաև՝ Փաշինյանին քննադատող: Բոլորը պետք է Փաշինյանի պես նրան հարգեն ու կիրթ անձնավորություն համարեն: Մեզ ասացին՝ թիրախում ՀՅԴ-ն է, ապա՝ ՀՀԿ-ն»։

Երեկ ժամը 18։30-ի սահմաններում «Գյումրի» բժշկական կենտրոն է տեղափոխվել ռուսական 102-րդ ռազամաբազայի 23-ամյա զինծառայող՝ գլխի հրազենային վնասվածքով։

«Գյումրի» բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանն «Ազատությանն» ասել է՝ ռուս զինծառայողին վիրահատել են, բայց նրա վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ:

Պարզ չէ, թե ի՞նչ հանգամանքներում է զինվորը ստացել հրազենային վիրավորումը ռուսական ռազմաբազայի տարածքում: Դա, ըստ ամենայնի, ռուսական կողմը կքննի:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը 50% սակագին է սահմանել Բրազիլիայից ներմուծման վրա, որն արդեն իսկ աշխուժացրել է սուրճի համաշխարհային շուկան և կարող է հանգեցնել մեկ բաժակ սուրճի գնի զգալի աճի Ամերիկայում, հաղորդում է Reuters-ը։

Բրազիլիան մնում է սուրճի աշխարհի ամենամեծ արտադրողը և արտահանողը, իսկ ԱՄՆ-ն դրա հիմնական գնորդն ու ամենամեծ սպառողն է. գրեթե 200 միլիոն ամերիկացիներ ամեն օր սուրճ են խմում։

Եթե նոր սակագինը ուժի մեջ մտնի օգոստոսի 1-ին, բրազիլական սուրճի մատակարարումները ԱՄՆ գործնականում կդադարեն, զգուշացնում են առևտրականները։ 2024 թվականին ԱՄՆ-ն Բրազիլիայից ներմուծել է ավելի քան 8 միլիոն 60 կիլոգրամանոց տոպրակ սուրճ՝ ամերիկյան սպառման մոտ մեկ երրորդը։շ

«Այս չափի սակագինը գործնականում կդադարեցնի այս հոսքը։ Բրազիլացի արտահանողները չեն վճարի այն, իսկ ամերիկացի բովողները չեն կարողանա վճարել», - ասել է խորհրդատու և բրոքեր Մայքլ Նյուջենթը։ «Արդյունքում, Բրազիլիան սուրճ կվաճառի ուրիշներին, օրինակ՝ Եվրոպային, իսկ ԱՄՆ-ն ստիպված կլինի փնտրել այլ աղբյուրներ՝ Կոլումբիա, Հոնդուրաս, Պերու, Վիետնամ, բայց սա նույն ծավալը և նույն գինը չէ»։

Մասնագետները ընդգծում են, որ սուրճի այլընտրանքային մատակարարումները ավելի թանկ կլինեն, քանի որ շուկան արդեն իսկ դեֆիցիտ է ապրում։ Անցյալ տարվանից ի վեր սուրճի համաշխարհային գները 70%-ով աճել են մատակարարումների կրճատման պատճառով և այժմ վաճառվում են ռեկորդային մակարդակներով։ Մաքսերի հայտարարման ֆոնին Արաբիկայի ֆյուչերսները ևս 1.3%-ով աճել են։

Բրազիլական որոշ խոշոր արտադրողներ արդեն հայտարարել են, որ նոր շուկաներ կփնտրեն, օրինակ՝ Գերմանիան։ Ամերիկյան իշխանությունները, իրենց հերթին, չեն բացառում, որ այնպիսի ապրանքներ, ինչպիսիք են սուրճը, մրգերը և համեմունքները, որոնք գործնականում գոյություն չունեն ԱՄՆ-ում, կարող են ազատվել մաքսատուրքերից, եթե կարողանան համաձայնության գալ արտահանողների հետ։

Սուրճից բացի, ԱՄՆ-ն կախված է նաև բրազիլական նարնջի հյութից. Նահանգներում վաճառվող հյութի կեսից ավելին գալիս է Բրազիլիայից։ Այս ֆոնի վրա Նյու Յորքում նարնջի հյութի ֆյուչերսները աճել են 6%-ով՝ շուկան վախենում է պակասորդից՝ ԱՄՆ-ում ցիտրուսային հիվանդությունների և բերքի անհաջողության պատճառով։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն զգուշացրել է, որ եթե ՀԱՄԱՍ-ը չզինաթափվի և չդադարեցնի իր գործունեությունն առաջիկա 60 օրվա ընթացքում, Իսրայելը պատրաստ է վերսկսել ռազմական գործողությունները Գազայի հատվածում։

Նեթանյահուն նշել է, որ իր կառավարության նպատակը ՀԱՄԱՍ-ի ռազմական և կառավարչական կարողությունների լիակատար վերացումն է։

«Մեր պայքարը չի ավարտվի, քանի դեռ ՀԱՄԱՍ-ը չի լուծարվել։ Սա նախապայման է տևական խաղաղության համար»,- ընդգծել է վարչապետը։

Նա նաև հայտնել է, որ այս հարցում պայմանավորվածություններ է ձեռք բերել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ ինչպես Գազայի հարցով, այնպես էլ տարածաշրջանում և դրանից դուրս իրավիճակի կայունացման վերաբերյալ։ Նեթանյահուն վստահություն է հայտնել, որ Թրամփի մասնակցությունը կարող է նպաստել իրավիճակի հանգուցալուծմանը։

Հակոբ Հակոբյանի «Սարերում» որմնանկարը, որը գտնվում էր Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի հաշվեկշռում, կտեղափոխվի Գյումրիի քաղաքապետարանի շենք։ Կառավարությունն իր այսօրվա որոշմամբ հավանություն կտա համապատասխան նախագծին։

«Որմնանկարը 2024 թ. նոյեմբերին տեղափոխվել է Գյումրու համայնքապետարանի շենքի երրորդ հարկ, ուստի առաջացել է այն «Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոն» ՊՈԱԿ-ից հետ վերցնելու և Գյումրի համայնքին՝ անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու անհրաժեշտություն՝ որմնանկարի հետագա պահպանությունն ապահովելու նպատակով»,- նշված է որոշման նախագծում։

Հիշեցնենք, որ մինչ 2024 թ. նոյեմբերը որմնանկարը տեղադրված էր թատրոնի ֆոյեում։

Ֆոտո

Թրամփն ու Պուտինը միաժամանակ են իջել ինքնաթիռներից. նրանք բանակցությունների են գնացել Թրամփի ավտոմեքենայով

Սկսվել են Թրամփ-Պուտին բանակցությունները

Պուտինի ինքնաթիռը վայրէջք կատարեց Ալյասկայում. ո՞վ է մասնակցելու ՌԴ-ից Թրամփի հետ «երեք-երեք» ձևաչափով գագաթնաժողովում

Ռուսաստանում ընկերությունը փակվել է Ադրբեջանի քաղաքացիների վարձման պատճառով

Թրամփի ինքնաթիռը վայրէջք է կատարել Ալյասկայում. Պուտինի հետ հանդիպումը տեղի կունենա «երեք-երեք» ձևաչափով

Գյումրիում պшյթյուն է տեղի ունեցել «Avatr» մակնիշի ավտոմեքենայում․ կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի հարյուր մետրից

Ադրբեջանի ԶՈւ-ն Ջերմուկի ուղղությամբ դիրքային առաջխաղացում չի իրականացրել. ՊՆ

Ռուսաստանը հույս ունի, որ Ալյասկայում Պուտինի և Թրամփի հանդիպումն արդյունավետ կավարտվի

Կովկասում խաղաղության մասին Թրամփի խոստումը կձախողվի առանց հստակ անվտանգության ռազմավարության. The Financial Times

Եթե Պուտինի հետ հանդիպումն անհաջող ընթանա, ես շատ արագ տուն կվերադառնամ. Թրամփ

Մենք հույս ենք դնում Ամերիկայի վրա. Զելենսկի

«Արևմտյան Ադրբեջանի համայնքի» ղեկավարը հերքում է իրենց լուծարման լուրերը

Թրամփը մտադիր է Պուտինին մեծարանքով ընդունել Ալյասկայում. NBC News

Թրամփ-Պուտին հանդիպմանն ընդառաջ Ալյասկայում տեղակայվել են F-35 կործանիչներ

Թրամփը հայտնել է, թե ինչ է պատրաստ քննարկել Պուտինի հետ Ալյասկայում