Live24
Օգոստոսի 15, 2025
Live24

Live24

Լուրեր

Խաբարովսկի երկրամասում անհետացել է «Взлет» ավիաընկերությանը պատկանող Ми-8Т ուղղաթիռը, հայտնել է «Росавиация»-ի մամուլի քարտուղար Արտյոմ Կորենյակոն։ Նախնական տեղեկություններով՝ անհայտ կորած ուղղաթիռում հինգ մարդ կա՝ անձնակազմի երեք անդամ և երկու տեխնիկական մասնագետ, գրում է РБК-ն։

RA-25660 գրանցման համարանիշով ուղղաթիռը թռիչք է կատարել Օխոտսկ քաղաքից և պետք է ժամաներ Մագադան։ Սակայն անձնակազմը նշանակված ժամին կապ չի հաստատել։

Անհետացած ուղղաթիռի որոնման համար Դաշնային օդային տրանսպորտի գործակալության որոնողական-փրկարարական ինքնաթիռներ են օգտագործվում։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առաջիկա օրերին Ուկրաինա Patriot հրթիռների համար զենիթային մարտկոց կուղարկվեն, հաղորդում է Reuters-ը։

Նա պարզաբանել է, որ 17 նման համակարգեր պատրաստ են առաքման։

ԱՄՆ նախագահը հավելել է, որ Ուկրաինայի վերաբերյալ պետք է համաձայնության գալ. «Ես զգացի, որ կարող էինք դա չորս անգամ անել», – նշել է նա։

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ից միլիարդավոր դոլարների ռազմական տեխնիկա կգնվի, որը կտրամադրվի ՆԱՏՕ-ին՝ Ուկրաինային Ռուսաստանի դեմ պատերազմում աջակցելու համար, և արագ կբաշխվի։

«Այսօր համաձայնագիր կնքեցինք, ըստ որի նրանց զենք կմատակարարենք, և նրանք կվճարեն դրա համար։ Դա շատ կարևոր գործարք է։ Մենք խոսում ենք միլիարդավոր դոլարների արժողությամբ ռազմական տեխնիկայի մասին, որը կգնվի Միացյալ Նահանգներից, կփոխանցվի ՆԱՏՕ-ին և արագորեն կհասցվի մարտադաշտ», – նշել նա։

Թրամփը շեշտել է, որ զենքի ծախսերը կհոգան ՆԱՏՕ-ի անդամ երկրները, այլ ոչ թե ամերիկացի հարկատուները։

Իրանը չի պատրաստվում վերսկսել բանակցությունները ԱՄՆ-ի հետ, եթե Վաշինգտոնը շարունակի որպես նախապայման պահանջել Թեհրանի կողմից ուրանի հարստացումից հրաժարվելը։

Այս մասին հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին։

«Մենք չենք առարկում ԱՄՆ-ի հետ բանակցություններին, եթե դրանք ընթանան առանց նախապայմանների և պահպանվեն Իսլամական Հանրապետության կարմիր գծերը։ Բայց, երբ նրանք ասում են, որ Իրանը պետք է դադարեցնի ուրանի հարստացումը, սա մեզ համար անընդունելի է, քանի որ դա մեր կարմիր գծերից մեկն է։ Հստակ նշում եմ՝ եթե բանակցությունները պայմանավորված լինեն ուրանի հարստման դադարեցմամբ, ապա դրանք երբեք տեղի չեն ունենա»,-ընդգծել է Վելայաթին։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Սիրիայի անցումային շրջանի նախագահ Ահմեդ ալ-Շարայի հետ։ Հանդիպման ընթացքում Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) և Սիրիայի կառավարության միջև ստորագրվել է էներգետիկ համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ըստ այդ հուշագրի՝ նախատեսվում է ադրբեջանական գազը Թուրքիայի տարածքով մատակարարել Սիրիա։ Ալիևը նշել է, որ դա նախատեսվում է իրականացնել մոտ ապագայում։

Նշվում է, որ Սիրիան ներկայումս ունի էներգետիկ լուրջ խնդիրներ և ադրբեջանական գազի մատակարարումը կնպաստի այդ երկրի էներգետիկ անվտանգությանը։

Բացի այդ հուշագրով նախատեսվում է էներգակիրների և նավթային պաշարների որոնման ոլորտում համագործակցություն ու համակարգում:

«Հայաստանը տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցը քննարկում է բացառապես ՀՀ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության համատեքստում. Հայաստանը չի քննարկել և չի քննարկում որևէ երրորդ կողմի սեփական ինքնիշխան տարածքի նկատմամբ վերահսկողությունն արտապատվիրակելը»: «Արմենպրես»-ի հարցերին ի պատասխան՝ այս մասին ասել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը:

– Թուրքիայում ԱՄՆ դեսպանը խոսելով տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման մասին, խոսել է ՀՀ ինքնիշխան տարածքի մի հատվածը ԱՄՆ կողմից վարձակալելու հնարավորության մասին, որտեղով ըստ դեսպանի կիրականացվի «Զանգեզուրի միջանցքը»։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այս հայտարարությունը։

– Ձեր նշած անվանաբանությունը Հայաստանի Հանրապետության համար ընդունելի չէ։ Նաեւ՝ բազմիցս ասել ենք, որ Հայաստանը տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցը քննարկում է բացառապես ՀՀ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության համատեքստում: Որևէ այլ տրամաբանություն մենք չենք կարող քննարկել: Ինչ վերաբերվում է հողի վարձակալությանը` ՀՀ օրենսդրությամբ նման ինստիտուտ գոյություն ունի միայն գյուղատնտեսական նշանակության հողերի համար, որոնց վրա գյուղատնտեսական գործունեություն է ծավալվում։ Հետեւաբար ԱՄՆ դեսպանի նշած տարբերակը հնարավոր չէ։

– Իսկ գուցե ԱՄՆ դեսպանը նկատի է ունեցել ճանապարհի վերահսկողության արտապատվիրակո՞ւմը։

– ՀՀ-ն չի քննարկել և չի քննարկում որևէ երրորդ կողմի սեփական ինքնիշխան տարածքի նկատմամբ վերահսկողությունն արտապատվիրակելը: ՀՀ տարածքի որեւէ հատված չի կարող լինել ՀՀ տարածքային ամբողջականությունից, ինքնիշխանությունից, իրավազորությունից դուրս։

ԱՄՆ նախագահ Թրամփը կրկին հայտարարել է, որ դժգոհ է Ռուսաստանից և պատրաստ է նրա նկատմամբ «կոշտ մաքսատուրքեր» սահմանել, եթե Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համաձայնագիր չկնքվի, հաղորդում է Reuters-ը։

«Ես շատ դժգոհ եմ Ռուսաստանից։ Մենք շատ, շատ դժգոհ ենք նրանցից, և պատրաստվում ենք շատ բարձր մաքսատուրքեր սահմանել, եթե 50 օրվա ընթացքում համաձայնության չհասնենք»,- ընդգծել է նա։

Թրամփը հավելել է, որ առևտուրը «հիանալի միջոց է պատերազմները կարգավորելու համար»։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը շուտով հաջողությամբ կկարգավորվի։ Այս մասին նա ասել է ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտտեի հետ հանդիպման ժամանակ։

«Մենք լուծել ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև եղած խնդիրը։ Ինչպես երևում է, դա լավ արդյունքի կհանգեցնի»,-ասել է Թրամփը։

Միացյալ Նահանգներն առաջարկել է ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի միջև նախատեսված տրանսպորտային միջանցքի կառավարումը՝ երկու կովկասյան երկրների միջև դադարեցված դիվանագիտական բանակցությունները առաջ մղելու փորձով։ Դրա մասին ուրբաթ լրագրողներին հայտել է Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքը, գրում է Middle East Eye-ը։

Չնայած Հայաստանը և Ադրբեջանը մարտին համաձայնության եկան խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ, Բաքուն շարունակում է պնդել մի շարք լրացուցիչ պայմաններ՝ նախքան համաձայնագրի պաշտոնական ստորագրումը։

Ադրբեջանը պահանջում է, որ Երևանը փոփոխություններ մտցնի Սահմանադրության մեջ։ Հիմնական խոչընդոտներից մեկը մնում է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը», որը Հայաստանի տարածքով կապելու է Ադրբեջանը նրա էքսկլավ Նախիջևանի հետ։ 

Հայաստանը հրաժարվում է օգտագործել «Զանգեզուրի միջանցք» եզրույթը՝ պնդելով, որ այն անընդունելի հետևանքներ ունի Սյունիք անունով հայտնի ինքնիշխան հայկական տարածքի համար։

Ադրբեջանը պնդում է, որ միջանցքը չպետք է հանձնվի Հայաստանի լիակատար վերահսկողությանը։ Հայաստանը նույնպես կտրականապես դեմ է երթուղու վերահսկողությունը որևէ երրորդ կողմի փոխանցելուն։

32 կմ երկարությամբ միջանցքը լուրջ խոչընդոտ է դարձել Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարատև խաղաղության հասնելու համար։

«Նրանք վիճում են 32 կիլոմետր ճանապարհի շուրջ, բայց դա մանրուք չէ», -նշել է Բարաքը։ Ըստ նրա՝ դա վաղուց է տեղի ունենում։

«Եվ ահա Ամերիկան միջամտում է և ասում. «Լավ, մենք այն մեզ համար կվերցնենք։ Տվեք մեզ ճանապարհ 32 կիլոմետրը որպես վարձակալություն՝ հարյուր տարով, և բոլորդ կկարողանաք օգտագործել այն», - նշել է դեսպանը։

Բարաքի մեկնաբանություններն առաջին պաշտոնական հաստատումն էին, որ Թրամփի վարչակազմն առաջարկել է միջանցքը կառավարել մասնավոր ամերիկյան առևտրային օպերատորի միջոցով, որը հանդես կգա իբրև չեզոք երաշխավոր։

Քարնեգի հիմնադրամի վերջերս հրապարակված զեկույցում ասվում է, որ ծրագիրը հիմնված է Եվրամիության ավելի վաղ արված առաջարկի վրա, ըստ որի՝ ամերիկյան լոգիստիկ ընկերություն կպատասխանատու լինի երթուղով բեռների տարանցման կառավարման և մոնիթորինգի համար, որը թափանցիկ կերպով կփոխանակվի տվյալներով բոլոր կողմերի հետ։

Հաշվետվության մեջ նշվում է, որ առաջարկը հիմնված է Վրաստանի անջատողական շրջաններում միջազգային վերահսկողության նախադեպերի վրա և նպատակ ունի բավարարել Բաքվի պահանջները՝ հուսալի երկարաժամկետ անվտանգության երաշխիքներ ստանալու համար՝ միաժամանակ պահպանելով միջանցքի նկատմամբ Երևանի ինքնիշխանությունը։

Բանակցություններին ծանոթ տարածաշրջանային աղբյուրը Middle East Eye-ին հայտնել է, որ հենց Թուրքիան է սկզբնապես առաջարկել միջանցքը մասնավոր ընկերության կողմից կառավարելու գաղափարը, որին հավանություն են տվել և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը։

«Այնուամենայնիվ, հայկական կողմը պահանջել է, որ այդ ընկերությունը գործի նաև միջանցքի Նախիջևանի կողմում, ինչն անընդունելի էր Բաքվի համար», - ասել է աղբյուրը։

Թուրքական իշխանությունները Հայաստանը դիտարկում են որպես այսպես կոչված «Միջին միջանցքի» հիմնական օղակ, որը Թուրքիան ուղղակիորեն կկապի Կենտրոնական Ասիայի հետ։ Թուրքական ընկերությունները նույնպես հետաքրքրված են մասնակցել Հայաստանում հնարավոր ենթակառուցվածքային նախագծերին։

Բաքվի առարկություններին չնայած, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը անցյալ ամիս ընդունեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Դա հայ ղեկավարի առաջին պաշտոնական այցն էր Թուրքիա։

Հայաստանից ավելի քան 200 դիմորդ սեպտեմբերից անվճար կսովորի Ռուսաստանի համալսարաններում, հայտնում է «Sputnik  Արմենիա»-ն։

Շնորհավորելով ապագա ուսանողներին՝ ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը նշեց, որ այս տարի չափանիշներն ավելի խիստ էին, սակայն 209 դիմորդ հաջողությամբ անցել է ընտրությունը։

«Սա առիթ է ձեզ հատուկ շնորհավորելու համար։ Դուք հաջողությամբ հաղթահարել եք քննություններն ու ընդունվել եք համալսարաններ։ Կեցցե՛ք դուք։ Վստահ եմ, որ նույնիսկ Ռուսաստանում լինելով՝ պատվով կկրեք ուսանողի կոչումը»։

Դիվանագետը վստահ է, որ Ռուսաստանում նրանց ոչ միայն ուսումնառություն է սպասում, այլև նոր հարաբերություններ, նոր ընկերներ և ծանոթություն շատ հարուստ և բազմազգ մշակույթի հետ։

Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի եռակողմ հանդիպումը:
Հանդիպման արդյունքներով ընդունվել է մամուլի համատեղ հաղորդագրություն, որը ներկայացնում ենք ստորև.

«ԵՄ-ն և Հայաստանը վերահաստատում և առաջ են մղում իրենց գործընկերությունն առաջնորդների հանդիպման ժամանակ.

Այսօր Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հանդիպեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ Եվրոպական միության և Հայաստանի միջև աճող գործընկերությունը վերահաստատելու և առաջ մղելու նպատակով: Նախագահ Կոշտան և նախագահ ֆոն դեր Լայենը ողջունեցին Հայաստանի հավակնոտ բարեփոխումների օրակարգը և իրենց աջակցությունը հայտնեցին Հայաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և ժողովրդավարական բարեփոխումներին:

Հանդիպման ընթացքում առաջնորդները ողջունեցին ԵՄ-ՀՀ Գործընկերության նոր օրակարգի տեքստի վերաբերյալ վերջերս ձեռք բերված քաղաքական համաձայնությունը, որը կարևոր հանգրվան է կապերի խորացման համատեղ հանձնառության համար: Նրանք նաև գոհունակությամբ նշեցին վիզաների ազատականացման գործընթացում արձանագրված առաջընթացը և Հայաստանի` վերջերս ընդունված «ԵՄ-ին Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքը:

ԵՄ-ն վերահաստատեց իր ամուր հանձնառությունը՝ աջակցելու Հայաստանի դիմակայունությանը և երկարաժամկետ զարգացմանը՝ էական ֆինանսական և տեխնիկական օգնության միջոցով: «Գլոբալ դարպասներ» ռազմավարության շրջանակներում, ԵՄ ներդրումները Հայաստանում այժմ կանխատեսվում է հասցնել 2.5 միլիարդ եվրոյի՝ խթանելով ներառական աճը և կապակցվածությունը։

2024 թվականի ապրիլին հայտարարված 270 միլիոն եվրո արժողությամբ «Դիմակայունություն և աճ» ծրագիրը 50%-ով մեծացրեց ԵՄ-ի կողմից Հայաստանին տրամադրվող ֆինանսավորումը: Ներդրումները խթանելուն միտված 200 միլիոն եվրոյի դրամաշնորհային օգնությամբ և 70 միլիոն եվրոյի դրամաշնորհային ֆինանսավորմամբ՝ այն շարունակում է աջակցել Հայաստանի սոցիալ-տնտեսական բարեփոխումների օրակարգին, ավելի սերտ ոլորտային համագործակցությանը և էներգետիկայի, տրանսպորտի և մասնավոր հատվածներում ներդրումներին:

Այս համատեքստում, ԵՄ-ն վերահաստատեց իր աջակցությունը Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը՝ միտված տարածաշրջանային կապակցվածությանը և հաշտեցմանը: Նախագահ Կոշտան և նախագահ ֆոն դեր Լայենը նաև նշեցին Հայաստանի շարունակական ջանքերը՝ միտված Հարավային Կովկասում կայունության խթանմանը, մասնավորապես, Ադրբեջանի հետ խաղաղության բանակցություններում շարունակական ներգրավվածության և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերի միջոցով: Առաջնորդները նաև ընդգծեցին Հայաստանը ԵՄ տարածաշրջանային և տնտեսական նախաձեռնություններում, մասնավորապես, Սև ծովի ռազմավարության շրջանակներում, ներգրավելու հնարավորության կարևորությունը։

Նախագահ Կոշտան և նախագահ ֆոն դեր Լայենը շնորհակալություն հայտնեցին Հայաստանին` սերտ համագործակցության և պատժամիջոցների շրջանցումը կանխելու ուղղությամբ ձեռնարկված քայլերի համար: Վարչապետ Փաշինյանի հետ միասին նրանք համաձայնեցին շարունակել համատեղ ջանքերն այդ ուղղությամբ։

Անվտանգության ոլորտում համագործակցությունն առանձնահատուկ տեղ գտավ քննարկումներում: Առաջնորդները ողջունեցին ԵՄ-ի և Հայաստանի միջև անվտանգության և պաշտպանության խորհրդակցությունների մեկնարկը՝ ընդգծելով խաղաղության, կայունության և ժողովրդավարական դիմակայունության նկատմամբ իրենց համատեղ հանձնառությունը:

Անդրադառնալով անվտանգության հետ կապված մի շարք մտահոգությունների, այդ թվում՝ արտաքին տեղեկատվության մանիպուլյացիաներին և միջամտությանը, ապատեղեկատվությանը և կիբեռսպառնալիքներ, ԵՄ-ն առաջարկեց համագործակցել Հայաստանի հետ՝ գնահատելու նրա կարիքները, որոշելու համագործակցության առաջնահերթ ոլորտները և կիրառելու ԵՄ առկա գործիքները: Հայաստանի տեղեկատվական էկոհամակարգին աջակցելու համար ԵՄ-ն հայտարարեց անկախ լրատվամիջոցների ամրապնդման համար նախատեսված 1.5 միլիոն եվրոյի նոր փաթեթի մասին։

ԵՄ առաջնորդները ողջունեցին այն փաստը, որ Հայաստանը կհյուրընկալի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը և Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը։

Վերջում առաջնորդները եզրակացրին, որ այսօրվա հանդիպումը կարևոր քայլ է ԵՄ-Հայաստան հարաբերություններում և կոչ արեցին շարունակել առաջընթացն այս աշնանը կայանալիք ԵՄ-ՀՀ հաջորդ գործընկերության խորհրդի նիստին»։

Ֆոտո

Թրամփ-Պուտին հանդիպմանն ընդառաջ Ալյասկայում տեղակայվել են F-35 կործանիչներ

Թրամփը հայտնել է, թե ինչ է պատրաստ քննարկել Պուտինի հետ Ալյասկայում

Ժամանակն է ավարտել պшտերազմը. քայլերը պետք է ձեռնարկի Ռուսաստանը. Զելենսկի

Թրամփը մեկնել է Ալյասկա

Ադրբեջանն AZAL-ի ինքնաթիռի խոցումը չի համարում միտումնավոր հարձակում. Ալիև

Ալյասկայի հանդիպումը Զելենսկու համար պատերшզմի ընթացքում ամենավտանգավոր պահն է. The Telegraph

Ադրբեջանն օկուպացված Արցախում վերաբնակեցրել է շուրջ 54,000 մարդ

Թրամփը բացառել է Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հնարավորությունը

Դատավոր Արմինե Մելիքսեթյանը Միքայել սրբազանի կալանքը երկարաձգեց 10 օրով

Թրամփը Պուտինի հետ հանդիպման մեկնելուց առաջ հայտարարել է, որ խաղադրույքները բարձր են

Մակրոնը և Զելենսկին կհանդիպեն Ալյասկայում ռուս-ամերիկյան գագաթնաժողովից հետո

ՀՀ-ի կողմից մեզ փոխանցվել է, որ որևէ ռազմական կցորդներ կամ այլազգի ներկայացուցիչներ սահմանին չեն լինելու. Կապանում Իրանի գլխավոր հյուպատոս

Փաշինյանը մոտ ժամանակներս կայցելի Ռուսաստան. Օվերչուկ

«Զանգեզուրի միջանցքի» վերահսկողության հարցը կարող է քննարկվել Պուտին-Թրամփ երկկողմ հանդիպման ժամանակ. Վոդոլացկի

Ոսկին թանկացել է