Սառը ցնցուղը կարող է վերականգնել մաշկի երիտասարդությունը՝ կանխելով դրա տարիքային փոփոխությունները։ Այս ոչ այնքան ակնհայտ, բայց արդյունավետ մեթոդը ներկայացրել է օստեոպաթ բժիշկ և հակատարիքային բժշկության մասնագետ Պունամ Դեսայը, գրում են 168.am-ը և Daily Mirror-ը։
Բժշկի խոսքով՝ երիտասարդացնող ազդեցություն ստանալու համար բավարար է ընդամենը 2-3 րոպե կանգնել սառը ջրի հոսքի տակ։ Դեսայը խորհուրդ է տալիս այս պրոցեդուրան կրկնել շաբաթվա ընթացքում մի քանի անգամ։
«Սառը ցնցուղն օգնում է նվազեցնել կնճիռները, բարձրացնել մաշկի էլաստիկությունը։ Բացի այդ, այն նվազեցնում է սթրեսի մակարդակը, բորբոքումները և նույնիսկ կարող է բարելավել քունը»,- նշել է մասնագետը։
Նման մեթոդի դիմելուց առաջ բժիշկը հորդորում է անպայման խորհրդակցել բժշկի հետ, քանի որ որոշ մարդկանց, օրինակ՝ սրտանոթային հիվանդություններ ունեցողներին, սառը ջրի ազդեցությունը կարող է վնասել։