Live24
Օգոստոսի 14, 2025
Live24

Live24

Լուրեր

Հուլիսի 22-ին Թեհրանում տեղի է ունեցել Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի ներկայացուցիչների եռակողմ հանդիպում, որի գլխավոր թեման եղել է իրանական միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամի կարգավորումը, հաղորդում է Tasnim գործակալությունը։

Կողմերը համաձայնել են շարունակել խորհրդակցությունները և համակարգել իրենց գործողությունները՝ Իրանի միջուկային ծրագրի հետ կապված ճգնաժամը լուծելու համար։ Նշվում է, որ հանդիպումները կշարունակվեն «տարբեր մակարդակներով առաջիկա շաբաթներին»։

Ինչպես նշում է գործակալությունը, Իրան կատարած այցի ընթացքում Ռուսաստանի և Չինաստանի պատվիրակությունների ղեկավարները առանձին հանդիպումներ են ունեցել քաղաքական հարցերով փոխարտգործնախարար Մաջիդ Թախտ Ռավանչիի և մի շարք այլ իրանցի դիվանագետների հետ։

Ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանը ազատ է արձակվել ՝ 29 տարի անազատության մեջ լինելուց հետո։

Ենոքյանին մեղադրանք է առաջադրվել համակուրսեցի Իոսիֆ Աղաջանովին սպանելու համար։ Նա 1996-ին նոյեմբերի 29-ին դատապարտվել է մահապատժի։

2003-ին՝ Հայաստանում մահապատժի վերանալուց հետո, Մհեր Ենոքյանը դատապարտվեց ցմահ ազատազրկման։

Հայաստանի իշխանությունների կողմից Ադրբեջանի հետ «խաղաղության պայմանագրի» վերաբերյալ հնչեցվող հավաստիացումներն ու մեկնաբանությունները գնալով ավելի խորը անհանգստություն են առաջացնում թե՛ փորձագետների շրջանում, թե՛ հասարակության լայն շերտերում։ Շուտափույթ խաղաղության մասին խոստումներով ուղեկցվող գործընթացները, փաստացի, վերածվում են Հայաստանի պետական շահերի համակարգված չեզոքացման ծրագրի։ Այլ կերպ ասած՝ այսպես կոչված խաղաղության օրակարգը ոչ միայն չի նպաստում երկարատև կայունությանը, այլ, ընդհակառակը, թափ է տալիս նոր բախումների վտանգին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի փորձերը՝ Սյունիքի մարզով անցնելիք Ադրբեջանի հետ կապող ճանապարհի խնդիրը ներկայացնել որպես «տեխնիկական հարց», բացահայտ հակասում են ինչպես ադրբեջանական, այնպես էլ թուրքական և ամերիկյան կողմերի հայտարարություններին։ Ըստ նրանց՝ խոսքը միայն լոգիստիկ անցման մասին չէ, այլ պետական վերահսկողության ձևաչափի փոփոխության, ինչը միջազգային իրավունքի լրջագույն խախտում է՝ և ոչ միայն։

Խնդիրն առավել վտանգավոր է աշխարհաքաղաքական տեսանկյունից, քանի որ Սյունիքի հարցում Ադրբեջանի դիրքորոշումը հստակ կարմիր գիծ է Իրանի Իսլամական Հանրապետության համար։ Այդ դիրքորոշումը հենվում է ոչ միայն սահմանային անվտանգության, այլև տնտեսական և ռազմավարական կոմպոնենտների վրա։ Իրանի քաղաքական էլիտան բազմիցս շեշտել է, որ Հայաստանի տարածքով ցանկացած արտաուժային միջանցք ընդունելի չէ։ Հետևաբար, եթե Հայաստանը համաձայնում է նման նախագծերի, ապա փաստացի ենթարկվում է ոչ միայն Ադրբեջանի, այլ նաև Թուրքիայի և այլ ուժերի ճնշմանը՝ դուրս մղելով Իրանի շահերը Հարավային Կովկասում։ Ահա թե ինչու վերջին շաբաթներին կրկին ակտիվացել են Իրանի հետ Հայաստանի պաշտոնական շփումները։ Իսկ նման զարգացումները, անկասկած, հանգեցնելու են տարածաշրջանային բախման, որտեղ Հայաստանը դառնալու է ընդհարումների առաջին թիրախ։ Փաստորեն, սա մեկ անգամ ևս վկայում է, որ Բաքուն Երևանի հետ բանակցություններում ոչ թե խաղաղության է ձգտում, այլ առաջ է քաշում այնպիսի պահանջներ, որոնք մեծացնում են նոր լարվածությունների ռիսկը տարածաշրջանում։

Ի դեպ, հաճախ շրջանառվող այն թեզը, թե իբր գործող իշխանության կողմից առաջարկվող խաղաղության ծրագրին այլընտրանք չկա, ընդամենը էժանագին մանիպուլյացիա է։ Այլընտրանքը կա, ու դա հնարավոր է: Եվ խաղաղության հաստատումն ինքնին մնում է կարևոր ու անհրաժեշտ նպատակ Հայաստանի համար։ Հարևանների հետ խաղաղ համակեցությունն այն հիմքն է, որի վրա կարելի է կառուցել անվտանգություն, տնտեսական զարգացում և երկարաժամկետ կայունություն տարածաշրջանում։ Սակայն այդ խաղաղությունը պետք է հիմնված լինի փոխադարձ հարգանքի, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքների վրա։ Այլ կերպ ասած՝ չի կարող լինել իրական խաղաղություն, եթե այն ուղեկցվում է պետության կենսական շահերի և ինքնիշխան տարածքների զիջումներով։

Պատմական փորձը և միջազգային պրակտիկան ցույց են տալիս, որ անգամ ամենադժվար իրավիճակներում հնարավոր է հասնել պայմանավորվածությունների՝ պահպանելով սեփական արժանապատվությունը և պետականության հիմքերը։ Խնդիրն այն է, որ ներկա իշխանությունները, որոնք պատերազմում կրել են ծանր պարտություն և կորցրել են ռազմավարական նախաձեռնությունը, ի վիճակի չեն ձևավորելու հավասարակշռված ու արժանապատիվ բանակցային օրակարգ։ Այդ պատճառով էլ խաղաղության հասնելու հեռանկարը նրանց համար ոչ միայն մշուշոտ է, այլ հաճախ վերածվում է նոր սպառնալիքների հարթակի։ Ավելին, քանի դեռ շարունակվում է տապալված արտաքին քաղաքականությունը, դաշնակիցների հետ խզված հարաբերությունները, ներքին պաշտպանունակությունը վերականգնելու անարդյունավետ փորձերը և հասարակության պառակտված վիճակը, այլընտրանքային ծրագրերի մասին խոսք լինել անգամ չի կարող։

Հայաստանի ներկա կառավարությունը կանգնած է պատմական խաչմերուկում՝ ընտրելու կամ պետականության ամրապնդման ուղին, կամ նրա համատարած թուլացման ու մաշման քաղաքականությունը՝ իբր խաղաղություն ապահովելու պատրվակով։ Պատմությունը ցույց է տվել, որ խաղաղություն հնարավոր չէ պարտադրված զիջումներով։ Իսկ եթե գործընթացը շարունակվի այս հունով, ապա նոր պատերազմի ռիսկն անխուսափելիորեն կվերածվի իրականության։

Տիգրան Դումիկյան,

քաղաքական վերլուծաբան

Նորագավիթի 1-ին փողոց-Արտաշատի խճուղու խաչմերուկում կկառուցվի էստակադա: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Հաշվի առնելով խաչմերուկում տրանսպորտային հոսքի խտությունը՝ նախագծի իրագործումը հնարավորություն կտա առանձնացնել տրանսպորտային հոսքը տարբեր մակարդակներով, ինչի շնորհիվ կնվազեն տրանսպորտային ուշացումները, ճանապարհատրանսպորտային պատահարները, կապահովվի անվտանգ երթևեկություն, ինչպես նաև հետիոտնի անվտանգ տեղաշարժը: 

Նախագծային փուլն ավարտված է, ստացվել է պետական համալիր փորձաքննության դրական եզրակացությունը:

Ընթացքում են ֆինանսավորման համար հանրային ներդրումային ծրագրի մշակումն ու մի շարք այլ գործընթացներ:

 

Ջենիֆեր Լոպեսը, կարծես, չի վախենում խոսել անձնական թեմաների մասին՝ նույնիսկ բեմում: Իտալիայում՝ Լուկկայի ամառային փառատոնում իր ելույթի ժամանակ, 55-ամյա աստղը զարմացրել է հանդիսատեսին իր սեռական կյանքի մասին անկեղծ խոստովանություններով: 

Ըստ The US Sun-ի, շոուի մի պահի Լոպեսն ասել է.

«Ես պետք է անկեղծ լինեմ ձեզ հետ: Երբեմն երեկոյան ես տարբեր տրամադրություններ եմ ունենում: Չգիտեմ ձեր մասին, բայց ես ունեմ… Երբեմն ուզում եմ, որ ամեն ինչ կոշտ լինի»:

Հանդիսատեսը պայթել է բացականչություններից և ծափահարություններից, իսկ Լոպեսը ժպիտով շարունակել է.

«Իսկ մյուս օրերին ես ինձ ավելի ռոմանտիկ եմ զգում. մոմեր, մեղմ երաժշտություն… Սրանք այն պահերն են, երբ ես նախընտրում եմ դանդաղ վարվել»:

Այնուհետև արտիստը հավելել է, որ վերջերս իր տրամադրությունը փոխվել է.

«Եվ երբեմն այն տարբեր է… Գուցե այն պատճառով, որ ես կյանքիս նոր փուլում եմ, կամ որովհետև ամառ է, շոգ է… Ես զգում եմ, որ ուզում եմ մի փոքր չարաճճի լինել: Դուք երբևէ նման բան ունեցե՞լ եք: Այդպիսի օրերին ես սիրում եմ, երբ ամեն ինչ շատ արագ է ընթանում»: 

Իր տաք խոստովանություններից բացի, Լոպեսը կատարել է նոր երգ՝ «Up All Night», որում, ենթադրաբար, նա անդրադարձել է Բեն Աֆլեքի հետ բաժանման թեմային:

Երգչուհուն մոտ կանգնած աղբյուրը պարբերականին հայտնել է, որ Ջենիֆերն արդեն բավականաչափ երգեր է ձայնագրել նոր ալբոմի համար: «Նյութը ոգեշնչված է Բենի հետ հարաբերությունների ընթացքում նրա փորձառություններից: Wreckage Of You երգը նրա մասին էր, և Up All Night-ը արտացոլում է, թե որտեղ է Ջենիֆերն այժմ՝ և՛ անձնական, և՛ ստեղծագործական առումով»: 

Ըստ ներքին աղբյուրի՝ սկսվում է «Ջենիֆեր Լոպեսի նոր դարաշրջան», և հիմա նա «չի պատրաստվում զսպել իրեն»:

«Գեղարդ» հիմնադրամը դիմում-բողոք է ներկայացրել Ռուսաստանի Դաշնության Տոմսկի պետական համալսարանի ռեկտորատին, ՏՊՀ գիտական ամսագրերի խմբագրական խորհուրդներին՝ ամսագրերում հակահայկական որոշ հրապարակումների համար։ 

Տոմսկի պետական համալսարանի գիտական ամսագրերում վերջին տարիներին ադրբեջանցի «գիտնականների» կողմից հրապարակվում են նյութեր, որոնցում առկա են ոչ միայն հայկական պատմական իրողությունների աղավաղումներ, այլև՝ կողմնակալ մեկնաբանությունների տարրեր, որոնք չեն համապատասխանում գիտական օբյեկտիվության սկզբունքներին։ Դիմում-բողոքի մեջ անդրադարձ է կատարվել ադրբեջանցի «պատմաբանների» կողմից Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանի՝ պատմականորեն ճիշտ անվանումն «Իրևան» աղավաղված ձևով ներկայացնելու, «Երևանի (Էրիվանի) նահանգ» հասկացությունը կամայականորեն «Իրևանի նահանգով» փոխարինելու, հայկական ոչ նյութական մշակութային ժառանգության տարրերը՝ լավաշը, քոչարի պարը և այլն, ադրբեջանական հայտարարելու փորձերին։  

Նման հրապարակումները ոչ միայն հակասում են ակադեմիական էթիկային, այլև խաթարում են ակադեմիական չափանիշների նկատմամբ վստահությունը՝ նպաստելով անցյալի առասպելականացված և քաղաքականապես մոտիվացված մեկնաբանությունների օրինականացմանը։ 

Ի պատասխան «Գեղարդ» հիմնադրամի բողոք-նամակի՝  ստացվել է Տոմսկի համալսարանի ղեկավարության պատասխան նամակը։ 

Ի պատիվ Տոմսկի համալսարանի ղեկավար կազմի՝ «Գեղարդ» հիմնադրամի մատնանշած փաստերը քննության են առնվել հատուկ հանձնաժողովի կողմից։ Չհերքելով հիմնադրամի ներկայացրած խնդրահարույց դեպքերի առկայությունն ու ադրբեջանցի հեղինակների կեղծարարությունները՝ համալսարանի ղեկավարությունը պատրաստակամություն է հայտնել՝ հետագայում ավելի պատասխանատու և զգուշավոր լինել նմանօրինակ հոդվածների նկատմամբ։ 

Մեր հորդորն է ադրբեջանցի հեղինակներին, որոնք նշված համալսարանի պարբերականներում հակահայկական հոդվածներով են հանդես գալիս, ինչպես օրինակ՝ Նիգար Գոզալովան է, այսուհետ փորձել գիտությամբ զբաղվել անաչառ և օբյեկտիվ՝ անկախ այն հանգամանքից, որ դա կարող է վեր հանել սեփական երկրի՝ Ադրբեջանի պատմության հորինվածքները։ 

«Գեղարդ» հիմնադրամը, շնորհակալություն հայտնելով Տոմսկի համալսարանի ղեկավարությանը՝ պրոֆեսիոնալ մոտեցման և անաչառության համար։

ԱՄՆ-ի, Իսրայելի և Սիրիայի բարձրաստիճան պաշտոնյաները, ինչպես սպասվում է, հինգշաբթի կհանդիպեն՝ փորձելով Սիրիայի հարավում տիրող իրավիճակի առնչությամբ համաձայնության գալ անվտանգության շուրջ, այս մասին հաղորդում է Axios-ը՝ վկայակոչելով աղբյուրներին։

Սա կողմերի միջև առաջին հանդիպումը կլինի անցյալ շաբաթ Սիրիայի հարավային Աս-Սուեյդա քաղաքում ճգնաժամի բռնկումից հետո, որին հաջորդեցին Դամասկոսի վրա Իսրայելի հասցրած հարվածները։

Հանդիպումը կվարի Սիրիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքը, որը վերջին շաբաթներին միջնորդի դեր է ստանձնել կողմերի միջև։ Աղբյուրները հայտնել են, որ միջոցառմանը ներկա կլինեն նաև Իսրայելի և Սիրիայի բարձրաստիճան պաշտոնյաներ։

Ակնկալվում է, որ հանդիպումը կկենտրոնանա Սիրիայի հարավում անվտանգության միջոցառումների և Իսրայելի ու Սիրիայի միջև համակարգման ու հաղորդակցության ամրապնդման վրա՝ երկրների միջև անցյալ շաբաթ տեղի ունեցածի նման ճգնաժամերը կանխելու համար։

«Այժմ հարաբերական անդորր է, սակայն հիմնարար հարցերը չեն լուծվի առանց ԱՄՆ-ի, Իսրայելի և Սիրիայի կառավարության միջև համապարփակ համաձայնագրերի», - հայտարարել է իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյան։

Դեռևս պարզ չէ, թե որտեղ է տեղի ունենալու հանդիպումը։ Նախորդ հանդիպումները տեղի են ունեցել Բաքվում Իսրայելի ազգային անվտանգության խորհրդական Ցախի Հանեգբիի և Սիրիայի արտգործնախարար Ասադ աշ-Շեյբանիի միջև։ Անցյալ երեքշաբթի Իսրայելը ռմբակոծեց սիրիական բանակի տանկերի շարասյունը, որը շարժվում էր դեպի Սուեյդա քաղաք՝ ի պատասխան դրուզ աշխարհազորայինների և զինված բեդվին ցեղերի միջև տեղի ունեցած բախումների։

Իսրայելը պնդում էր, թե շարասյունը մտել է Սիրիայի հարավում տեղակայված ապառազմականացման գոտի, և որ սիրիական զորքերը մասնակցել են դրուզ փոքրամասնության դեմ հարձակումներին, ինչը Սիրիան հերքում է։

Հաջորդ օրը Իսրայելը ավիահարվածներ հասցրեց Դամասկոսին, ներառյալ՝ նախագահական պալատի մերձակայքիմ։ ԱՄՆ պաշտոնյաները դա համարեցին Սիրիայի և Իսրայելի կառավարությունների միջև թյուրըմբռնում։ Իսրայելի ավիահարվածները մտահոգել են ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաներին և սրել նրանց մտահոգությունները տարածաշրջանում Իսրայելի քաղաքականության վերաբերյալ։

Այսուհետ ՀՀ-ում կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացիները կկարողանան ստանալ բջջային ID SIM քարտ (mID)` համաձայն ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 25-ի N 572-Ն որոշման ապրիլի 24-ի փոփոխության։ Այս մասին հայտնում են ՀՀ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից։

ՀՀ-ում բջջային ID SIM քարտ (mID) կարող են ձեռք բերել այն օտարերկրացիները, որոնք ունեն Հանրային ծառայության համարանիշ և հետևյալ փաստաղթղթերից որևիցե մեկը՝

ժամանակավոր կացության քարտ,
մշտական կացության քարտ,
հատուկ անձնագիր,
բնակության օրինականությունը հավաստող տեղեկանք։ 

Անհրաժեշտ քայլեր

անձնագրով, կացության կարգավիճակի քարտով կա՛մ հատուկ անձնագրով, կա՛մ բնակության օրինականությունը հավաստող տեղեկանքով մեկ անգամ անհրաժեշտ է մոտենալ Վազգեն Սարգսյան 3 հասցեում գործող Հանրային ծառայությունների միասնական գրասենյակ՝ օտարերկրացիների հաշվառման համակարգում նույնականացման վերաբերյալ համապատասխան նշում կատարելու համար։

Այն օտարերկրացիները, որոնք 2024թ. օգոստոսի 23-ից հետո workpermit.am հարթակի միջոցով անձամբ ստացել են կացության քարտ կա՛մ ՀՀ-ում բնակության օրինականությունը հավաստող տեղեկանքի քարտ և ստացել են էլեկտրոնային նամակ (բջջային ID SIM քարտ (mID) ստանալու հնարավորության վերաբերյալ), հնարավորություն ունեն Ծառայություն չայցելելու։

Նշված գործընթացն իրականացվելուց հետո օտարերկրացի օգտատերը կարող է մոտենալ նախընտրելի Բջջային կապի օպերատորի գրասենյակ և ձեռք բերել բջջային ID SIM քարտ (mID)՝ պարտադիր ներկայացնելով ստորև նշված փաստաթղթերը՝

վավեր կացության փաստաթուղթ,

անձը հաստատող փաստաթուղթ,

հանրային ծառայության համարանիշ։

Բջջային ID SIM քարտ (mID) ստանալու համար անհրաժեշտ է վճարել քարտի վերաթողարկման համար նախատեսված վճարը՝ 500 դրամ։ Նոր SIM քարտ գնելու դեպքում անհրաժեշտ է վճարել նաև սակագնային փաթեթի արժեքը՝ ըստ տվյալ օպերատորի սակագների։

Էլեկտրոնային թվային ստորագրության ծառայությունից օգտվելու համար պետք է կատարել տարեկան 3000 ՀՀ դրամ վճարում, որի պայմաններին հնարավոր է ծանոթանալ՝ անցնելով հետևյալ հղմամբ։

Մահացել է լեգենդար «Black Sabbath» խմբի մենակատար Օզի Օսբորնը։

Ռոք երաժիշտը մահացել է «Black Sabbath» խմբի իր ընկերների հետ վերամիավորվելուց և երկրպագուների համար հրաժեշտի համերգ տալուց ընդամենը մի քանի շաբաթ անց։

Նրա ընտանիքը հայտարարության մեջ ասել է. «Ավելի մեծ տխրությամբ, քան պարզապես բառերը կարող են արտահայտել, մենք ստիպված ենք հայտնել, որ այսօր առավոտյան մահացել է մեր սիրելի Օզի Օսբորնը։ Նա իր ընտանիքի հետ էր և շրջապատված էր սիրով»։

Մոսկվան զգալիորեն ընդլայնել է այն անձանց ցանկը, որոնց արգելված է Ռուսաստան մուտքը, հաղորդվում է Ռուսաստանի Դաշնության դեմ ԵՄ պատժամիջոցների 17-րդ և 18-րդ փաթեթների պատասխան միջոցների վերաբերյալ ՌԴ արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։

Նախարարությունում նշել են, որ «ի պատասխան այդ ոչ բարեկամական գործողությունների` ռուսական կողմն էականորեն ընդլայնել է եվրոպական ինստիտուտների, ԵՄ անդամ պետությունների և Բրյուսելի հակառուսական քաղաքականության մեջ ներգրավված մի շարք եվրոպական պետությունների ներկայացուցիչների ցանկը», որոնց  ըստ ՌԴ օրենքի արգելված է մուտքը Ռուսաստանի տարածք։

«Հակառուսական թշնամական գործողություններն ի վիճակի չեն որևիցե ազդեցություն գործելու մեր երկրի քաղաքականության վրա: Ռուսաստանը կշարունակի հետևել իր ազգային շահերի պաշտպանության և նոր արդարացի աշխարհակարգի պաշտպանության ուղուն։ Եվրամիության կողմից պատժամիջոցների մասին հետագա որոշումները նույնպես ժամանակին և համարժեք արձագանք կստանան», – ընդգծել են ՌԴ դիվանագիտական ​​գերատեսչությունում։

Ըստ հայտարարության՝ Մոսկվան պատժամիջոցների ցանկում ավելացրել է նաև ուժային գերատեսչությունների, պետական ​​և առևտրային կազմակերպությունների աշխատակիցներին, ԵՄ անդամ պետությունների և մի շարք այլ արևմտյան պետությունների քաղաքացիներին, որոնք «պատասխանատու են Կիևին ռազմական օգնություն ցուցաբերելու համար, մասնակցում են Ուկրաինային կրկնակի նշանակության արտադրանքի մատակարարման կազմակերպմանը, իրականացնում են Ռուսաստանի տարածքային ամբողջականությունը խաթարելուն ուղղված գործողություններ և կազմակերպում են ռուսական նավերի և բեռների երթևեկության  շրջափակում Բալթիկ ծովում»: Ցանկում ներառված են նաև եվրոպական այլ կառույցների, ԵՄ պետական մարմինների և եվրոպական այլ երկրների ներկայացուցիչներ:

Ֆոտո

ԱՄՆ-ն գաղտնազերծել է 2016 թվականի ընտրություններին Ռուսաստանի շինծու միջամտության մասին նոր նամակներ

Էրդողանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ քննարկել է Ուկրաինայի պատերազմի շուրջ վերջին իրադարձությունները

Թուրքիան Սիրիային կտրամադրի զենք, ռազմական տեխնիկա և լոգիստիկ աջակցություն

Սատանովսկին գնահատել է Հայաստանի տարածքով միջանցք բացելու հավանականությունը

Պուտինն Ալյասկա մեկնելու ճանապարհին տարածաշրջանային շրջագայություն կկատարի

«3+3» ձևաչափով հաջորդ հանդիպումը նախատեսվում է Երևանում կամ Բաքվում․ ՀՀ ԱԳՆ

Ընդդիմությունը չի միավորվի. ի՞նչ խնդիրների կբախվի Կարապետյանի «Մեր ձևով» քաղաքական ուժը

Ալյասկայում Պուտինի և Թրամփի հանդիպումից հետո փաստաթղթերի ստորագրում չի նախատեսվում. Պեսկով

Հրապարակել է «օրենքով գող» Մերաբ Սուխումսկու եղբոր սպանության պատվիրատուների անունները

Ոսկե դարի առանձնատները վերադառնում են Մանհեթեն. «Երկու աշխարհներից լավագույնը»

Ռուսաստանը կերկարացնի բենզինի արտահանման արգելքը մինչև սեպտեմբեր

Տավուշում 15 ոստիկան է ձերբակալվել

Թրամփը կողմ է, որ կինը՝ Մելանյան, 1 մլրդ դոլարի հայց ներկայացնի ընդդեմ Հանթեր Բայդենի

Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են իրականացրել

Հորդորում ենք զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելու անթույլատրելի գործելաոճից. ՔԿ-ն՝ «Սրբազան պայքար»-ի ղեկավարների և մասնակիցների պաշտպանների հրապարակումների մասին