Եվրոպական հանձնաժողովի (ԵՀ) ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ մտադիր է մասնակցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ուկարինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու միջև օգոստոսի 18-ին կայանալիք հանդիպմանը։ Նա այս մասին գրել է X-ում։
«Զելենսկու խնդրանքով ես կմիանամ նրա հանդիպմանը ԱՄՆ նախագահի և եվրոպացի առաջնորդների հետ երկուշաբթի », – գրել է ֆոն դեր Լայենը։
Եվրահանձնաժողովի ղեկավարը նաև հաստատել է, որ օգոստոսի 17-ի երեկոյան կկայանա «կամավորների կոալիցիայի» տեսակոնֆերանս՝ Զելենսկու մասնակցությամբ։