Live24
Օգոստոսի 14, 2025
Live24

Live24

Լուրեր

Ռուսաստան-Ուկրաինա բանակցությունների երրորդ փուլը հեշտ չի լինի, դա «շատ բարդ խոսակցություն» կլինի։ Այս մասին լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Դեռևս հնարավոր չէ խոսել այդ մասին (ՌԴ-ի կողմից բանակցությունների ակնկալվող արդյունքների մասին), պետք է տեսնել, թե ինչպես են ընթանում [բանակցությունները]։ Բնականաբար, ոչ ոք նման «հեշտ ճանապարհ» չի ակնկալում։ Բնականաբար, դա շատ բարդ խոսակցություն կլինի։ [Հուշագրերի] նախագծերը բացարձակապես հակադիր են», - ասել է Կրեմլի ներկայացուցիչը։

Վեհարանը Կտրիճ Ներսիսյանից ազատելը առաջին հերթին հոգեւոր օրակարգ է, մեր Եկեղեցին, եւ եկեղեցով մեր պետությունն ու հանրությունը, ինքներս մեզ նորոգելու, մեր պետության մեջ կյանքի բարոյական ստանդարտ սահմանելու օրակարգ։ Այս մասին գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Որովհետեւ դժվար, եթե չասենք անհնար է Հովհաննես Թումանյանի երազած եւ պատգամած հանրային–բարոյական նշաձողը, այն է՝ «ազնիվ մարդիկ, բարի սրտեր, բարձր հոգիներ»–ը, դարձնել միջին վիճակագրական ստանդարտ, եթե Եկեղեցու վերնախավն ինքը ուխտագրով իր ստանձնած եւ նախնիների կողմից ավանդված ստանդարտը չի պահում։

Ընդ որում, սա ապապետության հետեւանք է․ կայսրությունները քաջալերել են «ուխտագրի ստանդարտից» շեղումը, որպեսզի դա լծակ դարձրած կառավարելի պահեն Հայ Առաքելական Եկեղեցին եւ այդպիսով արգելակեն մեր ժոովրդի վերելքը։

Այս իմաստով մեր խնդիրը չի կարող լինել Կտրիճ Ներսիսյանին կուսակրոնության ուխտը խախտած մեկ այլ քահանայով փոխարինելը, որովհետեւ դա կլինի քաղաքական խարդավանք եւ ոչ թե հոգեւոր նորոգման օրակարգ։

Հասկանում եմ, որ սրանով խնդիրը բարդացնում եմ, բայց խարդավանքը մեր նպատակը չի եղել, չի եւ չի լինելու։

Հետեւաբար առաջարկում եմ հետեւյալ ծրագիրը։ Կտրիճ Ներսիսյանից ազատում ենք վեհարանը։ Որեւէ ամունացյալ բարեվարք քահանա նշանակվում է Կաթողիկոսական տեղապահ, ով, բնականաբար, չի կարող հավակնել Կաթողիկոսի գահին։

Կաթողիկոսական նոր ընտրություններ տեղի չեն ունենում, քանի դեռ «Կանոնագիրք հայոց»–ի հիման վրա չի հաստատվում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Կանոնագիրքը, որը կլինի աշխարհաբար, համառոտ եւ բոլորին հասկանալի փաստաթուղթ (ներկայումս «Կանոնագիրք հայոց»–ի հատորյակների աշխարհաբար տարբերակ չկա, եւ նրա մեջ ներառված հազարավոր կանոնները ձեւավորվել են 17 դարերի ընթացքում եւ այս փաստի բերումով հավատավոր հոտը, նույնիսկ բազմաթիվ հոգեւորականներ Կանոնագրքի հետ չեն հաղորդակցվում, չգիտեն նրանում սահմանված կանոնները եւ այսպիսով Կանոնագրքի կիրառական նշանակությունը էականորեն տուժում է)։

Կանոնագիրքը հաստատելուց հետո պետք է տեղի ունենան Ամենայն Հայոց Կաթողիկոսի ընտրություններ, որի ընթացքում Կաթողիկոսի բոլոր թեկնածուների բարեվարքությունը ստուգված կլինի։

Ընդ որում, Կաթողիկոսի թեկնածուների բարեվարքության ստուգման, թեկնածուների համապատասխանության, ընտրությունների անցկացման ընթացակարգերը պետք է հաստատվեն Կանոնագրքով, որը պիտի ընդունվի Ազգային եկեղեցական ժողովի կամ համարժեք որեւէ ձեւաչափով։

Հիմա, «Վեհարանը վեհի՛» շարժման մասին։ Այն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հետեւորդների շարժում է։ Այստեղ խնդիրն այն է, որ հրապարակներում կամ սոցիալական ցանցերում հանդես եկող որեւէ մեկի դավանական պատկանելությունը չենք կարող ստուգել կամ որեւէ մեկին չենք կարող արգելել հրապարակ գալ, կամ հանդես գալ որեւէ դիրքորոշմամբ։ Բայց Շարժումը առաջնորդողները պետք է համապատասխանեն նախկինում բարձրաձայնված հետեւյալ չափանիշներին․

ա) լինեն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հետեւորդներ (մկրտված լինեն Հայ Առաքելական Եկեղեցում);

բ) իրենց ամբողջ հոգով հավատան մեր կենդանի Տիրոջը՝ Հիսուս Քրիստոսին;

դ) գոնե մեկ անգամ սկզբից մինչեւ վերջ կարդացած լինեն Աստվածաշունչը;

ե) վերջին հինգ տարում գոնե մեկ անգամ պահած լինեն Մեծ պահքը;

զ) ամեն օր աղոթող լինեն;

է) հավատան, որ Մայր Աթոռի նորոգման օրակարգը բխում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, մեր ժողովրդի, մեր պետության շահերից եւ համապատասխան է մեր նախնիների սուրբ ավանդին։

Իհարկե, այս չափանիշների մի մասին համապատասխանությունը էմպիրիկ եղանակով ստուգելը հեշտ չի լինի, բայց այստեղ էլ գործում է հաղորդակցության մեջ ստուգման տրամաբանությունը, որը լիարժեք իրագործելի է։

Հասկանալի է նաեւ, որ հայտարարելով, որ ես առաջնորդելու եմ «Վեհարանը վեհի՛» շարժումը, նախ ինքս պիտի համապատասխանեմ բոլոր չափանիշներին։

Ու քանի որ հայտարարել եմ, որ առաջնորդելու եմ «Վեհարանը վեհի՛» շարժումը, ուրեմն համապատասխանում եմ այդ չափանիշներին։

Հասկանում եմ նաեւ, որ վերը նշված չափանիշներով էականորեն դժվարացնում եմ շարժման առաջնորդության ձեւավորումը։ Բայց դա անհրաժեշտ է օրակարգի առաջին հերթին հոգեւոր լինելուց չշեղվելու համար, իսկ մեր տեր Հիսուս Քրիստոսը սովորեցնում է․ «Մտէ՛ք նեղ դռնով. ինչքա՜ն լայն է դուռը եւ ընդարձակ՝ ճանապարհը, որ դէպի կորուստ է տանում, եւ բազմաթիւ են նրանք, որ մտնում են դրանով: Ինչքա՜ն անձուկ է դուռը եւ նեղ՝ ճանապարհը, որ տանում է դէպի կեանք, եւ սակաւաթիւ են նրանք, որ գտնում են այն» (Մատթ․ 7․ 13-14):

Հ․Գ․ Նորոգման օրակարգը որեւէ կերպ չի կարելի մեկնաբանել որպես կրոնապետության ակնարկ։ Այն որեւէ քաղաքացու՝ որեւէ ազատություն չի սահմանափակելու եւ չի կարող սահմանափակել։ Բայց դրանով հանրությունը պետք է նաեւ շատ հստակ ուղերձ հղի, որ պետական, եկեղեցական, քաղաքական առաջնորդներից այդ թվում անձնական եւ հանրային կյանքի լիարժեք հաշվետվողականության իրավունք ունի։ Ովքեր վստահ չլինեն այս հարցում, թող ոչ հոգեւոր, ոչ քաղաքական առաջնորդության հայտ չներկայացնեն»,-գրել է Փաշինյանը:

ԱՄՆ ականակիր նավը մոտեցել է Օմանի ծոցում Իրանի վերահսկողության տակ գտնվող ջրերին, Իրանի զինվորականները նախազգուշացում են արել, հայտնում է IRIB պետական հեռուստառադիոընկերությունը:

IRIB-ի տեղեկություններով՝ չորեքշաբթի Մոսկվայի ժամանակով ժամը 10: 30-ի սահմաններում ամերիկյան DDG Fitzgerald ականակիրը մտադիր էր մոտենալ Օմանի ծոցում Իրանի վերահսկողության տակ գտնվող ջրերին: Դրանից հետո ամերիկյան զինվորականներին զգուշացնելու համար օդ է բարձրացել իրանական ուղղաթիռը, սակայն ԱՄՆ ականակիրը սպառնացել է խոցել ուղղաթիռը:

«Ամերիկյան ականակիրի կողմից կրկնվող սպառնալիքին ի պատասխան՝ ակտիվացվել է ՀՕՊ համակարգը, այդպիսով կտրականապես նախազգուշացում տալով, որ ուղղաթիռը գտնվում է պաշտպանական համակարգերի լիակատար պաշտպանության ներքո և ամերիկյան ականակիրը պետք է փոխի իր հարավային ուղղությունը», - ասվում է հայտարարության մեջ։

Ստոկհոլմյան արբիտրաժի կամ ընդհանուր առմամբ որևէ միջազգային արբիտրաժային դատարանի վճիռ չկատարելու դեպքում կան մի քանի իրավական և գործնական հետևանքներ ու մեխանիզմներ վճիռը պարտադրելու համար։ Այս մասին Տելեգրամի իր էջում գրել է տնտեսագետ Սուրեն Պարսյանը։

շՆա, մասնավորապես, նշել է. «Ստոկհոլմյան արբիտրաժը գործում է որպես անկախ արբիտրաժային հաստատություն, որի որոշումները համարվում են իրավական ուժ ունեցող, ինչպես ազգային դատարանների վճիռները։

  • Ստոկհոլմյան արբիտրաժի վճիռներն, ըստ միջազգային իրավունքի, ենթակա են պարտադիր կատարման՝ Նյու Յորքի կոնվենցիայի (1958) հիմքով, որին անդամակցում են ավելի քան 170 պետություններ, այդ թվում` Հայաստանը։

Եթե պատասխանողը չի կատարում վճիռը՝

  • Հակառակ կողմը կարող է դիմել այն պետության դատարաններին, որտեղ գտնվում են պատասխանողի ակտիվները (գույքը), և պահանջել կատարողական վարույթ։

Ինչպես կարելի է ստիպել կատարում միջազգային արբիտրաժային վճիռը։

Նյու Յորքի կոնվենցիայի մեխանիզմով.

Եթե պատասխանողի ակտիվները կան որևէ կոնվենցիային միացած պետությունում՝

Դիմում է ներկայացվում տվյալ երկրի դատարան՝ վճիռը ճանաչելու և կատարել տալու։

Դիմում նոր արբիտրաժային հայցով՝ վնասների փոխհատուցման համար

Եթե որոշումը չկատարվի՝ կարելի է նոր դատական/արբիտրաժային գործընթաց սկսել՝ պահանջելով լրացուցիչ վնասներ վճիռը չկատարելու հիմքով։

Օրինակ

  • Ռուսաստանի դեմ մի քանի գործերով, միջազգային ընկերություններ վճիռը ի կատար չեն հասցրել Ռուսաստանի տարածքում, սակայն հաջողությամբ կիրառել են Նյու Յորքի կոնվենցիան՝ Ռուսաստանից դուրս գտնվող ակտիվների նկատմամբ»։

Եվրոպական միությունը կարող է 30% մաքսատուրք սահմանել ամերիկյան ապրանքների վրա, որն ընդհանուր առմամբ կկազմի մոտ 100 միլիարդ եվրո։ Դա կլինի այն դեպքում, եթե Բրյուսելին և Վաշինգտոնին չհաջողվի համաձայնության գալ։ Այդ մասին հայտնել է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով իր աղբյուրները։ 

Նրանց խոսքով՝ ԵՄ-ի պատասխան մաքսատուրքերը անմիջապես ուժի մեջ կմտնեն օգոստոսին, եթե նրանք համաձայության չհասնեն և ԱՄՆ-ն եվրոպական արտահանման վրա ներդնի նախագահ Դոնալդ Թրամփի կողմից հայտարարված 30% մաքսատուրքերը։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու միջև հանդիպման նախապատրաստումը հաստատել է ուկրաինական բանակցային պատվիրակությունը։ Այս մասին հայտնել է «Ուկրաինսկա պրավդան»՝ հղում անելով ուկրաինական բանակցային խմբի ներկայացուցիչներին։ 

«Հիմնական խնդիրը, մարդասիրական ուղղությունից բացի, Ուկրաինայի և Ռուսաստանի Դաշնության առաջնորդների միջև հանդիպման կազմակերպումն է», - հրատարակությունը մեջբերում է աղբյուրներին։

Հուլիսի 19-ին Զելենսկին հայտարարել է, որ ռուս-ուկրաինական բանակցություններում ձեռք բերված պայմանավորվածությունները պետք է ամրապնդվեն առաջնորդների մակարդակով հանդիպմամբ։ Նրա խոսքով՝ Ուկրաինան պատրաստ է նման հանդիպման։

ԱՄՆ-ն պատրաստ է ուղիղ բանակցություններ անցկացնել Իրանի հետ, և գնդակն այժմ Թեհրանի դաշտում է։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Թեմի Բրյուսը։

Նա հիշեցրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերն այն մասին, որ Իրանը կարող է օգուտ քաղել բանակցություններից։

«Գնդակը նրանց դաշտում է։ Իրանի ղեկավարությունն ունի հնարավորություն ընտրելու խաղաղության և բարգավաճման ուղի իր ժողովրդի համար, և մենք նաև պատրաստ ենք ուղղակիորեն խոսել իրանցիների հետ», – ասել է դիվանագետը ճեպազրույցում։ 

Նա նաև նշել է, որ իրենց գործողությունները սերտորեն համակարգում են «եվրաեռյակի» երկրների՝ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի հետ։

Իրանը և «եվրաեռյակի» երկրները հուլիսի 25-ին Ստամբուլում նախատեսում են բանակցություններ վարել Իրան միջուկային ծրագրի շուրջ՝ արտաքին գործերի փոխնախարարների մակարդակով։

 

Ռուսաստանի հետ խաղաղության պայմանագիր պետք է ստորագրի Ուկրաինայի նոր նախագահը, այլ ոչ թե Զելենսկին։ Այս մասին հայտարարել է վերլուծաբան Լարի Ջոնսոնը։

Փորձագետի խոսքով՝ վերջնական համաձայնագիրը չի կարող ստորագրվել պետության ներկայիս ղեկավարի կողմից: «Այն պետք է ստորագրի նա, ում իսկապես ընտրել է ժողովուրդը։ Զելենսկին գերազանցել է իր լիազորությունների ժամկետը՝ հայտարարելով ռազմական դրություն։ Նա այլևս լեգիտիմ նախագահ չէ, համենայն դեպս Ռուսաստանի աչքում», - բացատրել Է նա։

Ըստ վերլուծաբանի՝ նախագահի պաշտոնի համար նոր թեկնածուի որոնումը զգալիորեն բարդանում է՝ կապված Զելենսկու կատարած «մաքրման» աշխատանքների պատճառով:

ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը հայտնում է.

«Մամուլում շրջանառվող տեղեկությունների կապակցությամբ հայտնում եմ, որ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը իրավասու չէ գնահատել արբիտրաժային վեճի արդյունքում 2025 թվականի հուլիսի 22-ին ընդունված ակտով նախատեսված ապահովման միջոցների կիրառելիության հարցը, հաշվի առնելով, որ օտարերկրյա արբիտրաժային որոշումների ճանաչման և կատարման կարգը սահմանված է ՀՀ օրենսդրությամբ և միջազգային պայմանագրերով:

Ուստի, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի որևէ վերաբերելի գործողություն, օրենքով սահմանված իր լիազորությունների շրջանակում, կարող է հետևել միայն նշված ակտի՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ճանաչման և կատարման ընթացակարգեր ապահովվելուց հետո»։

Որոշ լրատվամիջոցներ հղում են անում հուլիսի 22-ին իբր նորություն ներկայացված հրապարակման, որն իրականում հիբրիդային պատերազմի և մանիպուլյատիվ քարոզչության հերթական դրսևորումն է։ Տվյալ ապատեղեկատվական նյութը հրապարակվել է կասկածելի ծագմամբ Periodista Digital անունը կրող կայքում, որը քանիցս հայտնվել է քննադատությունների կենտրոնում՝ կեղծ անձանց օգտագործման, մանիպուլյատիվ բնույթի և ոչ հիմնավորված նյութերի տարածման համար հարթակ ծառայելու փաստերով։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից:

Նշված հոդվածը ոչ մի կապ չունի իրականության հետ։ Տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության դիրքորոշումները հստակ ձևակերպված են «Խաղաղության խաչմերուկ» նախագծում։ Այդ հարցին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդարձակ անդրադարձ է ունեցել ս/թ հուլիսի 16-ի մամուլի ասուլիսում։

Լրացուցիչ պարզաբանումներ են հնչել նաև վարչապետի մամուլի խոսնակ Ն․ Բաղդասարյանի՝ ս/թ հուլիսի 21-ին «Արմենպրես»-ին տրված հարցազրույցում։ Վերը նշվածների բովանդակությանը հակասող որևէ տեղեկատվություն չի կարող համապատասխանել իրականությանը։

Լրատվամիջոցներին և հանրային շրջանակներին հորդորում ենք զերծ մնալ նմանատիպ ապատեղեկատվության տարածումից և օգտվել բացառապես պաշտոնական ու վստահելի աղբյուրներից։

Ֆոտո

Ոսկե դարի առանձնատները վերադառնում են Մանհեթեն. «Երկու աշխարհներից լավագույնը»

Ռուսաստանը կերկարացնի բենզինի արտահանման արգելքը մինչև սեպտեմբեր

Տավուշում 15 ոստիկան է ձերբակալվել

Թրամփը կողմ է, որ կինը՝ Մելանյան, 1 մլրդ դոլարի հայց ներկայացնի ընդդեմ Հանթեր Բայդենի

Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են իրականացրել

Հորդորում ենք զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելու անթույլատրելի գործելաոճից. ՔԿ-ն՝ «Սրբազան պայքար»-ի ղեկավարների և մասնակիցների պաշտպանների հրապարակումների մասին

Իրանի հոգևոր առաջնորդը համաձայնել է վերսկսել միջուկային բանակցությունները ԱՄՆ-ի հետ․ Reuters

Վանաձորցի Մոսինյանների ընտանիքում ծնվել է 5 կգ քաշով 8-րդ որդին

Կրկեսի բացումը տեղի կունենա անկախության տոնին ընդառաջ կամ մինչև սեպտեմբերի 25-ը. Կարապետյան

Երեւան–Սեւան ճանապարհին ճակատ ճակատի բախվել են «Mercedes G500»-ն ու «Toyota RAV4»-ը. կա 1 զոհ, 6 վիրավոր

Թրամփը Ստոլտենբերգի հետ քննարկել է խաղաղության Նոբելյան մրցանակը. Dagens Naeringsliv

ԱՄՆ-ի հետ համաձայնություն ձեռք կբերվի ռազմավարական հարձակողական սպառազինությունների շուրջ. Պուտին

Իրանի հետ կապերը ՀՀ-ի համար ռազմավարական նշանակություն ունեն և երբեք չեն դառնա գործարքի առարկա

Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 14-ին

Սիրիան ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը