Փարիզի Բուժիվալ արվարձանում Նոր Կալեդոնիա պետության ստեղծման մասին համաձայնագիր է կնքվել: Թերթը փոխանցում է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը համաձայնագիրը որակել է «պատմական»։ Նրա խոսքով՝ Նոր Կալեդոնիայի ընտրված ներկայացուցիչների մասնակցությամբ բանակցությունները տևել են 10 օր:
Ֆրանսիայի վարչապետ Ֆրանսուա Բայրուն ևս ողջունել է «յուրահատուկ կազմավորման» ստեղծման մասին համաձայնագիրը՝ նշելով, որ դա կամրագրվի Ֆրանսիայի Սահմանադրության մեջ։
Լրատվամիջոցների տվյալով՝ փաստաթուղթը նախատեսում է նոր պետության ստեղծում, որը մասամբ կախված կլինի Ֆրանսիայից։ Ենթադրվում է, որ Նոր Կալեդոնիայի բնակիչները կստանան առանձին քաղաքացիություն և կկարողանան ունենալ երկու անձնագիր: Բացի դրանից՝ նոր պետությանը կարող են փոխանցվել սեփական միջազգային քաղաքականություն վարելու լիազորություններ:
Նախորդ տարի Նոր Կալեդոնիայում անկարգություններ էին տեղի ունեցել, երբ Ֆրանսիայի խորհրդարանը կղզում տեղական օրենսդիր ժողովի ընտրությունների ընթացակարգը փոխելու մասին օրենք էր ընդունել։ Ֆրանսիայի կառավարությունը արտակարգ դրություն էր հայտարարել և զինվորականներ ուղարկել Նոր Կալեդոնիա:
Նոր Կալեդոնիայի շուրջ թեժացել էին Փարիզի և Բաքվի հարաբերությունները: Ֆրանսիան մեղադրել էր Ադրբեջանին Նոր Կալեդոնիայի ներքին գործերին միջամտելու և խաղաղօվկիանոսյան կղզում անկարգություններ հրահրելու համար։
Տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ լինելու վերաբերյալ տվյալներ չկան։ Այս մասին «Sputnik Արմենիա»-ին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանն ի պատասխան հարցի՝ տեղեկություններ կա՞ն Սիրիայի Քեսաբի շրջանում մոլեգնող հրդեհներից ՀՀ քաղաքացիների կամ հայերի մասին։
Նշենք, որ Սիրիայի Լաթաքիա նահանգում մոլեգնող հրդեհները մոտեցել են Քեսաբի հայաբնակ գյուղերից մեկին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շաբաթ օրը X սոցիալական ցանցում հրապարակված նամակներում հայտնել է, որ Եվրոպական միությունից և Մեքսիկայից ներմուծվող ապրանքների վրա օգոստոսի 1-ից կկիրառվեն ԱՄՆ–ի 30-տոկոսանոց մաքսատուրքեր։
Մաքսատուրքերի մասին նամակները, մասնավորապես, հասցեագրված են Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենին և Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շայնբաումին։
ԵՄ-ն հույս ուներ համապարփակ առևտրային համաձայնագրի հասնել ԱՄՆ-ի հետ։
Այս շաբաթ Թրամփը հայտարարել է մի շարք երկրների, այդ թվում՝ Ճապոնիայի, Հարավային Կորեայի, Կանադայի և Բրազիլիայի համար նոր մաքսատուրքեր սահմանելու մասին, ինչպես նաև պղնձի վրա 50-տոկոսանոց մաքսատուրքի ներդրման մասին։
Մեր համագործակցությունն ԱԷՄԳ-ի հետ չի դադարեցվել, բայց կշարունակվի նոր ձևաչափով, հայտարարել Է Իրանի ԱԳ նախարար Արաղչին։
«Դա միանգամայն բնական է՝ հաշվի առնելով գոյություն ունեցող իրականությունն ու տեղի ունեցած իրադարձությունները, ասել է նա տարբեր երկրների դիվանագիտական ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ»,- նշել է նա։
Ազատության հրապարակում «Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի» նախաձեռնությամբ հանուն Արցախի ժողովրդի իրավունքների հանրահավաք է կազմակերպվել։ «Մենք կարևոր որոշումներ ունենք կայացնելու այս ծանրագույն պայմաններում, որպեսզի կարողանանք համատեղ ջանքերով և օրինական միջոցներով պաշտպանել մեր իրավունքները»,- հայտնել են կազմակերպիչները։:
Նշենք՝ հանրահավաքն արտոնվել է, սակայն ոստիկանությունը և Երևանի քաղաքապետարանը մերժել են նախատեսված երթի և նստացույցի հայտերը։ Երթը նախատեսված էր դեպի ՀՀ կառավարության ու Ազգային ժողովի շենքեր։ «Այնուամենայնիվ, հանրահավաքի ընթացքում մենք պատրաստվում ենք կիրառել բոլոր օրինական միջոցները՝ ոստիկանության հետ համագործակցաբար մեր խաղաղ երթն իրականացնելու և իրավունքները պաշտպանելու համար»,- ասում են կազմակերպիչները։
Թուրքիայում ԱՄՆ դեսպան և Սիրիայի հարցով ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Թոմաս Բարաքը թուրքական բանակին F-35 կործանիչների մատակարարման հարցը դարձյալ փոխկապակցել է այնտեղ ռուսական С-400 զենիթահրթիռային կայանների առկայության խնդրին։
Այդ մասին հայտնում է РИА Новости-ն։
Այդ թեմայի վերաբերյալ ռուսական գործակալության հարցմանը Թուրքիայի նախագահի վարչակազմից պատասխանել են, որ F-35-երի մատակարարման ծրագրին երկրի վերադառնալու կոնկրետ ժամկետները դեռ որոշված չեն, քանի որ բանակցային գործընթացը շարունակվում է։
Իրանի զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ, գեներալ-մայոր Աբդոլրահիմ Մուսավին հայտարարել է, որ Իսլմական Հանրապետության ԶՈՒ-ն ունի բարձր մակարդակ և պատրաստվածություն։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է իրանական IRNA գործակալությունը՝ մանրամասնելով, որ իրանցի բարձրաստիճան զինվորականը նման հայտարարություն է արել՝ մասնակցելով Թեհրանում կայացած արարողությանը՝ նվիրված Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Ղոդս» ուժերի Պաղեստինի բաժնի պետ, բրիգադի գեներալ Մոհամմադ-Սաիդ Իզադիի հիշատակին։
«Զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահն ընդգծել է Իրանի զինված ուժերի պատրաստվածությունը՝ գերազանց գնահատելով նրանց կարողությունները»,-նշել է իրանական լրատվամիջոցը։
Նշվում է, որ Բրիգադի գեներալ Իզադիի հիշատակին նվիրված արարողությանը մասնակցել են նաև բարձրաստիճան զինվորական և քաղաքական պաշտոնյաներ, այդ թվում՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» ուժերի հրամանատար, բրիգադի գեներալ Էսմայիլ Քաանին և հետախուզության նախարար Էսմայիլ Խատիբը։
Սովորաբար AZAL-ի չվերթերն իրականացվում են Հայաստանի Վայոց Ձորի և Գեղարքունիքի մարզերով, սակայն վերջերս որոշ չվերթեր երբեմն սկսել են իրականացվել Սյունիքի մարզի վրայով։
ՀՀ քաղավիացիայի կոմիտեն, պատասխանելով Sputnik Արմենիայի հարցմանը, բացատրել է «Ադրբեջանական ավիաուղիներ» (AZAL) ընկերության որոշ ինքնաթիռների թռիչքի երթուղիների փոփոխության պատճառը։
Սովորաբար Բաքվից Նախիջևան և հակառակ ուղղությամբ քաղաքացիական չվերթերն իրականացվում են Հայաստանի Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերով։ Սակայն մենք նկատել էինք, որ վերջերս որոշ չվերթեր երբեմն սկսել են իրականացվել Սյունիքի մարզի վրայով։
Քաղավիացիայի կոմիտեից մեզ պատասխանել են, որ քաղաքացիական ինքնաթիռների օդային երթևեկության ապահովումն իրականացվում է միջազգային ընդունված չափանիշներին և ընթացակարգերին համապատասխան։
«Օդանավերի ուղղորդումները (rerouting) սովորական և ընդունված պրակտիկա են՝ պայմանավորված մի շարք գործոններով, ինչպիսիք են անբարենպաստ օդերևույթները, օդանավի անձնակազմի կողմից ներկայացված խնդրանքները, անվտանգության ապահովման նպատակով նվազագույն տարանջատման պահանջները, ինչպես նաև օդային տարածքում առկա ժամանակավոր սահմանափակումները», -ասվում է հաղորդագրության մեջ։
Նշված գործոնների ազդեցությամբ հնարավոր է, որ օդանավերը որոշ դեպքերում շեղվեն իրենց նախանշված երթուղուց։
«Բացառություն չեն կազմում նաև Ադրբեջանի քաղաքացիական օդանավերը, որոնց երթուղուց դուրս գալու հնարավոր պատճառները ևս կարող են վերագրվել վերը նշված հանգամանքներից որևէ մեկին»,- նշել են կոմիտեում։
Նման դեպքերում բոլոր գործողություններն իրականացվում են Հայաստանի Հանրապետության Օդային երթևեկության սպասարկման (ՕԵՍ) և հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) մարմինների միջև նախապես սահմանված ընթացակարգերի համաձայնությամբ և սերտ համագործակցությամբ՝ ապահովելով օդային երթևեկության անվտանգությունը և վերահսկելիությունը։
Կոմիտեից հայտնել են նաև, որ հարևան Իրանի Իսլամական Հանրապետության օդային տարածքում պարբերաբար կիրառվող օպերատիվ սահմանափակումների հետևանքով արձանագրվում է տարանցիկ չվերթերի աշխարհագրության փոփոխություն, ինչն իր հերթին հանգեցնում է ՀՀ օդային տարածքով տարանցիկ թռիչքների քանակի նկատելի աճի։
Կոմիտեում ընդգծել են, որ խոսքը բացառապես տեխնիկական, մասնագիտական և անվտանգության նկատառումներից ելնելով կայացվող որոշումների մասին է։

Ուկրաինական ԶՈւ անօդաչու սարքը հարվածել է «Բելգորոդ Արենա» մարզահամալիրին, որտեղ պարապմունքներ էին անցկացվում։ Հարվածի պահը հրապարակել է նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը։
«Եվս մեկ ապացույց, որ թշնամին միտումնավոր հարձակվում է խաղաղ քաղաքացիական օբյեկտների վրա, որտեղ մարդիկ զբաղվում են սպորտով, որտեղ չկան, չեն եղել և չեն լինելու ռազմական օբյեկտներ», - հայտնել է նա:
Նախնական տեղեկությունների համաձայն՝ զոհեր չկան։ Հարվածի հետևանքով տանիքը հրդեհվել է։