ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի, Նիժնի Նովգորոդի եկեղեցական համայնքի հոգևոր հովիվ Սեբեոս քահանա Ղալաչյանի հայտարարություններին: Վերջինս, հիշեցնենք, հրաժարվել էր մկրտություն իրականացնել պատգամավոր Նարեկ Գրիգորյանի կնքահայրությամբ։
«Եկեք մի պահ պատկերացնենք Աստծուն՝ ամենագետ, ամենազոր, գերագույն բանականություն, կատարյալ էություն, անսկիզբ, անվախճան, մի խոսքով՝ բոլոր հնարավոր աշխարհները պարփակող բովանդակություն։
Հիմա էս կիսագողական տեր հոպարն ասում է, որ ինքը այդ Աստծո ծառան է այս աշխարհում։ Կարո՞ղ է նման բան լինել։ Կարո՞ղ է արդյոք ոչ թե գերագույն, այլ թեկուզ մեզանից մեկ աստիճան բարձր գտնվող բանականության ներկայացուցիչը այսպիսին լինել»,- գրել է Եղոյանն ու հրապարակել Սեբեոս քահանայի ելույթը։
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության խոշտանգումների և պաշտոնատար անձանց կողմից բռնություն գործադրելով լիազորությունները չարաշահելու կամ անցնելու հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է Պարեկային ծառայության աշխատակիցների կողմից անձին խոշտանգելու դեպքի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:
Քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ 2022 թվականի օգոստոսի 11-ին քաղաքացու կողմից տրանսպորտային միջոցը ոչ սթափ վիճակում վարելու համար Պարեկային ծառայության աշխատակիցներն իրականացրել են վարչարարություն, որի ժամանակ վարորդի ուղևորը, դուրս գալով ավտոմեքենայից, մոտեցել է վերջիններիս և միջամտել նրանց կողմից իրականացվող վարչարարությանը՝ վարորդին հորդորելով նստել ավտոմեքենան:
Պարեկային ծառայության երկու աշխատակիցները պահանջել են չմիջամտել իրենց ծառայողական լիազորությունների իրականացմանը, սակայն քաղաքացին չի ենթարկվել օրինական պահանջին՝ շարունակելով խոչընդոտել նրանց կողմից վարչարարության իրականացումը:
Արդյունքում պարեկային ծառայողները վարչական ձերբակալման են ենթարկել տվյալ քաղաքացուն և տեղափոխել Ոստիկանության բաժին, որտեղ նրանցից մեկը մյուս ծառայողի ներկայությամբ հակաիրավական վարքագիծ դրսևորելու համար պատժելու նպատակով բռունցքով հարվածներ է հասցրել իրենց իրավազորության տակ գտնվող, ձերբակալված անձի կրծքավանդակին՝ վերջինիս պատճառելով ֆիզիկական ցավ և հոգեկան տառապանք:
Պարեկային ծառայության մյուս աշխատակիցը միջոցներ չի ձեռնարկել բռնության գործադրումը կանխելու և խափանելու ուղղությամբ։ Բացի այդ՝ ընթացք չի տվել քաղաքացու նկատմամբ տեղի ունեցած խոշտանգման դեպքին, ինչը մնացել է հաշվառումից դուրս:
Պարեկային ծառայության աշխատակիցներից մեկի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 450-րդ հոդվածի 1-ին մասով (խոշտանգումը), իսկ մյուսի նկատմամբ՝ 441-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված՝ ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը):
Վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ և հսկող դատախազի հաստատմամբ՝ կասեցվել է վերջիններիս պաշտոնավարումը:
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Իտալիայում ինքնաթիռն ընկել է ճանապարհով երթևեկող ավտոմեքենաների վրա և պայթել։ Տեղեկությունը հայտնում են իտալական լրատվամիջոցները։
ԶԼՄ-ների տվյալներով՝ ինքնաթիռում ամուսնական զույգ է եղել։
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի պաշտպանները հայտնել են, որ նրա նկատմամբ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է։
«Քննիչը 23.07.2025թ. ծանուցմամբ Միքայել Սրբազանի պաշտպաններին տեղեկացրել է, որ ծանուցումն ավարտվել է: Վարույթի նյութերի ծանոթացումը կազմակերպվելու է 24.07.2025թ.:
Քննիչը մեղադրական եզրակացությունը վարույթի նյութերի հետ միասին հսկող դատախազին է հանձնում:
Մեղադրական եզրակացությամբ վարույթի նյութերն ստանալուց հետո՝ յոթ օրվա ընթացքում, հսկող դատախազն ընդունելու է որոշում մեղադրական եզրակացությունը հաստատելու մասին, որից հետո վարույթի նյութերի հետ հանձնում է իրավասու դատարան:
Ստանալով քրեական գործը` դատավորը եռօրյա ժամկետում որոշում է կայացնում վարույթն ստանձնելու և նախնական դատալսումներ նշանակելու մասին:
Նախնական դատալսումներով առաջին դատական նիստը նշանակվում է վերը նշված որոշման կայացումից հետո՝ երկշաբաթյա ժամկետում:
Նախնական դատալսումների ընթացքում դատարանը քննարկման առարկա է դարձնում մինչդատական վարույթում մեղադրյալի նկատմամբ կիրառված խափանման միջոցը վերացնելու, փոխելու, դրա ժամկետը երկարաձգելու, իսկ եթե խափանման միջոց կիրառված չի եղել` այն կիրառելու հարցը»,- հայտնում են Աջապահյանի պաշտպանական թիմից։
Մեծարգո պարոն վարչապետ, քանի դեռ ուշ չէ, չեղարկեք Վաղարշապատում Ձեր նախաձեռնած հանրահավաքի որոշումը եւ անհապաղ ազատ արձակեք քաղբանտարկյալներին՝ առաջին հերթին, Բագրատ եւ Միքայել Սրբազաններին եւ Սամվել Կարապետյանին։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանը, այն վերնագրելով. «Արյունահեղությունից խուսափելու վերջին պատեհությունը»։
Նա, մասնավորապես, նշել է. «Վստահ եմ, որ թե՛ մեր ժողովրդի, եւ թե՛ միջազգային հանրության կողմից այդ քայլը կդիտվի ոչ թե որպես թուլության նշան, այլ որպես պետական այրին վայել ողջախոհության դրսեւորում։ Հակառակ պարագայում, պարոն վարչապետ, Դուք եք դառնալու հնարավոր բախումների եւ արյունահեղության միակ պատասխանատուն, արժանանալով Գապոն քահանայի անմար հռչակին։
Վերջում, սիրելի հայրենակիցներ, կոչ եմ անում ոչ մի պարագայում չմասնակցել վարչապետի նախատեսած հանրահավաքին՝ դրա անկանխատեսելի հետեւանքներից խուսափելու նպատակով։ Մի մոռացեք՝ իշխանություններն ստեղծված են ոչ թե ձեզ կեղեքելու եւ վտանգների ենթարկելու, այլ ձեր ընտանիքների բարօրությունն ու անվտանգությունն ապահովելու համար»։
ՀամաՀՄԸՄ-ական 12-րդ մարզախաղերի բացման արարողությունը տեղի կունենա Հանրապետության հրապարակում հուլիսի 26-ին՝ ժամը 18։00-22։30-ը։ Նշված ժամանակահատվածում հրապարակի շրջանաձև երթևեկության մի մասը փակ կլինի։
Բացման արարողության շրջանակում սույն թվականի հուլիսի 26-ին՝ ժամը 18։00-19։30-ը Մատենադարանի հրապարակից՝ Մեսրոպ Մաշտցի պողոտա, Սայաթ-Նովայի պողոտա, Աբովյան փողոց, Հանրապետության հրապարակ երթուղով կանցկացվի երթ։ Ջահակիրների մրցավազքը տեղի կունենա ժամը 18։30-ից մինչև 20։30 «Եռաբլուր» զինվորական պանթեոնից՝ Իսակովի պողոտա, Արգիշտիի փողոց, Իտալիայի փողոց, Վազգեն Սարգսյան փողոց, Հանրապետության հրապարակ։
Նշված ճանապարհահատվածները ժամանակավորապես փակ կլինեն երթևեկության համար։
Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը Ստամբուլում հանդիպել է Ադրբեջանի ՊՆ ղեկավար, գեներալ Զաքիր Հասանովի հետ: Այս մասին հաղորդագրություն է տարածել Թուրքիայի պաշտպանական գերատեսչությունը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
«IDEF 2025» ցուցահանդես-վաճառքի շրջանակներում տեղի ունեցած հանդիպմանը կողմերը ստորագրել են «Փոխադարձ ռազմական անվտանգության ամրապնդման մասին փոխըմբռնման հուշագիր»:
Պաշտոնական աղբյուրները, սակայն, դեռևս չեն հայտնում հուշագրի առանձին դրույթները:
Հիշեցնենք, որ հուլիսի 22-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Անկարայում հանդիպել էր Ադրբեջանի գլխավոր դատախազ Քամրան Ալիևի հետ, որտեղ ներկա էր գտնվել նաև Թուրքիայի գերագույն դատարանի գլխավոր դատախազ Մուհսին Շենթյուրքը:
Միացյալ Թագավորության և Իռլանդիայի Հանրապետության Արևելյան Ուղղափառ Եկեղեցիների Խորհուրդը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է․
Մենք՝ որպես Միացյալ Թագավորությունում Արևելյան Ուղղափառ Եկեղեցիների Խորհուրդ, խորապես մտահոգված ենք Հայաստանում վերջին զարգացումներով, հատկապես հունիսի 27-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ոստիկանության ներխուժման և Հայ Առաքելական Եկեղեցու բարձրաստիճան հոգևորականների կալանավորման կապակցությամբ։ Ուժի կիրառումը սրբավայրում և բարձրագույն հոգևորականների դեմ ուղղված գործողությունները լուրջ մտահոգություն են հարուցում՝ կապված կրոնի ազատության և պետական իշխանության ու կրոնական կյանքի միջև հստակ սահմանների պաշտպանության հետ։
Նման գործողությունները առավել ևս, երբ ուղեկցվում են պառակտում և անվստահություն սերմանող հանրային հռետորաբանությամբ, վտանգում են ժողովրդավարական արժեքները, օրենքի գերակայության գաղափարը, ինչպես նաև արժանապատվության և փոխադարձ հարգանքի սկզբունքները, որոնք խաղաղ, համերաշխ և համընդգրկուն հասարակության հիմնասյուներն են։
Հայ Առաքելական Եկեղեցին, որն ամենահին քրիստոնեական եկեղեցիներից է, ոչ միայն հայ ժողովրդի հոգևոր կյանքի առանցքն է, այլև ազգի պատմական և մշակութային ինքնության պահապանը։
Դարերով Եկեղեցին եղել է աշխարհասփյուռ հայ ժողովրդի միասնության, բարոյական առաջնորդության և տոկունության աղբյուր։
Հայոց Եկեղեցին քրիստոնեական մեծ ընտանիքում բարձր հարգանք է վայելում, այն ունի ամուր հարաբերություներ էկումենիկ շարժման հետ։ Իր անսասան աստվածաբանական և հովվական վկայությամբ Հայ Եկեղեցին նպաստել է միջեկեղեցական երկխոսության խորացմանը, համերաշխության հաստատմանը և մարդկային արժանապատվության պաշտպանությանը։ Այս ոգով կոչ ենք անում հանդարտության, փոխըմբռնման և երկխոսությանը՝ իբրև ազգային վերածննդի և ապաքինման ճանապարհի։
Հարգանքով կոչ ենք անում՝ — Որպեսզի Հայաստանի Հանրապետության կառավարությունը հավատարիմ մնա իր սահմանադրական և միջազգային պարտավորություններին՝ ապահովելու կրոնի և դավանանքի ազատությունը և ձեռնպահ մնա այնպիսի գործողություններից, որոնք կարող են վտանգել կրոնական հաստատությունների անկախությունը ու ամբողջականությունը։ — Որպեսզի դադարեցվի Հայ Առաքելական Եկեղեցու ներգրավումը քաղաքական գործընթացներում, իսկ բոլոր կալանավորված հոգևորականները կամ ազատ արձակվեն, կամ ենթարկվեն արդար և անաչառ դատավարության՝ համաձայն արդարադատության և օրինական ընթացակարգի սկզբունքների։ Այս զգայուն ժամանակահատվածում մենք վերահաստատում ենք մեր եղբայրական զորակցությունը Հայ Առաքելական Եկեղեցու և Ամենայն Հայոց Կաթողիկոս և Ծայրագույն Պատրիարք Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի հետ։ Մենք աղոթում ենք, որ տիրեն իմաստությունն ու զսպվածությունը, և բոլոր կողմերը առաջնորդվեն արդարության, ազգային միասնության և Հայաստանի կյանքում Եկեղեցու սրբազան դերի գիտակցությամբ։
Միացյալ Թագավորության և Իռլանդիայի Հանրապետության Արևելյան Ուղղափառ Եկեղեցիների Խորհուրդ
2025 թ. հուլիսի 14
Ուկրաինական պատվիրակությունը Ստամբուլում ռուսական կողմի հետ բանակցություններից առաջ Անկարայում հանդիպում է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Telegram-ում հայտնել է Նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը։
Պաշտոնյայի խոսքով՝ Էրդողանի հետ բանակցությունների ընթացքում համաձայնեցվել են դիրքորոշումները Ստամբուլում ռուսական կողմի հետ հանդիպումից առաջ, քննարկվել են անվտանգության ոլորտում համագործակցության հարցեր, տարածաշրջանային կայունության մարտահրավերները, ինչպես նաև Ուկրաինայի և Թուրքիայի միջև պաշտպանական հետագա համագործակցության հեռանկարները։
Բացի այդ, քննարկվել է նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի, Ռեջեփ Թայիփ Էրդողանի, Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպման կարևորությունը՝ ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի վերաբերյալ իրական բանակցությունների անցնելու համար։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկու գլխավորած պատվիրակությունը ժամանել է Ստամբուլ, որտեղ տեղի կունենա Ուկրաինայի հետ բանակցությունների երրորդ փուլը։
Ռուսական ինքնաթիռը Թուրքիայի ամենամեծ քաղաքի օդանավակայանում վայրէջք է կատարել ժամը 15:40-ին (Երևանի ժամանակով 16:45-ին): Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ի թղթակիցը։
Բանակցությունները նախատեսվում է սկսել ժամը 19:00-ին, և, ինչպես նախորդ փուլի ժամանակ, դրանք կանցկացվեն Չիրագանի պալատում։