Live24
Օգոստոսի 15, 2025
Live24

Live24

Լուրեր

Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդի բարեփոխման հարցը իսկապես հասունացած է, բայց դրա համար անհրաժեշտ է ՄԱԿ-ի անդամ պետությունների ճնշող մեծամասնության համաձայնությունը, որը ձեռք կբերվի բանակցությունների միջոցով։  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ մեջբերելով Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Սերգեյ Վերշինինի հայտարարությունը։  

«Այս դեպքում կարող եմ ասել, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխման հարցը Նյու Յորքում քննարկվում է շատ երկար ժամանակ։ Եվ սրանք իսկապես հասունացած հարցեր են։ Մենք կարծում ենք, որ բոլոր կլաստերներում Անվտանգության խորհրդի բարեփոխումների մասին հարցերը բարդ են, քանի որ խոսքը ոչ միայն Անվտանգության խորհրդի կազմի, այլև վետոյի, Անվտանգության խորհրդում և Գլխավոր ասամբլեայում հարաբերակցության մասին է։ Եվ մենք կարծում ենք, որ պետք է շատ զգույշ լինենք դրա հետ, քանի որ իրականում կարևոր է անել դա ավելի լավ, այլ ոչ թե ավելի վատ», - ասել է Վերշինինը։ 

Նրա բնորոշմամբ՝ անհրաժեշտ է նախատեսել Ասիայի, Աֆրիկայի, Լատինական Ամերիկայի, բայց առաջին հերթին՝ Աֆրիկայի երկրների ներկայացվածության աճ, քանի որ այն ժամանակ, երբ Անվտանգության խորհուրդը ստեղծվել է որպես աշխարհում խաղաղության և անվտանգության պահպանման առաջատար մարմին, շատ երկրներ պարզապես գոյություն չեն ունեցել, իսկ հիմա կա բոլորովին նոր մթնոլորտ և նոր պայմաններ։ 

Այսօր՝ հուլիսի 12-ին, վիճաբանություն, ծեծկռտուք և դանակահարություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում հերթապահ օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Պուշկինի փողոցում՝ «Բիթլզ փաբ»-ի մոտ, մի խումբ անձանց միջև վիճաբանություն է տեղի ունեցել և կա վիրավոր, գրում է Shamshyan.com-ը։

Տեղում ոստիկաններն ու պարեկները հայտնաբերել են մի վիրավոր քաղաքացու, ում օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերել, ապա «պարանոցային խոշոր անոթի վնասվածք» ախտորոշմամբ նրան տեղափոխել են Հերացու անվան 1-ին համալսարանական հիվանդանոց:  Մինչ բժիշկները պայոքրւմ էին վիրավորի կյանքի համար, Կենտրոնական բաժնի ոստիկանները, ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի պարեկները պարզել են, որ ժամը 01:55-ի սահմաններում Պոշկինի 51 հասցեի մոտ մի խումբ անձինք բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, հայհոյանքներ են հնչեցրել, և երբ նրանց նկատողություն են արել, որ դադարեցնեն լկտի վերաբերմունքը, նրանք հարձակվել են իրենց նկատողություն արած անձանց վրա, որի ժամանակ էլ Երևանի բնակիչ 29-ամյա Է. Պ.-ն դանակահարվել է, իսկ կռվի մասնակիցները նշված վայրից դիմել են փախուստի՝ ընթացքում շարունակելով հայհոյնքներ հնչեցնել:

Դեպքի վայրում ոստիկաններն ու պարեկները հայտնաբերել են արնանման հետքեր: Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչության ծառայողները՝ վարչության պետ Հայկ Հարությունյանի գլխավորությամբ: Դեպքի մասին ոստիկանության Կենտրոնական բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական 2-րդ բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Դավիթ Կիրակոսյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննչի գլխավորությամբ: Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: 

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները և մասնակիցների ինքնությունը պարզելու, նրանց և հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը հայտարարություն է տարածել․

«Այսօր՝ ժամը 18:00-ին, Ազատության հրապարակում բոլորիդ սպասում ենք մեր հանրահավաքին՝ հանուն Արցախի ժողովրդի իրավունքների:

Մենք կարևոր որոշումներ ունենք կայացնելու այս ծանրագույն պայմաններում, որպեսզի կարողանանք համատեղ ջանքերով և օրինական միջոցներով պաշտպանել մեր իրավունքները:

Նշենք, որ Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի կազմակերպած հանրահավաքն արտոնվել է, սակայն ոստիկանությունը և Երևանի քաղաքապետարանը մերժել են նախատեսված երթի և նստացույցի հայտերը։ Երթը նախատեսված էր դեպի ՀՀ կառավարության ու Ազգային ժողովի շենքեր։ Այնուամենայնիվ, հանրահավաքի ընթացքում մենք պատրաստվում ենք կիրառել բոլոր օրինական միջոցները՝ ոստիկանության հետ համագործակցաբար մեր խաղաղ երթն իրականացնելու և իրավունքները պաշտպանելու համար։

Հ.Գ. Թեև վերջին օրերին ՀՀ իշխանությունների կողմից տարբեր բռնաճնշումներ են կիրառվում նաև Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամների և համակիրների հանդեպ, սակայն, վստահ ենք, որ այդ ճնշումներն էլ ավելի են ամրապնդելու մեր կամքն ու պայքարի ոգին, քանի որ մեր պահանջներն արդար են և հիմնված են բացառապես մեր իրավունքների վրա:

ՄԻԱՍԻՆ՝ ՀԱՆՈՒՆ ՄԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ»,-նշվում է հայտարարության մեջ։

Սիրիայի նախագահ Ահմադ աշ-Շարաան պաշտոնական այց կկատարի Ադրբեջան: 

Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով սիրիական Sana գործակալությանը։

Հայաբնակ Քեսաբի առաջին գյուղ՝ Դյուզաղաջ հասած հրդեհը վերահսկողության տակ է վերցվել՝ հաղորդում է Սիրիայում «Լուրեր»-ի թղթակից Զարմիկ Պողիկյանը:

Տեղի հայ երիտասարդները, համագործակցելով Սիրիայի հրշեջ ու քաղաքացիական պաշտպանության ուժերի հետ տեղանքի վերաբերյալ տեղեկությունների տրամադրման հարցերով, միասնաբար կրակը հետ են մղել:

Այս պահին հրդեհը դեռ ամբողջությամբ մարված չէ, սակայն գյուղի սահմաններից հեռու է, և նրա տարածումը կասեցվել է:

Գյուղացիներն անցել են իրենց բնականոն գործունեությանը՝ բերքահավաքի աշխատանքներին: 

Դյուզաղաջի տներն ու պարտեզներն անցած գիշերվա հրդեհի հետևանքով չեն տուժել:

Գյուղը մարդկային ու նյութական կորուստներ չի կրել:

Երկուշաբթի օրը Սպիտակ տանը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպմանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հույս ունի, որ ԱՄՆ-ն այլևս չի ռմբակոծի Իրանը։ «Ես չեմ կարող պատկերացնել, որ ես կցանկանայի դա անել», – ասել է Թրամփը։ 

Այդ մասին գրում է The Wall Street Journal-ը։

Պարբերականը, հղում անելով իր աղբյուրներին, գրում է, որ Նեթանյահուն Թրամփին ասել է, որ եթե Իրանը վերսկսի միջուկային զենքի ստեղծման ուղղությամբ քայլերը, Իսրայելը կկատարի  ռազմական հարվածներ։ Թրամփը պատասխանել է, որ ինքը կողմ է Թեհրանի հետ դիվանագիտական կարգավորմանը, բայց այլ կերպ չի առարկում Իսրայելի այդ ծրագրին։

ՀՀ վարչապետ, ՔՊ կուսակցության վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ժամանեց «Գորիս» հյուրանոց, որտեղ այս պահին մեկնարկել է Քաղաքացիական պայմանագիր կուսակցության քաղաքական ժողովը: ՔՊ-ականների մեծ մասը տեղակայվել էր հենց Գորիս հյուրանոցում, ովքեր էլ որ այնտեղ չէին, ժամանեցին:

Այս պահին «Գորիս» հյուրանոցի մոտ ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է իրականացնում:

Հիշեցնենք, որ նախօրեին շուրջ 200 ՔՊ-ականներ ժամանել էին Գորիս՝ ՔՊ-ի քաղաքական ժողովին մասնակցելու համար:

Նա բեմ է բարձրանում ոչ միայն ծիծաղեցնելու համար։ Իր կատակներում իրականություն կա, բայց քողարկված՝ սուր հումորի լեզվով։ Սեքսից մինչև քաղաքականություն, հանդիսատեսի լուռ հայացքից մինչև սպասվող ծափահարություն՝ դերասան Արեն Սաֆարյանը չի վախենում դիպչել այն թեմաներին, որոնցից շատերը լուռ խուսափում են։ Իսկ երբ մի կատակը չի աշխատում, նա սովորել է ոչ թե նեղանալ, այլ վերածել դա հերթական նյութի։ 

Մենք խոսել ենք առավոտյան սուրճից, առաջին համբույրից, Քիմ Քարդաշյանի հայկական տարբերակից, մինչև այն պահերը, երբ բեմում կատակը վտանգավոր լռության եզրին է կանգնած։

Մոսկվան զգուշացնում է Միացյալ Նահանգներին, Հարավային Կորեային և Ճապոնիային չչարաշահել այդ երկրների հարաբերությունները՝ դրանք Ռուսաստանի և ԿԺԴՀ-ի դեմ կառուցելու համար։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ԿԺԴՀ-ի արտաքին գործերի նախարար Չոյ Սոն Հիի հետ Վոնսանում կայացած բանակցություններից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսում, հաղորդում է TASS-ը։

«ԿԺԴՀ ղեկավարությունը համապատասխան եզրակացություններ է արել դեռևս Իսրայելա-ամերիկյան կողմից Իրանի Իսլամական Հանրապետությանը հարվածելուց շատ առաջ։ Եվ հենց այն պատճառով, որ այդ եզրակացությունները ժամանակին են արվել, ոչ ոք նույնիսկ չի մտածում Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետության դեմ ուժ կիրառելու մասին, իհարկե, հաշվի առնելով ԱՄՆ-ի, Հարավային Կորեայի և Ճապոնիայի մասնակցությամբ ԿԺԴՀ-ի շուրջ ռազմական կառուցումը», - նշել է նա՝ պատասխանելով համապատասխան հարցին։ «Եվ մենք զգուշացնում ենք չչարաշահել այս հարաբերությունները՝ դրանք որևէ մեկի, այդ թվում՝ ԿԺԴՀ-ի և իհարկե, Ռուսաստանի դեմ կառուցելու համար»։

Առողջապահության նախարարության «Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի»՝ ավելի քան 11 հազար հետևորդ ունեցող ֆեյսբուքյան էջում, որում նախկինում ներկայացվում էին կենտրոնին առնչվող պաշտոնական նորություններն ու հայտարարությունները, առավոտյան սկանդալային տեսանյութ է հրապարակել  Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և նրա տեղակալ Լևոն Հակոբյանի մասնակցությամբ:

«Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի նոր համակարգողն է սույն արարածը՝ ԱՆ փոխնախարար պարոն Լևոն Հակոբյանը: Սալյուտ

Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի լաբորատոր ծառայության ղեկավարը ողջունում է սույն քայլը!»,-նշված է տեսանյութին կից գրառման մեջ:

Տեսանյութում հրապարակված են արխիվային կադրեր, որում Լևոն Հակոբյանը խոսում է Կարապետյան ընտանիքի և «Տաշիր» ընկերության կողմից իրականացված բարեգործական ծրագրի մասին:

Նշենք, որ Լևոն Հակոբյանը 2019-ի մարտին նշանակվել էր առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի (ներկայում՝ ՔՊ խմբակցության պատգամավոր) տեղակալ, սակայն ամիսներ անց պաշտոնանկ արվել: Մինչ այդ նա հանդիսացել է «Տաշիր Ինվեստ Գրուպ»-ի տնօրենը:Պաշտոնանկությունից հետո՝ 2020-2023 թվականը` Հակոբյանը վերադարձել էր «Տաշիր Ինվեստ Գրուպ» ՓԲԸ֊ի տնօրենի պաշտոնին:

Իսկ արդեն 2023 -2024 թվականներին Հակոբյանը նշանակվել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի խորհրդական, իսկ վարչապետի՝  2025 թ. մարտի 27-ի որոշմամբ՝ նախարարի տեղակալ:

«Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի» ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութից  ժամեր անց Առողջապահության նախարարությունը հայտարարություն է տարածել՝ հայտնելով, որ «Կախվածությունների բուժման ազգային կենտրոն» էջը չի պատկանում և վարվում Առողջապահության նախարարության կամ Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի կողմից, և դրանում արտացոլված է բացառապես կենտրոնի նախկին ղեկավարի անձնական կարծիքը:

«Կախվածության բուժման ազգային կենտրոնի գործունեությունը դեռևս լուսաբանվում է Առողջապահության նախարարության պաշտոնական հարթակներով, քանի որ վերջինս հանդիսանում է նախարարությանը ենթակա մարմին։ Հավելենք նաև, որ վերջին շրջանում տվյալ անձի կողմից հրապարակումների բնույթի և բովանդակության հետ կապված Առողջապահության նախարարությունը դիմել է իրավապահ մարմիններին: Առաջիկայում կներկայացնենք Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի պաշտոնական էջը` նոր ձևաչափով»,- ասված է հաղորդագրությունում։

Ֆոտո

Մենք հույս ենք դնում Ամերիկայի վրա. Զելենսկի

«Արևմտյան Ադրբեջանի համայնքի» ղեկավարը հերքում է իրենց լուծարման լուրերը

Թրամփը մտադիր է Պուտինին մեծարանքով ընդունել Ալյասկայում. NBC News

Թրամփ-Պուտին հանդիպմանն ընդառաջ Ալյասկայում տեղակայվել են F-35 կործանիչներ

Թրամփը հայտնել է, թե ինչ է պատրաստ քննարկել Պուտինի հետ Ալյասկայում

Ժամանակն է ավարտել պшտերազմը. քայլերը պետք է ձեռնարկի Ռուսաստանը. Զելենսկի

Թրամփը մեկնել է Ալյասկա

Ադրբեջանն AZAL-ի ինքնաթիռի խոցումը չի համարում միտումնավոր հարձակում. Ալիև

Ալյասկայի հանդիպումը Զելենսկու համար պատերшզմի ընթացքում ամենավտանգավոր պահն է. The Telegraph

Ադրբեջանն օկուպացված Արցախում վերաբնակեցրել է շուրջ 54,000 մարդ

Թրամփը բացառել է Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հնարավորությունը

Դատավոր Արմինե Մելիքսեթյանը Միքայել սրբազանի կալանքը երկարաձգեց 10 օրով

Թրամփը Պուտինի հետ հանդիպման մեկնելուց առաջ հայտարարել է, որ խաղադրույքները բարձր են

Մակրոնը և Զելենսկին կհանդիպեն Ալյասկայում ռուս-ամերիկյան գագաթնաժողովից հետո

ՀՀ-ի կողմից մեզ փոխանցվել է, որ որևէ ռազմական կցորդներ կամ այլազգի ներկայացուցիչներ սահմանին չեն լինելու. Կապանում Իրանի գլխավոր հյուպատոս