Ծաղկավաճառների մոտ վերահսկողական գործողությունները շարունակվում են, այս պահին արդեն 10 տնտեսվարող կարողանում է արտահանում իրականացնել, մյուս տնտեսվարողները փորձում են իրենց աճեցրած ծաղիկները ներքին շուկայում իրացնել և զուգահեռ հայտնաբերված խնդիրները կարգավորել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Անուշ Հարությունյանը։ Նրա խոսքով՝ խնդրի լիարժեք հանգուցալուծումը դեռ հեռվում է, որովհետև ծաղկավաճառները շատ են։
Նշենք, որ Ռոսսելխոզնադզորը հայտնել էր, որ 2025 թվականի հունիսին Հայաստանից Ռուսաստան մատակարարված ծաղիկների 80 խմբաքանակներից 78-ում խախտումներ են եղել։ Ընկերությունը լուրջ մտահոգություն էր հայտնել Հայաստանից կտրտված ծաղիկների ներկրման ծավալների կտրուկ աճի և բույսերում կարանտինային օբյեկտների հայտնաբերման պարբերական դեպքերի կապակցությամբ։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանի ֆեյսբուքյան գրառումը. «Սիրելի քաղաքացիներ, վաղվանից արգելվում է մեքենաների կանգառը՝
Հյուսիսային պողոտայի և Աբովյան փողոցի խաչմերուկից մինչև Հանրապետության հրապարակ՝ ուղղության աջ կողմում,
Աբովյան և Բուզանդի փողոցների խաչմերուկից մինչև հրապարակ՝ ուղղության ձախ կողմում։
Այս որոշումը միտված է ինչպես տրանսպորտային հոսքերի անցանելիության բարելավմանը, այնպես էլ Հանրապետության հրապարակի գեղագիտական տեսքի պահպանմանը՝ ստեղծելով ավելի բաց, մաքուր և քայլելու համար նպաստավոր միջավայր, որտեղ քաղաքային կյանքը դառնում է առավել հարմարավետ։
Մենք շարունակում ենք ստեղծել մի Երևան, որտեղ հանրային շահը գերակայում է, իսկ հրապարակները՝ իսկապես մարդկանց համար են»:
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին իր Telegram ալիքում հայտարարել է Ռուսաստանի տարածքում հեռահար հարվածներ հասցնելու անհրաժեշտության մասին։
Զելենսկին կարծում է, որ «Մոսկվան պետք է մնա առանց լոգիստիկայի»՝ նշելով, որ նման հարվածները անհրաժեշտ են Ռուսաստանի գործողություններին ի պատասխան։
Ուկրաինայի նախագահը նաև ասել է, որ Կիևին անհրաժեշտ են ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր՝ Ուկրաինայի տարածքում ռուսական հարվածների ֆոնին։ Զելենսկին, ի թիվս այլ բաների, վստահություն է հայտնել, որ արևմտյան գործընկերները պետք է մեծացնեն աջակցությունը։
Զելենսկին շնորհակալություն է հայտնել արևմտյան երկրներին Ռուսաստանի դեմ պատժամիջոցները խթանելու համար և ընդգծել է, որ նրանց ազդեցությունն «արդեն զգացվում է՝ չնայած Մոսկվայի հայտարարություններին»։
Գլոբալ տաքացման և ջերմաստիճանի զգալի բարձրացման հետևանքով Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր գագաթի՝ Արարատ լեռան (5165մ) կատարի ձնածածկույթը տարեցտարի հալչում է։ Մասնագետները համեմատել և վերլուծել են Արարատ լեռան արբանյակային պատկերները։ Նշենք, որ 1987-ից հետո ամեն տարվա օգոստոսին արվում են արբանյակին պատկերներ և համեմատություն անցկացվում։ Այս մասին գրում է ermenihaber.am-ը:
Մասնագետները նկատում են, որ Արարատ լեռան ձյան շերտը, որը նախկինում զբաղեցնում էր մոտ 8042 քկմ տարածք, արդեն 2024-ի տվյալներով կրճատվել է գրեթե կիսով չափ՝ կազմելով 4095 քկմ։
Վերոնշյալ պատկերը ցույց է տալիս, որ սառցաշերտի մակերեսը 37 տարվա ընթացքում կրճատվել է մոտավորապես 3047 քկմ-ով, իսկ տոկոսային հարաբերությամբ՝ 41%-ով։
Նշվում է, որ եթե գլոբալ տաքացումը և ջերմաստիճանի բարձրացումը շարունակվի ներկայիս տեմպերով, ապա Արարատի ձյան շերտի մեծ մասը կանհետանա առաջիկա 50 տարվա ընթացքում։
Մասնագետները նաև նշել են, որ Աֆրիկա մայրցամաքի ամենաբարձր Կիլիմանջարո լեռան ձյան շերտը գրեթե ամբոջությամբ անհետացել է և դա կարող է տեղի ունենալ նաև Արարատ լեռան հետ։
«Եթե այդ գործընթացը շարունակվի, ապա հավանական է, որ մոտ ապագայում Արարատ լեռան գագաթը սառցաշերտի փոխարեն կծածկվի հրաբխային ապարներով։»,- գրում է աղբյուրը։
Նաև շեշտվել է, որ դա կարող է առաջացնել էկոլոգիական և հիդրոլոգիական լուրջ խնդիրներ։
Ըստ նախնական տվյալների, «Ռիբոկ» սպորտային ակումբը թաքցրել է 300 մլն դրամի հարկ, «Գոլդս ջիմ»-ը՝ շուրջ 500 մլն դրամի: Այս մասին Tert.am-ին տեղեկացրին ՔԿ-ից:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդել էինք, որ «Ռիբոկ» և «Գոլդս ջիմ» սպորտային ակումբներում երկու տարբեր քրեական վարույթներով ձերբակալվածներ, մեղադրյալներ չկան:
Երեկ տեղեկացրել էինք, որ ՔԿ-ն «Ռիբոկ» և «Գոլդս ջիմ» սպորտային ակումբներում հարկեր թաքցնելու քրեական վարույթի շրջանակներում իրականացրել է քննչական գործողություններ:
Վաշինգտոնը դուրս կգա Միավորված ազգերի կազմակերպության կրթական, գիտական և մշակութային կազմակերպությունունից (ՅՈՒՆԵՍԿՕ): ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այս որոշումը կայացրել է, քանի որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն «աջակցում է վիճահարույց մշակութային և սոցիալական նախագծերին, որոնք հակասում են առողջ բանականությանը»: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Աննա Քելլին, հաղորդում է The New York Post-ը:
Նրա խոսքով՝ Սպիտակ տունը գնահատում անցկացնելուց հետո եզրակացրել է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն, մասնավորապես, հավատարիմ է «պաղեստինամետ և չինականամետ» մոտեցումներին:
«Նախագահը միշտ Ամերիկայի շահերը դնելու է առաջին տեղում և կապահովի Ամերիկայի անդամակցությունը բոլոր միջազգային կազմակերպություններին, որոնք սպասարկում են մեր ազգային շահերը», - ասել է Քելլին։
Փետրվարին Թրամփը հրամայել էր իր վարչակազմին 90-օրյա վերանայում անցկացնել ՅՈՒՆԵՍԿՕ-ում ԱՄՆ ներկայության շարունակման նպատակահարմարության վերաբերյալ։
Ավելի վաղ Միացյալ Նահանգները հայտարարել էր, որ դադարեցնում է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գրասենյակի որոշ նախագծերի ֆինանսավորումը, այդ թվում՝ Ուկրաինայում: Ծրագրերը կկրճատվեն կամ կփակվեն արտաքին օգնության ծախսերի խոշոր վերանայման շրջանակներում:
ԱՄՆ-ն օտարերկրյա քաղաքացիներից կպահանջի վճարել առնվազն 250 դոլարի նոր «վիզային պարտաճանաչության վճար», որը կավելացվի վիզայի դիմումի առկա ծախսերին: Այս մասին գրում է CNN-ը՝ հղում անելով նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի վերջերս ընդունած ներքին քաղաքականության մասին օրինագծի դրույթին։
Հաշվարկի համաձայն՝ սրա հետևանքով 144%-ով կավելանան ԱՄՆ այցելելու հետ կապված նախնական ծախսերը, ինչի հետևանքով շատերը կարող են պարզապես հրաժարվել այցելելուց։
Վճարը կվերաբերի բոլոր այցելուներին, որոնք պետք է ստանան ոչ ներգաղթային վիզաներ Միացյալ Նահանգներ մուտք գործելու համար: Խոսքը զբոսաշրջիկների, գործարարների, միջազգային ուսանողների և այլ ժամանակավոր այցելուների մասին է : Պետդեպարտամենտի տվյալների համաձայն՝ 2024 ֆինանսական տարում ԱՄՆ-ն տրամադրել է գրեթե 11 միլիոն ոչ ներգաղթային վիզա:
Միացյալ Նահանգները նախատեսում է «վիզայի ապահովության վճար» գանձել բոլոր ոչ ներգաղթային վիզա ստացող օտարերկրյա այցելուներից։ Այս մասին նշված է նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից ընդունված ներքին քաղաքականության նոր օրենքում։
Վճարումը կպահանջվի վիզայի տրամադրման պահին, և վճարից ազատումներ չեն լինի: Համաձայն դրույթի՝ այն ճանապարհորդները, որոնք չեն խախտի վիզայի պայմանները, կարող են հետ ստանալ իրենց վճարներն ԱՄՆ ուղևորության ավարտից հետո: Ըստ օրենքի՝ վճարը կարող է վերադարձվել միայն այն անձանց, որոնք լիովին պահպանել են իրենց վիզայի պայմանները, սակայն վերադարձի մեխանիզմները դեռևս հստակեցված չեն։ Դաշնային իշխանությունները հաստատում են, որ այս նոր համակարգը նպատակ ունի զսպել վիզայի խախտումները, ուժեղացնել վերահսկողությունը և ֆինանսավորել սահմանային անվտանգությունը։
ԱՄՆ-ի Զբոսաշրջության ասոցիացիան քննադատել է նախաձեռնությունը՝ նշելով, որ այն արհեստական ֆինանսական արգելք է ստեղծում զբոսաշրջիկների համար։
Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Պարոնյան և Աբովյան փողոցներում: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
«Հուլիսի 23-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն. մասնավորապես՝ Պարոնյան փողոցում՝ Պարոնյան – Ձորագյուղ փողոցների խաչմերուկից մինչև Պարոնյան – Լեոյի փողոցների խաչմերուկ, ինչպես նաև Աբովյան փողոցում՝ Աբովյան փողոց – Հյուսիսային պողոտա խաչմերուկից մինչև Հանրապետության հրապարակ՝ ուղղության աջ կողմում և Աբովյան և Բուզանդի փողոցների խաչմերուկից մինչև հանրապետության հրապարակ ուղղության ձախ կողմում կարգելվի մեքենաների կանգառը»:
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ուկրաինայի հետ բանակցությունների նոր փուլի ընթացքում հրաշքի պես առաջընթաց ակնկալելու հիմք չկա։
«Իհարկե, չկա որևէ պատճառ ակնկալելու որևէ հրաշք։ Ստեղծված իրավիճակում դա քիչ հավանական է», - լրագրողներին ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ արդյունքներ է Կրեմլն ակնկալում բանակցությունների երրորդ փուլից։
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների նոր փուլը տեղի կունենա հուլիսի 24-25-ին Ստամբուլում։ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների հավանական երրորդ փուլը նախատեսվում է անցկացնել Ստամբուլի Չիրագան պալատում։
Ռուսաստանը և Ուկրաինան անցկացրել են ուղիղ բանակցությունների երկու փուլ, հանդիպումները տեղի են ունեցել Ստամբուլում։ Դրանց արդյունքում տեղի է ունեցել գերիների և դիերի փոխանակում։
Բացի այդ, կողմերը փոխանակեցին հակամարտության կարգավորման վերաբերյալ հուշագրերի նախագծեր։
Գլոբալ տաքացման և ջերմաստիճանի զգալի բարձրացման հետևանքով Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր գագաթի՝ Արարատ լեռան (5165մ) կատարի ձնածածկույթը տարեցտարի հալչում է։ Մասնագետները համեմատել և վերլուծել են Արարատ լեռան արբանյակային պատկերները։ Նշենք, որ 1987-ից հետո ամեն տարվա օգոստոսին արվում են արբանյակին պատկերներ և համեմատություն անցկացվում։ Այս մասին գրում է ermenihaber.am-ը:
Մասնագետները նկատում են, որ Արարատ լեռան ձյան շերտը, որը նախկինում զբաղեցնում էր մոտ 8042 քկմ տարածք, արդեն 2024-ի տվյալներով կրճատվել է գրեթե կիսով չափ՝ կազմելով 4095 քկմ։
Վերոնշյալ պատկերը ցույց է տալիս, որ սառցաշերտի մակերեսը 37 տարվա ընթացքում կրճատվել է մոտավորապես 3047 քկմ-ով, իսկ տոկոսային հարաբերությամբ՝ 41%-ով։
Նշվում է, որ եթե գլոբալ տաքացումը և ջերմաստիճանի բարձրացումը շարունակվի ներկայիս տեմպերով, ապա Արարատի ձյան շերտի մեծ մասը կանհետանա առաջիկա 50 տարվա ընթացքում։
Մասնագետները նաև նշել են, որ Աֆրիկա մայրցամաքի ամենաբարձր Կիլիմանջարո լեռան ձյան շերտը գրեթե ամբոջությամբ անհետացել է և դա կարող է տեղի ունենալ նաև Արարատ լեռան հետ։
«Եթե այդ գործընթացը շարունակվի, ապա հավանական է, որ մոտ ապագայում Արարատ լեռան գագաթը սառցաշերտի փոխարեն կծածկվի հրաբխային ապարներով։»,- գրում է աղբյուրը։
Նաև շեշտվել է, որ դա կարող է առաջացնել էկոլոգիական և հիդրոլոգիական լուրջ խնդիրներ։