Live24
Օգոստոսի 14, 2025
Live24

Live24

Լուրեր

Դավիթ Ղազինյանը դիմել է դատարան` ՀԷՑ–ում իր նախկին պաշտոնում վերականգնվելու համար:

«Փաստաբաններն առավոտյան դիմել են դատարան, պահանջը պաշտոնում վերականգնվելն է, քանի որ հրամանն ապօրինի է»,- Սպուտնիկ Արմենիայի հետ զրույցում ասաց Դավիթ Ղազինյանը։

Հիշեցնենք, որ հուլիսի 21-ին ՀԷՑ-ի գործադիր տնօրենի տեղակալ, իրացման բաժնի տնօրեն Դավիթ Ղազինյանն աշխատանքից ազատվել է։ 

Ներկայացնում ենք տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի:

ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 385 դրամ:

Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 446 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 452 դրամ:

Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.86 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.95 դրամ:

Երգչուհի Կամիլա Կաբելոն չի թաքցնում իր զգացմունքները իր նոր ընկերոջ՝ 38-ամյա լիբանանցի գործարար Հենրի Կրտսեր Շալուբի հետ, որը Մերձավոր Արևելքի ամենահարուստ դինաստիայի ժառանգորդն է։ Պապարացիները զույգին բռնացրել են Իբիցայում ռոմանտիկ արձակուրդի ժամանակ, որտեղ նրանք չէին կարողանում բաժանվել միմյանցից ո՛չ ցամաքում, ո՛չ էլ ջրում։ 

камила.jpg (91 KB) 

28-ամյա երգչուհին հայտնվել է սև մինի-բիկինիով՝ ընդգծելով իր նիհար կազմվածքը։ Շալհուբը, իր հերթին, մուգ կանաչ շորտերով էր՝ քողարկող նախշերով։

камила1.jpg (69 KB)

Զույգը համբուրվել է փայտե նավամատույցի վրա, ապա շարունակել է ցույց տալ իրենց զգացմունքները ջրի մեջ։

камила2.jpg (86 KB)

камила4.jpg (59 KB)

Կամիլայի նոր ընտրյալը ազդեցիկ Շալհուբ ընտանիքի ներկայացուցիչն է, որը հիմնադրել է Դուբայում գտնվող Chalhoub Group շքեղ նորաձևության հոլդինգը։ Ընկերությունը Մերձավոր Արևելքում զբաղվում է այնպիսի ապրանքանիշերի բաշխմամբ և մանրածախ վաճառքով, ինչպիսիք են Chanel-ը, Dior-ը, Louis Vuitton-ը և շատ ուրիշներ։ Ընտանիքի կարողությունը գնահատվում է հարյուր միլիոնավոր դոլարներ։

13-ամյա Գաբրիելա Հարությունյանն արդեն երկրորդ տարին անընդմեջ Բիբլոս Բանկ Արմենիայի հովանավորությամբ կմասնակցի Շախմատի Եվրոպայի աղջիկների և պատանիների առաջնությանը, ինչպես նաև առաջին անգամ իր ուժերը կփորձի Աբու Դաբիի շախմատային փառատոնին։  

Դառնալով 2025 թ. Հայաստանի մինչև 14 տարեկան աղջիկների բացարձակ չեմպիոն, պատանի շախմատիստուհին ստացել է նաև ուղեգիր՝ շախմատի աշխարհի պատանեկան առաջնությանը մասնակցելու համար։

Բիբլոս Բանկ Արմենիայի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ստեփանյանի խոսքով՝ տաղանդավոր երիտասարդներին աջակցելուն Բանկը մեծ պատասխանատվությամբ է մոտենում։

«Շախմատիստի համար միջազգային ասպարեզում խաղալն անփոխարինելի փորձ է։ Վաղ տարիքից միջազգային մրցույթներին մասնակցելը ոչ միայն հղկում է մարզիկի հմտությունները, այլև վստահություն է հաղորդում նրան։ Հուսով ենք՝ Բիբլոս Բանկ Արմենիայի աջակցությունը կօգնի Գաբրիելային բարելավել իր վարկանիշը և նվաճել չեմպիոնական նոր տիտղոսներ»,- նշեց Հայկ Ստեփանյանը։ 

Գաբրիելան շախմատով զբաղվում է 5 տարեկանից։ Մի շարք մրցաշարերում նա տպավորիչ հաղթանակներ է տարել՝ տարբեր տարիներին նվաճելով Երևանի Մ10 տարեկան աղջիկների, Հայաստանի Մ10, Մ12 և Մ14 տարեկան աղջիկների առաջնություններում չեմպիոնի տիտղոսը, Եվրոպայի Մ10 տարեկան աղջիկների 4-րդ մրցանակը։ 

Գաբրիելայի մասնակցությունը հեղինակավոր մրցաշարերին կարևոր ձեռքբերում է նրա շախմատային կարիերայում և առանցքային տարր՝ Բանկի կրթական ԿՍՊ ծրագրերի շարքում։

2025 թ․ Շախմատի Եվրոպայի աղջիկների և պատանիների առաջնությունը տեղի կունենա հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 8-ը Մոնտենեգրոյում՝ Բուդվա քաղաքում, իսկ Աբու Դաբիի 31-րդ շախմատային փառատոնը՝ օգոստոսի 15-ից 24-ը։  

Իսկ օգոստոսի 5-12-ը Գաբրիելան Մոսկվայում կմասնակցի Մ. Բոտվիննիկի հիշատակին նվիրված՝ Շախմատային ֆեդերացիաների ասոցիացիայի գավաթի բաց միջազգային մրցաշարին, որտեղ կմրցեն ԱՊՀ երկրների մինչև 14 տարեկան չեմպիոնները։ 

Մինչ այդ՝ հունիսի 16-21-ը, Գաբրիելան ԱՄՆ կանանց օլիմպիական հավաքականի գլխավոր մարզիչ, գրոսմայստեր, FIDE ավագ մարզիչ Մելիքսեթ Խաչիյանի հրավերով մասնակցել է վերջինիս առցանց վարպետության դասերին։

Gabriela Harutyunyan 2.jpg (58 KB)

Gabriela Harutyunyan 3.jpg (41 KB)

Gabriela Harutyunyan 4.jpg (55 KB)

Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի 22.07.2025թ. թիվ EA 2025/121 վճռի վերաբերյալ հայտնում ենք, որ հրատապ գործով քննված հարցերի (վեճի) շրջանակն այլ է, քան ժամանակավոր կառավարիչ նշանակելու որոշման նպատակները և վերջինիս կողմից իրականացվելիք գործողությունների շրջանակը: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից:

«Մասնավորապես, ժամանակավոր կառավարչի նշանակմամբ հետապնդվող նպատակն է, ի թիվս այլնի,

· միտումնավոր եղանակով էներգետիկ ճգնաժամի ստեղծման ռիսկերի կանխարգելումը, 

· հանրային կարգի ապահովումը, պետական անվտանգությանը սպառնացող հնարավոր ռիսկերի վերացումը,

· ՀԷՑ-ում տեղի ունեցած չարաշահումների քողարկման բացառումը և հետագա չարաշահումների կանխարգելումը:

Հարգանքով վերաբերվելով օտարերկրյա արբիտրաժների որոշումներով կիրառվող ապահովման միջոցներին՝ միևնույն ժամանակ բոլորը պարտավոր են առաջնորդվել նաև ՀՀ օրենսդրությամբ և միջազգային պայմանագրերով, որոնցով սահմանված են արբիտրաժային որոշումների ճանաչման և կատարման կարգերը և ընթացակարգերը»:

Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված՝ հուլիսի 23-24-ին Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտային գոտում և Երևանում սպասվում է բարձր ջերմային ֆոն․ ցերեկը ժամը 16։00-17-00- ն ընկած ժամանակահատվածում՝ +38․․․+40 աստիճան տաքություն։ Նշված հատվածներում ինչպես նաև Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում առաջիկա 5 օրերին սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից:

​​Երևանում հուլիսի 23-ի ցերեկը, 24-ին, 25-ի գիշերը, 27-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 25-ին երեկոյան ժամերին, 26-ի գիշերը և երեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ և երեկոյան սպասվում է քամու ուժգնացում 16-19մ/վ արագությամբ։

​​​​​​​​​​​Մարզերում հուլիսի 23-ի ցերեկը, 24-ին, 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 25-ին և 28-ին կեսօրից հետո, 26-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Հուլիսի 23-26-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Նիկոլ Փաշինյանը «Կրթվելը նորաձեւ է» արշավի շրջանակներում ներկայացրել է, թե ինչու ինքն ու Աննա Հակոբյանը մինչև հիմա պետական գրանցումով ամուսնացած չեն։

«Քանի որ ես 1990–ականներին ընդդիմադիր քաղաքական գործունեությամբ էի զբաղվում, ես գիտեի, որ ինձ բռնելու են, ինձ դատելու են, իմ գույքը բռնագրավելու են, ես չեմ ամուսնացել մի նպատակով, որ կարողանամ ընտանիքիս պաշտպանել։

Մենք որ տուն ենք գնել, Աննայի անունով է գրվել այդ տունը, չնայած համատեղ ենք ձեռք բերել։

Ես հասկանցել եմ, որ դատ–դատաստան է լինելու, ինձ ինչ են անելու, գոնե երեխեքս ապրելու տեղ ունենան։ Որ էդ տունը Աննայի անունով լինի, Աննան էլ ինձ հետ դե յուրե կապ չունենա, որպեսզի ինձնով չգնան մեր աշխատանքով ստեղծածը ձեռքներիս առնեն։

Չամուսնանալու ուրիշ պատճառ մենք չենք ունեցել»,–ասաց Փաշինյանը։

«Հրապարակ» թերթը գրում է․ «Մեր տեղեկություններով, չնայած արտաքուստ Մայր Աթոռը քայլեր չի անում, առճակատման չի գնում, բայց պարզվում է պատրաստվում են Փաշինյանի գրոհին դիմակայել:

Մեր տեղեկություններով, Մայր Աթոռն օրերս ձեռք է բերել տեխնիկական սարքերի մեծ խմբաքանակ, որը թույլ կտա Մայր Աթոռի ողջ տարածքը վերահսկել փոքր ու մեծ տրամաչափի տեսախցիկներով և նույնականացնել բոլոր նրանց, ովքեր կմասնակցեն Փաշինյանի կողմից առաջնորդվող Եկեղեցու «ասպատակությանը»:

Մայր Աթոռում մի ծրագիր են քննարկում, որը դեռ սաղմնային վիճակում է, բայց մոտավորապես այսպիսին է. որոշել եկեղեցու վրա հարձակման մասնակիցներին, հատ-հատ նույնականացնել դեմքերով, այնուհետև ճշտել նրանց բոլորի ընտանիքների անդամներին և հետագայում արգելել նրանց մուտքը եկեղեցիներ, վանքեր, նրանց համար չկատարել տարբեր ծեսեր` մկրտություն, պսակ, հոգեհանգստյան, թաղման կարգեր և այլն:

Սա թերևս այն Նզովքն ու Բանադրանքը կլինի, որի պահանջով հավատավոր մարդիկ այս օրերին հաճախ դիմում են եկեղեցուն: 

Սա իհարկե կլինի շատ ծայրահեղ քայլ, բայց սրան կգնան, եթե Նիկոլական հրոսակներն արշավեն Էջմիածնի վրա և փորձեն ներխուժել Վեհարան»։

Ադրբեջանի զինված ուժերի օկուպացված Քարվաճառում տեղակայված զորամասերից մեկում ինքնասպան է եղել լեյտենանտ Ազադ Զիյադ օղլու Գասիմովը։ Այս մասին հայտնում են տելեգրամյան ալիքները։

Թուրքիայի կառավարությունը միջազգային ֆինանսական հաստատություններից 2,4 միլիարդ եվրոյի վարկ է ստացել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» երթուղուն միանալու համար։

Ավելի վաղ «Անադոլու» գործակալությունը հայտնել էր, որ Թուրքիայի ֆինանսների և գանձապետարանի նախարարության և ճապոնական MUFG Bank բանկի գլխավորած վարկատուների խմբի միջև ստորագրված համաձայնագրի համաձայն՝ Անկարային հատկացվում է 2,4 միլիարդ եվրո՝ դեպի Նախիջևան երկաթուղային գծի կառուցման համար։ Վարկը կտրամադրվի Շվեդիայի արտահանման վարկային գործակալության EKN, Ավստրիայի OeKB բանկի և Իսլամական զարգացման բանկի ներքո ներդրումների և արտահանման վարկերի ապահովագրության իսլամական կորպորացիայի երաշխիքներով։

Վարկն ստանալու վերաբերյալ բանակցությունները տեղի են ունեցել Թուրքիայի ֆինանսների և գանձապետարանի նախարար Մեհմեթ Շիմշեքի՝ Լոնդոնում Իսլամական զարգացման բանկի կողմից կազմակերպված վարկատուների գագաթնաժողովին մասնակցելու շրջանակներում։ Ձեռք բերված համաձայնության համաձայն՝ միջազգային վարկատուները կֆինանսավորեն Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղային նախագծի շինարարությունը։

Նախագիծը կկառավարի Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարությունը։ Թուրքական երկաթուղիները Նախիջևանի հետ կապելու նախագիծը այսպես կոչված «Միջին միջանցք»-ի բաղադրիչներից մեկն է, որը կապում է Ասիան և Եվրոպան և ներառում է «Զանգեզուրի միջանցքը»: «Այս նախագծի` Անկարայի կողմից ֆինանսավորումը ցույց է տալիս, որ Թուրքիան կարծում է, որ Բաքվի և Երևանի միջև շուտով համաձայնագիր կկնքվի Զանգեզուրի երթուղու վերաբերյալ»,- ասվում է հակառակորդ Ադրբեջանի լրատվականների հոդվածներում:

Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, ԱՄՆ-ի վարչակազմն առաջ է քաշել այս միջանցքը 100 տարի ժամկետով վարձակալության տալու գաղափարը։

Անկարայի կողմից աջակցվող ծրագրի համաձայն՝ Ադրբեջանը Նախիջևանի հետ Հայաստանի միջոցով կապող 43 կիլոմետրանոց երկաթուղային և ճանապարհային հատվածի կառավարումը պետք է փոխանցվի ամերիկյան ընկերությանը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի բացառել այն տարբերակը, որ միջանցքը կկառավարի հայ-ամերիկյան համատեղ ընկերությունը: Ադրբեջանի դիրքորոշումն սակայն այն է, որ Նախիջևանի հետ անարգել կապը պետք է ապահովվի «Զանգեզուրի միջանցքով»` առանց հայերի «երեսը տեսնելու»։

Տարածաշրջանային փորձագետները կարծում են, որ «Զանգեզուրի միջանցքը» ԱՄՆ վերահսկողությանը հանձնելու նախատեսվող ծրագրի իրականացման հավանականությունը ցածր է: Պատճառը Իրանի և Ռուսաստանի հնարավոր ագրեսիվ արձագանքն է: Իրանի քաղաքական շրջանակները կարծում են, որ այս ծրագիրը կհանգեցնի Իսլամական Հանրապետության հյուսիսային սահմանների երկայնքով «աշխարհաքաղաքական հավասարակշռության փոփոխության»։

Ֆոտո

Թուրքիան Սիրիային կտրամադրի զենք, ռազմական տեխնիկա և լոգիստիկ աջակցություն

Սատանովսկին գնահատել է Հայաստանի տարածքով միջանցք բացելու հավանականությունը

Պուտինն Ալյասկա մեկնելու ճանապարհին տարածաշրջանային շրջագայություն կկատարի

«3+3» ձևաչափով հաջորդ հանդիպումը նախատեսվում է Երևանում կամ Բաքվում․ ՀՀ ԱԳՆ

Ընդդիմությունը չի միավորվի. ի՞նչ խնդիրների կբախվի Կարապետյանի «Մեր ձևով» քաղաքական ուժը

Ալյասկայում Պուտինի և Թրամփի հանդիպումից հետո փաստաթղթերի ստորագրում չի նախատեսվում. Պեսկով

Հրապարակել է «օրենքով գող» Մերաբ Սուխումսկու եղբոր սպանության պատվիրատուների անունները

Ոսկե դարի առանձնատները վերադառնում են Մանհեթեն. «Երկու աշխարհներից լավագույնը»

Ռուսաստանը կերկարացնի բենզինի արտահանման արգելքը մինչև սեպտեմբեր

Տավուշում 15 ոստիկան է ձերբակալվել

Թրամփը կողմ է, որ կինը՝ Մելանյան, 1 մլրդ դոլարի հայց ներկայացնի ընդդեմ Հանթեր Բայդենի

Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են իրականացրել

Հորդորում ենք զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելու անթույլատրելի գործելաոճից. ՔԿ-ն՝ «Սրբազան պայքար»-ի ղեկավարների և մասնակիցների պաշտպանների հրապարակումների մասին

Իրանի հոգևոր առաջնորդը համաձայնել է վերսկսել միջուկային բանակցությունները ԱՄՆ-ի հետ․ Reuters

Վանաձորցի Մոսինյանների ընտանիքում ծնվել է 5 կգ քաշով 8-րդ որդին