Live24
Օգոստոսի 14, 2025
Live24

Live24

Լուրեր

24News-ի տեղեկություններով, արձակուրդից վերադառնալուց անմիջապես հետո՝ հինգշաբթի օրը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնելու է Ռուսաստանի Դաշնություն՝ Ալթայի երկրամաս, որտեղ տեղի է ունենալու նրա հանդիպումը ՌԴ կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինի հետ։

Այդ օրը Միշուստինը նաև առանձնազրույցներ է ունենալու Ղազախստանի և Բելառուսի գործընկերների հետ։ Ամենայն հավանականությամբ, Փաշինյանն Ալթայում կլինի նաև ուրբաթ օրը՝ մասնակցելու է բնապահպանությանը նվիրված մեծ գագաթնաժողովին։

Հայաստանի ամենահեղինակավոր կառույցը ՀՀ Զինված ուժերն է, որի աշխատանքից ամբողջությամբ կամ մասամբ գոհ է հարցվածների 72%-ը։
Երկրորդ տեղում Հայ Առաքելական եկեղեցին է՝ 58%։ Նախորդ հարցման համեմատ՝ եկեղեցու վարկանիշն աճել է 10%-ով։

Այդ մասին են վկայում ամերիկյան Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) կողմից հունիսի 16-ից 25-ը իրականացված հարցման արդյունքները:

Հայ Առաքելական եկեղեցու վարկանիշն ամենաբարձրն է 18-ից 35 տարեկան հայաստանցիների շրջանում՝ ավելի քան 70 տոկոս։

Վարչապետի աշխատակազմին լիովին կամ մասամբ վստահում է բնակչության 38, դատարաններին՝ 31, իսկ Ազգային ժողովին՝ ընդամենը 24 տոկոսը։

Ի դեպ, հարցված քաղաքացիներն ամենից շատ դժգոհ են հենց Ազգային ժողովի աշխատանքից՝ 72%-ը և դատարանների աշխատանքից՝ 52 %-ը։

 

 

ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր Պետրոսյանը գրում է.

«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի նոր հանճարեղ միտք է հղացել, այն է՝ իր համակիրների եւ աջակիցների միջոցով հզոր մի հանրահավաք կազմակերպել Վաղարշապատի հրապարակում, ընդհուպ Մայր Աթոռի հարեւանությամբ։ Ի՞նչ է սա, եթե ոչ գիտակցված սադրանք՝ ուղղված ամբոխի միջոցով Եկեղեցուն ճզմելուն։ Նա չի՞ գիտակցում, արդյոք, որ Եկեղեցու հետեւորդները շատ ավելի բազմամարդ են, քան իր կողմնակիցները։ Անշուշտ գիտակցում է, բայց նրա նպատակը հենց այդ ուժը ջախջախելն է՝ թերեւս արժանանալու համար Ներոնի փառքին։ Փաշինյանի քայլն արտառոց ու վտանգավոր է մանավանդ մի այլ տեսակետից։ Ցանկացած իշխանության գլխավոր խնդիրը երկրի ներքին կայունության եւ ժողովրդի անվտանգության ապահովումն է։ Մինչդեռ Հայաստանի իշխանության բոլոր քայլերն ուղղված են կայունությունը խախտելուն եւ երկրում խառնաշփոթ ստեղծելուն։

Արտաքին սպառնալիքներին դիմակայելու միակ միջոցը ներքին կայունության ապահովումն է։ Եթե դա կայանա, ապա միանգամից կնվազեն արտաքին գործոններով պայմանավորված սպառնալիքները, եւ հակամարտող կողմերը պատեհություն կգտնեն երկկողմանի կառուցողական բանակցություններ սկսելու։ Դրա համար նրանցից պահանջվում է անմիջապես դադարեցնել միմյանց հասցեին հնչող հայհոյախառն արտահայտություններն ու սպառնալիքները եւ, Հայրենիքի շահերից մեկնելով, փորձել համաձայնության գալ թեկուզ ամենացավոտ հարցերում։

Ցանկացած պետության գլխավոր խնդիրը երկրի ներքաղաքական կայունության ապահովումն է, քանզի դրա հակոտնյան քաոսն է։ Ցնցումներ սովորաբար հրահրում են ընդդիմադիր քաղաքական ուժերը, մինչդեռ Հայաստանում տեղի է ունենում ճիշտ հակառակը։ Տառապելով մեծամոլության սինդրոմով, Փաշինյանը, որպես կանոն, ինքն է թեժացնում իրավիճակը։

Իմ կարծիքով, հակադիր ուժերի դիմակայության վերացմանը կամ թեկուզ դրա մեղմացմանը մեծապես կնպաստեր Վաղարշապատում նախատեսված հանրահավաքի չեղարկումը եւ քաղբանտարկյալների, առաջին հերթին, Բագրատ եւ Միքայել Սրբազանների եւ Սամվել Կարապետյանի ազատ արձակումը։ Այսօր դա է Հայաստանի ներքաղաքական լարվածության թուլացման միակ միջոցը։ Վստահ եմ, որ այն ոչ միայն չի վնասի Փաշինյանի հեղինակությանը, այլ ընդհակառակը, պետական այրին վայել այդ քայլը կգնահատվի համայն հայության կողմից։ Դա, մանավանդ, դրական ազդեցություն կունենա արտաքին ուժերի հետ ավելի վստահ դիրքերից բանակցելու նկատառումով։ Ակնհայտ է նաեւ այն փաստը, որ որքան բարդանում է Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, այնքան թուլանում են մեր դիրքերը արտաքին հարաբերությունների բնագավառում»։

40 տարեկանից հետո առողջ ապրելակերպ սկսելը կարող է հետաձգել կանանց օրգանիզմի ծերացումը։ Այս մասին La Razon-ին տված հարցազրույցում նշել է սննդաբան Բարբարա Մունարը, փոխանցում է Lurer.com-ը։

Մասնագետի խոսքով՝ ծերացման գործընթացի միայն 20%-ն է որոշվում գենետիկայով, մինչդեռ մնացած 80%-ը կախված է կենսակերպից՝ սնունդ, ֆիզիկական ակտիվություն, քնի որակ, սթրեսի մակարդակ, ուրիշների հետ շփման որակ և ինքնագնահատական։

Մունարը շեշտել է, որ կանանց ծերացումը տարբերվում է տղամարդկանցից։

«Կանայք առավելություն ունեն. X քրոմոսոմները պարունակում են ավելի շատ գեներ, որոնք պատասխանատու են բջիջների վերականգնման և հիվանդություններից պաշտպանության համար։ Էստրոգենները (կանացի սեռական հորմոններ) կյանքի զգալի մասի ընթացքում խաղում են «պաշտպանների» դեր։ Բացի այդ, կանայք, որպես կանոն, ավելի լավ են հոգ տանում իրենց մասին», - բացատրել է սննդաբանը։

Բժիշկը բացատրել է, որ 40 տարեկանից հետո օրգանիզմում տեղի են ունենում զգալի փոփոխություններ. հորմոնների մակարդակը նվազում է, նյութափոխանակությունը դանդաղում է, ճարպի բաշխումը փոխվում է, և մկանային զանգվածը նվազում է։ Հենց այս ժամանակահատվածում, ըստ սննդաբանի, հատկապես կարևոր է վերանայել ձեր կենսակերպը՝ ոչ թե տարիքային ճգնաժամին ի պատասխան, այլ որպես առողջությունը ամրապնդելու հնարավորություն առաջիկա տարիների համար։

Բժիշկ Մունարը խորհուրդ է տվել 40 տարեկանից բարձր կանանց հատուկ ուշադրություն դարձնել իրենց սննդակարգին՝ ավելացնել սպիտակուցների ընդունումը՝ մկանային զանգվածը պահպանելու և առողջ ճարպերի՝ հորմոնալ մակարդակը կարգավորելու և սրտանոթային հիվանդությունների ռիսկը նվազեցնելու համար։ Մասնագետը նաև խորհուրդ է տվել սահմանափակել քաղցրավենիքը՝ գլյուկոզի մակարդակը կայունացնելու համար, նախապատվությունը տալով մրգերին, բանջարեղենին և հացահատիկայիններին։

«Լավ նորությունն այն է, որ ողջամիտ մոտեցմամբ արդյունքները արագ նկատելի են դառնում», - եզրափակել է բժիշկ Մունարը։

ՔՊ գրասենյակում քիչ առաջ մեկնարկել է կուսակցության վարչության նիստը, որին վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցում։

Նշենք, որ Փաշինյանն արձակուրդում է եւ միայն վաղն է վերադառնալու աշխատանքի։

Նուբարաշենի Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնից փախուստի դիմած տղամարդկանցից մեկը հայտնաբերվել է։ Տեղեկությունը հայտնեցին ՀՀ Ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից։

«Մեկին հայտնաբերել են Նուբարաշենի գերեզմանատան մոտ, ձեռնարկվում են միջոցառումներ մյուսին հայտնաբերելու ուղղությամբ»,- հայտնեցին ՆԳՆ-ից։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Նուբարաշենի հոգեբուժարանից 2 հարկադիր բուժվող փախուստի է դիմել։ Ոստիկանությունը փախուստի մասին ահազանգը ստացել է գիշերը՝ 01։20-ի սահմաններում։ Shamshyan.com-ի տեղեկություններով՝ տղամարդիկ փախուստի են դիմել հիվանդասենյակի պատուհանի ճաղավանդակը պոկելու միջոցով։ Ըստ կայքի՝ մեկը հարկադիր բուժվող, Երևանի բնակիչ 45-ամյա Վյաչեսլավ Լուկինն է, մյուսը` Արմավիրի մարզի բնակիչ 35-ամյա Արամայիս Միրզոյանը, որը դատարանի որոշմամբ նշված կենտրոն է տեղափոխվել որպես անվտանգության միջոց։

Երևանի բնակիչ 23-ամյա երիտասարդի մոտ 60 մլ մեթադոնային լուծույթով տարա է հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները դեպքը բացահատել են հուլիսի 15–ին։ Երիտասարդը ձերբակալվել է, իսկ նրա վարած «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք։

«23-ամյա երիտասարդը` կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է տարածքային քննչական բաժին: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում հուլիսի 19-ին խուզարկություն է կատարվել երիտասարդի բնակության հասցեում: Հայտնաբերվել է մեթաֆետամին տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված»,– ասված է հաղորդագրության մեջ։

Մեքենայի խուզարկությամբ իրավապահները հայտնաբերել են կոկաինի նմանվող զանգված և մեթադոնի ու հերոինի նմանվող լուծույթներով տարաներ։ Կատարվում է նախաքննություն։

Օտարերկրացիների նախապես գրանցումը ruID բջջային հավելվածում՝ կենսաչափական տվյալները հանձնելով և դրանում էլեկտրոնային դիմում լրացնելը կամավոր է և չի ծառայի որպես մերժում Ռուսաստանի Դաշնություն մուտք գործելու համար: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Ռուսաստանի ՆԳՆ մամուլի կենտրոնը։

Գործակալության համապատասխան հարցմանն ի պատասխան՝ գերատեսչությունում նշել են, որ ՌԴ օրենսդրությամբ հիմքեր նախատեսված չեն օտարերկրյա քաղաքացիներին ՌԴ պետական սահմանի հատումը մերժելու համար, եթե նրանք նման դիմում չեն լրացրել:

ՆԳՆ-ի փոխանցմամբ, բջջային հավելվածում օտարերկրյա քաղաքացու գրանցման առկայությունը թույլ կտա ապագայում ապահովել պետական մարմինների և կազմակերպությունների հետ նրա փոխգործակցության հնարավորությունը ամբողջությամբ էլեկտրոնային ձևով՝ հանրային ծառայություններ ստանալիս նվազեցնելով վարչական և այլ խոչընդոտները:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՌԴ մուտքի կանոնների և պայմանների փորձ է իրականացվում այն օտարերկրացիների համար, ովքեր վիզայի կարիք չունեն: Սահմանված կանոնների համաձայն՝ մինչև մուտք գործելը անհրաժեշտ է նույնականացման միասնական համակարգում անցնել գրանցման ընթացակարգ և մուտք գործելուց ոչ ուշ, քան 72 ժամ առաջ ներկայացնել մուտքի դիմում՝ օգտագործելով ruID բջջային հավելվածը: Արտակարգ դեպքերում դիմումի ներկայացման ժամկետ է սահմանվում ամենաուշը 4 ժամը:

Մեկնարկել են Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ 32կմ ճանապարհահատվածում նախագծով նախատեսված 2-րդ թունելի հորատման աշխատանքները։ Այս թունելն ունենալու է 530մ երկարություն։

Այս մասին տեղեկացնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։

 

Եմենի հութիների «Անսար Ալլահ» խմբավորումը հայտարարել է, որ թիրախավորել է Իսրայելի «Բեն Գուրիոն» օդանավակայանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է  հութիներին պատկանող Al Masirah հեռուստաալիքը։

Խմբավորման ռազմական խոսնակ Յահյա Սարին հայտարարել է, որ «հրթիռային ուժերը արդյունավետ ռազմական գործողություն են իրականացրել՝ «Պաղեստին 2» հիպերձայնային բալիստիկ հրթիռով թիրախավորելով օկուպացված Յաֆֆա շրջանի Լոդ (Բեն Գուրիոն) օդանավակայանը»։

Խոսնակը հայտարարել է, որ գործողությունը հասել է իր նպատակին՝ մարդկանց ստիպելով փախչել ապաստարաններ և դադարեցնելով օդանավակայանի գործունեությունը։

Իսրայելի զինված ուժերը հայտարարել են, որ հուլիսի 22-ի լուսաբացին երկրի մի քանի շրջաններում օդային տագնապի ազդանշաններից հետո որսացել են Եմենից Իսրայելի ուղղությամբ արձակված հրթիռը։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Ֆոտո

ԱՄՆ-ն գաղտնազերծել է 2016 թվականի ընտրություններին Ռուսաստանի շինծու միջամտության մասին նոր նամակներ

Էրդողանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ քննարկել է Ուկրաինայի պատերազմի շուրջ վերջին իրադարձությունները

Թուրքիան Սիրիային կտրամադրի զենք, ռազմական տեխնիկա և լոգիստիկ աջակցություն

Սատանովսկին գնահատել է Հայաստանի տարածքով միջանցք բացելու հավանականությունը

Պուտինն Ալյասկա մեկնելու ճանապարհին տարածաշրջանային շրջագայություն կկատարի

«3+3» ձևաչափով հաջորդ հանդիպումը նախատեսվում է Երևանում կամ Բաքվում․ ՀՀ ԱԳՆ

Ընդդիմությունը չի միավորվի. ի՞նչ խնդիրների կբախվի Կարապետյանի «Մեր ձևով» քաղաքական ուժը

Ալյասկայում Պուտինի և Թրամփի հանդիպումից հետո փաստաթղթերի ստորագրում չի նախատեսվում. Պեսկով

Հրապարակել է «օրենքով գող» Մերաբ Սուխումսկու եղբոր սպանության պատվիրատուների անունները

Ոսկե դարի առանձնատները վերադառնում են Մանհեթեն. «Երկու աշխարհներից լավագույնը»

Ռուսաստանը կերկարացնի բենզինի արտահանման արգելքը մինչև սեպտեմբեր

Տավուշում 15 ոստիկան է ձերբակալվել

Թրամփը կողմ է, որ կինը՝ Մելանյան, 1 մլրդ դոլարի հայց ներկայացնի ընդդեմ Հանթեր Բայդենի

Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են իրականացրել

Հորդորում ենք զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելու անթույլատրելի գործելաոճից. ՔԿ-ն՝ «Սրբազան պայքար»-ի ղեկավարների և մասնակիցների պաշտպանների հրապարակումների մասին