Live24
Օգոստոսի 15, 2025
Live24

Live24

Լուրեր

Բրյուսելում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի հանդիպումը: ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ Մարթա Կոսը ողջունել է Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության այցը և կարևորել  Հայաստանի հետ հետևողական ու արդյունավետ երկխոսությունը:

Նա ուրախությամբ արձանագրել է, որ ավարտվել են ՀՀ-ԵՄ գործընկերության նոր օրակարգի շուրջ քննարկումները, իսկ փաստաթղթի ստորագրումը նախատեսվում է ԵՄ-ՀՀ հաջորդ գործընկերության խորհրդի նիստի շրջանակում:

Մարթա Կոսը ևս մեկ անգամ հայտնել է ԵՄ ամուր աջակցությունը Հայաստանի բարեփոխումների հավակնոտ օրակարգին և ժողովրդավարական բարեփոխումների արդյունավետ իրականացմանը: Փաշինյանը նշել է, որ արդյունավետ հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահի և Եվրոպական հանձնաժողովի նախագահի հետ` հույս հայտնելով, որ ՀՀ-ԵՄ սերտ փոխգործակցությունը կշարունակի զարգանալ ու ամրապնդվել տարբեր ուղղություններով:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է ԵՄ օժանդակությունը Հայաստանի տնտեսական դիվերսիֆիկացմանը, տրանսպորտի, ենթակառուցվածքների զարգացմանը, փոքր և միջին բիզնեսի կարողությունների ընդլայնմանը, ԵՄ ստանդարտների ներդրմանը և այլն: Զրուցակիցները քննարկել են ԵՄ ֆինանսական գործիքակազմերով մեր երկրում իրականացվող ծրագրերին, տնտեսական գործընկերության խթանմանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց սոցիալական խնդիրների լուծման ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից իրականացվող ծրագրերին:

Փաշինյանը կարևորել է միջազգային հանրության կողմից այս ուղղությամբ շարունակական աջակցությունը: ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը նշել է, որ առաջիկայում պատրաստվում է այցելել Հայաստան` ավելի առարկայական քննարկելու համատեղ ծրագրերն ու նախաձեռնությունները:

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է գործադիր իշխանության համակարգի փոխակերպման մասին։ Նա առաջին փոխվարչապետ և էկոնոմիկայի նախարար Յուլյա Սվիրիդենկոյին առաջարկել է գլխավորել Ուկրաինայի կառավարությունը և զգալիորեն թարմացնել դրա աշխատանքը։

Այս մասին նա հայտնել է իր Telegram ալիքում։

Զելենսկին նշել է, որ մոտ ապագայում ակնկալում է, որ նախարարների նոր կաբինետը կներկայացնի իր գործողությունների ծրագիրը։շԶելենսկին նշել է, որ Սվիրիդենկոն իրեն զեկուցել է Ուկրաինայի վերականգնման վերաբերյալ վերջերս կայացած համաժողովի շրջանակներում ձեռք բերված պարտավորությունների կատարման մասին։ «Քննարկել ենք կոնկրետ միջոցառումներ, որոնք կարող են ամրապնդել Ուկրաինայի տնտեսական ներուժը, ընդլայնել քաղաքացիներին աջակցելու ծրագրերը և մեծացնել զենքի արտադրությունը», – ասել է Ուկրաինայի նախագահը։

Ուկրաինայի վարչապետի պաշտոնը 2020 թվականի մարտից զբաղեցնում էր Դենիս Շմիհալը։ «ՌԲԿ-Ուկրաինա» պարբերականը նշում է, որ ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ վարչապետ Շմիհալը պաշտոնաթող կլինի, և նրան փոխարինող են փնտրում։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է, որ երկրի ժողովրդագրական իրավիճակը այլևս չի համապատասխանում «10 աղջիկ 9 տղայի դիմաց» երգի խոսքերին. երկրում կանանց, այլ ոչ թե տղամարդկանց պակաս է նկատվում։ Այս մասին փոխացում է ՏԱՍՍ-ը:շ

«Լավ հիշում ենք, երևի, խորհրդային տարիներից հայտնի երգը, երբ աղջիկները եկել էին պարելու և ոմանք մի կողմ էին կանգնում, որովհետև 10 աղջիկների համար, ըստ վիճակագրության, 9 տղա կա։ Ես այնպես եմ հասկանում, որ վիճակագրությունը մեզ մոտ պարզապես փոխվել է։ Մենք հիմա կանանց պակաս ունենք»,-նշել է Պուտինը։

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը գրել է, որ Չինաստան մեկնելու կապակցությամբ լրագրողներից երկու հարցում է ստացել:

«Պատասխան առաջին հարցմանը՝

Նարեկ ջան, եթե մորաքույրս տղամարդ լիներ, ես նրան քեռի կասեի։ 

15 տարի առաջ` որպես օրաթերթի գլխավոր խմբագիր, ես կխմբագրեի այս հարցերը և գուցե կասեի՝ ապրես, լավ հարցեր ես գրել, ուղարկիր վարչապետի տիկնոջը։ Իսկ այսօր դրանց նույնիսկ չեմ պատասխանի, բայց ոչ այն պատճառով, որ ես եմ հասցեատերը։ Չեմ պատասխանի, որովհետեւ հրաժարվում եմ «տեղում դոփել»։ Այ, եթե դու էլ հրաժարվես եւ որոշես ինքնակատարելագործվել, վերապատրաստվել, լեզուներ սովորել, «Իմ քայլը» հիմնադրամը կֆինանսավորի ուսմանդ ծախսերը։ Ու ոչ միայն քո։ Բոլոր լրագրողները, ովքեր կորոշեն կատարելագործվել իրենց մասնագիտության մեջ, կարող են օգտվել «Իմ քայլը» հիմնադրամի ծրագրից, որի մասին առաջիկա օրերին կհայտարարվի։

Հիմնադրամի միջոցներն, իհարկե, անսահմանափակ չեն, բայց ես չեմ վախենում ասել՝ բոլորը, որովհետեւ վստահ եմ` լրագրողների հերթեր չեն գոյանալու հիմնադրամի դռան առաջ։ Չէ՞ որ ինքնակատարելագործվելը մեզանում նորաձեւ չէ։ Առայժմ նորաձև չէ։ Իսկ երբ իսկապես հերթեր գոյանան, եւ բոլորը ցանկանան սովորել Հայաստանում կամ Հայաստանից դուրս, վստահ եմ՝ նման նպատակի համար միշտ էլ միջոցներ կգտնվեն։

Պատասխան երկրորդ հարցմանը՝

Beijing Normal University-ն միջազգային ուսանողներին տրամադրում է կրթաթոշակ երկամյա ուսման ծախսերը հոգալու համար, որը կազմում է 60,000 RMB (~USD 8,300) , եւ ես դիմել եմ այդ հնարավորությունից օգտվելու համար։ Կեցությանս ծախսերը հոգալու ենք անձնական միջոցներով։ Չինաստանում գտնվելուս ընթացքում ինձ անվտանգություն չի տրամադրվելու։ Երկու տարվա ընթացքում ապրելու եմ Պեկինում` ժամանակ առ ժամանակ Հայաստան գալով։

Ընտրել եմ չինական փիլիսոփայությունը, որպեսզի կյանքի մեր փիլիսոփայությունն ավելի լավ հասկանամ։ Կարծում եմ, որ մեզնից շատ տարբերվող մշակույթն ու փիլիսոփայությունն ուսումնասիրելը օգտակար կլինի ինքներս մեզ ավելի լավ հասկանալու տեսանկյունից։

Հ.Գ. Հարկ չեմ համարել պատասխանիս մեջ ներառել այն տեղեկությունները, որոնք հասանելի են Beijing Normal University-ի կայքում»,-գրել է Հակոբյանը:

Այսօր Երանի ժամանակով 19:00-ին Ելիսեյան պալատում տեղի կունենա Փաշինյան-Մակրոն հանդիպումը:

Այս մասին տեղեկանում ենք Ֆրանսիայի նախագահի պաշտոնական կայքից:

Հիշեցնենք, որ այսօր Փաշինյանը մեկնել էր Բրյուսել:

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հուլիսի 14-ին, կազմել է 384.14 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.23 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 449.25 դրամ (աճել  է 0.34 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.89  դրամ (նվազել է 0.0 դրամով):

Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 381-383 դրամով, վաճառվում է 386-387 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 441-445 դրամով, վաճառվում է 452–456.5 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 4.69-4.87 դրամով, վաճառվում է 4.95-5.15 դրամով:

Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է. դոլարը գնվում է 383 դրամով, վաճառվում՝ 385.5-386 դրամով:

Եվրոն գնվում է 446 դրամով, վաճառվում է 450 դրամով:

Ռուբլին գնվում է 4.82 դրամով, վաճառվում է 4.90 դրամով:

 

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հանդիպմանը Ուկրաինայի հակամարտությանն առնչվող հարցերն առաջնային են եղել, «Воскресный вечер с Владимиром Соловьевым» հաղորդման եթերում հայտնել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի թեման առաջնահերթ է եղել», — ասել է նա։

Զախարովան հավելել է, որ քննարկվել են նաև այլ հարցեր և նշել, որ հանդիպումը կառուցողական բնույթ է կրել։

Հինգշաբթի օրը դիվանագետները բանակցություններ են վարել ԱՍԵԱՆ-ի գծով միջոցառումների շրջանակում։ Ի թիվս այլ հարցերի, նրանք քննարկել են Ուկրաինայի հակամարտությունը և երկու երկրների համագործակցության հեռանկարները, այդ թվում՝ տնտեսական և հումանիտար համագործակցության վերականգնումը, ինչպես նաև դիվանագիտական առաքելությունների բնականոն աշխատանքը։

Մինչ այդ Լավրովն ու Ռուբիոն մի քանի անգամ հեռախոսով զրուցել են և առաջին անգամ անձամբ հանդիպել են փետրվարին Էր Ռիադում կայացած ռուս-ամերիկյան բանակցությունների ժամանակ։ Այն ժամանակ կողմերը պայմանավորվել էին սկսել երկրների միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ աշխատանքը։

Բիթքոինը պատմական նոր ռեկորդ է սահմանել՝ գերազանցելով 119 հազար դոլարը։ Այս մասին պարզ է դառնում Binance-ի տվյալներից։շ

Հուլիսի 13-ին կրիպտոարժույթի արժեքը հասել է 119,216 դոլարի։ Երևանի ժամանակով ժամը 19:26-ի դրությամբ բիթքոինի արժեքն աճել է 1,37%-ով՝ հասնելով 119,015 դոլարի։ Վերջին մեկ ամսվա ընթացքում փոխարժեքն աճել է 12,9%-ով։

Փորձագետները բիթքոինի աճը բացատրում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ կրիպտոշուկայի զարգացմանն ուղղված նախաձեռնություններով և դրա նկատմամբ այլ երկրների ցուցաբերած հետաքրքրությամբ։ Միևնույն ժամանակ, տարեսկզբից մյուս կրիպտոարժույթների մեծ մասի փոխարժեքները նվազել են 30-50%-ով, գրում է «Կոմերսանտը»։

Մեծ Բրիտանիայի Սաութենդ օդանավակայանում փոքր ինքնաթիռ է վթարի ենթարկվել և հրդեհվել թռիչքից անմիջապես հետո, հաղորդում է Daily Mail-ը։

Ըստ թերթի՝ Beechcraft King Air B200-ը ուղևորվում էր դեպի Նիդեռլանդներ։ Էսեքսի ոստիկանությունը և շտապօգնության մեքենաները գտնվում են դեպքի վայրում։

Առցանց արդեն հրապարակվել են լուսանկարներ և տեսանյութեր, որոնք ցույց են տալիս թռիչքուղու վրա տեղի ունեցած պայթյունը, ինչպես նաև սև ծխի ամպեր։

Զոհերի և վիրավորների մասին տեղեկությունները ճշտվում են։

 

Հուլիսի 15-18-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ:

Օդի ջերմաստիճանը հուլիսի 15-16-ին աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով:


Գագիկ Սուրենյան

 

 

Ֆոտո

Թրամփ-Պուտին հանդիպմանն ընդառաջ Ալյասկայում տեղակայվել են F-35 կործանիչներ

Թրամփը հայտնել է, թե ինչ է պատրաստ քննարկել Պուտինի հետ Ալյասկայում

Ժամանակն է ավարտել պшտերազմը. քայլերը պետք է ձեռնարկի Ռուսաստանը. Զելենսկի

Թրամփը մեկնել է Ալյասկա

Ադրբեջանն AZAL-ի ինքնաթիռի խոցումը չի համարում միտումնավոր հարձակում. Ալիև

Ալյասկայի հանդիպումը Զելենսկու համար պատերшզմի ընթացքում ամենավտանգավոր պահն է. The Telegraph

Ադրբեջանն օկուպացված Արցախում վերաբնակեցրել է շուրջ 54,000 մարդ

Թրամփը բացառել է Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հնարավորությունը

Դատավոր Արմինե Մելիքսեթյանը Միքայել սրբազանի կալանքը երկարաձգեց 10 օրով

Թրամփը Պուտինի հետ հանդիպման մեկնելուց առաջ հայտարարել է, որ խաղադրույքները բարձր են

Մակրոնը և Զելենսկին կհանդիպեն Ալյասկայում ռուս-ամերիկյան գագաթնաժողովից հետո

ՀՀ-ի կողմից մեզ փոխանցվել է, որ որևէ ռազմական կցորդներ կամ այլազգի ներկայացուցիչներ սահմանին չեն լինելու. Կապանում Իրանի գլխավոր հյուպատոս

Փաշինյանը մոտ ժամանակներս կայցելի Ռուսաստան. Օվերչուկ

«Զանգեզուրի միջանցքի» վերահսկողության հարցը կարող է քննարկվել Պուտին-Թրամփ երկկողմ հանդիպման ժամանակ. Վոդոլացկի

Ոսկին թանկացել է