Live24
Օգոստոսի 15, 2025
Live24

Live24

Լուրեր

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ հուլիսի 14-ից Աբովյան – Բուզանդի փողոցների խաչմերուկում՝ Բուզանդի փողոցը հատող հետիոտնային անցումը կկարգավորվի «Հետիոտնային կանչի» ռեժիմով աշխատող լուսացույցով:

Հանրապետության տարածքում հուլիսի 12-14-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 15-ի և 16-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։

Քամին արևմտյան է՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ արագությամբ։ Հուլիսի 12-15-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա ևս 4-6 աստիճանով։

Երևանում հուլիսի 12-16-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ Քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում կիսվել է Նյու Յորքում անցկացվելիք Առաջին տիկնանց գլոբալ ամենամյա ակադեմիայի պաշտոնական ողջույնի նիստում իր ելույթով։

«Անցած տարի ես իմ երկրում նախաձեռնեցի մի շարժում, որը կոչվում է «Կրթվելը նորաձև է»։ Դա նշանակում է, որ իմ ուշադրության կենտրոնում հիմա կրթությունն է։ Վերջերս ես որոշեցի պարզապես չդիմել մարդկանց՝ կրթությամբ զբաղվելու կոչով կամ խոսելով կրթության կարևորության մասին, այլ որոշեցի ինքս դառնալ օրինակ։ Այդ պատճառով էլ ես այստեղ եմ մեծ ակնկալիքով՝ այս երեք օրերի ընթացքում սովորել իմ գործընկերներից՝ առաջին տիկնանցից, նրանց փորձից, ինչպես նաև այն մասնագետներից, ում մենք սիրով կլսենք»,- նշել է նա իր խոսքում։

Մեր ժամանակներում լավ տեսողությունը կարելի է համարել ոչ թե բնության պարգև, այլ երկարատև և հետևողական աշխատանքի արդյունք: Լավ տեսողությունը կարելի է պահպանել առողջ սննդի օգնությամբ: Ներկայացնենք տեսողության լավացմանը նպաստող մթերքների տասնյակը:

Գազար

Հարուստ է մեծ քանակությամբ վիտամիններով և հատկապես տեսողության համար օգտակար A վիտամինով: Շնորհիվ բետա-կարոտինի պարունակության, այն նպաստում է հատկապես տեսողության սրության լավացմանը: Եթե ցանկանում եք, որ արդյունքն առավել հաջող լինի՝ գազարով և թթվասերով աղցան պատրաստեք, կամ խաշեք այն սերուցքի հետ միասին:

Սև հաղարջ

Շնորհիվ B1 և C վիտամինի, նաև լյուտեինի պիգմենտի պարունակության, այն օգնում է պահպանել աչքի սրությունը և թուլացնել աչքերի հոգնածությունը: Պետք է նշել, որ սև հաղցարջը պահպանում է իր օգտակար հատկությունները նույնիսկ սառեցված վիճակում և մուրաբայի տեսքով:

Սև շոկոլադ

Այս մթերքը պաշտպանում է աչքի արյունատար անոթները՝ շնորհիվ պարունակվող ֆլավանոիդների, ամրացնում են եղջերաթաղանթը:

Բայց հիշեք. խոսքը սև շոկոլադի մասին է, որը չի պարունակում հավելումներ:

Սպանախ

Ձեր սննդակարգում այս բանջարեղենը ներառելով, կնվազեցնեք կատարակտի առաջացման հավանականությունը 10 տոկոսով:

Կաթնաշոռ

Այն պարունակում է B2 վիտամին (ռիբոֆլավին), նպաստում է նյութափոխանակությանը եղջերաթաղանթում, իսկ վիտամին B12-ը բարելավում է արյան մատակարարումը դեպի աչք:

Դդում

Դդմի բաղադրության մաս կազմող լյուտեինը և զեակսանտինը, այն հարուստ են դարձնում C, A, B1, B2 վիտամիններով և ցինկով: Դդումը ևս պահպանում է օգտակար բաղադրիչները նույնիսկ ջերմամշակման ենթարկվելուց հետո:

Բրոկոլի

Տեսողությունը պահպանող ևս մեկ մթերք: Շնորհիվ կարոտինի, լյուտեինի բյուրեղիկների, այն թույլ է տալիս պաշտպանել աչքի բջիջներն արտաքին գործոններից:

Ձկնամթերք և ձկան յուղ

Այս մթերքները Օմեգա 3 ճարպաթթվի աղբյուր են և դարեր շարունակ օգտագօրծվում են տեսողության պահպանման և բարելավման նպատակով:

Սոխ և սխտոր

Տարբեր կերակրատեսակներին այս մթերքներն ավելացնելով, Դուք կօգնենք Ձեր տեսողությանը վերականգնել հստակությունը, ճշգրտությունը:

Մրգեր

Տեսողության համար օգտակար մթերքների ցանկն ամփոփենք մրգերով: Կիվի, խաղող, նարինջ, դեղձ…

Տեսողության համար առավել օգտակար են կանաչ և նարնջագույն գունավորում ունեցող մրգերը: 168.am-ը փոխանցում է, որ այս տասը մթերքների կողքին կան ևս շատ շատերը՝ սոյա, կանաչ պղպեղ, ձու… Դուք կարող եք ստեղծագործել՝ համադրելով դրանք, սնվել համեղ և առողջ: 

Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների վերսկսման դեպքում Միացյալ Նահանգները պետք է երաշխավորի ռազմական ուժ չկիրառելը: Այս մասին, վկայակոչելով ֆրանսիական «Le Monde» թերթին Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հարցազրույցը, հայտնել է իրանական Tasnim լրատվական գործակալությունը:

«Նա (Արաղչին – խմբագրություն) ընդգծել է, որ ամենից առաջ Միացյալ Նահանգները պետք է փոխի իր վարքագիծը և այլևս չհարվածի Իրանին: Այդ դեպքում բանակցությունները կարող են շարունակվել»,- հաղորդում է լրատվամիջոցը:

Ապրիլի 12-ից Օմանի միջնորդությամբ կայացել է Իրանի և ԱՄՆ միջև անուղղակի բանակցությունների հինգ փուլ: Միջուկային ծրագրի քննարկմանը միտված հերթական հանդիպումը չեղարկվել էր այն բանից հետո, երբ Իսրայելը հունիսին հարվածել էր Իրանին։

Հունիսի 22-ին Ֆորդոյում, Սպահանում և Նաթանզում գտնվող Իրանի միջուկային օբյեկտներին հարվածել էր նաև Միացյալ Նահանգները:

Իրանի իշխանությունները բազմիցս պնդել են, որ իրենց միջուկային ծրագիրը բացառապես խաղաղ նպատակներ է հետապնդում։

Բացի Patriot համակարգերի գնման շուրջ բանակցություններից, ուկրաինական կողմը աշխատում է այլ ՀՕՊ համակարգերի լայն շրջանակ ներգրավելու ուղղությամբ։

Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Գեորգի Տիխին։

«Եվրոպայում կա ևս մեկ համակարգ, որը կարող է խոցել բալիստիկ հրթիռներ՝ դա իտալա-ֆրանսիական SAMP/T-ն է», - ասել է նա։

Ռազմավարական համակարգերից բացի, բանակցություններ են ընթանում ավելի քիչ հզոր, բայց արդյունավետ ՀՕՊ համակարգերի գնման շուրջ։ Մասնավորապես, խոսքը NASAMS, IRIS-T, ASPID, ինչպես նաև դյուրակիր MANPADS համակարգերի մասին է, որոնք կարող են խոցել օդային թիրախներ, այդ թվում՝ Shahed անօդաչու թռչող սարքեր։

«Խոսքը ոչ միայն Patriot-ի, այլև Ուկրաինայում նման շերտավոր, հուսալի ՀՕՊ համակարգ կառուցելու համար նախատեսված համակարգերի ամբողջ շարքի մասին է», - ընդգծել է Տիխին։

Նա նշել է անօդաչու թռչող սարքերի մեջ ներդրումների առաջնահերթությունը։ Փոխնախարարի խոսքով՝ Ուկրաինան ստեղծել է անօդաչու թռչող սարքերի եզակի տեխնոլոգիա, որը կարող է որսալ և խոցել օդային թիրախները, և այժմ խնդիրն է գործընկերների աջակցությամբ ընդլայնել դրանց արտադրությունը։

Նրա խոսքով՝ Ուկրաինայի առջև այժմ կանգնած են երկու հիմնական խնդիրներ՝ գործընկերների ռեսուրսների միջոցով ընդլայնել իր պաշտպանական ներուժը և ստեղծել սեփական ռազմավարական հակաօդային պաշտպանության համակարգ։

Սա հարսանեկան նվեր է։ Ջեֆ Բեզոսի և Լորեն Սանչեսի Վենետիկի հարսանիքը մեծ ու շքեղ էր՝ ներկա էին հայտնիներ, և ոչ մի ծախս չի խնայվել։ Սակայն, կարծես թե, Բեզոսը որոշել է ավելի հեռու գնալ և իր նոր կնոջը նվիրել իր՝ միլիարդատիրոջ կարգավիճակին արժանի նվեր։ Եվ դա չի լինի որևէ տեսակի վզնոց կամ դիզայներական պայուսակ։

Ըստ Daily Mail-ի՝ Բեզոսը կարող է Սանչեսի համար ձեռք բերել ոչ միայն Vogue ամսագիրը, այլև ամբողջ Condé Nast մեդիա ընկերությունը, որին է պատկանում Vogue-ը։ Դա պայմանավորված է նրանով, որ ոլորտն արդեն եռում է. նախկին լրագրող Լորենը հուլիսին հայտնվեց Vogue-ի թվային շապիկի վրա՝ կրելով Dolce & Gabbana-ի հարսանեկան զգեստ, որն ընտրել էր Աննա Վինտուրը։

Վինտուրը մեկ ամիս առաջ հայտարարեց, որ 37 տարի աշխատելուց հետո հրաժարական է տալիս Vogue-ի գլխավոր խմբագրի պաշտոնից, բայց կմնա գլոբալ գործունեության ղեկին։ 

«Condé Nast»-ը Նյուհաուս ընտանիքին է պատկանում 1959 թվականից, և դրա ներկայացուցիչները նշում են, որ բիզնեսը վաճառքի չի հանվում։ Բեզոսին մոտ կանգնած աղբյուրները նույնպես հերքում են լուրերը։ Սակայն ոլորտը չի շտապում հավատալ պաշտոնական հայտարարություններին։

Աղբյուրը Daily Mail-ին ասել է. «Ջեֆի կողմից Condé Nast-ը գնելու մասին լուրերը միակն են, որի մասին խոսվում է նորաձևության աշխարհում և Vogue-ում: Լորեն Սանչեսը բավականին անսպասելի դարձավ շապիկի աստղը, և խոսակցություններ կան, որ նա հուլիսյան համարը ստացել է մասամբ այն պատճառով, որ Նյուհաուս ընտանիքը ցանկանում է Բեզոսին համոզել: Նյու Յորքում շատ վերակառուցումներ են տեղի ունենում, և դա է, որ սովորաբար նախորդում է վաճառքին»:

Սա դեռ ամենը չէ։ Ըստ լուրերի՝ Աննա Վինտուրն անձամբ ներգրավված է հնարավոր գործարքում։ «Ասում են, որ Աննան է բանակցություններ վարում, և այդ պատճառով էլ Լորենը հայտնվել է շապիկին։ Աննան ընկերությունում բաժնեմաս ունի, ուստի վաճառքը նրա համար ձեռնտու է», – պնդում է աղբյուրը։

Կարող է զարմանալի թվալ, բայց Բեզոսը ծանոթ է մեդիա բիզնեսին. 2013 թվականին նա գնել է The Washington Post-ը՝ վերջ դնելով Գրեհեմ ընտանիքի կողմից թերթի 80-ամյա սեփականությանը։ Այսպիսով, նա ունի և՛ փորձ, և՛ փող։ «Նա այն քչերից է, ովքեր կարող են դա իրենց թույլ տալ։ Եվ Լորենը բոլորովին էլ պարզամիտ չէ։ Նա խելացի է»,-ասել է մեկ այլ ներքին աղբյուր։

Վաճառքի նախապատրաստման նշաններ կարելի է տեսնել նաև կադրային քաղաքականության մեջ. «Կրճատումներ տեղի են ունենում գրեթե ամեն շաբաթ՝ թե՛ Եվրոպայում, թե՛ Նյու Յորքում: Մեծ Բրիտանիայում նույնպես կրճատումների ալիք է եղել: Ամեն ինչ կառուցված է մեկ կառուցվածքի համաձայն՝ բոլոր խմբագրությունները համաշխարհային չափանիշի հասցնելու համար»:

Եվ սա ուղղակիորեն կապված է Աննա Վինտուրի՝ Vogue-ի գլխավոր խմբագրի պաշտոնից հեռանալու հետ, կարծում են աղբյուրները։ «Աննան մնաց միակ գլխավոր խմբագիրը դասական իմաստով։ GQ-ն, Glamour-ը, Vanity Fair-ը վաղուց ունեին գլոբալ խմբագրական տնօրեններ։ Նա ստիպված էր հեռանալ։ Նա հազիվ թե ոգևորված լիներ, բայց հավանաբար ընդունեց դա՝ գիտակցելով, որ ընկերությունը պատրաստվում էր վաճառքի»։

Սենատի զինված ուժերի կոմիտեն հաստատել է 500 միլիոն դոլարի հատկացումը Ուկրաինային մինչև 2028 թվականը ռազմական օգնության համար: Համապատասխան կետը ներառվել է այդ կոմիտեի կողմից հաստատված ԱՄՆ պաշտպանության 2026 թվականի բյուջեի նախագծում։

Այս մասին ասվում է կոմիտեի կողմից հրապարակված նախապատմական փաստաթղթերում։

Նշվում է, որ նրա կողմից կայացված որոշումները «երկարաձգում են Ուկրաինայի անվտանգության օգնության նախաձեռնությունը  մինչև 2028 թվականը ներառյալ և ընդլայնում այս ծրագրի ֆինանսավորումը մինչև 500 միլիոն դոլար»։

Կոմիտեի կողմից առաջարկված ռազմական բյուջեն հռչակում է «Միացյալ Նահանգների քաղաքականությունը՝ օգնել Ուկրաինային հուսալի պաշտպանական և զսպման կարողություններ ապահովելու, ինչպես նաև ամրապնդելու Ուկրաինայի հետ համագործակցությունը պաշտպանության և անվտանգության ոլորտում՝ Ուկրաինայի համար զինված ուժեր կառուցելու համար, որոնք ունակ կլինեն պաշտպանել Ուկրաինան և զսպել ագրեսիան ապագայում»։

Ընդհանուր առմամբ, Ներկայացուցիչների պալատի զինված ուժերի կոմիտեն հաստատել է ԱՄՆ ռազմական կարիքների համար հաջորդ տարի 924,7 միլիարդ դոլարի հատկացումը։

Այսօր՝ հուլիսի 11-ին, պայթյուն և ողբերգական մահվան դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։  ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սիսիանի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Սիսիան քաղաքի վարչական տարածքում գտնվող շինություններից մեկում պայթյուն է տեղի ունեցել և կա զոհ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Սիսիանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հրազդան Կոստանյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գևորգ Զաքարյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Նարեկ Մանուչարյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Ասքանազ Շահինյանն ու Գուրգեն Ղալամյանը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ պայթյունի հետևանքով մահացել է Սյունիքի մարզի բնակիչ 22-ամյա Օնիկ Մ.-ն։

Ահազանգով ժամանել է նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Սիսիանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Դեպքի մասին ոստիկանության Սիսիանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Արիստակես Գրիգորյանի գլխավորությամբ։

Դեպքի փաստով Սիսիանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

2025 թվականի առաջին կեսին Վրաստան է այցելել 3,2 միլիոն միջազգային ճանապարհորդ, ինչը 4,6%-ով ավելի է, քան 2024 թվականին։

Ինչպես հաղորդում է «Sputnik Грузия»-ն, Հայաստանից այցելությունների թիվը կազմել է 390 հազար (+0.8%՝ 2024 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ):

Ռուսաստանից այցելությունների թիվը կազմել է 581,1 հազար (+10%), Թուրքիայից՝ 533,6 հազար (-14.5%), Ադրբեջանից՝ 135,2 հազար (+36%)։

Ֆոտո

Մենք հույս ենք դնում Ամերիկայի վրա. Զելենսկի

«Արևմտյան Ադրբեջանի համայնքի» ղեկավարը հերքում է իրենց լուծարման լուրերը

Թրամփը մտադիր է Պուտինին մեծարանքով ընդունել Ալյասկայում. NBC News

Թրամփ-Պուտին հանդիպմանն ընդառաջ Ալյասկայում տեղակայվել են F-35 կործանիչներ

Թրամփը հայտնել է, թե ինչ է պատրաստ քննարկել Պուտինի հետ Ալյասկայում

Ժամանակն է ավարտել պшտերազմը. քայլերը պետք է ձեռնարկի Ռուսաստանը. Զելենսկի

Թրամփը մեկնել է Ալյասկա

Ադրբեջանն AZAL-ի ինքնաթիռի խոցումը չի համարում միտումնավոր հարձակում. Ալիև

Ալյասկայի հանդիպումը Զելենսկու համար պատերшզմի ընթացքում ամենավտանգավոր պահն է. The Telegraph

Ադրբեջանն օկուպացված Արցախում վերաբնակեցրել է շուրջ 54,000 մարդ

Թրամփը բացառել է Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հնարավորությունը

Դատավոր Արմինե Մելիքսեթյանը Միքայել սրբազանի կալանքը երկարաձգեց 10 օրով

Թրամփը Պուտինի հետ հանդիպման մեկնելուց առաջ հայտարարել է, որ խաղադրույքները բարձր են

Մակրոնը և Զելենսկին կհանդիպեն Ալյասկայում ռուս-ամերիկյան գագաթնաժողովից հետո

ՀՀ-ի կողմից մեզ փոխանցվել է, որ որևէ ռազմական կցորդներ կամ այլազգի ներկայացուցիչներ սահմանին չեն լինելու. Կապանում Իրանի գլխավոր հյուպատոս