Live24
Օգոստոսի 14, 2025
Live24

Live24

Լուրեր

Եթե շփոթված եք Զանգեզուրի ճանապարհի վերաբերյալ հայ, թուրք և ամերիկացի պաշտոնյաների հակասական հայտարարություններից, ապա դուք մենակ չեք։

Պատմությունն սկսվեց 2020 թվականի նոյեմբերի 9-ին՝ Արցախի շուրջ պատերազմում Հայաստանի ջախջախիչ պարտությունից հետո Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի կողմից հրադադարի համաձայնագրի ստորագրմամբ:

Այդ համաձայնագրի 9-րդ հոդվածում նշված էր. «Ապաշրջափակվում են տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու նպատակով: Տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունն իրականացվում են Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները։ Կողմերի միջև համաձայնեցմամբ՝ ապահովվելու է Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունն Ադրբեջանի արևմտյան շրջանների հետ կապող նոր տրանսպորտային հաղորդակցություննների շինարարությունը»։

Ամիսներ առաջ, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկնեց իր սխալ պնդումը, թե 2020 թվականի համաձայնագրում Ռուսաստանը չի հիշատակվում, լրագրողներից մեկը հարցրեց՝ արդյոք նա կընդունի միջազգային վերահսկողության իրականացում Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհի վրա Հայաստանի տարածքով։ Փաշինյանը մերժեց այդ գաղափարը։

Հուլիսի 1-ին վերլուծաբան Օլեսյա Վարդանյանը հոդված հրապարակեց Carnegie Russia-Eurasia Center-ի համար, հաղորդելով, որ ԱՄՆ-ն առաջարկում է Զանգեզուրի երթուղու միջազգային կառավարում, մի գաղափար, որը նախկինում առաջ էր քաշել Եվրամիությունը: Վարդանյանը հուլիսի 2-ին «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությանը հայտնեց, որ ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Ջոշ Հաքը առաջարկը ներկայացրել է հայ և ադրբեջանցի պաշտոնյաներին մայիսյան իր այցի ժամանակ: Անանուն աղբյուրը հուլիսի 14-ին Middle East Eye-ին հայտնել է, որ սկզբնապես Թուրքիան էր առաջարկել այդ ծրագիրը՝ չնայած նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հերքումներին: Middle East Eye-ը հավելել է. «Հայկական կողմը պահանջել է, որ [ամերիկյան] ընկերությունը աշխատի նաև միջանցքի Նախիջևանի կողմում, ինչն անընդունելի է եղել Բաքվի համար»:

Հատկանշական է, որ Պետդեպարտամենտը հրաժարվել է հաստատել Քարնեգիի զեկույցը։

Այնուհետև հուլիսի 11-ին Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքը անսպասելի և վիճահարույց հայտարարություն արեց։ Նա միացավ բանավեճին՝ ասելով. «Թուրքիան և Հայաստանը դեռևս տուժում են հին տպավորությունից՝ կապված ցեղասպանության հետ, որը Թուրքիան իրականացրել է Հայաստանի նկատմամբ …․ Նրանք [Հայաստանն ու Ադրբեջանը] վիճում են 32 կիլոմետր երկարություն ունեցող ճանապարհի [իրականում՝ 43 կմ] շուրջ, բայց սա կատակ չէ։ Սա տևում է արդեն մեկ տասնամյակ՝ 32 կիլոմետրանոց ճանապարհ։ Այսպիսով, Ամերիկան գալիս է և ասում. «Շատ լավ, մենք վերցնում ենք այն։ Տվեք մեզ այդ 32-կիլոմետրանոց ճանապարհը 100 տարով վարձակալության և դուք բոլորդ կարող եք օգտվել դրանից»։ Սակայն այս ցեղային տեսակետները չեն մարում։ Մենք մտանք մի «e pluribus unum»-ի [շատերից՝ մեկը] մեջ։ Ի՞նչ է դա նշանակում։ Դա նշանակում է հրաժարվել զանգվածներից մեկի համար: Այն գոյություն ունի Ամերիկայում: Այնտեղ այն գոյություն չունի: Անհատը, ընտանիքը, ցեղը, և հետո ազգը …․ »։

Արտառոց է, որ Թուրքիայում ԱՄՆ դեսպանը, այլ ոչ թե Պետդեպարտամենտն է հայտարարություններ անում Հայաստանի և Ադրբեջանի վերաբերյալ արտաքին քաղաքականության մասին: Սա ակնհայտորեն դուրս է նրա իրավասությունից: Միևնույն ժամանակ, Հայաստանում և Ադրբեջանում ԱՄՆ դեսպանները լռում են: Նախագահ Դոնալդ Թրամփն ընտրել է անփորձ անշարժ գույքի ներդրողին խիստ կարևոր դիվանագիտական պաշտոնի համար: Բարաքը նախկինում ներգրավված է եղել մի քանի սկանդալների մեջ: Նա մի անգամ կանչվել է Կոնգրեսի հանձնաժողովին ցուցմունք տալու այն ժամանակվա գլխավոր դատախազ Էդվին Միզի տան գնման հետ կապված կասկածելի նվերի վերաբերյալ: 2021 թվականին Բարաքին մեղադրանք է առաջադրվել օտարերկրյա պետության գործակալ լինելու, արդարադատությանը խոչընդոտելու և իրավապահ մարմիններին կեղծ հայտարարություններ անելու համար: Հետագայում նա արդարացվեց դատավարությունից հետո:

Ավելի անհանգստացնողն այն է, որ հուլիսի 11-ի իր հարցազրույցում Բարաքը հայերին նկարագրել է որպես «ցեղային տեսակետ» ունեցողների, ինչը խորապես վիրավորական դիտողություն էր լիբանանյան ծագում ունեցող և Լոս Անջելեսի բնակչի կողմից, որտեղ գտնվում է աշխարհի ամենամեծ հայկական համայնքներից մեկը։

Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Մնացական Սաֆարյանը Azatutyun.am-ին ասաց, որ Երևանը դեմ չէ «արտապատվիրակել» որոշակի գործառույթներ որևէ լիցենզավորված միջազգային ընկերության։ Նա նշեց, որ մի շարք երկրներ ներկայացրել են առաջարկներ, որոնք ներկայումս քննարկվում են։

ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը հաստատեց, որ «տարբեր միջազգային գործընկերներ պարբերաբար ներկայացնում են իրենց գաղափարները Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման վերաբերյալ, այդ թվում՝ երկու երկրների միջև տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ»։

Սակայն հուլիսի 14-ին Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը հակասեց ինչպես Սաֆարյանին, այնպես էլ Բադալյանին․ «Այդ առաջարկն անընդունելի է Հայաստանի Հանրապետության համար… [որը] չի քննարկել և չի քննարկում որևէ երրորդ կողմի իր սեփական ինքնիշխան տարածքի նկատմամբ վերահսկողությունն արտապատվիրակելը»։ Նա հավելեց. «Հայաստանի օրենսդրությունը թույլ է տալիս միայն գյուղատնտեսական նշանակության հողերի վարձակալություն՝ հողագործության նպատակով, ինչի պատճառով դեսպանի [Բարաք] առաջարկն oրինականորեն իրագործելի չէ»։

Նախագահ Էրդողանը Ստեփանակերտում կայացած գագաթնաժողովի ժամանակ ևս մեկ շեշտադրում ավելացրեց. «Չնայած Հայաստանն ի սկզբանե դեմ էր Զանգեզուրի միջանցքին, այժմ ավելի ճկուն մոտեցում է ցուցաբերում»։ Սա համընկնում է Փաշինյանի հայտարարությանը, որում նա պատրաստակամություն է հայտնել հեշտացնել ադրբեջանական տարանցումը Հայաստանի տարածքով։

Իրավիճակն ավելի խճճվեց, երբ նախագահ Թրամփը հուլիսի 14-ին հայտարարեց. «Եվ մենք լուծել ենք ևս մեկ խնդիր՝ Հայաստանի և Ադրբեջանի։ Թվում է, թե այն մոտ է լուծմանը, հաջող լուծմանը»։ Շատ վերլուծաբաններ սա կապում են նրա՝ Նոբելյան խաղաղության մրցանակի ձգտման հետ։

Փաշինյանը հակասեց իր խոսնակին հուլիսի 16-ի մամուլի ասուլիսի ժամանակ՝ պնդելով, որ ԱՄՆ-ի առաջարկն ընդունելի է Հայաստանի համար: Նա սխալմամբ նույնացրեց ճանապարհի վարձակալությունը Հայաստանի օդանավակայանի, ջրային համակարգի, երկաթուղու և փոստային ծառայությունների արտաքին կառավարման հետ:

Երբ լրագրողները փորձեցին ԱՄՆ պետքարտուղարությունից պարզաբանում ստանալ, այն կրկին հրաժարվեց մեկնաբանել՝ առաջարկելով կապ հաստատել Սպիտակ տան հետ։

Հուլիսի 19-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ևս մեկ անգամ միջանցք պահանջեց Հայաստանի տարածքով․ «Մեր քաղաքացիներն ու բեռները ամեն անգամ չպետք է տեսնեն հայ սահմանապահի դեմքը։ Սա մեր պահանջն է։ Սա օրինական պահանջ է, արդար պահանջ։Հակառակ դեպքում մեր քաղաքացիները վտանգի մեջ կընկնեն»։

Համատարած ապաշնորհությունն ու անհետևողականությունը խառնաշփոթ են առաջացրել հասարակության մեջ, քանի որ բոլոր կողմերից հակասական ազդանշաններ են գալիս, իսկ վստահությունն ու հստակությունը բացակայում են։

Հարութ Սասունյան

www.TheCaliforniaCourier.com 

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

«ԱրմԼուր»-ի տեղեկություններով համաձայն, ցմահ ազատազրկման դատապարտված Մհեր Ենոքյանը, ով 29 տարի անազատության մեջ է, պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել։

Մհեր Ենոքյանին մեղադրանք էր առաջադրվել համակուրսեցու սպանության համար։ Ենոքյանը պնդել էր՝ մեղավոր չէ։

ՀՀ ազգային վճարային «ԱրՔա» համակարգում այսօր առավոտից խափանումներ են։ Բազմաթիվ քաղաքացիներ առավոտից չէին կարողանում առցանց փոխանցումներ իրականացնել, գումար կանխիկացներ ու վճարումներ կատարել։

«Համակարգում առկա են որոշակի խնդիրներ, մեր մասնագետներն աշխատում են դրանց կարգավորման ուղղությամբ, ներողություն ենք խնդրում պատճառած անհարմարությունների համար»,– այս մասին տեղեկացնում է «ԱրՔա» համակարգի ինքնապատասխանիչը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդ Ալ-Ֆաթթահ Ալ-Սիսիին ազգային տոնի՝ Հեղափոխության օրվա առիթով: Ուղերձում ասված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Եգիպտոսի ժողովրդին Եգիպտոսի Արաբական Հանրապետության ազգային տոնի՝ Հեղափոխության օրվա կապակցությամբ։

Գոհունակությամբ եմ արձանագրում, որ վերջին տարիներին կայացած բարձրաստիճան պաշտոնական փոխայցելությունները նոր լիցք են հաղորդել միջպետական երկխոսության ակտիվացմանը: Լիահույս եմ, որ ընթացիկ տարում ակնկալվող միջպետական բնույթի միջոցառումները կնպաստեն մեր երկրների միջև տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցության զարգացմանն ու տնտեսական կապերի ամրապնդմանը։

Հայաստանն ուշադիր հետևում և աջակցում է Միջին Արևելքում և Աֆրիկայում խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված Եգիպտոսի միջնորդական ջանքերին։

Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նորանոր հաջողություններ, իսկ Եգիպտոսի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում»։

Սամվել Կարապետյանը և իր ընտանիքը հաղթել են Հայաստանի Հանրապետության կառավարության դեմ նախաձեռնած արբիտրաժային հրատապ գործը։ Այս մասին հայտնում է Կարապետյանի պաշտպանական խորհուրդը։

Արբիտրաժային գործի քննությունը Կարապետյանների ընտանիքը նախաձեռնել է Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտում (SCC)` Հայաստանի Հանրապետության կառավարության և Կիպրոսի Հանրապետության կառավարության միջև 1995թ․ հունվարի 18-ին կնքված Ներդրումների խրախուսման և պաշտպանության համաձայնագրով սահմանված կարգով։ Գործի քննությանը մասնակցել է նաև Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչը։

2025 թվականի հուլիսի 22-ին Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի նշանակած հրատապ արբիտրաժը պարտավորեցրել է Հայաստանի Հանրապետությանը ձեռնպահ մնալ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ վերջերս ընդունված «էներգետիկայի մասին» և «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքներով սահմանած դրույթների կիրառումից, ինչպես նաև «ՀԷՑ» փակ բաժնետիրական ընկերության բռնագրավման հետագա քայլերից»։

Արբիտրաժը եկել է այն եզրահանգման, որ անհրաժեշտ է կիրառել ապահովման անհետաձգելի միջոցներ, քանզի Հայաստանի Հանրապետության գործողությունները «Հայաստանի և Կիպրոսի միջև գործող փոխադարձ ներդրումների փոխադարձ պաշտպանության համաձայնագրին համապատասխանելու լուրջ կասկածներ են առաջացնում»։ Արբիտրաժը նաև նշել է, որ «ապահովման անհետաձգելի միջոցների բացակայության պայմաններում հայցվորների համար դժվար է լինելու ստանալ վնասի ամբողջական հատուցում, եթե նրանք կորցնեն ընկերության նկատմամբ վերահսկողությունը, կամ, ինչն ավելի վատ է՝ դադարեն լինել դրա սեփականատերը»։

Արտակարգ արբիտրաժի որոշումը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ենթակա է պարտադիր կատարման։

Երևան քաղաքում հուլիսի 23-24-ին, 27-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 25-ին երեկոյան ժամերին, 26-ի գիշերը և երեկոյան, 27-ի գիշերը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։

Ամպրոպի ժամանակ և երեկոյան սպասվում է քամու ուժգնացում 16-19մ/վ արագությամբ։

Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված՝ հուլիսի 23-24-ին Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտային գոտում և Երևանում սպասվում է բարձր ջերմային ֆոն․ ցերեկը ժամը 16։00-17-00- ն ընկած ժամանակահատվածում՝ +38․․․+40 աստիճան տաքություն։

Նշված հատվածներում ինչպես նաև Արագածոտնի, Կոտայքի և Վայոց Ձորի նախալեռներում առաջիկա 5 օրերին սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

Հայկական «IdeasColl» ստարտափն առաջիկա ամիսներին պատրաստվում է թողարկել գործառույթների լայն հնարավորությամբ կորպորատիվ մեսենջեր։ «Sevan Startup Summit»–ի շրջանակում Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին հայտնեց ստարտափի համահիմնադիր Կարեն Սիմոնյանը։

Сооснователь стартапа IdeasColl Карен Симонян на форуме Sevan Startup Summit 2025 - Sputnik Արմենիա, 1920, 22.07.2025
 

Այս ծրագրում կմիավորվեն տարբեր ֆունկցիաներ` զրուցարան, տվյալների ու նիշքերի (file) արխիվ և մի շարք ուրիշներ, օրինակ` ղեկավարը կկարողանա հեռավար ուղարկել կամ ջնջել տվյալներ ենթակաների օգտահաշիվներից։

Նման լայն ֆունկցիաներով մեսենջերներ բանկերն ունեն, բայց դրանք թանկ են և ունեն տեղեկատվության պաշտպանության բարձր չափանիշներ։ Սիմոնյանի խոսքով` ամեն բիզնես չէ, որ այդքան ուժեղ պաշտպանության կարիք ունի և այդքան բարձր գնով։

Ընկերությունը մտադիր է շուկա դուրս գալ հաջորդ տարվա հունվարին, սկզբում` Հայաստանում, իսկ հետո` այլ փոքր երկրներում, որոնք առանձնապես չեն հետաքրքրում խոշոր ծրագրավորողներին։

«Իհարկե, «Microsoft»-ը կամ «Amazon»-ը կարող են մեկ օրում ստեղծել նման համակարգ, սակայն հազիվ թե ցանկանան ժամանակ և ջանք ծախսել փոքր շուկաների համար», - նշեց Սիմոնյանը:

Համակարգում սարքերի քանակի լուրջ սահմանափակումներ չկան. դրան կարելի է միացնել հարյուրավոր հեռախոսներ։

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․

«Փաշինյանի կառավարման ուժը քաոսն է, քաղաքական ամայությունն ու անբովանդակությունը և նա անընդհատ փորձելու է պրոցեսներն այդ դաշտ տանել:

Այդ հարթության մեջ իրեն դիմադրելն ու հաղթելը շատ դժվար է, որովհետև չունի սկզբունքներ և «տոռմուզներ»:

Կառավարությանն այս տապալումների կասեցման հիմքում հանրային-քաղաքական կոնսեսուսն ու համերաշխությունը պետք է դառնա` հիմքում ունենալով օրակարգ, ծրագիր և ծանր աշխատանք:
ՀՀԿ-ն այս փուլում այդ ամենը տեսնում է կառավարությանն անվստահության հայտնելու շրջանակներում, ինչը նշանակում է, որ դաշտի մյուս ակտորներն ունեն 2 ճանապարհ. կա´մ քաղաքական քննարկումներ սկսել դրա շուրջ` համախմբման հրամայականով, կա´մ առաջարկել ներընդդիմադիր այլ օրակարգ:

3-րդ ճանապարհը սպասելն է, մաշվելն է ու քայքայվելն է` ճանապարհ հարթելով գործող կառավարչի վերընտրմանը»:

Հուլիսի 22-ին Թեհրանում տեղի է ունեցել Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի ներկայացուցիչների եռակողմ հանդիպում, որի գլխավոր թեման եղել է իրանական միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամի կարգավորումը, հաղորդում է Tasnim գործակալությունը։

Կողմերը համաձայնել են շարունակել խորհրդակցությունները և համակարգել իրենց գործողությունները՝ Իրանի միջուկային ծրագրի հետ կապված ճգնաժամը լուծելու համար։ Նշվում է, որ հանդիպումները կշարունակվեն «տարբեր մակարդակներով առաջիկա շաբաթներին»։

Ինչպես նշում է գործակալությունը, Իրան կատարած այցի ընթացքում Ռուսաստանի և Չինաստանի պատվիրակությունների ղեկավարները առանձին հանդիպումներ են ունեցել քաղաքական հարցերով փոխարտգործնախարար Մաջիդ Թախտ Ռավանչիի և մի շարք այլ իրանցի դիվանագետների հետ։

Ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանը ազատ է արձակվել ՝ 29 տարի անազատության մեջ լինելուց հետո։

Ենոքյանին մեղադրանք է առաջադրվել համակուրսեցի Իոսիֆ Աղաջանովին սպանելու համար։ Նա 1996-ին նոյեմբերի 29-ին դատապարտվել է մահապատժի։

2003-ին՝ Հայաստանում մահապատժի վերանալուց հետո, Մհեր Ենոքյանը դատապարտվեց ցմահ ազատազրկման։

Ֆոտո

Թուրքիան Սիրիային կտրամադրի զենք, ռազմական տեխնիկա և լոգիստիկ աջակցություն

Սատանովսկին գնահատել է Հայաստանի տարածքով միջանցք բացելու հավանականությունը

Պուտինն Ալյասկա մեկնելու ճանապարհին տարածաշրջանային շրջագայություն կկատարի

«3+3» ձևաչափով հաջորդ հանդիպումը նախատեսվում է Երևանում կամ Բաքվում․ ՀՀ ԱԳՆ

Ընդդիմությունը չի միավորվի. ի՞նչ խնդիրների կբախվի Կարապետյանի «Մեր ձևով» քաղաքական ուժը

Ալյասկայում Պուտինի և Թրամփի հանդիպումից հետո փաստաթղթերի ստորագրում չի նախատեսվում. Պեսկով

Հրապարակել է «օրենքով գող» Մերաբ Սուխումսկու եղբոր սպանության պատվիրատուների անունները

Ոսկե դարի առանձնատները վերադառնում են Մանհեթեն. «Երկու աշխարհներից լավագույնը»

Ռուսաստանը կերկարացնի բենզինի արտահանման արգելքը մինչև սեպտեմբեր

Տավուշում 15 ոստիկան է ձերբակալվել

Թրամփը կողմ է, որ կինը՝ Մելանյան, 1 մլրդ դոլարի հայց ներկայացնի ընդդեմ Հանթեր Բայդենի

Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են իրականացրել

Հորդորում ենք զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելու անթույլատրելի գործելաոճից. ՔԿ-ն՝ «Սրբազան պայքար»-ի ղեկավարների և մասնակիցների պաշտպանների հրապարակումների մասին

Իրանի հոգևոր առաջնորդը համաձայնել է վերսկսել միջուկային բանակցությունները ԱՄՆ-ի հետ․ Reuters

Վանաձորցի Մոսինյանների ընտանիքում ծնվել է 5 կգ քաշով 8-րդ որդին