Ավարտեցի ժամանակակից գրող Վահագն Գրիգորյանի «Պողոս -Պետրոս» հաստափոր գիրքը։ Շատ բան չեմ ասի գրքի մասին։ Միայն կասեմ, որ կյանքում մեծ բացթողում կլինի այս գիրքը չընթերցելը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Աննա Հակոբյանը։
«Երեկ «Կրթվելը նորաձեւ է» շարժման կենտրոնական եւ տեղական կոմիտեների համատեղ աշխատաժողովի ժամանակ, անդադար կրթվելու գաղափարի տարածման առաջնորդությունը ստանձնած գործընկերներիս խնդրեցի անպայման ընթերցել գիրքը եւ հորդորել ծանոթ-բարեկամներին նույնն անել։ Երաշխավորում եմ՝ չեք զղջա
Իսկ ես, քանի որ կրթվելը եւ նոր բան սովորելը Հայաստանում նորաձեւ է, ինձ վարժեցնում եմ անգլերեն լեզվով գիրք ընթերցելուն, հատկապես որ՝ առաջիկայում պատրաստվում եմ անգլերենով ուսանել։ Սկսել եմ Մել Ռոբինսի «The Let Them Theory» գիրքը, որը դուստրս՝ Մարիամն է ինձ նվիրել։
Հ.Գ. Տեսել եմ, որ իմ ընտրած ցանկացած գրքի հետ կապված դավադրության տեսություններ են հյուսվում, դրանցում ինչ-որ նախանշան կամ ուղերձ են փնտրում։ Շատ զվարճալի են նման վերլուծությունները։ Բայց նաեւ դրանց հեղինակներին եմ հորդորում, խնդրում՝ այդ գրքերը ամբողջությամբ կարդացեք, հետո կրկին վերլուծեք ու ինձ սրտներիդ ուզածը վերագրեք։ Բայց, կարդացե’ք։
Կրթվելը նորաձեւ է
Մեր դարավոր խնդիրները մեր երեխաների ուսերին չթողնելու համար
Մտածելակերպի դրական փոփոխության համար
Կյանքի որակի բարելավման համար
Առողջ հասարակություն ձեւավորելու համար
Ամուր պետություն ունենալու, նոր հայրենիք վերածնելու համար
Ինքնավստահություն ձեռքբերելու համար
Կրթվելը վարակիչ դարձնելու համար
Հաջողությունների հասնելու համար
Նորարար տեխնոլոգիաներին տիրապետելու համար
Մեր հոգեկերտվածքը հղկելու, մարդասիրությունը առաջ մղելու համար
Նախաձեռնողական լինելու համար
Հմտությունների կատարելագործման համար
Սեփական դիրքը հասարակությունում բարելավելու համար
Ինքնաճանաչման համար
Ընտանիքի համար
Գիտելիքը հոգու եւ մտքի հետ ուղիղ կապելու համար
Երաշխավորված կյանք ունենալու համար
Կիրթ մարդը հոգս չի դառնում ուրիշների համար»,-գրել է նա:
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հուլիսի 23-ին, կազմել է 383.9 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.07 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 450.08 դրամ (աճել է 0.76 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.88 դրամ (նվազել է 0.02 դրամով):
Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 381-382 դրամով, վաճառվում է 385.5-387 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 441-446 դրամով, վաճառվում է 452–458 դրամով:
Ռուբլին բանկերում գնվում է 4.63-4.87 դրամով, վաճառվում է 4.94-5.10 դրամով:
Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է. դոլարը գնվում է 382 դրամով, վաճառվում՝ 385 դրամով:
Եվրոն գնվում է 446-447 դրամով, վաճառվում է 451 դրամով:
Ռուբլին գնվում է 4.83 դրամով, վաճառվում է 4.90 դրամով:
Դավիթ Ղազինյանը դիմել է դատարան` ՀԷՑ–ում իր նախկին պաշտոնում վերականգնվելու համար:
«Փաստաբաններն առավոտյան դիմել են դատարան, պահանջը պաշտոնում վերականգնվելն է, քանի որ հրամանն ապօրինի է»,- Սպուտնիկ Արմենիայի հետ զրույցում ասաց Դավիթ Ղազինյանը։
Հիշեցնենք, որ հուլիսի 21-ին ՀԷՑ-ի գործադիր տնօրենի տեղակալ, իրացման բաժնի տնօրեն Դավիթ Ղազինյանն աշխատանքից ազատվել է։
Ներկայացնում ենք տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի:
ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 385 դրամ:
Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 446 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 452 դրամ:
Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.86 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.95 դրամ:
Երգչուհի Կամիլա Կաբելոն չի թաքցնում իր զգացմունքները իր նոր ընկերոջ՝ 38-ամյա լիբանանցի գործարար Հենրի Կրտսեր Շալուբի հետ, որը Մերձավոր Արևելքի ամենահարուստ դինաստիայի ժառանգորդն է։ Պապարացիները զույգին բռնացրել են Իբիցայում ռոմանտիկ արձակուրդի ժամանակ, որտեղ նրանք չէին կարողանում բաժանվել միմյանցից ո՛չ ցամաքում, ո՛չ էլ ջրում։
28-ամյա երգչուհին հայտնվել է սև մինի-բիկինիով՝ ընդգծելով իր նիհար կազմվածքը։ Շալհուբը, իր հերթին, մուգ կանաչ շորտերով էր՝ քողարկող նախշերով։
Զույգը համբուրվել է փայտե նավամատույցի վրա, ապա շարունակել է ցույց տալ իրենց զգացմունքները ջրի մեջ։
Կամիլայի նոր ընտրյալը ազդեցիկ Շալհուբ ընտանիքի ներկայացուցիչն է, որը հիմնադրել է Դուբայում գտնվող Chalhoub Group շքեղ նորաձևության հոլդինգը։ Ընկերությունը Մերձավոր Արևելքում զբաղվում է այնպիսի ապրանքանիշերի բաշխմամբ և մանրածախ վաճառքով, ինչպիսիք են Chanel-ը, Dior-ը, Louis Vuitton-ը և շատ ուրիշներ։ Ընտանիքի կարողությունը գնահատվում է հարյուր միլիոնավոր դոլարներ։
13-ամյա Գաբրիելա Հարությունյանն արդեն երկրորդ տարին անընդմեջ Բիբլոս Բանկ Արմենիայի հովանավորությամբ կմասնակցի Շախմատի Եվրոպայի աղջիկների և պատանիների առաջնությանը, ինչպես նաև առաջին անգամ իր ուժերը կփորձի Աբու Դաբիի շախմատային փառատոնին։
Դառնալով 2025 թ. Հայաստանի մինչև 14 տարեկան աղջիկների բացարձակ չեմպիոն, պատանի շախմատիստուհին ստացել է նաև ուղեգիր՝ շախմատի աշխարհի պատանեկան առաջնությանը մասնակցելու համար։
Բիբլոս Բանկ Արմենիայի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ստեփանյանի խոսքով՝ տաղանդավոր երիտասարդներին աջակցելուն Բանկը մեծ պատասխանատվությամբ է մոտենում։
«Շախմատիստի համար միջազգային ասպարեզում խաղալն անփոխարինելի փորձ է։ Վաղ տարիքից միջազգային մրցույթներին մասնակցելը ոչ միայն հղկում է մարզիկի հմտությունները, այլև վստահություն է հաղորդում նրան։ Հուսով ենք՝ Բիբլոս Բանկ Արմենիայի աջակցությունը կօգնի Գաբրիելային բարելավել իր վարկանիշը և նվաճել չեմպիոնական նոր տիտղոսներ»,- նշեց Հայկ Ստեփանյանը։
Գաբրիելան շախմատով զբաղվում է 5 տարեկանից։ Մի շարք մրցաշարերում նա տպավորիչ հաղթանակներ է տարել՝ տարբեր տարիներին նվաճելով Երևանի Մ10 տարեկան աղջիկների, Հայաստանի Մ10, Մ12 և Մ14 տարեկան աղջիկների առաջնություններում չեմպիոնի տիտղոսը, Եվրոպայի Մ10 տարեկան աղջիկների 4-րդ մրցանակը։
Գաբրիելայի մասնակցությունը հեղինակավոր մրցաշարերին կարևոր ձեռքբերում է նրա շախմատային կարիերայում և առանցքային տարր՝ Բանկի կրթական ԿՍՊ ծրագրերի շարքում։
2025 թ․ Շախմատի Եվրոպայի աղջիկների և պատանիների առաջնությունը տեղի կունենա հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 8-ը Մոնտենեգրոյում՝ Բուդվա քաղաքում, իսկ Աբու Դաբիի 31-րդ շախմատային փառատոնը՝ օգոստոսի 15-ից 24-ը։
Իսկ օգոստոսի 5-12-ը Գաբրիելան Մոսկվայում կմասնակցի Մ. Բոտվիննիկի հիշատակին նվիրված՝ Շախմատային ֆեդերացիաների ասոցիացիայի գավաթի բաց միջազգային մրցաշարին, որտեղ կմրցեն ԱՊՀ երկրների մինչև 14 տարեկան չեմպիոնները։
Մինչ այդ՝ հունիսի 16-21-ը, Գաբրիելան ԱՄՆ կանանց օլիմպիական հավաքականի գլխավոր մարզիչ, գրոսմայստեր, FIDE ավագ մարզիչ Մելիքսեթ Խաչիյանի հրավերով մասնակցել է վերջինիս առցանց վարպետության դասերին։
Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի 22.07.2025թ. թիվ EA 2025/121 վճռի վերաբերյալ հայտնում ենք, որ հրատապ գործով քննված հարցերի (վեճի) շրջանակն այլ է, քան ժամանակավոր կառավարիչ նշանակելու որոշման նպատակները և վերջինիս կողմից իրականացվելիք գործողությունների շրջանակը: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից:
«Մասնավորապես, ժամանակավոր կառավարչի նշանակմամբ հետապնդվող նպատակն է, ի թիվս այլնի,
· միտումնավոր եղանակով էներգետիկ ճգնաժամի ստեղծման ռիսկերի կանխարգելումը,
· հանրային կարգի ապահովումը, պետական անվտանգությանը սպառնացող հնարավոր ռիսկերի վերացումը,
· ՀԷՑ-ում տեղի ունեցած չարաշահումների քողարկման բացառումը և հետագա չարաշահումների կանխարգելումը:
Հարգանքով վերաբերվելով օտարերկրյա արբիտրաժների որոշումներով կիրառվող ապահովման միջոցներին՝ միևնույն ժամանակ բոլորը պարտավոր են առաջնորդվել նաև ՀՀ օրենսդրությամբ և միջազգային պայմանագրերով, որոնցով սահմանված են արբիտրաժային որոշումների ճանաչման և կատարման կարգերը և ընթացակարգերը»:
Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված՝ հուլիսի 23-24-ին Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտային գոտում և Երևանում սպասվում է բարձր ջերմային ֆոն․ ցերեկը ժամը 16։00-17-00- ն ընկած ժամանակահատվածում՝ +38․․․+40 աստիճան տաքություն։ Նշված հատվածներում ինչպես նաև Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում առաջիկա 5 օրերին սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից:
Երևանում հուլիսի 23-ի ցերեկը, 24-ին, 25-ի գիշերը, 27-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 25-ին երեկոյան ժամերին, 26-ի գիշերը և երեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ և երեկոյան սպասվում է քամու ուժգնացում 16-19մ/վ արագությամբ։
Մարզերում հուլիսի 23-ի ցերեկը, 24-ին, 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 25-ին և 28-ին կեսօրից հետո, 26-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Հուլիսի 23-26-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Նիկոլ Փաշինյանը «Կրթվելը նորաձեւ է» արշավի շրջանակներում ներկայացրել է, թե ինչու ինքն ու Աննա Հակոբյանը մինչև հիմա պետական գրանցումով ամուսնացած չեն։
«Քանի որ ես 1990–ականներին ընդդիմադիր քաղաքական գործունեությամբ էի զբաղվում, ես գիտեի, որ ինձ բռնելու են, ինձ դատելու են, իմ գույքը բռնագրավելու են, ես չեմ ամուսնացել մի նպատակով, որ կարողանամ ընտանիքիս պաշտպանել։
Մենք որ տուն ենք գնել, Աննայի անունով է գրվել այդ տունը, չնայած համատեղ ենք ձեռք բերել։
Ես հասկանցել եմ, որ դատ–դատաստան է լինելու, ինձ ինչ են անելու, գոնե երեխեքս ապրելու տեղ ունենան։ Որ էդ տունը Աննայի անունով լինի, Աննան էլ ինձ հետ դե յուրե կապ չունենա, որպեսզի ինձնով չգնան մեր աշխատանքով ստեղծածը ձեռքներիս առնեն։
Չամուսնանալու ուրիշ պատճառ մենք չենք ունեցել»,–ասաց Փաշինյանը։
«Հրապարակ» թերթը գրում է․ «Մեր տեղեկություններով, չնայած արտաքուստ Մայր Աթոռը քայլեր չի անում, առճակատման չի գնում, բայց պարզվում է պատրաստվում են Փաշինյանի գրոհին դիմակայել:
Մեր տեղեկություններով, Մայր Աթոռն օրերս ձեռք է բերել տեխնիկական սարքերի մեծ խմբաքանակ, որը թույլ կտա Մայր Աթոռի ողջ տարածքը վերահսկել փոքր ու մեծ տրամաչափի տեսախցիկներով և նույնականացնել բոլոր նրանց, ովքեր կմասնակցեն Փաշինյանի կողմից առաջնորդվող Եկեղեցու «ասպատակությանը»:
Մայր Աթոռում մի ծրագիր են քննարկում, որը դեռ սաղմնային վիճակում է, բայց մոտավորապես այսպիսին է. որոշել եկեղեցու վրա հարձակման մասնակիցներին, հատ-հատ նույնականացնել դեմքերով, այնուհետև ճշտել նրանց բոլորի ընտանիքների անդամներին և հետագայում արգելել նրանց մուտքը եկեղեցիներ, վանքեր, նրանց համար չկատարել տարբեր ծեսեր` մկրտություն, պսակ, հոգեհանգստյան, թաղման կարգեր և այլն:
Սա թերևս այն Նզովքն ու Բանադրանքը կլինի, որի պահանջով հավատավոր մարդիկ այս օրերին հաճախ դիմում են եկեղեցուն:
Սա իհարկե կլինի շատ ծայրահեղ քայլ, բայց սրան կգնան, եթե Նիկոլական հրոսակներն արշավեն Էջմիածնի վրա և փորձեն ներխուժել Վեհարան»։