Live24
Օգոստոսի 15, 2025
Live24

Live24

Լուրեր

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի քաղաքական վիճակը գնալով բարդանում է: Գյումրու ավագանու ընտրությունների արդյունքում ունենալով 8 մանդատ՝ իրավիճակի բերումով նա ստացավ ընդդիմադիր երկու ուժերի՝ Մարտուն Գրիգորյանի ու Ռուբեն Մխիթարյանի թիմերի հավաքած 9 մանդատները եւ դարձավ քաղաքապետ: 

Քանի որ Վարդան Ղուկասյանն ու իր շրջապատն այս մարդկանց համարում են ՀՀ երրորդ նախագահի ազդեցության տակ գտնվող գործիչներ, ուստի ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի որդու դեմ ուժայինների հարուցած հետախուզման լուրը խիստ անհանգստացրել է Ղուկասյանին ու նրա թիմակիցներին: Վերջիններս մտավախություն ունեն, որ իշխանությունները կօգտագործեն իրենց լծակները ու վերջնահաշվում կզրկեն Ղուկասյանին ավագանու անդամների անհրաժեշտ քանակի աջակցությունից` սկսելով անվստահության գործընթաց: 

Քաղաքապետին մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ՝ Ղուկասյանը փորձում է կապեր գտնել երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կամ գոնե նրա թիմակիցների շրջանում՝ քաղաքական աջակցություն ստանալու եւ վերոնշյալ սցենարը կանխելու համար: 

Ամենամեծ հարցն այն է, որ սկսած 2018թ.-ից, Ղուկասյանը շատ կոպիտ է արտահայտվել Սերժ Սարգսյանի մասին, նույնիսկ տեսախցիկների առջեւ վանկարկել է՝ «Քա՛յլ արա, մերժի՛ր Սերժին» ՔՊ-ական կարգախոսը: Տեսնենք, թե ինչպես կդասավորվի քաղաքական իրավիճակը Ղուկասյանի համար»։ 

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

 

Բաքուն ռազմական գործողություններ է նախապատրաստում Իրանի հետ սահմանի երկայնքով, հաղորդում է IRGC Channel հեռուստաալիքը։

Իրազեկ աղբյուրների համաձայն՝ Ադրբեջանի զինված ուժերը Իրանի սահմանի երկայնքով ձեռնարկում են հետևյալ քայլերը. 

  • դիտակետերի, ամրաշինությունների և խրամատների կառուցում
  • ծանր ռազմական տեխնիկայի տեղադրում
  • զրահատեխնիկայի տեղափոխում սահմանային գոտի
  • սահմանային վերահսկողություն՝ անօդաչու թռչող սարքերի և մարտական ինքնաթիռների միջոցով։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է ռուսական կողմի հետ նոր հանդիպման մասին, որը տեղի կունենա չորեքշաբթի՝ հուլիսի 23-ին:

Ռուսաստանի հետ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է Թուրքիայում։ 

Ուկրաինան ցանկանում է Ստամբուլում Ռուսաստանի հետ քննարկել գերիների փոխանակումը և առաջնորդների հանդիպման նախապատրաստումը։ 

Իրանի պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն Մոսկվայում հանդիպել է իր ռուս գործընկեր Անդրեյ Բելոուսովի հետ: Այս մասին IRNA գործակալությանը տված հարցազրույցում հայտնել է Ռուսաստանում Իսլամական Հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին:

Հանդիպման նպատակն էր ամրապնդել երկկողմ համագործակցությունը պաշտպանական և ռազմական ոլորտներում։ Նշենք նաև, որ Ռուսաստանն ու Իրանը Կասպից ծովում անցկացնում են Casarex 2025 եռօրյա ռազմածովային զորավարժություններ, հաղորդում է Tasnim-ը:

Զորավարժությունների նպատակը երկու երկրների անվտանգության բարձրացումն ու ռազմական համագործակցության ամրապնդումն է։

Մոսկվայում ձերբակալվել է անօրինական միգրացիայի կազմակերպմամբ զբաղվող ադրբեջանական հանցավոր խումբ։շ

Հանցագործները տրամադրել են աշխատանքային կեղծ թույլտվություններ և պատրաստել միգրացիոն կեղծ քարտեր։ Նշվում է, որ նրանց հաջողվել է «օրինականացնել» ավելի քան հազար օտարերկրացու, իսկ քրեական եկամուտը կազմել է առնվազն 2 մլն ռուբլի:

Այսօր Ապրիլյան քառօրյա պատերազմի հերոս Արամայիս Միքայելյանի ծննդյան օրն է։

«Արամայի՛ս ջան, իմ հերոս որդի․․․

Այսօր քո ծննդյան օրն է։ Ամեն տարի այս օրը սպասում եմ քո ժպիտին, քո «մամ ջան» բառին։ Այսօր էլ սպասում եմ․․․ բայց լռության մեջ։ Ամեն վայրկյան հույս ունեմ՝ կլսեմ քո քայլերի ձայնը, կտեսնեմ աչքերիդ լույսը, բայց…

Որդի՛ս, դու միայն իմ Արամայիսը չէիր, դու ազգիդ հերոս տղան էիր, բայց ես քեզ դեռ սպասում եմ որպես մայր։ Քո ծնունդը իմ կյանքի ամենակարևոր օրն է եղել և կլինի միշտ։

Ծնունդդ շնորհավոր որդիս, մայրական սիրտս սպասում է քեզ, մինչև կրկին կգաս՝ թեկուզ երազում», – գրել է հերոսի մայրը՝ տիկին Լիլիթը։

Արամայիսը զոհվել է Արցախի ՊԲ՝ Ջաբրայիլի զորամասի մարտական դիրքերում՝ թշնամուն հետ մղելու ընթացքում։

Արամայիսը զոհվել է՝ ոչնչացնելով հակառակորդի բազմաթիվ գրոհայինների։

Չինաստանի Հունան նահանգում բժիշկները շոկային հայտնագործություն են արել։ Ինչպես հաղորդում է 120.su-ն, մի տղամարդ դիմել է բժշկական համալսարանի հիվանդանոց՝ որովայնի ուժեղ ցավերի բողոքով։ Զննման ընթացքում նրա որովայնի խոռոչում հայտնաբերվել է մոտ 30 սանտիմետր երկարությամբ կենդանի օձաձուկ։

Բժիշկների տվյալներով՝ օձաձուկը ներթափանցել է աղիքային պատ, մտել որովայնի խոռոչ և ազատորեն շարժվել ներքին օրգանների միջև՝ առաջացնելով ցավ և բարդություններ։ Տղամարդուն շտապ վիրահատել են, որն անցել է հաջողությամբ։ Նա արդեն դուրս է գրվել հիվանդանոցից։

Պաշտոնապես չի հաղորդվում, թե ինչպես է օձաձուկը հայտնվել մարմնի ներսում, սակայն սոցիալական ցանցերում տարածվում են տարբեր ենթադրություններ, որոնք բավականին տհաճ են հիվանդի համար։ 

Դուրս բերված օձաձկան ճակատագիրը մնում է անհայտ։

Եմենի հյուսիսում իշխող «Անսար Ալլահ» (հութիներ) շիա ռազմաքաղաքական շարժումը հայտարարել է, որ այսօր հարձակվել է Իսրայելի տարբեր մասերում գտնվող հինգ օբյեկտների վրա: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Եմենի ռազմաօդային ուժերը որակյալ ռազմական գործողություն են իրականացրել՝ հարվածներ հասցնելով Պաղեստինի գրավյալ տարածքում գտնվող հինգ կենսական նշանակության ռազմական օբյեկտների»,- նշվում է հութիների տելեգրամյան ալիքով:

Գործողությունն ուղղված է եղել Լոդ օդանավակայանի (Բեն Գուրիոն-խմբ.), Յաֆֆայում մեկ այլ ռազմական օբյեկտի, Ում- էր-Ռաշաշ նավահանգստի (Էյլաթ-խմբ.), Ռամոն օդանավակայանի և Աշդոդի շրջանում կենսական նշանակության օբյեկտի դեմ, նշվում է հաղորդագրության մեջ:

Հութիների տեղեկություններով՝ գործողությունն իրականացվել է հինգ անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ։

Այսօր ավելի վաղ «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը հաղորդել էր, որ իսրայելական օդուժը հարվածներ է հասցրել Եմենի Հոդեյդա նավահանգստին Կարմիր ծովում՝ ոչնչացնելով նախկին հարվածներից հետո վերականգնված ենթակառուցվածքը:

ՀԷՑ-ի գործադիր տնօրենի տեղակալ, իրացման բաժնի տնօրեն Դավիթ Ղազինյանն աշխատանքից ազատվել է։ Այս մասին ասել է ընկերության մամուլի խոսնակ Նատալյա Սարջանյանը։

Ավելի վաղ ՀԷՑ-ում պետության կողմից նշանակված ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը չէր բացառել, որ աշխատանքից կարող են ազատվել ՀԷՑ-ի թոփ-մենեջմենթի ներկայացուցիչները։ Նա հայտարարել էր, որ «Ղազինյանը ձև չունի» մնալու իր պաշտոնին, քանի որ մեկն է նրանցից, ով ընկերությունն «այս վիճակին է հասցրել»։

Ռուսաստանի Դաշնության Ազգային հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար Կիրիլ Կաբանովը կտրուկ քննադատել է Ադրբեջանի քաղաքականությունը Ռուսաստանի նկատմամբ՝ հայտարարելով, որ Բաքուն վերջնականապես կորցրել է Մոսկվայի հուսալի դաշնակցի կարգավիճակը։ 

Իր թելեգրամյան ալիքում Կաբանովը հիշեցրել է, որ վերջին ամիսներին Ադրբեջանը մի շարք «թշնամական քայլեր» է ձեռնարկել՝ դիվանագիտական հարձակումներից մինչև Բաքվում ռուսական Sputnik գործակալության գրասենյակի վրա հարձակումը։ Նա նշել է, որ դրա հետնապատկերում Ռուսաստանը սկսել է ձերբակալել ադրբեջանական համայնքին առնչվող հանցավոր կառույցների ներկայացուցիչներին, սակայն, միևնույն ժամանակ, պաշտոնյաները շարունակել են խոսել «եղբայրական բարեկամության» մասին։ 

Իրավիճակն, ըստ Կաբանովի, նոր կետի է հասել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հրապարակային ելույթից հետո, որում, ինչպես պնդում է փորձագետը, նա բացահայտորեն հակառուսական հռետորաբանություն է ցուցադրել և աջակցություն է հայտնել «Ռուսաստանի թշնամիներին»։ 

«Այդ երկիրը և նրա ղեկավարությունը բացահայտորեն աջակցում են մեր թշնամիներին, հակառուսական դիրքորոշում են զբաղեցնում և հակառուսական համակարգի մաս են կազմում, որը հիմնականում վերահսկում են Լոնդոնը և Անկարան»,- ընդգծել է Կաբանովը։ 

Նա միաժամանակ կոչ է արել անհապաղ վերանայել Ադրբեջանի հետ բոլոր ֆինանսական և տնտեսական կապերը, սահմանափակել ադրբեջանական բիզնես կառույցների և համայնքի ազդեցությունը Ռուսաստանում և հրաժարվել «հավերժական բարեկամության մասին պատրանքներից»։ 

«Սերն անցավ, ադրբեջանական լոլիկները չորացան… և մենք տարբեր ճանապարհներ ենք բռնել», - եզրափակել է Կաբանովը։

Ֆոտո

Նախատեսվում է ՀՀ-ում գրանցել ընկերություն, որի բաժնետոմսերը կբաժանվեն Հայաստանի և ԱՄՆ-ի միջև. Վահան Կոստանյան

ԱՄՆ-ն գաղտնազերծել է 2016 թվականի ընտրություններին Ռուսաստանի շինծու միջամտության մասին նոր նամակներ

Էրդողանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ քննարկել է Ուկրաինայի պատերազմի շուրջ վերջին իրադարձությունները

Թուրքիան Սիրիային կտրամադրի զենք, ռազմական տեխնիկա և լոգիստիկ աջակցություն

Սատանովսկին գնահատել է Հայաստանի տարածքով միջանցք բացելու հավանականությունը

Պուտինն Ալյասկա մեկնելու ճանապարհին տարածաշրջանային շրջագայություն կկատարի

«3+3» ձևաչափով հաջորդ հանդիպումը նախատեսվում է Երևանում կամ Բաքվում․ ՀՀ ԱԳՆ

Ընդդիմությունը չի միավորվի. ի՞նչ խնդիրների կբախվի Կարապետյանի «Մեր ձևով» քաղաքական ուժը

Ալյասկայում Պուտինի և Թրամփի հանդիպումից հետո փաստաթղթերի ստորագրում չի նախատեսվում. Պեսկով

Հրապարակել է «օրենքով գող» Մերաբ Սուխումսկու եղբոր սպանության պատվիրատուների անունները

Ոսկե դարի առանձնատները վերադառնում են Մանհեթեն. «Երկու աշխարհներից լավագույնը»

Ռուսաստանը կերկարացնի բենզինի արտահանման արգելքը մինչև սեպտեմբեր

Տավուշում 15 ոստիկան է ձերբակալվել

Թրամփը կողմ է, որ կինը՝ Մելանյան, 1 մլրդ դոլարի հայց ներկայացնի ընդդեմ Հանթեր Բայդենի

Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են իրականացրել