ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձով դիմում է ժողովրդին։
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղություն է հաստատվել։ Այս գործում անգնահատելի է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ու նրա վարչակազմի դերակատարումը: Այս մասին իր ուղերձում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Օգոստոսի 8-ից հետո մենք ապրում ենք բացարձակապես ուրիշ, բոլորովին նոր Հարավային Կովկասում, մենք ապրում ենք բացարձակապես ուրիշ, բոլորովին նոր ՀՀ-ում և այս փաստը պիտի գիտակցել»,-հայտարարեց Փաշինյանը։