Վիճաբանություն և ծեծկռտուք՝ «Բիթլզ փաբ»-ի մոտ. կա վիրավոր
Սեպտեմբերի 01, 2025

Վիճաբանություն և ծեծկռտուք՝ «Բիթլզ փաբ»-ի մոտ. կա վիրավոր

By Հուլիսի 12, 2025 100

Այսօր՝ հուլիսի 12-ին, վիճաբանություն, ծեծկռտուք և դանակահարություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում հերթապահ օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Պուշկինի փողոցում՝ «Բիթլզ փաբ»-ի մոտ, մի խումբ անձանց միջև վիճաբանություն է տեղի ունեցել և կա վիրավոր, գրում է Shamshyan.com-ը։

Տեղում ոստիկաններն ու պարեկները հայտնաբերել են մի վիրավոր քաղաքացու, ում օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերել, ապա «պարանոցային խոշոր անոթի վնասվածք» ախտորոշմամբ նրան տեղափոխել են Հերացու անվան 1-ին համալսարանական հիվանդանոց:  Մինչ բժիշկները պայոքրւմ էին վիրավորի կյանքի համար, Կենտրոնական բաժնի ոստիկանները, ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի պարեկները պարզել են, որ ժամը 01:55-ի սահմաններում Պոշկինի 51 հասցեի մոտ մի խումբ անձինք բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, հայհոյանքներ են հնչեցրել, և երբ նրանց նկատողություն են արել, որ դադարեցնեն լկտի վերաբերմունքը, նրանք հարձակվել են իրենց նկատողություն արած անձանց վրա, որի ժամանակ էլ Երևանի բնակիչ 29-ամյա Է. Պ.-ն դանակահարվել է, իսկ կռվի մասնակիցները նշված վայրից դիմել են փախուստի՝ ընթացքում շարունակելով հայհոյնքներ հնչեցնել:

Դեպքի վայրում ոստիկաններն ու պարեկները հայտնաբերել են արնանման հետքեր: Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչության ծառայողները՝ վարչության պետ Հայկ Հարությունյանի գլխավորությամբ: Դեպքի մասին ոստիկանության Կենտրոնական բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական 2-րդ բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Դավիթ Կիրակոսյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննչի գլխավորությամբ: Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: 

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները և մասնակիցների ինքնությունը պարզելու, նրանց և հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Իրանը հավանություն է տվել Հայաստանի և Ադրբեջանի միջև Վաշինգտոնում կնքված համաձայնագրին. Փեզեշքիանը Էրդողանին

ՆԱՏՕ-Ուկրաինա խորհրդի նիստը տեղի է ունեցել Կիևի ուղղությամբ Ռուսաստանի հարվածից հետո

Փոփոխություն՝ փոխհատուցվող դեղերի էլեկտրոնային դեղատոմսերի գրման և բաց թողնման կարգում

Էրդողանն ու Իրանի նախագահը քննարկել են Հարավային Կովկասում «խաղաղության գործընթացը»

Զելենսկին Փարիզում կմասնակցի Եվրոպայի առաջնորդների հանդիպմանը

Իրանը թույլատրել է ԱԷՄԳ-ի երկու տեսուչների մուտքը երկիր

Ալիևի բառապաշարը չի արտացոլում վաշինգտոնյան համաձայնությունները. Փաշինյան

Հնդկաստանը կրկին արգելափակել է Ադրբեջանի՝ ՇՀԿ–ին անդամակցելու հայտը

Սևանի հոգեբուժարանի բժիշկը կաշառք է վերցրել բանակից ազատելու ախտորոշման համար

ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանը կշարունակի մնալ կալանավորված. փաստաբան

Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն թանկացել է

ԵԱՀԿ նախարարների խորհուրդը որոշում կայացրեց՝ փակել ԵԱՀԿ Մինսկի խումբը և դրան կից կառույցները

«Զանգեզուրի միջանցքն» առաջիկայում կդառնա Միջին միջանցքի, ինչպես նաև Հյուսիս-Հարավ միջանցքի ևս մեկ կարևոր հատված. Ալիև

Եթե ասում ենք՝ չունենք տարածքային պահանջներ Ադրբեջանից, բայց Սահմանադրությամբ ունենք, ուրեմն Սահմանադրությունը պետք է բերենք «իրական» տեքստի. ՔՊ-ական պատգամավոր

Սեպտեմբերին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից բարձր 1-2 աստիճանով