ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցը փաստում է Ադրբեջանի կողմից հայերին պատանդառnւթյան մեջ պահելը, Արցախի էթնիկ զտnւմը և քրիստոնեական ժառանգության nչնչացումը․ հայտարարություն
Օգոստոսի 17, 2025

ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցը փաստում է Ադրբեջանի կողմից հայերին պատանդառnւթյան մեջ պահելը, Արցախի էթնիկ զտnւմը և քրիստոնեական ժառանգության nչնչացումը․ հայտարարություն

By Օգոստոսի 16, 2025 27
ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի Կենտրոնական Գրասենյակը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ 

«ԱՄՆ պետդեպարտամենտը հրապարակել է Ադրբեջանում մարդու իրավունքների մասին 2024թ․ զեկույցը, որում տեղ գտած օբյեկտիվ դիրքորոշումների լույսի ներքո Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը ամերիկյան վարչակազմին կրկին կոչ է արել անհապաղ քայլեր ձեռնարկել Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումները դադարեցնելու համար, կիրառել 907-րդ բանաձևը, ինչպես նաև ադրբեջանական պատերազմական հանցագործների համար գործադրել «Գլոբալ Մագնիցկու» պատժամիջոցները, ապահովել հայ ռազմագերիների ու գերիների անվերապահ ազատ արձակումը։

Զեկույցը մեջբերում է․ «կամայական կամ ապօրինի սպանությունների, խոշտանգումների կամ անմարդկային վերաբերմունքի, կամայական ձերբակալությունների և բանտարկությունների, ինչպես նաև այլ երկրների քաղաքացիների նկատմամբ հետապնդումների մասին արժանահավատ տեղեկությունները»՝ ընդգծելով, որ Ադրբեջանի կառավարությունը «չի ձեռնարկել իրական քայլեր՝ պատասխանատվության ենթարկելու մարդու իրավունքները խախտած պաշտոնյաներին»։

Զեկույցում նշվում է ՄԱԿ Խոշտանգումների դեմ կոմիտեի 2024 թ․ հունիսի 5-ի զեկույցը, որն արձանագրում է «ադրբեջանական զինված ուժերի կողմից հայկական ծագում ունեցող ռազմագերիների և այլ պաշտպանված անձանց նկատմամբ միջազգային մարդասիրական և մարդու իրավունքների լուրջ խախտումները»։ Բացի այդ, փաստագրվում է, որ ՄԱԿ-ի փորձագետները 2024 թ․ սեպտեմբերի 27-ին մտահոգություն են հայտնել՝ կապված «2020 թ․ Զանգելանում գերի ընկած 23 հայ զինծառայողի և մեկ քաղաքացու հարկադիր անհետացման» հանգամանքով, սակայն Ադրբեջանը այդ մասին ամբողջ տարվա ընթացքում որևէ պատասխան չի տվել։

Զեկույցը նշում է նաև Freedom House-ի 2024 թ․ նոյեմբերի 11-ի ուսումնասիրությունը, ըստ որի՝ Ադրբեջանը «իրականացրել է համակարգված ռազմավարություն՝ 2020-2023 թթ․ ընթացքում լիովին հայաթափելու Լեռնային Ղարաբաղը՝ հայ բնակչությանը ենթարկելով հարձակումների, ահաբեկման, հիմնական իրավունքներից և կենսապահովման պայմաններից զրկելու և հարկադիր տեղահանության նպատակով»։ Freedom House-ի 133 էջանոց զեկույցում եզրակացվում է, որ «Ադրբեջանը էթնիկ զտման է ենթարկել Արցախը՝ հարկադիր տեղահանումը կիրառելով որպես միջոց», կառավարություններին կոչ է արվում «նպատակային պատժամիջոցներ կիրառել պատասխանատու ադրբեջանցի պաշտոնյաների նկատմամբ, դադարեցնել զենքի, տեխնոլոգիաների և հետախուզական տվյալների մատակարարումը Ադրբեջանին և շարունակել միջազգային իրավական մեխանիզմներով հետապնդել արդարության ապահովումը՝ ներառյալ ԱՄԴ և ՄԻԵԴ դատավարությունները»։

Զեկույցը նաև նշում է, որ մամուլի հրապարակումների համաձայն՝ «2024 թ․ հոկտեմբերի 24-ի դրությամբ Արցախում մնացել էին ընդամենը 15 հայ բնակիչներ», իսկ Caucasus Heritage Watch-ը արձանագրել է «Շուշիում Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու և Ղազանչեցոց գերեզմանատան ոչնչացումը»։ Զեկույցը նաև մեջբերում է Bellingcat-ի 2024 թ․ սեպտեմբերի հետաքննությունը, որտեղ «արբանյակային և սոցիալական մեդիայի լուսանկարները ցույց են տալիս Ստեփանակերտում շենքերի և տների հսկայական ավերակներ»։

Զեկույցի հրապարակումը տեղի է ունեցել ԱՄՆ-ի միջնորդությամբ ձեռք բերված՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև «խաղաղության գործարքից» ընդամենը մի քանի օր անց։ Այդ գործարքը լայնորեն քննադատվում է հենց այդ հանցագործությունները անտեսելու համար։ Պետդեպարտամենտի եզրակացությունները հաստատում են Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի դիրքորոշումը՝ առանց արդարության և պատասխանատվության Ադրբեջանին ցուցաբերվող օգնությունն ու զիջումները միայն խրախուսում են վերջինիս ագրեսիան։

Մեկնաբանելով պետդեպարտամենտի զեկույցը՝ Հայ դատի Վաշինգտոնի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը նկատել է․ «Հենց Թրամփի վարչակազմի մարդու իրավունքների զեկույցը որևէ կասկած չի թողնում առ այն, որ Ադրբեջանը շարունակում է պահել և խոշտանգել հայ գերիներին, ոչնչացնել հայկական ժառանգությունը և համակարգված կերպով վերացնել Արցախի հայկական հետքը»։ 907-րդ բանաձևի կիրարկումից հրաժարվելը պարգևատրում է այս հանցագործությունների համար։ Մենք կոչ ենք անում վարչակազմին չեղարկել այդ որոշումը, արգելել զենքի վաճառքը և պատժամիջոցներ կիրառել այդ ոճրագործությունների կազմակերպիչների դեմ՝ «Գլոբալ Մագնիցկու» օրենքով սահմանված կարգով»։ «Համաձայնագիրը, որն անտեսում է Ադրբեջանի կողմից 2023 թ․ իրականացված ցեղասպանական էթնիկ զտումը Արցախում, հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը, հայ գերիների խոշտանգումն ու պահումը և տեղահանված հայերի վերադառնալու իրավունքը, չի կարող հիմք հանդիսանալ երկարատև ու ամուր խաղաղության համար։ Այն պարզապես կանաչ լույս է Բաքվին՝ նոր հարձակումների համար, վստահ լինելով, որ Վաշինգտոնը հետևանքներ չի ստեղծի»։

Օգոստոսի 8-ին Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը ԱՄՆ Կոնգրեսում տարածել է հուշագիր՝ ներկայացնելով Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված համաձայնությունների հիմնական թերությունները։ Հայ դատի հանձնախումբն իրականացնում է նաև համայնքային աշխատանքներ՝ ԱՄՆ իշխանությունների վրա կենտրոնացնելով հասարակական ճնշում։ Մասնավորապես, ամերիկահայերը կարող են այցելել anca.org/realpeace կայք՝ կոչ անելու նախագահ Թրամփին և Կոնգրեսի անդամներին՝ դեմ լինել ԱՄՆ ռազմական օգնությանը Ադրբեջանին, պահանջել հայ ռազմագերիների ազատ արձակում և աջակցել Բաքվի պատերազմական հանցագործների դեմ պատժամիջոցների կիրառմանը»։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Սկսած ժամը 09:30-ից ՀՀ-ում որևէ բնակավայրում էլեկտրաէներգիայի մատակարարման խափանումներ/անջատումներ չունենք. Ռոմանոս Պետրոսյան

Թրամփը Պուտինի հետ հանդիպումից հետո երկար հեռախոսազրույց է ունեցել Զելենսկիի և եվրոպացի առաջնորդների հետ

Թրամփը հրավիրել է եվրոպացի առաջնորդներին Վաշինգտոն. NYT

Ալյասկայից վերադառնալուց հետո Պուտինը խորհրդակցություն է անցկացրել ռուս-ամերիկյան բանակցությունների արդյունքների վերաբերյալ

Թուրքիան պատրաստ է նպաստել Ուկրաինայում երկարատև խաղաղության հաստատմանը․ Էրդողան

Ուկրաինայի hակամարտության կարգավորման գործում վճռորոշ դերը ներկայումս խաղում են Միացյալ Նահանգները, այլ ոչ թե եվրոպացիները․ Մերց

Սի Ծինփինն ինձ ասաց, որ քանի դեռ ես նախագահ եմ, Չինաստանը չի ներխուժի Թայվան․ Թրամփ

Պուտինը ցանկանում է ստանալ ամբողջ Դոնբասը․ Թրամփը՝ Զելենսկուն

Փեզեշքիանի այցի ընթացքում Հայաստանում փաստաթղթեր կստորագրվեն

Ալյասկայի գագաթնաժողովը ճանապարհ է բացել Ուկրաինայում խաղաղության հասնելու համար. Իտալիայի վարչապետ

Ուկրաինան պետք է ունենա անսասան անվտանգության երաշխիքներ՝ իր ինքնիշխանությունը պաշտպանելու համար․ ԵՄ և Մեծ Բրիտանիայի առաջնորդներ

Իրանի նախագահը Հայաստան այցելելուց բացի կայցելի նաև Բելառուս

Վիճահարույց «Զանգեզուրի միջանցքը» հանվել է և փոխարինվել է Հայաստանի լիակատար ինքնիշխանության ներքո տարանցիկ ճանապարհով․ Իրանի կառավարության խոսնակ

Եռակողմ հանդիպման անցկացման հարցը դեռևս չի բարձրացվել ռուս-ամերիկյան շփումների ժամանակ․ Ուշակովը՝ Պուտին-Զելենսկի-Թրամփ հանդիպման մասին

ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցը փաստում է Ադրբեջանի կողմից հայերին պատանդառnւթյան մեջ պահելը, Արցախի էթնիկ զտnւմը և քրիստոնեական ժառանգության nչնչացումը․ հայտարարություն