Live24
Օգոստոսի 15, 2025
Live24

Live24

Լուրեր

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հուլիսի 22-ին, կազմել է 383.97 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.14 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 449.32 դրամ (աճել  է 2.35 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.90  դրամ (մնացել է անփոփոխ): 

Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 381-382 դրամով, վաճառվում է 385.5-387 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 440.5-444 դրամով, վաճառվում է 451–457 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 4.65-4.87 դրամով, վաճառվում է 4.94-5.10 դրամով:

Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է. դոլարը գնվում է 382 դրամով, վաճառվում՝ 385 դրամով:

Եվրոն գնվում է 445 դրամով, վաճառվում է 450 դրամով:

Ռուբլին գնվում է 4.83 դրամով, վաճառվում է 4.90–4.92 դրամով:

Վրաստանն իր ներդրումն է ունենում Ադրբեջանի և Հայաստանի միջև երկխոսությանը։ Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ի Թբիլիսիի թղթակիցը, այս մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոչորիշվիլին Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

«Մենք ողջունում ենք խաղաղության համաձայնագրի ուղղությամբ ձեռնարկված քայլերը: Վրաստանը անկեղծորեն հետաքրքրված է մեր տարածաշրջանում խաղաղություն հաստատելու հարցում:

Ապրիլի 17-ին մենք հնարավորություն ունեցանք հյուրընկալելու երեք երկրների փոխարտգործնախարարների հանդիպումը: Կարծում ենք, որ մենք ունենք եռակողմ համագործակցություն զարգացնելու ներուժ: Մեր երկրների միջև համագործակցությունը գնալով ավելի կարևոր է դառնում», – նշել է վրացի նախարարը:

Վրաստանի ԱԳ նախարարը նշել է՝ ուշադիր հետևում են Երևանի և Բաքվի միջև երկխոսությանը և հույս ունեն, որ մոտ ապագայում կստորագրվի խաղաղության համաձայնագիր։

«Ռիբոկ» և «Գոլդս ջիմ» սպորտային ակումբներում երկու տարբեր քրեական վարույթներով ձերբակալվածներ, մեղադրյալներ չկան: Այս մասին Tert.am-ին տեղեկացրեց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։ 

«Քննչական գործողությունների արդյունքում առգրավվել են քրեական վրույթի համար նշանակություն ունեցող առարկաներ: Այս պահին այս մասնաճյուղերի բնականոն գործունեությունն ապահովված է, ավելին մասնաճյուղերը չեն փակվել: Քննչական գործողություններ են կատարվել, բայց դրանց արդյունքում որևէ մասնաճյուղ չի փակվել: Այս պահին ընթանում է նախաքննություն»,- հայտնեց Ավդալյանը:

Երեկ տեղեկացրել էինք, որ ՔԿ-ն «Ռիբոկ» և «Գոլդս ջիմ» սպորտային ակումբներում հարկեր թաքցնելու քրեական վարույթի շրջանակներում իրականացրել է քննչական գործողություններ:

Կրեմլը հույս ունի, որ Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունները չեն տուժի Ուկրաինայի հարցում առկա տարաձայնություններից: Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ արձագանքելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Ուկրաինային աջակցող հայտարարություններին և այդ երկրի Զինված ուժերի ստորաբաժանումների շևրոնները որպես նվեր ընդունելուն: 

«Մենք տեղյակ ենք Ադրբեջանի ղեկավարության դիրքորոշման մասին Ուկրաինայի հարցում։ Այստեղ մենք տարբեր կարծիքներ ունենք: Նախագահ Իլհամ Ալիևը հենց սկզբից զբաղեցրել է այս դիրքորոշումը։ Հենց սկզբից մենք համաձայն չէինք դրա հետ», - նշել է Կրեմլի խոսնակը։

«Միևնույն ժամանակ, մենք հույս ունենք, որ այս տարաձայնությունները մեզ համար խոչընդոտ չեն լինի երկկողմ հարաբերություններում կարճատև սառեցման շրջանը հաղթահարելու համար և փոխշահավետ շահերը չեն զոհաբերվի ստեղծված իրավիճակի պատճառով», - ընդգծել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը։

Ավելի վաղ ուկրաինացի լրագրողների հետ զրույցներում Ալիևը աջակցություն էր հայտնել Կիևին և քննադատական հայտարարություններ արել Մոսկվայի մասին։ Նրա խոսքերը հնչել են Մոսկվայի և Բաքվի միջև հարաբերությունների սառեցման ֆոնին, որը կապված է Ուրալում էթնիկ խմբավորումների դեմ Ռուսաստանի իրավապահ մարմինների գործողությունների և դրանց՝ Ադրբեջանի կոշտ արձագանքի հետ։

Նախադպրոցական ուսումնական հաստատություններում սննդի կազմակերպման նոր նորմատիվն ուժի մեջ կմտնի 2026 թվականին: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

Առողջ ապրելակերպի ամրապնդումը սկսվում է վաղ մանկական տարիքից` իր մեջ ներառելով առողջ և անվտանգ սննդի օգտագործումը, ֆիզիկական ակտիվությունը, օրվա ռեժիմը, բավարար քունը, անվտանգ վարքագծի պահպանումը և այլն, ինչը կուտակային ազդեցություն է ունենում հետագա կյանքի վրա:

Ապացուցողական բժշկության հետազոտությունները մատնանշում են բարձր կալորիականությամբ սննդակարգերի, հագեցած ճարպերի, տրանսճարպերի, ազատ շաքարների և կերակրի աղի չարաշահման, մրգերի ու բանջարեղենի սակավ օգտագործման կապը ճարպակալման, շաքարային դիաբետի, սրտանոթային հիվանդությունների և որոշ տեսակի քաղցկեղների առաջացման միջև:

Հայաստանում երեխաների շրջանում դիտվում է գերքաշության ցուցանիշի աճի միտում: Ուստի, վերանայվել է նախադպրոցական ուսումնական հաստատություններում սննդի կազմակերպման նորմատիվը` բարելավելով երեխաների համար սննդամթերքի միջին օրաբաժնի օրինակելի հավաքակազմը:

Իրականացված հիմնական փոփոխություններն են.

Արդիականացվել են սննդանյութերի և էներգիայի օրական ֆիզիոլոգիական պահանջի նորմերը:

Ավելացվել է ամբողջահատիկ պարունակող սնունդ (ամբողջահատիկ ցորենից հաց, ամբողջահատիկ ցորենից մակարոնեղեն, հնդկաձավար, վարսակ, բլղուր, հաճար և այլն):

Շաքարի միջին օրաբաժինը նվազեցվել է ավելի քան 2 անգամ: Թույլ է տրվում օգտագործել ոչ ավելի, քան 5 գրամ շաքար կամ մեղր պարունակող ըմպելիք (ներառյալ` հյութեր, կակաո և այլն):

Թույլատրվում է որպես խորտիկ տրամադրել բանջարեղեն և միրգ` առանց ավելացված շաքարի:

Չի թույլատրվում.

կրեմային հրուշակեղեն,

քաղցրացուցիչներ պարունակող սննդամթերք,

շոկոլադ,

շոկոլադապատ արտադրանք,

աղանդեր (բացառությամբ` յոգուրտի կամ մրգային հիմքով աղանդերի, որոնք պարունակում են առնվազն 50% միրգ),

կոֆեին պարունակող ըմպելիքներ (այդ թվում` թեյ):

Նվազեցվել է օգտագործվող աղի քանակը. միջին օրաբաժինը` ավելի քան 2 անգամ.

ցանկացած այլ համեմունք թույլատրվում է տրամադրել սահմանափակ չափաբաժիններով:

Ավելացվել են թարմ մրգերի, հատապտուղների, բանջարեղենի, մշակաբույսերի, այդ թվում` չորամրգերի առկայությունը սննդակարգում:

Նախադպրոցական ուսումնական հաստատություններում սննդի կազմակերպման նոր նորմատիվն ուժի մեջ կմտնի 2026 թվականին:

Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից՝ նշելով, որ առողջ ապրելակերպի ամրապնդումը սկսվում է վաղ մանկական տարիքից՝ իր մեջ ներառելով առողջ և անվտանգ սննդի օգտագործումը, ֆիզիկական ակտիվությունը, օրվա ռեժիմը, բավարար քունը, անվտանգ վարքագծի պահպանումը և այլն, ինչը կուտակային ազդեցություն է ունենում հետագա կյանքի վրա:

«Ապացուցողական բժշկության հետազոտությունները մատնանշում են բարձր կալորիականությամբ սննդակարգերի, հագեցած ճարպերի, տրանսճարպերի, ազատ շաքարների և կերակրի աղի չարաշահման, մրգերի ու բանջարեղենի սակավ օգտագործման կապը ճարպակալման, շաքարային դիաբետի, սրտանոթային հիվանդությունների և որոշ տեսակի քաղցկեղների առաջացման միջև:

Հայաստանում երեխաների շրջանում դիտվում է գերքաշության ցուցանիշի աճի միտում, ուստի վերանայվել է նախադպրոցական ուսումնական հաստատություններում սննդի կազմակերպման նորմատիվը՝ բարելավելով երեխաների համար սննդամթերքի միջին օրաբաժնի օրինակելի հավաքակազմը: 

Իրականացված հիմնական փոփոխություններն են՝

  • Արդիականացվել են սննդանյութերի և էներգիայի օրական ֆիզիոլոգիական պահանջի նորմերը:
  • Ավելացվել է ամբողջահատիկ պարունակող սնունդ (ամբողջահատիկ ցորենից հաց, ամբողջահատիկ ցորենից մակարոնեղեն, հնդկաձավար, վարսակ, բլղուր, հաճար և այլն):
  • Շաքարի միջին օրաբաժինը նվազեցվել է ավելի քան 2 անգամ: Թույլ է տրվում օգտագործել ոչ ավելի, քան 5 գրամ շաքար կամ մեղր պարունակող ըմպելիք, (ներառյալ՝ հյութեր, կակաո և այլն):
  • Թույլատրվում է որպես խորտիկ տրամադրել բանջարեղեն և միրգ առանց ավելացված շաքարի:

Չի թույլատրվում՝

  1. կրեմային հրուշակեղեն,
  2. քաղցրացուցիչներ պարունակող սննդամթերք,
  3. շոկոլադ,
  4. շոկոլադապատ արտադրանք,
  5. աղանդեր (բացառությամբ՝ յոգուրտի կամ մրգային հիմքով աղանդերի, որոնք պարունակում են առնվազն 50% միրգ),
  6. կոֆեին պարունակող ըմպելիքներ (այդ թվում՝ թեյ):

Նվազեցվել է օգտագործվող աղի քանակը. միջին օրաբաժինը՝ ավելի քան 2 անգամ. 

  • ցանկացած այլ համեմունք թույլատրվում է տրամադրել սահմանափակ չափաբաժիններով:

Ավելացվել են թարմ մրգերի, հատապտուղների, բանջարեղենի, մշակաբույսերի, այդ թվում` չորամրգերի առկայությունը սննդակարգում:

Chess and life mastery հարթակը գրում է. «Հաղթել շախմատում։ Հաղթել կյանքում։

Ընդամենը հինգ տարի առաջ Լևոն Արոնյանը կորցրեց իր սիրելի կնոջը՝ հզոր հարված, որն ազդեց նաև նրա շախմատային խաղի վրա։

Բայց մինչ այդ նա իսկական հսկա էր՝

Երկու անգամ Շախմատի Աշխարհի Գավաթակիր 

Երկար ժամանակ համաշխարհային վարկանիշով №2

Ցուցանիշը՝ մինչև 2830 միավոր

Տատա Սթիլի, Գրենկե Քլասիկի և Սինքֆիլդի գավաթակիր

Մագնուս Կարլսենը մի անգամ ասել է. «Իմ գլխավոր մրցակիցը Լևոն Արոնյանն է։ Նա բազմիցս ապացուցել է, որ աշխարհում լավագույններից է և ոչինչ չի խնայի՝ աշխարհի չեմպիոն դառնալու համար»։

Իսկ հիմա՞։ Նա նորից բարձրանում է։ Հանգիստ ուժով Արոնյանը ցույց է տալիս՝ իսկական չեմպիոնները ոչ միայն պարտիաներ են հաղթում, այլ նաև հաղթահարում են կյանքի ամենածանր պահերը»։

Երեկ՝ հուլիսի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համյանքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել 3 քաղաքացի՝ դանակահարված վիճակում: 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Երևանի քրեական ոստիկանության ծառայողները՝ վարչության պետ Հայկ Հարությունյանի, ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Միքայել Գարակյանի գլխավորությամբ: 

Քրեական ու համայնքային ոստիկաններն ու պարեկները մեկնել են նաև հիվանդանոց, որտեղ բժիշկներին հայտնել են, որ վիրավորները գտնվում են վիրահատարանում և ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու: 

Արդեն դեպքի վայրում հայտնաբերվել է «Mercedes» մակնիշի վնասված ավտոմեքենա, որի սրահում, ավտոմեքենայի վրա ու ասֆալտին հայտնաբերվել են արնանման հետքեր, հողաթափեր, «ռացիա»: 

Դեպքի փաստով քննչական բաժում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է դեպքի հանգամանքները, մասնակիցների և վիրավորների ինքնությունը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորներից 2-ը հայր ու որդի են, մեկը անչափահաս է, իսկ մեկն էլ դատարանի որոշմամբ տնային կալանքի մեջ է եղել:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ ««Հետք»-ի հրապարակումից տեղեկացա, որ Բագրատ Գալստանյանն ինձ դատի է տվել վիրավորանքի և զրպարտության համար:

Հետաքրքիր է` «գյուլլելու» իր անհագ ցանկությունն է փոխակերպվել դատական կարգով դժգոհությունը արտահայտելու ձևով, թե՞ всё-таки դատի տալուց հետո գյուլլելու և ահաբեկչական մյուս սցենարները դեռ պտտում Է գլխում, և ֆինանսների կարիք կա:

Կանգ մի՛ առեք, դիմե՛ք նաև միջազգային տարբեր ահաբեկչական կազմակերպություններ բողոքով, որ ՀՀ իշխանությունները կանխել են հեղաշրջման փորձերը Հայաստանում:

Նորից տեղադրում եմ ՔԿ հրապարակած ձայնագրություններից հետո արված գրառումս և առաջարկում միասնական հայց ներկայացնել ժողովրդին՝ «խորը անասուն» անվանած անձի դեմ: Այս ժամանակը լավ կլինի ապաշխարության համար օգտագործեք...։

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների հավանական երրորդ փուլը նախատեսվում է անցկացնել Ստամբուլի Չիրագան պալատում։ Այս մասին հայտնել է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով բանակցությունների կազմակերպիչներից մեկին։

Ավելի վաղ Մոսկվայի աղբյուրը լրատվամիջոցին հայտնել էր, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների նոր փուլը կկայանա հուլիսի 24-25-ին։

«Մամուլի ներկայացուցիչների համար հանդիպման վայրում մեդիա-այգի կլինի։ Գոտի մուտք գործել հնարավոր կլինի հանդիպման օրը՝ առավոտյան ժամը 08:00-ից սկսած (համընկնում է Մոսկվայի ժամանակի հետ), – ասել է գործակալության աղբյուրը։

Նա հավելել է, որ պատվիրակությունները կարող են մամուլի ասուլիսներ կազմակերպել հանդիպման վայրում։ Այդ հանդիպումների համար երկու առանձին դահլիճներ կնախապատրաստվեն։

Ավելի վաղ Ռուսաստանն ու Ուկրաինան ուղիղ բանակցությունների երկու փուլ են անցկացրել, հանդիպումները կայացել են Ստամբուլում։ Դրանց արդյունքում տեղի է ունեցել գերիների փոխանակում, Մոսկվան նաև զոհված զինծառայողների մարմիններ է հանձնել Կիևի ռեժիմին։ Բացի այդ, կողմերը փոխանակվել են հակամարտության կարգավորման վերաբերյալ հուշագրերի նախագծերով։

Ֆոտո

Նախատեսվում է ՀՀ-ում գրանցել ընկերություն, որի բաժնետոմսերը կբաժանվեն Հայաստանի և ԱՄՆ-ի միջև. Վահան Կոստանյան

ԱՄՆ-ն գաղտնազերծել է 2016 թվականի ընտրություններին Ռուսաստանի շինծու միջամտության մասին նոր նամակներ

Էրդողանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ քննարկել է Ուկրաինայի պատերազմի շուրջ վերջին իրադարձությունները

Թուրքիան Սիրիային կտրամադրի զենք, ռազմական տեխնիկա և լոգիստիկ աջակցություն

Սատանովսկին գնահատել է Հայաստանի տարածքով միջանցք բացելու հավանականությունը

Պուտինն Ալյասկա մեկնելու ճանապարհին տարածաշրջանային շրջագայություն կկատարի

«3+3» ձևաչափով հաջորդ հանդիպումը նախատեսվում է Երևանում կամ Բաքվում․ ՀՀ ԱԳՆ

Ընդդիմությունը չի միավորվի. ի՞նչ խնդիրների կբախվի Կարապետյանի «Մեր ձևով» քաղաքական ուժը

Ալյասկայում Պուտինի և Թրամփի հանդիպումից հետո փաստաթղթերի ստորագրում չի նախատեսվում. Պեսկով

Հրապարակել է «օրենքով գող» Մերաբ Սուխումսկու եղբոր սպանության պատվիրատուների անունները

Ոսկե դարի առանձնատները վերադառնում են Մանհեթեն. «Երկու աշխարհներից լավագույնը»

Ռուսաստանը կերկարացնի բենզինի արտահանման արգելքը մինչև սեպտեմբեր

Տավուշում 15 ոստիկան է ձերբակալվել

Թրամփը կողմ է, որ կինը՝ Մելանյան, 1 մլրդ դոլարի հայց ներկայացնի ընդդեմ Հանթեր Բայդենի

Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են իրականացրել