ԵԱՀԿ գործող նախագահը խորհրդակցություններ կսկսի Մինսկի խմբի փակման վերաբերյալ. ադրբեջանական լրատվամիջոցներ
Օգոստոսի 18, 2025

ԵԱՀԿ գործող նախագահը խորհրդակցություններ կսկսի Մինսկի խմբի փակման վերաբերյալ. ադրբեջանական լրատվամիջոցներ

By Օգոստոսի 18, 2025 13

Ֆինլանդիան, որպես Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) գործող նախագահ, կվարի քննարկումներ մասնակից պետությունների հետ՝ ի պատասխան Ադրբեջանի և Հայաստանի համատեղ կոչի՝ փակել Մինսկի գործընթացը և դրան առնչվող կառույցները։ Դրա մասին ադրբեջանական լրատվամիջոցներին հայտնել են կազմակերպության գլխավոր գրասենյակում։

Իր հերթին, ԵԱՀԿ քարտուղարությունը պատրաստ է իրականացնել այդ քննարկումների արդյունքում ընդունված բոլոր որոշումները, հայտարարել է կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչը։

ԵԱՀԿ-ն հաստատել է, որ օգոստոսի 11-ին Ադրբեջանից և Հայաստանից ստացվել է համատեղ կոչ՝ Նախարարների խորհրդին առաջարկով լուծել Մինսկի խմբի և այլ դրանց առնչվող կառույցների փակման հարցը։

«Ողջունում ենք օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված համաձայնագրերը, շնորհավորում ենք Հայաստանին և Ադրբեջանին այս ձեռքբերման կապակցությամբ և բարձր ենք գնահատում ԱՄՆ վարչակազմի դերը այս գործընթացին նպաստելու գործում»,- ընդգծել է կազմակերպությունը։

Ըստ կազմակերպության պաշտոնական ներկայացուցչի՝ ԵԱՀԿ-ն շարունակում է հավատարիմ մնալ Հարավային Կովկասում երկարատև խաղաղության և կայունության հաստատմանն ուղղված բոլոր ջանքերին։

Բացի երեք համանախագահ երկրներից՝ ԱՄՆ-ից, Ռուսաստանից և Ֆրանսիայից, խմբում են նաև Բելառուսը, Գերմանիան, Իտալիան, Թուրքիան, Ֆինլանդիան և Շվեդիան, Հայաստանը և Ադրբեջանը։

 

Rate this item
(0 votes)

Լրահոս