Live24
Օգոստոսի 16, 2025
Live24

Live24

Լուրեր

Ներքին անվտանգության վարչությունը և հատուկջոկատայինները խուզարկություններով ներխուժել են Վսևոլոժսկի շրջանի միանգամից չորս ոստիկանական բաժանմունք. դրանց պետերը կասկածվում են կոռուպցիայի և մաքսանենգ ապրանքներով առևտուր անող ադրբեջանցի գործարարներին հովանավորելու մեջ։ Այս մասին հայտնում է Mash на Мойке տելեգրամյան ալիքը։

Ըստ ալիքի տվյալների, 2023 թվականից գործարարները զբաղվել են ալկոհոլի և ծխախոտի ապօրինի վաճառքով. նրանց խանութներում աշխատել են օտարերկրացիներ, որոնք կոպտորեն խախտել են միգրացիոն օրենսդրությունը։ Իսկ ավելորդ խնդիրներից և ստուգումների հետ կապված քաշքշուկից խուսափելու համար գործարարները պարզապես կաշառք են տվել ոստիկանության որոշակի աշխատակիցների։

Քննության կարծիքով, ադրբեջանցի ձեռներեցները հովանավորչության համար Վսևոլոժսկի շրջանի ոստիկաններին են փոխանցել 154 հազար ռուբլի։ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել կաշառքի միջնորդության հոդվածով։

Կասկածյալների թվում են Լենինգրադի մարզի Վսևոլոժսկի շրջանի ոստիկանության 87-րդ, 88-րդ, 97-րդ և 128-րդ բաժանմունքների աշխատակիցները։ Այժմ նրանց մոտ խուզարկություններ են անցկացվում, որից հետո նախատեսվում է հարցաքննություն Քննչական կոմիտեում։

Հուլիսի 11-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին ու պաշտպանության հարցերով նորանշանակ կցորդ, գնդապետ Մեթյու Քրոուին։ Այս մասին հայտնում են ՊՆ-ից: 

ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհավորել է գնդապետ Մեթյու Քրոուին նշանակման կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ գործունեություն:

Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում ՀՀ և ԱՄՆ միջև համագործակցության ընթացքին ու զարգացման հեռանկարներին վերաբերող հարցեր: Համագործակցության ներկայիս մակարդակը երկուստեք գնահատվել է բարձր: Ամերիկյան կողմն իր պատրաստակամությունն է հայտնել՝ շարունակելու աջակցությունը Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումներին:

Քննարկվել են նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը NBC News-ին տված հարցազրույցում հայտարարել է՝ հանդես կգա Ռուսաստանի վերաբերյալ «կարևոր հայտարարությամբ»: 

Թրամփը բացահայտել է ԱՄՆ-ՆԱՏՕ-Ուկրաինա ամերիկյան զենքի մատակարարման վերաբերյալ «նոր համաձայնագրի» մանրամասները: «ԱՄՆ-ն զենք կուղարկի ՆԱՏՕ-ին, իսկ հետո դաշինքը դրանք կմատակարարի Ուկրաինային և կվճարի դրանց համար»,- բացատրել է նա։

Սպիտակ տան ղեկավարը նաև հայտնել է՝ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու վերաբերյալ վերջնական որոշումն իրենն է: 

Աֆղանստանի իշխանությունների տվյալներով՝ վերջին երկու շաբաթվա ընթացքում Իրանն ավելի քան 300 հազար աֆղանցի ներգաղթյալի է արտաքսել: Այս մասին հայտնում է Telegraph-ը: 

Թեհրանում զանգվածային արտահոսք է սկսվել Ազգային անվտանգության ուժերի կողմից այն մտավախությունների պատճառով, որ աֆղանցիները կարող են լրտեսել Իսրայելի օգտին:

«Պիցցա Տաշիր» ՍՊԸ տնօրենի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելը): Այս մասին հայտնել են ՀՀ Քննչական կոմիտեից։

Ավելի վաղ հայտնել էինք, որ դատավոր Դավիթ Արղամանյանի որոշմամբ «Տաշիր պիցցա» ցանցի տնօրեն Վաղինակ Ղազարյանի նկատմամբ, որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորում 1 ամիս ժամկետով։

Հիշեցնենք, որ հուլիսի 3-ին «Տաշիր գրուպ» ընկերության գլխավոր գրասենյակում իրականացված խուզարկությունների արդյունքում 2 հոգի կալանավորվել էր:

Ավելի վաղ դադարեցվել էր ցանցի 32 հաստատություններից 12-ի աշխատանքը, դրանց մեծ մասի աշխատանքը վերսկսվել է։

Ստուգումները էին սկսվել «Տաշիր գրուպի» սեփականատեր Սամվել Կարապետյանի կալանավորման հետ գրեթե միաժամանակ։ Նրան կալանավորել են հունիսի 18-ին ՝ իշխանությունը զավթելու հրապարակային կոչեր անելու մեղադրանքով, թեեւ իր հարցազրույցում, որի հիման վրա գործը հարուցվել է, կոչ ընդհանրապես չկա։

Այս ֆոնին իշխանությունները սկսել են Կարապետյանին պատկանող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության պետականացման գործընթացը։ Խուզարկություններ են կատարվել ՀԷՑ-ի և «Տաշիր»ընկերությունների խմբի գրասենյակում։ Կան ձերբակալվածներ և կալանավորվածներ։

 

Ուկրաինայի պատմությունը մոտենում է ուկրաինական իշխանությունների համար տխուր ավարտին։ Նման կարծիք է հայտնել American Conservative ամսագրի սյունակագիր Թեդ Սնայդերը: 

«Ուկրաինայի մասին պատմությունը մոտենում է շատ տխուր ավարտին։ Ոչ միայն ներկայիս հակամարտությունը, այլև ապագայում խոստացված արևմտյան ինտեգրումն ու պաշտպանությունը արդեն ուրախություն չեն պատճառում Ուկրաինային», - գրել է նա։

Աղբյուրի կարծիքով՝ Կիևին աջակցելու վերաբերյալ Արևմուտքի խոստումները, ամենայն հավանականությամբ, այդպես էլ չեն իրագործվի։ 

Մերձավոր Արևելքում հակամարտության թեժ փուլի սրման սպառնալիքը չի անցել։ Այս մասին ՏԱՍՍ-ին ասել է Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին։

Նրա խոսքով՝ դեռևս կա հնարավորություն, որ իսրայելական կողմը մտնի «որոշումների կայացման ռադիկալացման փուլ»։ 

Հուլիսի 9-ին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ժամանակ նրանք քննարկել են այն հետևանքները, որոնք, իր կարծիքով, Իրանի նկատմամբ «մեծ հաղթանակը» բերեց։

ՀՀ բանկերում այսօր՝ հուլիսի 11-ին ժամը 9:15-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 381.5 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ նվազելով 0.0705 դրամով։

Ըստ Rate.am կայքի՝ դոլարի վաճառքի միջին գինը՝ 386.64 դրամ է:

Փոխանակման կետերում դոլարի առքը 383 դրամ է, վաճառքը՝ 386։ 

Եվրոյի առքի միջին փոխարժեքը կազմում է 443.08 դրամ, իսկ վաճառքի դեպքում
միջին գինը 456.26։

Փոխանակման կետերում եվրոյի առքը 448 դրամ է, վաճառքը՝ 452։

Ռուբլու առքն էլ կազմում է 4.81 դրամ, վաճառքի դեպքում միջին գինը՝ 5.07 է։

Փոխանակման կետերում ռուբլին գնվում է 4.82 և վաճառվում 4.92 դրամով։

 

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է օգոստոսի 1-ից 35% մաքսատուրքեր սահմանել Կանադայից ներմուծվող ապրանքների նկատմամբ։ Նա այդ մասին ասել է Կանադայի վարչապետ Մարկ Քարնիին ուղղված նամակում, որը հրապարակել է իր Truth Social հարթակում։

Կանադական որոշակի ապրանքների նկատմամբ արդեն գործում էին 25% մաքսատուրքեր։ 

Կանադայի վարչապետը պատասխանել է այդ նամակին X-ում՝ նշելով, որ իր կառավարությունը կշարունակի պաշտպանել կանադացի աշխատողներին և բիզնեսները, մինչ նրանք գործողություններ են իրականացնում օգոստոսի 1-ի վերջնաժամկետին ընդառաջ։ 

Բացի այդ, ըստ BBC-ի՝ Սպիտակ տան ղեկավարը հայտարարել է, որ 15% կամ 20% համընդհանուր մաքսատուրքեր կսահմանի առևտրային գործընկերների մեծ մասի նկատմամբ։

Թրամփն ավելի վաղ 50% մաքսատուրքեր էր սահմանել ԱՄՆ ներմուծվող պղնձի նկատմամբ։

Արաբական և իսրայելական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ երեկ Թեհրանում սպանվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Աբդուրահիմ Մուսավին՝ պաշտոնում նշանակվելուց մեկ ամիս էլ չանցած։

Հիշեցնենք, որ երեկ հզոր պայթյուն է տեղի ունեցել Իրանի հրշեջ և դատական ծառայությանը պատկանող 20-հարկանի շենքում։

Ֆոտո

Թրամփն ու Պուտինը միաժամանակ են իջել ինքնաթիռներից. նրանք բանակցությունների են գնացել Թրամփի ավտոմեքենայով

Սկսվել են Թրամփ-Պուտին բանակցությունները

Պուտինի ինքնաթիռը վայրէջք կատարեց Ալյասկայում. ո՞վ է մասնակցելու ՌԴ-ից Թրամփի հետ «երեք-երեք» ձևաչափով գագաթնաժողովում

Ռուսաստանում ընկերությունը փակվել է Ադրբեջանի քաղաքացիների վարձման պատճառով

Թրամփի ինքնաթիռը վայրէջք է կատարել Ալյասկայում. Պուտինի հետ հանդիպումը տեղի կունենա «երեք-երեք» ձևաչափով

Գյումրիում պшյթյուն է տեղի ունեցել «Avatr» մակնիշի ավտոմեքենայում․ կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի հարյուր մետրից

Ադրբեջանի ԶՈւ-ն Ջերմուկի ուղղությամբ դիրքային առաջխաղացում չի իրականացրել. ՊՆ

Ռուսաստանը հույս ունի, որ Ալյասկայում Պուտինի և Թրամփի հանդիպումն արդյունավետ կավարտվի

Կովկասում խաղաղության մասին Թրամփի խոստումը կձախողվի առանց հստակ անվտանգության ռազմավարության. The Financial Times

Եթե Պուտինի հետ հանդիպումն անհաջող ընթանա, ես շատ արագ տուն կվերադառնամ. Թրամփ

Մենք հույս ենք դնում Ամերիկայի վրա. Զելենսկի

«Արևմտյան Ադրբեջանի համայնքի» ղեկավարը հերքում է իրենց լուծարման լուրերը

Թրամփը մտադիր է Պուտինին մեծարանքով ընդունել Ալյասկայում. NBC News

Թրամփ-Պուտին հանդիպմանն ընդառաջ Ալյասկայում տեղակայվել են F-35 կործանիչներ

Թրամփը հայտնել է, թե ինչ է պատրաստ քննարկել Պուտինի հետ Ալյասկայում